Սեմինարիա
Մաս 1. Օր 2, Մեծ Ուրացությունը


Մաս 1. Օր 2

Մեծ Ուրացությունը

Նախաբան

Հիսուս Քրիստոսը հաստատեց Իր Եկեղեցին երկրի վրա Իր ծառայության ընթացքում: Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը բացատրել է. «Քրիստոսի Համբարձումից հետո Առաքյալները շարունակում էին գործածել բանալիները, որ Նա թողել էր նրանց հետ: Սակայն, անդամների անհնազանդության և հավատքի կորստի հետևանքով,Առաքյալները մահացան` առանց բանալիներն իրենց հաջորդողներին փոխանցելու: Այդ ողբերգական պահը մենք կոչում ենք «Ուրացություն»» («Ճշմարիտ և կենդանի Եկեղեցի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 21): Այդ համատարած ուրացության պատճառով քահանայության իշխանությունը վերցվեց մարդկանցից: Մեծ Ուրացության մասին հասկացողությունն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման կարիքն այս վերջին օրերում:

Հիսուս Քրիստոսը հաստատեց Իր Եկեղեցին, երբ Նա երկրի վրա էր

Հետևյալ աղյուսակում մեքենայի կամ սարքավորման մասը դրեք համապատասխան տեղում.

Նկար
համակարգիչ, հեծանիվ, մեքենա

Որքանո՞վ են պիտանի այս սարքավորումներն առանց այն մասերի, որոնք դուք համապատասխանաբար կցել եք դրանց: Համեմատեք սա Տիրոջ Եկեղեցու հետ: Արդյո՞ք սրանք կարևոր մասեր են, որ եթե հեռացվեն Հիսուս Քրիստոսի Եկեղեցուց, անհնարին կդարձնեն դրա գործունեությունը կամ նույնիսկ գոյությունը:

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կարևորագույն տարրերը վերնագիրը: Մինչ այս դասի ընթացքում դուք բացահայտեք զանազան տարրեր, գրի առեք դրանք այս վերնագրի տակ:

Կարդացեք Եփեսացիս Բ.19-22, և նշեք հիմքը, որի վրա Հիսուս Քրիստոսը կառուցեց Իր Եկեղեցին Իր մահկանացու ծառայության ընթացքում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են առաքյալները և մարգարեները համարվում Եկեղեցու «հիմքը»: Ո՞վ է անկյունի գլուխը:

Հետևյալ ճշմարտությունները գրեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրի Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կարևորագույն տարրերի ցանկում. Առաքյալներն ու մարգարեները կազմում են Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հիմքը:

Ի՞նչ է տեղի ունենում հետևյալ նկարում:

Նկար
Քրիստոսը կարգում է Առաքյալներին

Կարդացեք Հովհաննես ԺԵ.16, և փնտրեք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մեկ այլ տարր, որը կարևոր է Աստծո զավակների փրկության համար:

Նախքան Փրկչի Համբարձումը, Նա Իր Առաքյալներին իշխանություն տվեց առաջնորդելու Եկեղեցին և գործելու Աստծո անունով՝ Իր զավակների փրկության համար: Քահանայության այս իշխանությունը ներառում է քահանայության բանալիները կամ իրավունքները` Եկեղեցին ղեկավարելու և արարողությունները կատարելու համար, որոնք անհրաժեշտ են փրկության համար: Հետևյալ ճշմարտությունն ավելացրեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրի ցանկում. Քահանայության իշխանությունն անհրաժեշտ է փրկության ուխտերը և արարողությունները ստանալու համար:

Նկար
Elder D. Todd Christofferson

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը նկարագրել է ճշմարիտ Եկեղեցու մեկ այլ կարևոր տարր. «Ճշմարտությունները և վարդապետությունը, որ մենք ստացել ենք, եկել է և կշարունակի գալ Աստվածային հայտնության միջոցով: Որոշ հավատքի ավանդույթներում … վարդապետական հարցերը կարող են դառնալ կարծիքների մրցույթ: … Մենք գնահատում ենք գիտականությունը, որն ուժեղացնում է հասկացողությունը, բայց այսօր Եկեղեցում, ճիշտ ինչպես հնադարյան ժամանակներում, Քրիստոսի վարդապետությունը հաստատելը կամ վարդապետական շեղումներն ուղղելը աստվածային իշխանության հարց է նրանց համար, ում Տերն օժտում է առաքելական իշխանությամբ» («Քրիստոսի Վարդապետությունը», Ensign կամ Liahona, May 2012, 86):

Համաձայն Երեց Քրիստոֆերսոնի` որն է առաքյալների և մարգարեների հիմնական դերերից մեկը:

Վարդապետությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական, անփոփոխ ճշմարտութնունն է: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ ճշմարիտ վարդապետությունն ուսուցանվի և ճիշտ հասկացվի Տիրոջ Եկեղեցում:

Հետևյալ ճշմարտությունն ավելացրեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրի ցանկում. Առաքյալները և մարգարեները հաստատում են ճիշտ վարդապետությունը աստվածային ճշմարտության միջոցով:

Չնայած, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ունի շատ վարդապետություններ, ձեզ խրախուսվում է ավելի խորը հասկացողություն ձեռք բերել հետևյալ Հիմնական Վարդապետությունների վերաբերյալ սեմինարիայի հտ կապված ձեր փորձառության ընթացքում: Դա կօգնի ամրացնել ձեր վկայությունը և կպատրաստի ուսուցանել ավետարանը մյուսներին:

  • Աստվածագլուխ

  • Փրկության ծրագիր

  • Հիսուս Քրիստոսի Քավությունը

  • Տնտեսություն, Ուրացություն և Վերականգնում

  • Մարգարեներ և հայտնություն

  • Քահանայություն և քահանայության բանալիներ

  • Արարողություններ և ուխտեր

  • Ամուսնություն և ընտանիք

  • Պատվիրաններ

  1. Ընտրեք վերևում գտնվող Հիմնական Վարդապետություններից մեկը: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք բացատրությունը, թե ինչու է այդ վարդապետությունն իմաստալից ձեզ համար:

Այս տարի Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրության ընթացքում փնտրեք այս վարդապետությունները, և փորձեք խորացնել դրանց վերաբերյալ ձեր գիտելիքները և հասկացողությունը:

Որպեսզի կարողանաք հեշտությամբ ներկայացնել Տիրոջ Եկեղեցու մեկ այլ տարր, նայեք հետևյալ նկարներին և խորհեք, թե ինչ ընդհանուր բան ունեն դրանք:

Նկար
արարողություններ

Արարողությունը սրբազան գործողություն է, որը կատարվում է մեկի կողմից, ով ունի համապատասխան իշխանություն և լիազորված է կատարել արարողությունը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են արարողությունները կազմում Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կարևորագույն մասը: (Այս հարցին պատասխանելու համար կարդացեք Հովհաննես Գ.5: Ապա մտածեք այն մասին, թե ինչ կարող էր պատահել, եթե դուք հնարավորություն չունենայիք ստանալու մկրտության և հաստատման արարողությունները և ստանայիք Սուրբ Հոգու պարգևը:

Ուխտը «համաձայնություն է Աստծո ու մարդու միջև, որի մեջ սակայն նրանք չեն գործում որպես հավասարներ: Աստված տալիս է ուխտի պայմանները, իսկ մենք համաձայնվում ենք անել այն, ինչ նա խնդրում է: Ապա մեր հնազանդության համար Աստված խոստանում է մեզ որոշակի օրհնություններ (Սուրբ գրությունների ուղեցույց, Ուխտ, scriptures.lds.org)։ Արարողության միջոցով մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ, և օրհնություններ են գալիս այդ ուխտերը պահելուց:

Քահանայության բոլոր փրկող արարողությունները ուղեկցվում են ուխտերով, որոնք սրբազան համաձայնություններ են Աստծո հետ: Հետևյալ ճշմարտությունն ավելացրեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրի ցանկում. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մենք կարող ենք ստանալ արարողություններ, որոնք անհրաժեշտ են մեր փրկության համար:

Երբ Հիսուս Քրիստոսը երկրի վրա էր, Նա հաստատեց յուրաքանչյուր տարրը, որի մասին դուք սովորեցիք, որպես Իր Եկեղեցու կարևորագույն մաս: Մահանալուց հետո Նա հարություն առավ, համբարձվեց երկինք և շարունակեց առաջնորդել Իր Առաքյալներին հայտնության միջոցով: Առաքյալների ղեկավարությամբ հնադարյան Եկեղեցին արագ տարածվեց և հազարավոր մարդիկ մկրտվեցին: Սրբերի խմբեր կազմավորվեցին Հռոմեական Կայսրության գրեթե ողջ տարածքում (սա ներառում էր ժամանակակից Իսպանիան, Թուրքիան, Հունաստանը, Իտալիան, Սիրիան և Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի այլ մասերը): Երեցներ, եպիսկոպոսներ, սարկավագներ, քահանաներ, ուսուցիչներ և ավետարանիչներ (հայրապետներ) կանչվեցին և համապատասխան քահանայության իշխանություն տրվեց Առաքյալների կողմից:

Մեծ Ուրացություն տեղի ունեցավ Տիրոջ մահկանացու ծառայությանը հաջորդող դարերի ընթացքում

Անկախ Առաքյալների ջանքերից, հնադարյան Եկեղեցին սպառնալիքների հանդիպեց թե Եկեղեցու ներսում և թե դրսում: Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և ներկայացրեք այդ սպառնալիքներից մի քանիսը.

Գործք ԺԲ.1-3

Գործք Ի.29–30

Բ Տիմոթեոս Դ.1-4

Բ Պետրոս Բ.1-2

  1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ էին այս սպառնալիքները շատ վտանգավոր Եկեղեցու համար: Ձեր մտքերը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը` Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, խոսել է մեծ կորուստների մասին, որն ունեցել է Նոր Կտակարանի Եկեղեցին այս ժամանակահատվածում.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Հակոբոսը սպանվեց Երուսաղեմում Հերովդեսի կողմից: Պետրոսն ու Պողոսը մահացան Հռոմում: Ավանդույթն ասում է, որ Փիլիպպոսը գնացել է դեպի արևելք: Սրանից ավելի ոչինչ չգիտենք:

Նրանք ցրվեցին. նրանք սովորեցրին, վկայեցին և հաստատեցին Եկեղեցին: Եվ նրանք մահացան իրենց հավատքի համար, և նրանց մահվան հետ եկան ուրացության խավար դարերը» («Տասներկուսը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 84)։

Ի՞նչ է տեղի ունենում շինուվյան հետ, երբ նրա հիմքը հեռացվում է:

Հնադարյան Եկեղեցու անկումը կոչվում է Մեծ Ուրացություն: Ուրացություն է տեղի ունենում, երբ մարդիկ երես են դարձնում ավետարանի ճշմարտություններից և մերժում են Տիրոջ լիազորված ծառաներին:

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

Նախագահ Փաքերն այնուհետև տվել է ամենամեծ կորստի բացատրությունը, որն առաջ է եկել Մեծ Ուրացության արդյունքում. «Ամենաարժեքավոր բանը, որը կորավ Ուրացության ժամանակ, Տասներկուսի կրած իշխանությունն էր` քահանայության բանալիները: Որպեսզի Եկեղեցին լինի Նրա Եկեղեցին, պետք է ունենա Տասներկուսի Քվորում, ովքեր կրում են բանալիները և շնորհում են դրանք ուրիշներին» («Տասներկուսը», 84):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցերի պատասխանները․

    1. Ի՞նչ ազդեցություն կունենար քահանայության իշխանության կորուստը Եկեղեցու այլ կարևորագույն տարրերի վրա:

    2. Ինչո՞ւ հնարավոր չէր վերականգնել Եկեղեցին առանց մարգարեների և առաքյալների, քահանայության իշխանության և Հիսուս Քրիստոսի վարդապետության ճշգրիտ գիտելիքների:

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

Պատմության այս ժամանակահատվածի մասին Նախագահ Փաքերն ասել է. «Մինչ դարեր էին անցնում, կրակը գնալով մարում էր: Արարողությունները փոխվում կամ անտեսվում էին: Շատ բաներ խախտվել էին, և որպես պարգև Սուրբ Հոգին հաստատելու իշխանությունն այլևս չկար: Ուրացության խավար տարիները տիրեցին ողջ աշխարհով մեկ» (“The Cloven Tongues of Fire,” Ensign, May 2000, 8)։

  1. Պատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր Մեծ Ուրացությունը և դրա հետևանքները հասկանալը:

Երբ դուք ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտերը և Ջոզեֆ Սմիթ - Պատմությունը սեմինարիայի այս դասընթացում, դուք կսովորեք, որ ճշմարտության վերականգնումը և քահանայության իշխանությունն անհրաժեշտ էին Մեծ Ուրացության հետևանքները հաղթահարելու համար: Վերականգնումը « Աստծո կողմից երկրի վրա Իր ավետարանի ճշմարտությունների և արարողությունների վերահաստատումն է մարդկանց մեջ: Հիսուս Քրիստոսի ավետարանը կորսվել էր երկրի վրայից ուրացության հետևանքով, որը տեղի ունեցավ Քրիստոսի Առաքյալների երկրային ծառայությունից հետո: Այդ ուրացության հետևանքով անհրաժեշտություն առաջացավ, որ ավետարանը վերականգնվի» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Ավետարանի վերականգնումը», scriptures.lds.org):

Երբ դուք ուսումնասիրեք, դուք կհասկանաք, թե ինչպես երկրի վրա վերականգնվեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցու յուրաքանչյուր կարևոր տարրը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Տերը ևս մեկ անգամ հաստատեց Իր Եկեղեցին, որի նպատակն է փրկություն առաջարկել աշխարհին:

  1. Բացատրեք ձեր ընտանիքի անդամին կամ ընկերոջը (անձամբ) Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կարևորագույն տարրերը և թե ինչպես էին դրանք կորսվել հնադարյան Եկեղեցուց: Բացատրեք, թե ինչու է կարևոր հասկանալ Մեծ Ուրացությունը: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրի առեք, թե ինչ ընթացք ստացան ձեր դարձի բերելու ջանքերը և թե ինչպես արձագանքեց ձեր ընտանիքի անդամը կամ ընկերը:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես սովորեցի «Մեծ Ուրացությունը» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.