Սեմինարիա
Մաս 20. Օր 4, Վարդապետություն և Ուխտեր 97


Մաս 20. Օր 4

Վարդապետություն և Ուխտեր 97

Նախաբան

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ` ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 97-ում1833 թվականի օգոստոսի 2-ին : Այս հայտնության մեջ Տերը հրահագներ տվեց և քաջալերեց Փարլի Պ. Պրատին, ով նախագահում էր քահանայության եղբայրների համար դպրոցը Միսսուրիում և այդ դպրոցը հաճախող եղբայրներին: Տերը նաև շեշտեց Իր կամքն այն մասին, որ Սրբերը Միսսուրիում տաճար կառուցեն: Նա խոստացավ, որ եթե նրանք այդպես անեին և եթե նրանց սրտերը մաքուր լինեին, ապա Նրա փառքը և ներկայությունը կբնակվեին այնտեղ:

Նկար
պատմական նշագիր

Դպրոց երեցների համար

Վարդապետություն և Ուխտեր 97․1-9

Տերը սովորեցնում է Միսսուրիի երեցների դպրոցի անդամներին, թե ինչ պետք է անեն նրանք, որպեսզի ընդունվեն Նրա կողմից:

Երե դուք սովորեցնեիք ձեր ընկերոջը` ինչպես դառնալ լավ ուսանող, ինչ հատկություններ և վարքագիծ դուք կքաջալերեիք, որ ձեր ընկերը զարգացներ:

1832-1833 թվականներին Տերն ուղղորդեց Եկեղեցու ղեկավարներին` հաստատել Մարգարեների դպրոցը Կիրթլենդում, Օհայո: Մարգարե Ջոզեֆ Սմիթի ղեկավարության ներքո Փարլի Պ. Պրատը հիմնեց նմանատիպ դպրոց Ինդիփենդենսում, Միսսուրի: Այն կոչվում էր դպրոց երեցների համար: Երեցների դպրոցի անդամները նամակ գրեցին Ջոզեֆ Սմիթին, ով Օհայոյում էր: Ի պատասխան` նա նամակ ուղարկեց նրանց, որը պարունակում էր հայտնությունը, որն այժմ արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 97-ում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 97.1-ը և պարզեք, թե ինչպես Տերը նկարագրեց Միսսուրիի եղբայրներից շատերին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 97.2 և պարզեք, թե ի՞նչ խոստացավ Տերը այդ մարդկանց, եթե նրանք շարունակեին հավատարիմ լինել:

Վարդապետություն և Ուխտեր 97. 1-2-ից մենք իմանում ենք, որ, եթե մեզ խոնարհեցնենք և ձգտենք ջանասիրաբար սովորել, մենք ձեռք կբերենք իմաստություն և ճշմարտություն: Գուցե կամենաք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում:

Նկար
երիտասարդները դասարանում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր, որ ձեռք բերեք իմաստություն և ճշմարտություն:

    2. Ի՞նչ եք կարծում, ինչպես խոնարհ և ջանասեր լինելը կօգնի ձեզ ձեռք բերել իմաստություն և ճշմարտություն:

Կարդացեք Վարդապետություն ևՈւխտեր 97.3-5 և պարզեք, թե ինչպե՞ս էր Տերը վերաբերվում Փարլի Պ. Պրատի ծառայությանը, և ի՞նչ էր Տերը խոստացել եղբայր Պրատին:

Ինչպես Փարլի Պ. Պրատը, դուք կարող եք իմանալ, որ Տերը գոհ է ձեզանից, երբ դուք շարունակեք հետևել Նրան:

  1. Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 97.7,9: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք ծառերը` ինչպես նկարագրված է այս հատվածում: (Եթե դուք նախընտրում եք չնկարել, կարող եք գրել ծառերը նկարագրող հատվածները:)

Երկու տեսակի ծառերը ներկայացնում են Եկեղեցու անդամներին, իսկ մրգերը ներկայացնում են անդամների գործերը կամ արարքները: Հիշեք, որ շատ Սրբեր Միսսուրիում խոնարհ էին և հավատարիմ: Սակայն մյուսները դարձել էին հպարտ և անհնազանդ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 97.6-7 և խորհեք այն ուղերձների մասին, որ գտաք այս հատվածներում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 97.8-9 և խորհեք այն ուղերձների մասին, որ գտաք այս հատվածներում:

  1. Ի՞նչ խոստացավ Տերն այս եղբայրներին, եթե նրանք շարունակեին հետևել Նրան: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք երկու կամ երեք նախադասություն` թե ինչպես ծառի նկարագրությունը և դրա շրջապատը հատված 9-ումկարողացան խրախուսել ձեզ` ավելի հավատարիմ լինել:

Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 97.8-ի, որո՞նք են անձի այն բնութագրերը, ով ընդունվում է Տիրոջ կողմից: Այս հարցերին պատասխանելու համար գրեք բառեր, որոնք կլրացնեն այս սկզբունքը. Որպեսզի ընդունված լինենք Տիրոջ կողմից, մենք պետք է .

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Որո՞նք են այն մի քանի զոհաբերությունները, որ դուք արել եք, որպեսզի «պահպանեք [ձեր] ուխտերը (ՎևՈւ 97:8

Խորհեք այն մասին, որ մի օր կանգնելու եք Տիրոջ առջև: Մտածեք այն մասին` ինչպես դուք կարող եք կիրառել սկզբունքը, որ տրված է Վարդապետություն և Ուխտեր 97.8-ում:

Վարդապետություն և Ուխտեր 97․10-21

Տերը շեշտում է Իր կամքը, որ Սիոնի Սրբերը տաճար կառուցեն

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 97.10-12, փնտրելով զոհաբերությունը, որ Տերը պահանջում էր Սիոնի Սրբերից (Միսսուրի): Այս հատվածներում տասանորդ բառը վերաբերում է զոհաբերություններին ընդհանրապես, ոչ թե անձի տարեկան աճի 10 տոկոսին, ինչպես հասկացվել էր տասանորդի օրենքում, որը հայտնությամբ տրվեց ավելի ուշ (տես ՎևՈՒ 119): Սրբերի միջոցների ավելի քան մեկ տասներորդը անհրաժեշտ էր լինելու տաճար կառուցելու համար, ներառյալ ժամանակի և աշխատուժի նրանց զոհաբերությունները:

Հիշեք, որ Տերը հողակտոր էր նշանակել Սիոնի տաճարի համար երկու տարի առաջ, նախքան Նա կտար այս հայտնությունը (տես ՎևՈւ 57.1-3): 1833 թվականի հունիսին Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրեց Եկեղեցու առաջնորդներին Միսսուրիում և հրահանգեց նրանց` անհապաղ սկսել տաճարի շինարարությունը (տես History of the Church, 1:363): Սակայն, երբ հայտնությունը Վարդապետություն և Ուխտեր 97-ում տրվեց, 1833 թվականի օգոստոսի 2-ին, Միսսուրիի Սրբերը դեռ չէին սկսել շինարարությունը:

Փնտրեք Վարդապետություն և Ուխտեր 97.12-14-ում և գտեք պատճառները, ըստ որոնց Տերը ցանկանում էր, որ Սրբերը Միսսուրիում տաճար կառուցեին:

Ինչպե՞ս է տաճարը եղել «գոհաբանության տեղ» (ՎևՈՒ 97.13) ձեզ համար: Ինչպե՞ս է այն եղել «հրահանգների տեղ» (ՎևՈՒ 97.13):

Երբ դուք ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 97.15-20, փնտրեք այն խոստումները, որ Տերը տվեց Սրբերին, եթե նրանք կառուցեին Տաճարը:

Նկար
Երեց Դեյվիդ Բ. Հեյթ

Երեց Դեյվիդ Բ. Հեյթը Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է, որ խոստումը, որ մենք Աստծուն կտեսնենք տաճարում (տես հատվածներ 15–16) կարող է ներառել ավելին, քան նրան տեսնելը մեր բնական աչքերով. «Ճշմարիտ է, որ ոմանք փաստորեն տեսել են Փրկչին, բայց, երբ նայում ենք բառարանում, իմանում ենք, որ տեսնել բառն ունի ուրիշ այլ իմաստներ ինչպես` սկսել ճանաչել Նրան, զանազանել Նրան, ընդունել Նրան և Նրա աշխատանքը, ըմբռնել Նրա կարևորությունը կամ սկսել հասկանալ Նրան» (“Temples and Work Therein,” Ensign, Nov. 1990, 61):

ՀամաձայնՎարդապետություն և Ուխտեր 97.15-17-ի ինչպե՞ս կարող եք դուք պատրաստվել` զգալու Տիրոջ փառքը և ներկայությունը տաճարում: Նշեք բառեր կամ արտահայտություններ այս հատվածներում, որոնք սովորեցնում են, որ տաճարում Աստված Ինքը կհայտնի Իր մասին նրանց, ովքեր մաքուր են սրտով:

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել սրտով մաքուր:

    2. Ի՞նչ կարող ենք անել մենք մաքրելու մեր սրտերը, որպեսզի կարողանանք ստանալ տաճարային օրհնությունները:

    3. Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ պատրաստվել եք գնալու տաճար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 97.21 և գտեք, թե ինչպե՞ս է Տերը սահմանում Սիոն բառը: Գուցե կամենաք ձեր սուրբ գրություններում նշել արտահայտությունը, որը սովորեցնում է հետևյալ ճշմարտությունը. Սիոնը սրտով մաքուրներն են:

Նկար
Գուայաքուիլ Էկվադորի Տաճար

Վարդապետություն և Ուխտեր 97․22-28

Տերն ուսուցանում է, թե ի՞նչ մենք պետք է անենք, որպեսզի խուսափենք Նրա զայրույթից և ստանանք Նրա օրհնությունները:

Որպեսզի հասկանանք Տիրոջ ուղերձը Վարդապետություն և Ուխտեր 97.22-24-ում մտածեք հետևյալ տեղեկության մասին. Պտտահողմեր տեղի են ունենում ողջ աշխարհում: Ուժեղ Պտտահողմերը կարող են վերածվել կատաղի տորնադոների, որոնք վնասում են ամեն ինչ իրենց ճանապարհին: Երբևէ անձամբվկա եղե՞լ եք փոթորկի կամ պտտահողմի կամ տեսե՞լ եք որևէ նկարահանված տեսանյութ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 97.22-24 և գտեք, թե ի՞նչն է Տերը համեմատում փոթորիկի հետ:

Հատված 22-ում հետևյալ բառը`վրեժխնդրություն վերաբերում է հետևանքներին, որ գալիս են Տիրոջը անհնազանդություն ցուցաբերելիս: Ձեզ հատկացված ազատ տեղում գրեք, թե ինչպես կարող է Տիրոջ վրեժխնդրությունը նմանվել փոթորիկի:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 97.25-28 և պարզեք, թե ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի խուսափենք Տիրոջ վրեժխնդրությունից և ստանանք Նրա օրհնությունները: Գուցե կամենաք նշել եթե բառն ամեն անգամհանդիպի այս հատվածներում:

Մտածեք, թե ինչպե՞ս է Տիրոջ ուղերձը հատվածներ 25-28-ում առնչվում ծառերի երկու տեսակի նկարներին, որ ուսումնասիրել եք ավելի վաղ: Ի՞նչ են սովորեցնում հատվածներ 27–28-ը ապաշխարության և ներման մասին:

Այս հատվածներից մենք սովորում ենք այն սկզբունքը, որ եթե մենք հնազանդ լինենք, մենք կխուսափենք Տիրոջ վրեժխնդրությունից և բազմազան օրհնություններ կստանանք Նրանից:

Մտածեք` ի՞նչ եք զգացել, երբ հուշում եք ստացել վարվելու այնպես, ինչպես սովորել եք Վարդապետություն և Ուխտեր 97-ից: Գործեք ըստ այդ հուշումների այնպես, որ կարողանաք ստանալ Տիրոջ օրհնությունները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 97 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.