Սեմինարիա
Բաժին 1. Օր 1, Փրկության ծրագիրը


Մաս 1. Օր 1

Փրկության ծրագիրը

Նախաբան

Դուք երբևէ խորհե՞լ եք, թե ինչու է Աստված պատվիրել մեզ անել որոշ բաներ և չանել որոշ այլ բաներ: Մեր փրկության Երկնային Հոր ծրագիրը, որը երբեմն կոչվում է երջանկության ծրագիր,կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ Նրա պատվիրանների նպատակը: Նախագահ Բոյդ Ք․ Փաքերը` Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, ասել է. «Երջանկության ծրագրի իմացությունը, նույնիսկ գծապատկերի ձևով, երիտասարդ մտքերին կարող է տալ «ինչու» հարցերի պատասխանները» («Երջանկության մեծ ծրագիրը» [ուղերձ ԵԿՀ կրոնի ուսուցիչների համար, օգոստ. 10, 1993], 3, si.lds.org):

Այս դասը հակիրճ ձևով ներկայացնում է փրկության ծրագիրը: Այն կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի Քավության վրա, որը, ինչպես ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը, «փրկության մեծ և հավերժական ծրագրի առանցքային իրադարձությունն է, կարևորագույն հիմքը և գլխավոր վարդապետությունը» (“Missionary Work and the Atonement,” Ensign, Mar. 2001, 8):

Մեր երջանկության Երկնային Հոր ծրագիրը

Աստված Մովսեսին հայտնեց Իր փրկության ծրագրի նպատակը, երբ նրանք սարի վրա դեմ առ դեմ խոսեցին: Կարդացեք Մովսես 1.39և փնտրեք, թե ինչն է Աստված նշում որպես Իր նպատակ:

Դուք գիտե՞ք, թե ինչ տարբերություն կա «անմահության» և «հավերժական կյանքի» միջև: Անմահությունը հարություն առած վիճակում հավերժ ապրելն է: Հիսուս Քրիստոսի Հարության միջոցով բոլորը, ովքեր աշխարհ են եկել ֆիզիկական մարմին ստանալու համար, կստանան այս պարգևը: Հավերժական կյանքը կամ վեհացումը Աստծո ներկայության մեջ որպես ընտանիքներ հավերժ ապրելն է: Այս պարգևը նույնպես հնարավոր է Քավության շնորհիվ, սակայն միայն նրանց համար, ովքեր որակվում են:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է. «Ինչպես օգտագործված է սուրբ գրություններում, հավերժական կյանքը այնպիսի կյանքին տրված անունն է, որով ապրում է մեր Հավերժական Հայրը: … Աստծո կյանքը հավերժական կյանք է. հավերժական կյանքը Աստծո կյանքն է.արտահայտման այս ձևերը հոմանիշներ են» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 237):

Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Ջոզեֆ Բ Վիրթլին ուսուցանել է.

Նկար
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը

«Անմահությունը վերաբերվում է քանակին: Հավերժական կյանքը վերաբերվում է որակին:

Հավերժական կյանքը գոյության գագաթնակետն է: Որպես Աստծո հոգևոր զավակներ, դուք և ես այս անգին կարողության ժառանգներն ենք,փառահեղ ապագայի բարերարները շնորհ ստացողները:

Եթե անմահությունը Աստծո գործն է, ապա հավերժակաան կյանքն Աստծո փառքն է («Ո՞րն է անմահության և հավերժական կյանքի տարբերությունը», New Era, Nov. 2006, 8):

Հավերժական կյանքը ներառում է Աստծո ներկայության մեջ ապրելը, մարմնով և էությամբ Նրա նման դառնալը և այն ամենը ստանալը, ինչ Նա ունի, ներառյալ հավերժական ընտանիք ունենալը:

Ելնելով այն ամենից, ինչ սովորել եք Մովսես 1.39, լրացրեք հետևյալ վարդապետական միտքը, որը վերաբերվում է Երկնային Հոր ծրագրին. Երկնային Հոր ծրագրի նպատակն է, որպեսզի մենք ստանանք :

Մեր նախաերկրային կյանքում մենք ապրել ենք որպես հոգիներ մեր Երկնային Հոր ներկայության մեջ: Այնտեղ մենք սովորել ենք մեր երջանկության համար նախատեսված Նրա ծրագրի մասին և թե ինչպես այդ ծրագրին հետևելը կօգնի մեզ իրականացնել մեր հետ կապված Նրա նպատակները: (Տես ՎևՈՒ 138.55–56, Աբրահամ 3.22–28:)

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ըստ ձեր հասկացածի, ինչո՞վ էինք մենք տարբերվում մեր Երկնային Հորից նախաերկրային կյանքում:

    2. Ի՞նչ ներկայացրեց մեզ Երկնային Հայրը և ինչ արեց, որ օգներ մեզ դառնալ Իր նման:

  2. Մեր Երկնային Հոր ծրագիրը պահանջում է, որ մենք հեռանանք Նրա ներկայությունից և ունենանք երկրային կյանքի փորձառությունը: Մեր կյանքը երկրի վրա հաճախ կոչվում է մահկանացու կյանք: Մի պահ խորհեք այն մասին, թե ինչու էր անհրաժեշտ, որ մենք հեռանայինք Աստծո ներկայությունից և թե ինչպես է մահկանացու կյանքն օգնում մեզ զարգանալ և ավելի նմանվել մեր Երկնային Հորը: Ձեր մտքերը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Երկրի վրա մեր մահկանացու կյանքի վերաբերյալ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է. «Աստված մեզ ծրագիր է տվել: Նա մեզ բոլորիս աշխարհ է ուղարկել մարմիններ ստանալու և փորձառություն ու աճ ձեռք բերելու համար» (Սպենսեր Վ. Քիմբալի ուսմունքները, խմ. Էդվարդ Լ. Քիմբալ [1982], 25, շեշտադրումն ավելացված է): Ինչպե՞ս է ֆիզիկական մարմին ստանալը և այստեղ երկրի վրա փորձառություն ձեռք բերելն օգնում մեզ ավելի նմանվել Երկնային Հորը: Ի՞նչ ազդեցություն են ունենում այնպիսի փորձությունները, ինչպիսին են գայթակղությունը, հիվանդությունը, վիշտը, ցավը, հուսահատությունը, անկարողությունը և այլ մահկանացու դժվարությունները մեր ջանքերի վրա, որոնք ուղղված են հավերժական կյանք ստանալուն և ավելի շատ Երկնային Հորը նմանվելուն:

Մեծ խոչընդոտներից մեկը, որին մենք հանդիպում ենք կյանքում, մեղքն է: Մեղքը խանգարում է մեզ, որպեսզի նմանվենք մեր Երկնային Հորը և վերադառնանք Նրա հետ ապրելու (տես ՎևՈՒ 20.18–20, Մովսես 6.57): Մեղքը մեզ ոչ միայն դարձնում է անմաքուր, այլ մեղք գործելը նաև հակասում է Աստծո էությանը. մենք չենք կարող շարունակել մեղք գործել և, այնուամենայնիվ, հասնենք Երկնային Հորը նմանվելու մեր նպատակին (տես Ալմա 41.10-11):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.40–42, և նշեք ուղին, որը պատրաստել է Երկնային Հայրը մեղքը հաղթահարելու համար:

Նկար
Հիսուսը Գեթսեմանիում աղոթելիս
Նկար
Խաչելությունը

Ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը տանջվեց և խաչվեց բոլոր մարդկանց մեղքերի համար, մեզ համար նախատեսված Երկնային Հոր ծրագրի առանցքային վարդապետությունն է և կարող է հույս տալ Երկնային Հոր բոլոր զավակներին: Մի պահ անդրադարձեք այն հարցին, թե ինչ նշանակություն ունի ձեզ համար Փրկչի զոհաբերությունը:

Մեր մեղքերի դիմաց վճարելիս Հիսուս Քրիստոսը, այնուամենայնիվ, չսահմանափակեց մեր անձնական պատասխանատվությունը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.22–23, 25.13, 15, և փնտրեք, թե ինչ է պահանջվում մեզանից, որպեսզի ստանանք Քավության մաքրագործող զորությունը և վերադառնանք ապրելու Երկնային Հոր ներկայության մեջ: Դուք կարող եք նշել այն, ինչ կգտնեք:

  1. Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 18.22–23, 25.13, 15, ի՞նչ պետք է մենք անենք, որ գանք Հիսուս Քրիստոսի մոտ և ստանանք Նրա քավող զոհաբերության օրհնությունները: Ձեր պատասխանները գրեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

Եթե մենք հնազանդ ենք ավետարանի սկզբունքներին և արարողություններին, մենք կարող ենք հաղթահարել մեղքը Հիսուս Քրիստոսի շնորհի և Քավության միջոցով (տես Մորոնի 10.32–33): Քավության շնորհիվ, երբ մենք պահում ենք մկրտության ժամանակ կապած ուխտը, մենք կարող ենք ապաշխարել և մեր մեղքերը կարող են ներվել մեզ և կարող ենք ստանալ Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը կտանի մեզ դեպի հավերժական կյանքը:

Բացի մեղքից կա ևս մեկ խոչընդոտ, որը պետք է հաղթահարել, որպեսզի ստանանք հավերժական կյանք: Կարդացեք Ալմա 12.24, և ներկայացրեք խոչընդոտը:

Երբ մենք մահանում ենք, մեր հոգիները և մեր մարմինները բաժանվում են իրարից: Եթե մեր հոգիներն ու մարմինները հավերժ բաժանված մնային, անհնարին կլիներ Աստծո նման դառնալը:Մենք չենք կարող լինել Երկնային Հոր նման առանց մսի ու ոսկորի մարմնի (տես ՎևՈւ 93.33–34, 130.22):

Կարդացեք Ալմա 11.42–45, և ներկայացրեք, թե ինչպես է հաղթահարվել հոգիների և մարմինների բաժանումը, որը տեղի է ունենում մահվան ժամանակ:

Նկար
Մարիամը և Հարություն առած Տերը
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի Հարությունը լավ լուր յուրաքանչյուրի համար:

    2. Ինչպե՞ս է Հարության հույսն ուրախություն բերում ձեզ:

Ինչպես դուք արդեն կարդացել եք, անմահությունը Հիսուս Քրիստոսի Քավության պարգևն է, որը կստանան բոլոր մարդիկ, անկախ այն բանից, թե նրանք մահկանացու կյանքում գործել են բարին, թե չարը (տես Ալմա 11.42–45, ՎևՈՒ 138.14–17): Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ ողջ մարդկությունը հարություն կառնի և հավերժ կապրի: Հավերժական կյանքը, այնուամենայնիվ, Աստծո պարգևն է միայն նրանց, ովքեր հնազանդվում են Իր ավետարանի օրենքներին և արարողություններին (տես ՎևՈՒ 14.7):

Նկար
փրկության ծրագրի գծապատկերը
  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում հակիրճ գրի առեք ձեր սովորածը մեր երջանկության համար Երկնային Հոր ծրագրի մասին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում հակիրճ գրի առեք ձեր սովորածը մեր երջանկության համար Երկնային Հոր ծրագրի մասին: Դուք կարող եք ձեր բացատրությանը զուգահեռ գծապատկեր գծել: Պատրաստ եղեք կիսելու ձեր փորձառությունը ձեր ուսուցչի հետ:

Այս դասը միայն հակիրճ ձևով է ներկայացնում փրկության ծրագիրը: Այս տարի ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտերը դուք ավելի շատ ճշմարտություններ կսովորեք կապված փրկության ծրագրի հետ: Մինչ դուք ավելին կսովորեք ծրագրի մասին, ուշադրություն դարձրեք, թե ինչ է արել Աստված ձեզ համար և ուշադիր եղեք Հոգու հուշումներին, թե ինչ պետք է անեք, որ ստանաք Երկնային Հոր կողմից տրվող բոլոր օրհնությունները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես սովորեցի «Փրկության ծրագիրը» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.