Սեմինարիա
Մաս 12․ Օր 2. Վարդապետություն և Ուխտեր 50


Մաս 12. Օր 2

Վարդապետություն և Ուխտեր 50

Նախաբան

Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը ժամանեց Կիրթլենդ՝ Օհայո, նա նկատեց, որ «տարօրինակ տեսակետներ ու կեղծ ոգիներ էին սողոսկել» Սրբերի մեջ: Նա սկսեց «զգուշությամբ և իմաստությամբ» ուսուցանել, որպեսզի այդ բաները վերանան (տես History of the Church,1:146): Երեց Փարլի Փ. Պրատը վերադարձավ միսիայից ու նմանատիպ պահվածք էր նկատել Կիրթլենդից դուրս Եկեղեցու այլ ճյուղերում: Նա և այլ երեցներ գնացին Ջոզեֆի մոտ՝ ուղղություն ստանալու (տես History of the Church, 1:170): 1831 թվականի մայիսին Մարգարեն դիմեց Տիրոջը և ստացավ Վարդապետություն և Ուխտերը 50 բաժնում գրված հայտնությունը: Այս հայտնության մեջ Տերը Սրբերին հրահանգում է ավետարանը ուսուցանել և ընդունել ճշմարտության Հոգով:

Վարդապետություն և Ուխտեր 50․1–9։

Տերը Եկեղեցու երեցներին զգուշացնում է կեղծ ոգիների մասին:

Գիտե՞ք ինչ է նշանակում շենացնել մարդուն: Դա նշանակում է վեհացնել մարդուն, այսինքն՝ ամրապնդել հոգևոր և էմոցիոնալ առումով կամ ուսուցանել ու լուսավորել մարդուն: Կարո՞ղ եք հիշել ինչ-որ իրավիճակ, երբ որևէ մեկի ուսուցանած ավետարանի սկզբունքներից դուք շինություն եք զգացել: Հիշո՞ւմ եք մի դեպք, երբ զգացել եք, որ շենացրել եք ուրիշներին:

Հիշեք այս դասի նախաբանը: Կիրթլանդի տարածքի եկեղեցու նոր անդամներն իրենց երկրպագության ծառայությունների ժամանակ տարօրինակ, բարձրաձայն և շփոթեցնող գործողություններ էին անում: Այդ գործողություններն ակտիվացնում էին մարդկանց զգացմունքները, սակայն շենացնող չէին:

Նկար
Ջոզեֆ Սմիթ

Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրել է կեղծ ոգիներին հետևելու որոշ հետևանքների մասին. «Շուտով, երբ Ավետարանը հիմնվել էր Կիրթլենդում, և Եկեղեցու իշխանությունների բացակայության ժամանակ, բազմաթիվ կեղծ ոգիներ էին դրսևորվել, տարօրինակ շատ տեսիլքներ էին տեսնվել, և խելագար, խանդաբորբ պատկերացումներ էին վարժեցվել. այդ ազդեցության ներքո մարդիկ դուրս էին վազում տանից. նրանցից ոմանք բարձրանում էին ծառերի կոճղին ու բղավում և տարբեր տեսակի անհեթեթություններ էին ներկայացվում նրանց կողմից. մի մարդ վազում էր գնդակի ետևից, որն ասում էր՝ թռչում է օդում, մինչև որ հասավ մի անդունդի, երբ թռավ ծառի վրա, որ փրկի իր կյանքը. և շատ ծիծաղաշարժ բաներ էին մուտք գործել, ենթադրաբար խայտառակելով Աստծո եկեղեցին, պատճառ լինելով, որ Աստծո Հոգին հեռանա, արմատախիլ անելով ու ոչնչացնելով այն փառահեղ սկզբունքները, որոնք արդեն զարգացել էին մարդկային ընտանիքի փրկության համար» (in History of the Church, 4:580):

Եկեղեցու երեցներից ոմանք չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենում, այնպես որ խորհուրդ հարցրեցին Ջոզեֆ Սմիթից: Նա դիմեց Տիրոջը և ստացավ այս հայտնությունը, որը Սրբերին կօգներ ավետարանական ճշմարտություններն ուսուցանելիս ու ուսանելիս շենացնել միմյանց:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 50.1–3 հատվածները, պարզելով, թե որ դեպքում էին Սրբերը գործում այնպես, որ շենացնող ներգործություն չէր: Ըստ 3-րդ հատվածի՝ ինչո՞ւ էր Սատանան փորձում խաբել Սրբերին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 50.4–9 հատվածները, հայտնաբերելով Օհայոյի Եկեղեցու որոշ անդամներին վերաբերող Տիրոջ զգուշացումները: Կեղծավոր անձը նա է, ում գործողություններն ու համոզմունքները չեն համընկնում կամ նա, ով առաքինի է ձևանում, բայց չի ապրում առաքինի կյանքով (տես Մատթեոս 6.2, ծանոթագրություն 2ա): Վարդապետություն և Ուխտեր 50.6, 8 հատվածներում նշեք, թե ըստ Տիրոջ խոսքերի՝ ինչ կպատահի նրանց հետ:

Վարդապետություն և Ուխտեր 50․10–36։

Տերը հայտարարում է, որ մենք պետք է ուսուցանենք և ուսանենք Հոգու օգնոււթյամբ

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ի՞նչ է պահանջվում ավետարանի արդյունավետ ուսուցիչ լինելու համար:

    2. Ի՞նչ է պահանջվում ավետարանի արդյունավետ ուսանող լինելու համար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 50.13–20 հատվածները՝ պատասխաններ փնտրելով հետևյալ հարցերին: Նկատի առեք նշել սուրբ գրություններում ձեր գտածը և ավելացնել սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրի ձեր ցանկին: Տեղեկացեք, թե որքան է Տերը շեշտել Սուրբ Հոգու կարիքը ավետարանի ուսուցման և ուսման գործում:

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Սուրբ Հոգու ի՞նչ դերեր է նշվել Վարդապետություն և Ուխտեր 50.14 հատվածում:

    2. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում Հոգով ուսուցանել ավետարանը (ՎևՈւ 50.14): Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ուսուցանել «որևէ այլ ձևով» (ՎևՈւ 50.17):

    3. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «[ճշմարտության խոսքը] ընդունել ճշմարտության Հոգով» (ՎևՈւ 50.19): Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում խոսքը ընդունել «որևէ այլ ձևով» (ՎևՈւ 50.19):

Ընթերցեք Սուրբ գրությունների ուղեցույցի «Սուրբ Հոգի» բառահոդվածի սուրբ գրությունների բոլոր հղումները: Գտեք հատվածներ, որոնք ձեզ օգնում են հասկանալ, թե ինչ է նշանակում ճշմարտությունը ուսուցանել և ստանալ (ուսուցանվել) ճշմարտության Հոգով:

Օղակի մեջ վերցրեք հետևյալ իրավիճակներից նրանք, որի դեպքում հնարավորություն եք ունեցել ուսուցանել կամ վկայել ավետարանի մասին.

Ընտանեկան երեկո

Ընկերական շրջապատ

Սեմինարիայի դաս

Եկեղեցական ժողով

Տնային ուսուցում

Երբ ավետարանն ուսուցանելու հնարավորություն եք ունենում, ինչպե՞ս է Սուրբ Հոգու մասին իմացությունը ազդում ուսուցանելու ձեր նախապատրաստության վրա:

Օղակի մեջ վերցրեք հետևյալ իրավիճակներից նրանք, որի դեպքում դուք ուսանող եք եղել.

Ընտանեկան երեկո

Ընկերական շրջապատ

Սեմինարիայի դաս

Եկեղեցական ժողով

Տնային ուսուցում

Ընտանեկան զրույցներ

  1. Ընտրեք օղակի մեջ վերցրած նախորդ իրավիճակներից մեկը, որի ժամանակ դուք ուսուցանել կամ ուսուցանվել եք Հոգով: Գրեք այդ փորձառության մասին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում և նկատի առեք ձեր սովորածով կիսվել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ:

Խորհեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի բարելավեք նման իրավիճակներում Հոգով ուսանելու ձեր ջանքերը:

Յոթանասունի անդամ՝ Երեց Ջեք Հ. Գոսլինդը կիսվել է մի երիտասարդի փորձով, ով հայտնաբերել է, որ իր գործողություններն ու վերաբերմունքն ազդեցություն ունեին Հոգու կողմից սովորելու իր ունակության վրա.

Նկար
Երեց Ջեք Հ. Գոսլինդ

«Ձեզանից քանի՞սն են «ձանձրացած դիրք» ընդունել հաղորդության ժողովի ընթացքում: Ձեզ ծանոթ է այդ դիրքը. «Իրանը առաջ թեքած, կզակը՝ ձեռքերին, արմունկները՝ ծնկին, դատարկ հայացքը հատակին հառած: Երբևէ գլխի ընկել եք, որ դա ձեր ընտրությունն է, ժողովը հետաքրքիր է, թե` ոչ:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է, որ երկրպագությունը «անհատական պատասխանատվություն է, և անկախ նրանից, թե ինչ է խոսվում ամբիոնից, եթե մեկը ցանկանում է երկրպագել Տիրոջը հոգով ու ճշմարտությամբ, նա կարող է անել դա: … Եթե ծառայությունը ձեզ համար ձախողված է, դուք եք ձախողվել: Ոչ ոք չի կարող երկրպագել ձեր փոխարեն, դուք պետք է ինքներդ ապավինեք Տիրոջը»: (Ensign, Jan. 1978, p. 5)

«Մի երիտասարդ նկարագրել է, թե ինչպես է առաջին անգամ զգացել երկրպագության ոգին: Նա քիչ ակտիվ է եղել իր Ահարոնյան Քահանայության տարիներին: Երբ հաճախում էր հաղորդության ժողովին, նա, սովորաբար, նստում էր հետևում իր ընկերների խմբի հետ, և ձևանում էր ակնածալից: Մի օր, այնուամենայնիվ, նա մի քիչ ուշ եկավ և ազատ տեղ չկար ընկերների կողքին: Նա մենակ նստեց և կյանքում առաջին անգամ աղոթքների ժամանակ փակեց իր աչքերը, նա երգեց օրհներգեր, լսեց հաղորդության աղոթքները և ուշադրություն դարձրեց ելույթ ունեցողներին: Առաջին խոսողի ելույթի կեսից, նրա աչքերից արցունքներ հոսեցին: Որոշակի շփոթությամբ նա ուշադիր նայում էր շուրջը` իրենից բացի, ոչ ոք կարծես հուզված չէր: Նա հաստատ չգիտեր, թե ինչ է տեղի ունենում իր հետ, սակայն այդ փորձը փոխեց նրա կյանքը: Այդ ժողովի ժամանակ էր, որ նա իսկապես սկսեց հոգեպես պատրաստվել իր միսիային: Նա զգաց ինչ-որ բան, և, բարեբախտաբար, գործեց և այդպիսով պահպանեց այդ զգացմունքները» (“Yagottawanna,” Ensign, May 1991, 46):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք որոշակի մի ձև, որ կարող եք բարելավել Հոգով սովորելու ձեր ջանքերը:

Ինչպե՞ս կարող եք տարբերել, որ ձեր ուսուցումը կամ ուսումը Հոգով է ուղեկցվում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 50.21–22 հատվածները, պարզելով Տիրոջ հրահանգներն այն մասին, թե ինչպես կարող եք կողմորոշվել, որ ձեր ուսուցումը կամ ուսումը Հոգով է ուղեկցվում:

Ինչպե՞ս կամփոփեիք այդ հատվածներում Տիրոջ ուսուցանածը։

Վարդապետություն և Ուխտեր 50.23–25 հատվածներում նկատեք տարբերությունը, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդիկ ուսուցանում են Հոգով և ինչ է տեղի ունենում, երբ մարդիկ ուսուցանում և ուսանում են «որևէ այլ ձևով» (ՎևՈւ 50.17):

Ինչպե՞ս Տերը նկարագրել այն ուսուցումը, որը չի հանգում շինության: Ինչպե՞ս է Նա նկարագրում ուսուցումը, որն «Աստծուց է» (ՎևՈւ 50.24):

Այս հատվածներից մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Այն, ինչ Աստծուց է, լուսավորում և շենացնում է, իսկ այն, ինչ Աստծուց չէ, շփոթություն ու խավար է բերում:

Ե՞րբ եք դուք ականատես եղել կամ զգացել, որ տվյալ բանն Աստծուց չէ: Ինչպե՞ս է Հոգին օգնել ձեզ հասկանալ այդ:

Ժամանաակ առ ժամանակ դուք կլսեք ու ականատես կլինեք ուղերձների, որոնք միտված են կործանելու ձեր հավատքը: Այսօր սովորած սկզբունքները ձեզ կարող են ամրապնդել, որ դիմակայեք այդ ուղերձներին: Աղոթեք, որ Հոգին ձեզ հետ լինի բոլոր ձեր ուսումնասիրության ժամանակ և հատուկ ուշադրություն դարձրեք Հոգու ներգործությանը ձեր ուսուցման ժամանակ: Վարդապետություն և Ուխտեր 50.13–22 հատվածներում սովորում ենք, որ երբ ուսուցանում և ուսանում ենք Հոգու կողմից, մենք հասկանում են միմյանց և շենանում ենք ու միասին ցնծում: Դա տարբերվում է շփոթմունքից ու խավարից, երբ մի բան ուսուցանվում է «մեկ այլ ձևով»:

Վարդապետություն և Ուխտեր 50.26–36 հատվածներում կարդում ենք Տիրոջ խորհուրդը քահանայություն կրողներին՝ նրանց կարգումից եկող զորության ու պատասխանատվության մասին: Նա ասել է, որ քահանայություն կրողները պետք է ծառայեն միմյանց և մաքուր պահեն իրենց: Եթե այդպես վարվեն, Տերը կտա նրանց զորություն՝ հաղթահարելու կեղծ հոգիները, ինչպես նրանք, որոնք հայտնվել են Սրբերի մեջ:

Վարդապետություն և Ուխտեր 50․37–46։

Տերը քաջալերում է Իր ծառաներին շարունակ աճել շնորհով ու ճշմարտությամբ և հավաստիացնում է, որ Նա իրենց հետ է

Նկար
ընտանեկան աղոթք

Պատկերացրեք, որ ձեր ծխի կամ ճյուղի փոքր երեխաները ծառայելու են լիաժամկետ միսիայում, երբ մեծանան: Ի՞նչ պետք է նրանք անեն ծառայությանը նախապատրաստվելու համար: Ի՞նչ առումով ենք մենք նման փոքր երեխաներին:

Վարդապետություն և Ուխտեր 50.37–46 հատվածներում Տերը խոսել է առանձնապես այն երեցների հետ, ովքեր ծառայում էին 1831 թվականին: Ինչևէ Նրա խոսքերը կիրառելի են նաև մեզ համար: Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 50.40–46 հատվածները, փնտրելով բառեր կամ արտահայտություններ, որոնք մխիթարություն ու վստահություն են ներշնչում: Կարող եք ընդգծել ձեր գտած բառերը:

Վարդապետություն և Ուխտեր 50.40 հատվածում Տերն ասել է. «դուք պետք է աճեք շնորհի մեջ»: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «աճել շնորհի մեջ»:

Երբ մտածում եք այդ հարցի մասին, դուք գուցե ցանկանաք կարդալ շնորհ բառի սահմանումը Սուրբ գրությունների ուղեցույցում կամ Հավատքին հավատարիմ գրքույկում: Այն, ինչ սովորում ենք Վարդապետություն և Ուխտեր 50.37–46 հատվածներում, մեզ օգնում է իմանալ, որ Փրկիչը ցանկանում է, որ մենք աճենք շնորհով ու ճշմարտության գիտությամբ և վստահություն ունենալ Նրանում: Ճիշտ այնպես, ինչպես Նա խոստացավ այդ երեցներին, Նա կհոգա մեր մասին, երբ ապավինենք Նրան ու ձգտենք կատարել Նրա կամքը:

Ի՞նչ է նշանակում ձեզ համար, երբ Տերն ասում է. «դուք իմն եք»: Ինչպե՞ս կարող է այս հավաստիացումը օգնել ձեզ «չվախենալ» (ՎևՈւ 50.41):

Ձեզ համար ուրիշ ի՞նչ իմաստալից խոստումներ կան Վարդապետություն և Ուխտեր 50.40–46 հատվածներում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 50 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.