Սեմինարիա
Մաս 6. Oր 3. Վարդապետություն և Ուխտեր 20.37, 68–84


Մաս 6. Օր 3

Վարդապետություն և Ուխտեր 20.42, 47, 68–84:

Նախաբան

1830 թվականի ապրիլի 6­ին Եկեղեցու կազմավորումը հնարավոր դարձրեց, որպեսզի քահանայության արարողությունները սպասավորվեն Երկնային Հոր զավակներին ողջ աշխարհով մեկ վերջին օրերին: Այս երկար սպասված օրվանից առաջ Տերը սկսեց բացահայտել Մարգարե Ջոզեֆ Սմիթին մկրտության պահանջներն ու ձևը, որը սպասվում էր Նրա Եկեղեցու անդամներից և հաղորդության սպասավորման մանրամասները:

Վարդապետություն և Ուխտեր 20.42, 47, 68–74:

Ներկայացվեցին մկրտության պահանջներն ու ձևը:

Ի՞նչ կասեիք որևէ ոչ անդամ ընկերոջ, ով հարցնում է. «Ի՞նչ պետք է անեմ ձեր եկեղեցում մկրտվելու համար»:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.37, և գտեք պահանջները, որոնք Տերը տվել է նրանց, ովքեր ցանկանում են դառնալ Եկեղեցու անդամ: Գուցե կամենաք նշել յուրաքանչյուր պահանջը, որ դուք կհայտնաբերեք այդ հատվածում:

Օգտակար կլիներ ձեզ համար իմանալ, որ կոտրված սիրտ և փշրված հոգի ցույց տալը նշանակում է լինել խոնարհ և Աստծո կամքն ընդունող: Դա նաև նշանակում է զգալ խորը վիշտ մեղքի համար և անկեղծ ցանկություն ապաշխարելու:

Նկար
Elder D. Todd Christofferson

Տասներկու Առաքյաների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է. «Հին ժամանակներում, երբ մարդիկ ցանկանում էին երկրպագել Տիրոջը և որոնել Նրա օրհնությունները, նրանք հաճախ ընծա էին բերում: Օրինակ, երբ նրանք տաճար էին գալիս, նրանք բերում էին զոհաբերություն զոհասեղանի վրա դնելու համար: Իր Քավությունից և Հարությունից հետո Փրկիչն ասաց, որ Ինքն այլևս չէր ընդունելու կենդանիների ողջակեզներ: Զոհաբերության նվերը, որը Նա ընդունելու էր այժմ «կոտրված սիրտն է ու փշրված հոգին»:: [3 Նեփի 9.20]: «Երբ դուք փնտրում եք դարձի գալու օրհնությունը, դուք կարող եք Տիրոջը տալ կոտրված կամ ապաշխարող սրտի, և ձեր փշրված կամ հնազանդ հոգու պարգևը: Իրականում դա զոհաբերությունն է ձեր անձի՝ ինչպիսին կաք և ինչպիսին դառնում եք» (“When Thou Art Converted,” Ensign or Liahona, May 2004, 12):

Ինչ եք կարծում ինչո՞ւ են այդ հատկանիշները պահանջվում նախքան մարդը մկրտվում է:

Նրանից, ինչ սովորում եք Վարդապետություն և Ուխտեր 20.37­ից, լրացրեք հետևյալ սկզբունքը.Երբ մենք մկրտվում ենք, մենք վկայում ենք կամ ցույց տալիս, որ :

Խորհեք, թե ինչպես եք ապրում համաձայն ձեր մկրտության ուխտերի:

Ի՞նչ կասեիք ձեր ոչ անդամ ընկերոջը, եթե նա հարցներ այս լրացուցիչ հարցը. «Ինչպե՞ս են մարդիկ մկրտվում ձեր եկեղեցում»:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.72–74, և նշեք մկրտության ձևը, որը նկարագրվում է Տիրոջ կողմից:. Այս հատվածներից մենք սովորում ենք, որ մկրտությունը պետք է արվի ընկղմամբ և պետք է կատարվի մեկի կողմից, որը կրում է համապատասխան իշխանություն (տես նաև 3 Նեփի 11.21–27):

Ինչպե՞ս դուք կպատասխանեիք, եթե ձեր ընկերը հարցներ երրորդ հարցը. «Ի՞նչ է պահանջվում մարդկանցից հետո, երբ նրանք մկրտվել են և դարձել ձեր եկեղեցու անդամներ»:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.68–69, և գտեք, թե ինչ ակնկալիքներ ունի Տերը մեզանից յուրաքանչյուրից, մեր մկրտվելուց հետո: Գուցե կամենաք նշել այդ ակնկալիքները ձեր սուրբ գրություններում:

Վարդապետություն և Ուխտեր 20.68­ում Տերն ասում է մեզ, որ նոր անդամները պետք է ուսուցանվեն երեցների կողմից մկրտությունից հետո և նախքան հաստատվելը: Մեր օրերում, մկրտությունից առաջ հետաքրքրվողներին միսիոներական դասեր ուսուցանելու կարգը թույլ է տալիս մարդկանց ստանալ Սուրբ Հոգու պարգևը իրենց մկրտությունից կարճ ժամանակ հետո:

Վարդապետություն և Ուխտեր 20.69­ում մենք սովորում ենք, թե ինչպես կարող ենք ցույց տալ մեր արժանավորությունը մեր մկրտվելուց հետո: Օգտագործելով Տիրոջ ուղղությունը մեզ այդ հատվածում՝ լրացրեք հետևյալ սկզբունքը. Մկրտությունից հետո մենք ցույց ենք տալիս Տիրոջը մեր արժանավորությունը հետևյալ ձևով .

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչո՞ւ է կարևոր, որ դուք արժանավոր մնաք ձեր մկրտությունից հետո:

    2. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ցույց տալ կամ դրսևորել «աստվածային քայլեր ու հաղորդակցություն»:

  2. Կարդացեք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի «Խոսելաձև կոչվող բաժինը([2011], 20–21), և նշեք ուղիներ, որով երիտասարդ անձնավորությունը կարող է ցույց տալ «աստվածային քայլվածք և հաղորդակցություն»: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք փորձառությունների մասին, երբ դուք տեսել եք ուրիշներին այդպես վարվելիս: Ձեր կարծիքով ինչպե՞ս է նրանց գործողություններն ազդել շրջապատում գտնվող մարդկանց վրա:

Խորհեք, թե ինչպես դուք ցույց կտաք «աստվածային քայլվածք և հաղորդակցություն» առաջիկա օրերին:

Վարդապետություն և Ուխտեր 20․75–79։

Տերը հրահանգներ է տալիս հաղորդությունը սպասավորելու վերաբերյալ

Երբևէ ունեցե՞լ եք Եկեղեցու ոչ անդամ ընկեր, ով հաղորդության արարողության է հաճախել ձեզ հետ: Եթե այդպես է, ինչպե՞ս եք բացատրել հաղորդության արարողությունը: Եթե դուք չեք ունեցել այդ հնարավորությունը, ի՞նչ կասեիք որևէ ընկերոջ՝ օգնելու նրան հասկանալ հաղորոդությունը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.75,, պարզեք, թե ինչ է Տերը կարգադրել հաճախ անել ողջ Եկեղեցու անդամներին:

Ավելի ուշ տրված մի հայտնության մեջ Տերը բացատրել է. «Նշանակություն չունի, թե ինչ պիտի դուք ուտեք և թե ինչ պիտի դուք խմեք, երբ որ ճաշակեք հաղորդությունից, եթե այնպես լինի, որ դուք անեք դա՝ պարզ աչքով ուղղված իմ փառքին, Հոր առաջ հիշելով իմ մարմինը, որը ցած է դրվել ձեզ համար, և իմ արյունը, որը թափվել է ձեզ համար՝ ձեր մեղքերի թողության համար:(ՎևՈւ 27.2): Այսօր մենք գինու փոխարեն օգտագործում ենք ջուրը՝ հաղորդության համար «ի հիշատակ [Հիսուս Քրիստոսի] արյան, որը հեղվել է [մեզ] համար» (ՎևՈւ 20.79):

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար հաղորդությունը հաճախ ճաշակել միասին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մելվին Ջ. Բալլարդը խոսել է մեկ առանձնահատուկ օրհնության մասին, որը գալիս է ամեն շաբաթ հաղորդությունը ճաշակելուց:

Նկար
Երեց Մելվին Ջ. Բալլարդ

«Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ ճաշակի հաղորդության սեղանից, որովհետև դա ինքնաքննության, ինքնաստուգարքի վայր է, որտեղ մենք կարող ենք սովորել շտկել մեր ուղին և ուղղել մեր անձնական կյանքը, ներդաշնակության մեջ դնելով մեզ Եկեղեցու ուսմունքների և մեր եղբայրների և քույրերի հետ:

… Այն միակ բանը, որ կարող է ապահով դարձնել յուրաքանչյուր տղամարդուն և կնոջը՝ ամեն Հանգստյան օրը հաղորդության սեղանի մոտ հայտնվելն է: Մենք շատ հեռու չենք գնա մեկ շաբաթում, ոչ այնքան հեռու, որ ինքնաքննության գործընթացով չկարողանանք շտկել սխալները, որոնք հավանաբար գործել ենք : Ճանապարհը դեպի հաղորդության սեղանը ապահովության արահետ է Վերջին Օրերի Սրբերի համար (in Bryant S. Hinckley, Sermons and Missionary Services of Melvin Joseph Ballard [1949], 150–51):

Նկար
հաղորդությունը ճաշակելը

Խորհեք, թե ինչու ամեն շաբաթ հաղորդությունը ճաշակելը պաշտպանություն կլինի ձեզ համար:

  1. Սովորելու համար, որ հաղորդությունը անվտանգության ճանապարհ է ձեզ համար, գրեք հետևյալ երկու վերնագրերը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

    Երբ մենք ճաշակում ենք հաղորդությունից, մենք վկայում ենք, որ.

    Երբ մենք հավատարիմ ենք խոստումներին, որոնք մենք տալիս ենք հաղորդության ժամանակ, Տերը խոստանում է, որ.

    Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.77–79 հատվածները, փնտրելով թե ինչ ենք մենք վկայում կամ խոստանում, երբ ճաշակում ենք հաղորդությունը: Գրեք այն, ինչ գտնում եք «Երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը…» վերնագրի ներքո ձեր օրագրում: Ապա կարդացեք հատվածները կրկին, փնտրելով, թե ինչ է Տերը խոստանում: Գրեք ինչ որ գտնեք «Երբ հավատարիմ ենք» վերնագրի ներքո ձեր օրագրում:

Վերանայեք մկրտության պահանջները, որոնք դուք նշել եք Վարդապետություն և Ուխտեր 20.37 հատվածում: Ի՞նչ նմանություններ եք տեսնում այն ուխտում, որ դուք արել եք մկրտության ժամանակ և խոստումներում, որ դուք անում եք հաղորդության ժամանակ:

Ամեն անգամ, երբ դուք ապաշխարում եք և հաղորդություն ընդունում, դուք մաքուր եք դառնում ինչպես այն օրը, երբ մկրտվեցիք և հաստատվեցիք:

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր հոժարակամությունը, որ կամենում եք վերցնել ձեզ վրա Հիսուս Քրիստոսի անունը:

    2. Որո՞նք են այն բաները, որ դուք կարող եք անել, շաբաթվա ընթացքում՝ հիշելու Փրկչին: (տես նաև Մոսիա 18.8–10:

    3. Ինչպե՞ս է հաղորդությունը ճաշակելն օգնում ձեզ ցույց տալ «աստվածային քայլվածք և հաղորդակցություն» (ՎևՈւ 20.69):

Կարդացեք հետևյալ միտքը մեր մկրտության ուխտը պահելու և նորոգելու մասին. «Դուք ստանում եք մեծ օրհնություն, երբ պահում եք մկրտության ուխտը: Երբ դուք այն նորոգում եք, Տերը նորոգում է ձեր մեղքերի խոստացված թողությունը: Մեղքից մաքրված, դուք կարողանում եք «նրա Հոգին միշտ [ձեզ] հետ ունենալ»(ՎևՈւ 20.77): Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը մեծագույն պարգևներից մեկն է, որ դուք կարող եք ստանալ մահկանացու կյանքում: Հոգին կուղեկցի ձեզ արդարակեցության և խաղաղության ուղիներում, առաջնորդելով ձեզ դեպի հավերժական կյանք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ» (Հավատքին հավատարիմ՝ ավետարանական տեղեկատու [2004], 148):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին՝ Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգու ընկերակցությունն ունենալու հասկացողությունը քաջալերել մեզ՝ հարգելու մեր մկրտության ուխտը:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, որ մենք կարող ենք վայելել սպասավորող հրեշտակների օրհնությունը, երբ մենք նորոգում ենք մեր մկրտության ուխտերը՝ արժանիորեն ճաշակելով հաղորդությունից:

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Մեղքերի թողության հետ կապված կարևոր քայլեր են կատարվում մկրտության փրկարար արարողության և հաղորդության նորոգող արարողության միջոցով:

…Ահարոնյան Քահանայության այս արարողությունները ևս կարևոր են սպասավորող հրեշտակների համար:

Հրեշտակային ուղերձները կարող են առաքվել ձայնով կամ պարզապես մտքերով կամ զգացումներով՝ հաղորդակցվելով մտքին:

… Հրեշտակային հաղորդակցությունների մեծ մասը ավելի շուտ զգացվում են կամ լսվում քան տեսնվում:

Ընդհանրապես հոգևոր ընկերակցության օրհնությունները և հաղորդակցությունը մատչելի են միայն նրանց համար, ովքեր մաքուր են: …Ահարոնյան Քահանայության մկրտության և հաղորդության արարողությունների միջոցով մենք մաքրվում ենք մեր մեղքերից և խոստում ստանում, որ եթե պահենք մեր ուխտերը մենք միշտ մեզ հետ կունենանք Նրա Հոգին: Ես հավատում եմ, որ այդ խոստումը վերաբերում է ոչ միայն Սուրբ Հոգուն, այլ նաև հրեշտակների սպասավորությանը, քանզի «հրեշտակները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ, ուստի, նրանք խոսում են Քրիստոսի խոսքերը» (2 Նեփի 32.3): Այսպիսով, Ահարոնյան Քահանայություն կրողներն են, որ բացում են դուռը բոլոր Եկեղեցու անդամների համար, ովքեր արժանավորությամբ են ճաշակում հաղորդությունը՝ վայելելու Տիրոջ Հոգու և հրեշտակների սպասավորման ընկերակցությունը (“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, Nov. 1998, 38–39):

Մտածեք թե ինչպես եք նախատեսում պատրաստվել ճաշակելու հաղորրդությունը այս շաբաթ:

Վարդապետություն և Ուխտեր 20․80–84

Եկեղեցու անդամության արձանագրությունները պետք է ճշգրտորեն պահվեն:

Վարդապետություն և Ուխտեր 20.81–84­ը պարունակում է Տիրոջ հրահանգը, որ երեցները վաղ Եկեղեցում պետք է արձանագրեին մարդկանց անունները, ովքեր միացել էին Եկեղեցուն: Նրանց ասվել էր, որ բերեին այդ ցուցակները Եկեղեցու համաժողովներին, որպեսզի դրանք պահվեին մի գրքում: Նրանց անունները, ովքեր ուրացել էին Եկեղեցին, ջնջվում էին: Բացի այդ, Եկեղեցու անդամները, ովքեր տեղափոխվում էին մեկ վայրից մեկ ուրիշ վայր, պետք է վերցնեին անդամության մի վկայական իրենց հետ՝ տալու այն քահանայության նոր առաջնորդին: Մեր օրերում, Եկեղեցու առաջնորդները շարունակում են պահել ճշգրիտ անդամության արձանագրություններ և դա անելու մեթոդները ավելի արդյունավետ են:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 20.37, 68­84 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.