Սեմինարիա
Մաս 23․ Օր 2, Վարդապետություն և Ուխտեր 107․21-38


Մաս 23. Օր 2

Վարդապետություն և Ուխտեր 107․21-38

Նախաբան

1835թ․ ապրիլին, վերջերս կարգված Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները գտնվում էին Կիրթլենդում, Օհայո, պատրաստվելով որպես քվորում մեկնել իրենց առաջին միսիային։ Նախքան նրանց հեռանալը, Մարգարե Ջոզեֆ Սմիթը կիսվեց իր ստացած հայտնություններից մի քանիսով, որոնք այժմ գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 107-ում։ Սա երեք դասերից երկրորդն է, որտեղ քննարկվում է այս բաժինը։ Հայտնության այս հատվածում, Տերն ընդգծում է Եկեղեցու նախագահող քվորումների պարտականությունները՝ Առաջին Նախագահություն, Տասներկու Առաքյալների Քվորում, և Յոթանասունի Քվորում։

Վարդապետություն և Ուխտեր 107․21-26

Տերը ընդգծում է Եկեղեցու նախագահող քվորումների պարտականությունները և իշխանությունը։

Մտածեք այն մասին, երբ ինչ-որ մեկը աջակցել, հաստատել, պաշտպանել կամ խրախուսել է ձեզ։ Ի՞նչը փոխվեց, երբ իմացաք, որ ինչ-որ մեկն աջակցել կամ հաստատել է ձեզ։

Սուրբ գրություններում աջակցել ինչ-որ մեկին նշանակում է, որ մենք աջակցում, հաստատում, պաշտպանում կամ խրախուսում ենք այդ անձին։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107.21-22, փնտրելով, թե ըստ Տիրոջ խոսքերի, ում պետք է աջակցեն Եկեղեցու անդամները։

Ըստ 22-րդ հատվածի, ինչպե՞ս ենք մենք աջակցում Առաջին Նախագահությանը։ Պատասխանեք հարցին շարունակելով հետևյալ նախադասությունը․ Առաջին Նախագահությունը աջակցվում է , և ու աղոթքով։ Կարող եք նշել այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը։ (Ուշադրություն դարձրեք, որ 22-րդ հատվածում, «ընտրվելով Տասներկուսի կողմից» արտահայտությունը չի նշանակում, որ Եկեղեցու անդամներն ընտրում են նրանց, ովքեր ծառայում են Առաջին Նախագահությունում։ Դա վերաբերում է այդ ղեկավարներին աջակցելու Եկեղեցու անդամների պատրաստակամությանը։)

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում մեր վստահությամբ, հավատքով և աղոթքներով աջակցել Առաջին Նախագահությանը։

    2. Ձեր փորձից ելնելով, ինչպե՞ս ենք մենք օրհնվում, երբ մենք աջակցում և հաստատում ենք Առաջին Նախագահությանը։

    3. Ի՞նչ եք սովորում Վարդապետություն և Ուխտեր 107․21–22 հատվածներից Առաջին Նախագահության մասին։

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ հայտարարությունը կարդալիս, ընդգծեք, թե նրա խոսքերով ինչ մենք պետք է անենք Եկեղեցու մեր ղեկավարներին աջակցելու համար։

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Որպեսզի մենք աջակցենք նրանց, ովքեր կանչվում են … մենք պետք է վերաքննենք մեր կյանքերը, եթե անհրաժեշտ է, ապաշխարենք, խոստանանք պահել Տիրոջ պատվիրանները և հետևել Նրա ծառաներին։

… Իմաստուն կլինի վճռել` աջակցել մեր հավատքով և մեր աղոթքներով բոլոր նրանց, ովքեր ծառայում են մեզ արքայության մեջ։ Ես անձամբ գիտեմ Եկեղեցու անդամների հավատքի զորության մասին, որոնք աջակցում են նրանց, ովքեր կանչված են։ … Զորեղ ճանապարհներով ես զգացել եմ այն մարդկանց աղոթքներն ու հավատքը, ում ես չեմ ճանաչում, և ովքեր ինձ ճանաչում են միայն որպես մեկի, ով կանչվել է ծառայելու քահանայության բանալիների միջոցով» («Ճշմարիտ և կենդանի Եկեղեցի» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 21)։

Մտածեք, թե ինչ եք դուք անում ներկայումս, որպեսզի աջակցեք Առաջին Նախագահությանն ու Եկեղեցու մյուս ղեկավարներին։ Ինչպե՞ս կարող եք ավելի լավ աջակցել, հաստատել, պաշտպանել կամ խրախուսել նրանց։

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորում

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107.23, փնտրելով, թե ինչ ասաց Տերը Տասներկու Առաքյալների պարտականությունների վերաբերյալ։ Ի՞նչ են կանչվում լինելու Տասներկու Առաքյալները։

Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը․ Առաքյալները Քրիստոսի անվան հատուկ վկաներն են ողջ աշխարհում։

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Առաքյալները Քրիստոսի անվան հատուկ վկաներն են։

Կարդացեք Սուրբ Գրքերի Ուղեցույցում կամ Աստվածաշնչի բառարանում, թե ինչ են դրանք ասում Առաքյալ բառի և տիտղոսի վերաբերյալ։

Եկեղեցու Նախագահը ամենաավագ առաքյալն է Երկրի վրա, և Առաջին Նախագահության խորհրդականները նույնպես Առաքյալներ են։ Այդ պատճառով էլ, Առաջին Նախագահության անդամները նույնպես Հիսուս Քրիստոսի անվան հատուկ վկաներ են։

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը ուսուցանել է թե ինչ է նշանակում լինել Քրիստոսի անվան հատուկ վկա․ «Առաքյալի դերն այսօր նույնն է, ինչ հնում էր (տես Գործք Առաքելոց Ա․22; Դ․33)։ Մեր առաջադրանքն է գնալ ողջ աշխարհով մեկ և հռչակել «Յիսուս Քրիստոսին՝ եւ այն էլ խաչուածին» (տես Մարկոս ԺԶ․15; Ա Կորնթացիս Բ․2)։ Առաքյալը՝ միսիոներ և Քրիստոսի անվան հատուկ վկա է։ «Քրիստոսի անուն»-ը վերաբերվում է Փրկչի առաքելության, մահվան և հարության ամբողջականությանը՝ Նրա իշխանությանը, Նրա վարդապետությանը, և որպես՝ Աստծո Որդի, որ պետք է լինի մեր Քավիչն ու Փրկիչը, Նրա անզուգական որակավորումներին։ Որպես Քրիստոսի անվան հատուկ վկաներ, մենք մեր վկայությունն ենք բերում՝ Հիսուս Քրիստոսի իրական լինելու, աստվածայնության և հարության, Նրա անսահման և հավերժական Քավության և Նրա ավետարանի վերաբերյալ» (“Special Witnesses of the Name of Christ,” The Religious Educator: Perspectives on the Restored Gospel, vol. 12, no. 2 [2011], 1)։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին, թե ինչպիսի զգացումներ եք ունեցել, կամ ինչ եք սովորել, երբ լսել կամ կարդացել եք Առաքյալների վկայությունները։ (Օգտակար կլինի Եկեղեցու ամսագրերից վերանայել նախորդ գերագույն համաժողովի ելույթներից մի քանիսը։)

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107.24, փնտրելով, թե ինչ ասաց Տերը Տասներկու Առաքյալների Քվորումի իշխանության և զորության վերաբերյալ։

Երբ տղամարդիկ կարգվում են Առաքյալներ, նրանց տրվում է այդ նույն քահանայության բանալիները, ինչպես Եկեղեցու Նախագահին։ Այնուամենայնիվ, Եկեղեցու Նախագահը որպես Մելքիսեդեկյան Քահանայության նախագահող քահանայապետը, երկրի վրա գտնվող միակ մարդն է, ում լիազորած է կիրառել քահանայության բոլոր բանալիները։ Մյուս Առաքյալներն այդ քահանայության բանալիները կիրառում են, լիազորված լինելով Եկեղեցու Նախագահի կողմից։ Երբ Եկեղեցու Նախագահը մահանում է, Առաջին Նախագահությունը լուծարվում է, և Տասներկուսի Քվորումը, որը իշխանությամբ ու զորությամբ հավասարազոր է Առաջին Նախագահությանը, դառնում է Եկեղեցու նախագահող մարմինը։ Որպես Տասներկուսի Քվորումի Նախագահ, այնուհետև, ավագ ապրող Առաքյալը լիազորված է կիրառել քահանայության բոլոր բանալիները։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Բ․ Հեյթն ուսուցանել է.

Նկար
Երեց Դեյվիդ Բ. Հեյթ

«Երբ Եկեղեցու մեկ Նախագահը մահանում է, ինչպե՞ս է ընտրվում նոր Նախագահը։

1835թ-ին, Տերը հայտնություն է տվել այդ առիթով, որը հիմնված է հերթական իրավահաջորդության վրա։ Հայտնության մեջ ասվում է, որ Տասներկու Առաքյալների Քվորումը մի մարմին է, որը իշխանությամբ հավասարազոր է Առաջին Նախագահությանը։ (Տես ՎևՈւ 107․24։) Դա նշանակում է, որ երբ Եկեղեցու Նախագահը մահանում է, Առաջին Նախագահությունը լուծարվում է և Տասներկուսի Քվորումն ինքնաբերաբար դառնում է Եկեղեցու նախագահող մարմինը։ Այդ օրինաչափությունը հաստատվել է Եկեղեցու առաջին նախագահ Ջոզեֆ Սմիթի մահից հետո։

Եկեղեցու նոր Առաջին Նախագահության հաստատման այդ աստվածայնորեն հայտնի դարձված ընթացակարգը, որը հայտնի է դարձվել Տիրոջ կողմից և հաստատվել մարդկանց կողմից, հասել է մինչև մեր օրերը։ Առաջին Նախագահությունը պետք է «աջակցվի Եկեղեցու վստահությամբ, հավատքով և աղոթքով»։ (ՎևՈւ 107.22)» (“A Prophet Chosen of the Lord,” Ensign, May 1986, 8):

Բացի Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի պարտականությունները բացատրելուց, Տերը նաև հայտնել է Յոթանասունի պարտականությունները։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107.25, փնտրելով, թե ինչ ասաց Տերը նրանց պարտականությունների վերաբերյալ։

Կարող եք 25-րդ հատվածում նշել այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը․ Յոթանասունականները կանչված են քարոզելու ավետարանը և լինելու Հիսուս Քրիստոսի վկաները ողջ աշխարհում։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107.26, փնտրելով, թե ինչ ասաց Տերը Յոթանասունականների իշխանության վերաբերյալ։

Նկար
Երեց Ըրլ Ս. Թինջի

Յոթանասունի Նախագահությունից Ըրլ Ս․ Թինջին ուսուցանել է Յոթանասունականի իշխանության վերաբերյալ․ «Յոթանասունականը չի ստանում քահանայության լրացուցիչ բանալիներ, սակայն Առաջին Նախագահությունից կամ Տասներկու Առաքյալների Քվորումից իրենց ստացած յուրաքանչյուր հանձնարարության դեպքում նրանց իշխանություն է պատվիրակվում՝ իրագործելու տրված հանձնարարությունը» (“The Quorums of the Seventy,” Ensign, Aug. 2005, 48–49)։

Հետևյալ հարաբերությունները կօգնեն ձեզ հասկանալ Առաջին Նախագահության, Տասներկու Առաքյալների Քվորումի և Յոթանասունի միջև կապը։

Նկար
Քրիստոսը կարգում է Առաքյալի

«Հիսուս Քրիստոսը կրում է Իր Եկեղեցուն պատկանող քահանայության բոլոր բանալիները: Նա Իր Առաքյալներից յուրաքանչյուրին շնորհեց բոլոր բանալիները, որոնք պատկանում են երկրի վրա Աստծո արքայությանը: Ապրող ավագ Առաքյալը՝ Եկեղեցու Նախագահը, միակ մարդն է երկրի վրա, որ լիազորված է գործադրել քահանայության բոլոր բանալիները»:

Յոթանասունականները գործում են ըստ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի հանձնարարության և իշխանության փոխանցման: … Յոթանասունի Նախագահությունն ի սպաս է դրվում և ստանում է բանալիներ՝ Յոթանասունի Քվորումին նախագահելու համար (Ձեռնարկ 2․ Սպասավորել Եկեղեցում [2010], 2.1.1

Թեև Տերն ասաց, որ Առաջին Նախագահությունը, Տասներկու Առաքյալների Քվորումը և Յոթանասունը «հավասարազոր են իշխանությամբ» (ՎևՈւ 107․24, 26), Առաջին Նախագահությունը նախագահում է մյուսների վրա։ Առաջին Նախագահության Քվորումը բաղկացած է Եկեղեցու Նախագահից և, որպես կանոն, երկու խորհրդականներից։ Խորհրդականները շատ հաճախ, բայց ոչ միշտ, ընտրվում են Տասներկու Առաքյալների Քվորումից։ Այդ « երեք Նախագահող Քահանայապետերը … կազմում են Եկեղեցու Նախագահության Քվորումը» (ՎևՈւ 107․22)։ Նրանց վրա է ընկած Աստծո թագավորությունը երկրի վրա առաջնորդելու պարտականությունը (տես ՎևՈւ 90․12–16)։ Տերն ընդգծում է Առաջին Նախագահության կարևորությունը, երբ նա հայտարարում է․ «Ով ընդունում է ինձ, ընդունում է նրանց՝ Առաջին Նախագահությանը, որոնց ես ուղարկել եմ, որոնց ես խորհրդատուներ եմ դարձրել ձեզ համար՝ հանուն իմ անվան» (ՎևՈւ 112․20

Ինչպես բացատրվեց ավելի վաղ այս դասի ընթացքում, Տասներկու Առաքյալների Քվորումը դառնում է Եկեղեցու նախագահող քվորում միայն այն ժամանակ, երբ Եկեղեցու Նախագահը մահանում է։ Երբ Եկեղեցու նոր Նախագահը և նրա խորհրդականները ձեռնադրվում են, Առաջին Նախագահությունը նորից դառնում է նախագահող քվորումը։

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

Խոսելով Առաջին Նախագահության մասին, Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ․ Փաքերը հայտարարել է․ «Փառք Աստծուն նախագահության համար։ Ինչպես [երեք սարերի] գագաթներ, ոչինչ նրանցից բարձր չի կանգնած, բացի երկինքներից։ Նրանք մեր աջակցող ձայների կարիքն ունեն։ Երբեմն, միայնակ ես զգում ղեկավարության այդ բարձր կոչումներում, քանի որ նրանց կոչումը մարդուն գոհացնելու համար չէ, այլ Տիրոջը գոհացնելու համար։ Աստված օրհնի այդ հիանալի և լավ տղամարդկանց» (“The Spirit Beareth Record,” Ensign, June 1971, 87)։

Վարդապետություն և Ուխտեր 107․27-32

Փրկիչը բացատրել է, թե ինչպես են Եկեղեցու նախագահող քվորումները որոշումներ կայացնում։

Մտածեք այն մասին, երբ պետք է խմբով որոշում կայացնեիք։ Ի՞նչ փորձառություն ունեցաք։

Սովորաբար, ինչպե՞ս են մի խումբ մարդիկ որոշումներ կայացնում։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս են այդ որոշում կայացնելու գործընթացները նման Առաջին Նախագահության, Տասներկու Առաքյալների Քվորումի և Յոթանասունի որոշումներ կայացնելու գործընթացներին։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107.27-32, փնտրելով, թե ինչ է Տերն ուսուցանել այն մասին, թե ինչպես են Եկեղեցու նախագահող քվորումները որոշումներ կայացնում։ Դուք կարող եք նշել այն արտահայտությունները, որոնք օգնում են ձեզ հասկանալ, թե ինչպես են այդ քվորումները որոշումներ ընդունում։

Համաձայն այդ հատվածների, ինչպե՞ս են նախագահող քվորումները որոշումներ կայացնում։

Կարող եք հետևյալ վարդապետական հայտարարությունը գրել ձեր սուրբ գրություններում՝ այդ հատվածների կողքին․ Եկեղեցու նախագահող քվորումների որոշումները կայացվում են միասնությամբ և արդարակեցությամբ։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս է իմացությունն այն մասին, որ Տերը խոստացել է օրհնել Իր գիտությամբ՝ Առաջին Նախագահությանը, Տասներկու Առաքյալների Քվորումին և Յոթանասունականներին, օգնում ձեզ՝ վստահությամբ, հավատքով և աղոթքով աջակցել այդ ղեկավարներին և հետևել նրանց խորհրդին։

    2. Որո՞նք են Վարդապետություն և Ուխտեր 107․30 հատվածում թվարկված այն հատկանիշները, որոնք կարևոր են, որ այդ եղբայրներն ունենան, որպեսզի միասնական որոշումներ կայացնեն։

    3. Ըստ 31-րդ հատվածի, ի՞նչ է Տերը խոստացել Եկեղեցու նախագահող քվորումներին, եթե նրանք միասնությամբ և արդարակեցությամբ կայացնեն որոշումները։

Վարդապետություն և Ուխտեր 107․33-38

Տերը լրացուցիչ ցուցումներ է տալիս Եկեղեցու նախագահող քվորումներին։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107.33-35, փնտրելով հետևյալ ճշմարտությունները․

  • Եկեղեցին կառուցելիս Տասներկու Առաքյալները գործում են Տիրոջ անունով և Առաջին Նախագահության ղեկավարության ներքո։

  • Յոթանասունականները գործում են Տիրոջ անունով՝ Տասներկու Առաքյալների ղեկավարության ներքո։

  • Տասներկու Առաքյալները կրում են Հիսուս Քրիստոսի ավետարանը հռչակելու բանալիները։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն որոշակի բաները, որոնք դուք կանեք, որպեսզի աջակցեք (աջակցեք, հաստատեք, պաշտպանեք և խրախուսեք) Տիրոջ ընտրյալ ծառաներին և ավելի լավ հետևեք նրանց խորհրդին։

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 107.21-38 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.