Սեմինարիա
Մաս 20. Օր 3, Վարդապետություն և Ուխտեր 94-96


Մաս 20. Օր 3

Վարդապետություն և Ուխտեր 94-96

Նախաբան

Տերը հայտնություն տվեց, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 94-ում1833 թվականի օգոստոսի 2-ին և հրահանգեց Սրբերին` նախագծել Կիրթլենդ քաղաքը, Օհայո` Միսսուրիում Սիոնի քաղաքի նման: Տերը նաև պատվիրեց Սրբերին` մի տուն կառուցել(Եկեղեցու վարչության շենքը) Առաջին Նախագահության համար և տպարան` ի լրումն տաճարի, որը Նա Սրբերին նախապես պատվիրել էր կառուցել: Երկու ամիս դրանից առաջ 1833 թվականի հունիսի 1-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն էր ստացել, ինչպես արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 95-ում, որում Տերը խրատեց Սրբերին տաճարի կառուցումը հետաձգելու համար: Վարդապետություն և Ուխտեր 96-ը պարունակում է Տիրոջ հրահանգը` նշանակելու Նյուել Ք. Ուիթնիին «ընդունել պատասխանատվություն» (ՎևՈւ 96.2) այն սեփականության համար, որի վրա Կիրթլենդի Տաճարն էր կառուցվելու:

Վարդապետություն և Ուխտեր 94

Տերը պատվիրում է Սրբերին` կառուցել երկու տուն և վերահաստատում է տաճարի կառուցման անհրաժեշտությունը

Նկար
Կիրթլենդի տաճարի կառուցումը

Պատկերացրեք, որ դուք հնարավորություն ունեք ճամփորդել որևէ երկրում, որտեղ շատ քաղաքներ կան: Ճանապարհորդելիս դուք նկատում եք, որ յուրաքանչյուր քաղաքի կենտրոնում կա սպորտային արենա: Ի՞նչ կարելի է ենթադրել այս երկրի ժողովրդի մասին:

Եթե ձեզ հանձնարարված լիներ նախագծել մի մեծ քաղաք, ի՞նչ կտեղադրեիք քաղաքի կենտրոնում: Ինչո՞ւ

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 94.1-2, փնտրելով, թե ինչպե՞ս էր Տերն ուղղորդում Սիոնի ցցի քաղաքի նախագծումը Կիրթլենդում, Օհայո:

Ի՞նչ է ասում սա Տիրոջ տաճարի կարևորության մասին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 94.3,10-ը և գտեք այն երկու մյուս շենքերը, որ Տերը պատվիրեց Սրբերին` կառուցել Կիրթլենդում:

Այս երկու շինությունների կառուցման պատվիրանը ցույց է տալիս այն կարևորությունը, որ Տերը տալիս է տաճարային արարողություններին և Առաջին Նախագահության աշխատանքին` հայտնություն ստանալու և Եկեղեցուն ծառայելու, սուրբ գրությունների հրատարակման և այլ գործերի համար, որ Տերը պատվիրում է:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 94.6-8,12, փնտրելով արտահայտություններ, որոնք կապված են այս շենքերի սուրբ լինելու հետ :

Տերը հրահանգեց Հայրում Սմիթին, Ռեյնոլդս Քահունին և Ջարեդ Քարտերին ձևավորել շինարարական հանձնախումբ` այս հայտնության մեջ հիշատակված տները կառուցելու համար (տես ՎևՈՒ 94.13–17):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 94.16, փնտրելով, թե Տերն ինչ ասաց Սրբերին Առաջին Նախագահության և տպագրության շենքերի շինարարության վերաբերյալ:

Մտածեք, թե ինչո՞ւ էր կարևոր, որ տաճարը կառուցվեր նախքան մյուս երկու շենքերի կառուցումը: Ի՞նչ կարող է սա սովորեցնել մեզ` տաճարի կարևորության մասին:

Վարդապետություն և Ուխտեր 95

Տերը խրատում է Սրբերին` տաճարի կառուցումը հետաձգելու համար:

Տերն առաջին անգամ պատվիրան տվեց Կիրթլենդի Տաճարի կառուցման մասին Վարդապետություն և Ուխտեր 88.119-ում, որը գրի առնվեց 1832 թվականի դեկտեմբերի 27-28:

Վարդապետություն և Ուխտեր 95 բաժնի նախաբանում գտեք տարեթիվը, երբ այս հայտնությունը տրվեց: Մոտավորապես ինչքա՞ն ժամանակ անցավ այս երկու տարեթվերի միջև:

Այս ժամանակաընթացքում Եկեղեցու առաջնորդները ձեռք էին բերել հողակտոր Կիրթլենդում, որի վրա կառուցելու էին տաճարը: Սակայն մինչև 1833 թվականի հունիսի 1-ը Սրբերը դեռ չէին սկսել տաճարի շինարարությունը կամ նույնիսկ պատրաստել հիմքը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 95.1-3 և պարզեք, թե Տերն ի՞նչ ասաց Սրբերին` տաճարի կառուցման հետաձգման վերաբերյալ:

Դիմեք հատված 1, որպեսզի ավարտեք հետևյալ ձևակերպումը. Աստված խրատում է .

Նկար
հայր և որդի

Խրատել նշանակում է կարգի հրավիրել կամ ուղղել: Հատված 1-ում, հնարավոր է դուք ցանկանաք նշել պատճառներ, թե ինչու Աստված խրատում է նրանց, ում սիրում է:

Մտածեք, թե ինչպես եք դուք հակված պատասխանել, երբ ձեզ խրատում են կամ` ուղղում: Այս պատմությունը կարդալիս փնտրեք, թե ինչ եղանակներով էին որոշ եղբայրներ պատասխանում Տիրոջ խրատներին:

Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 95-ում, Եկեղեցու առաջնորդները հավաքվեցին համաժողովի, որպեսզի քննարկեն տաճարի կառուցման հարցը: Ոմանք հանդես եկան կարկասե տան օգտին, մյուսները` գերաններից կառուցած տան օգտին: Ջոզեֆը հիշեցրեց նրանց, որ նրանք տունը կառուցում էին ոչ թե մարդու, այլ Աստծո համար, և նա հարցրեց. «Եղբայրներ, իսկ մենք պետք է գերանի՞ց տուն կառուցենք Աստծո համար: Ոչ, ես ավելի լավ ծրագիր ունեմ, քան դա է: Ես ծրագիր ունեմ Տիրոջ տան համար` իր կողմից տրված, և շուտով դուք սրանով կտեսնեք տարբերությունը մեր հաշվարկների և այս բաների վերաբերյալ Նրա գաղափարիմիջև» (Lucy Mack Smith, History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 230): Երբ Մարգարեն բացատրեց տաճարի ամբողջական մոդելը, բոլոր եղբայրները ոգևորվեցին: Նրանք ուղևորվեցին շինության վայրը, հեռացրին ցանկապատը և հարթեցին ցորենի արտը, որը նախապես տնկվել էր Սմիթ ընտանիքի կողմից: Ցորենը մաքրելուց հետո Հայրում Սմիթը «սկսեց երկար փոս փորել պատի համար` հայտարարելով, որ ինքը կդնի տան առաջին քարը» (Lucy Mack Smith, History of Joseph Smith, 231):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ կարող եք դուք սովորել այս եղբայրներից այն մասին, թե ինչպես պետք է պատասխանել, երբ ձեզ ուղղում են կամ կարգի հրավիրում: Բացի այդ գրեք մի փորձառության մասին, երբ ձեզ խրատել են, և դուք պատասխանել եք`ջանալով ուղղվել:

Ուշադրություն դարձրեք, որ Տերը Սրբերի կողմից տաճարի կառուցման հետաձգումը նկարագրեց որպես «խիստ ցավագին մեղք» (ՎևՈւ 95.3): Ինչո՞ւ եք կարծում, որ Տերը շենքի կառուցման հետաձգումը լուրջ մեղք կհամարեր: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 95.6, փնտրելով, թե Տերն ինչի հետ համեմատեց այդ խիստ ցավագին մեղքը:

Մտածեք, թե ինչու Տիրոջ պատվիրաններն անտեսելը` հատկապես տաճար կառուցելու պատվիրանը, կարող է նմանվել կեսօրին խավարի մեջ քայլելուն:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 95.4, 8-9 և գտեք այն պատճառները,թե ինչու Տերը պատվիրեց Սրբերին կառուցել Կիրթլենդի Տաճարը: (Հետևյալ արտահայտությունը «որ ես կարողանամ իրագործել իմ տարօրինակ գործը» [ՎևՈւ 95.4] վերաբերում է Տիրոջ վերջին օրերի աշխատանքին և ինչպես այն մարդիկ, ովքեր չեն հավատում հայտնությանը, երկնային այցելություներին և այլ հոգևոր գործերին, հնարավոր է որ տարօրինակ համարեն ավետարանի Վերականգնումը:)

Այս հատվածներից մենք իմանում ենք, որ տաճարներում Տերը պատրաստում է Իր ծառաներին` անելու իր աշխատանքը և նրանց օժտում է զորությամբ:

Հետևյալ բառը` օժտել, նշանակում է ինչ-որ մեկին շնորհ տալ: Տաճարում օժտում ստացած լինել՝ նշանակում է ստանալ հոգևոր ուժ և գիտելիք: Կիրթլենդի Տաճարում Տերը վերականգնելու էր քահանայության բանալիները, որոնք անհրաժեշտ են փրկարար արարողությունները կատարելու համար, որոնք այսօր մենք կարող ենք ստանալ միայն տաճարներում` ինչպես օրինակ տաճարային օժտումը և տաճարային կնքումը (տես ՎևՈւ 110):

Նկար
President Thomas S. Monson

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խոսել է այս տաճարային օրհնությունները ստանալու մասին. «Մինչև դուք չմտնեք Տիրոջ տունը և չստանաք բոլոր օրհնությունները, որոնք սպասում են ձեզ այնտեղ, դուք ձեռք չեք բերի այն ամենը, ինչ Եկեղեցին պետք է առաջարկի: Եկեղեցու անդամության ամենակարևոր և գլխավոր օրհնությունները Աստծո տաճարներում ստացվող օրհնություններն են» («Սուրբ տաճար` աշխարհի փարոսը» Ensign կամ Լիահոնա մայիս 2011, 93):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի բաների մասին, որ դուք կարող եք անել այժմ, որպեսզի պատրաստվեք ստանալ տաճարային արարողություններն ու օրհնությունները:

Կիրթլենդի Տաճարի կառուցումը մեծ խնդիր էր Սրբերի համար: 1833 թվականի սկզբներին 200-ից պակաս անդամներ կային Օհայոյի Եկեղեցում և նրանց մեծ մասնաղքատ էին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 95.11-12, փնտրելով, թե Տերն ինչ խոստացավ, եթե Սրբերը պահեին Իր պատվիրանները:

Օհայոյի Սրբերը շարունակեցին կառուցել տաճարը` Տիրոջ խոստման հանդեպ հավատքով: Վարդապետություն և Ուխտեր 95․11-ից մենք սովորում ենք, որ եթե մենք պահենք պատվիրանները, մենք զորություն կունենանք անելու այն, ինչ Տերն է խնդրում մեզ անել: Գուցե կամենաք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում:

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Որո՞նք են այն մի քանի իրավիճակները, որոնց հետ դուք կարող եք բախվել, և որին այս սկզբունքը կարող է վերաբերել:

    2. Ե՞րբ եք զգացել, որ ստացել եք Տիրոջ օգնությունը ինչ-որ բան անելիս, քանի որ դուք պահել էիք պատվիրանները:

Ուշադրություն դարձրեք հետևյալ արտահայտությանը` «Հոր սերը չի մնա ձեզ հետ» Վարդապետություն և Ուխտեր 95.12-ում: Երբ մենք չենք հնազանդվում պատվիրաններին, կորցնում ենք օրհնությունները, ինչպես օրինակ` լույսը և գիտելիքը, որոնք Հոր սիրո պտուղներն են նրանց համար, ովքեր ցուցաբերում են իրենց սերը Նրա հանդեպ` հնազանդ լինելով:

Նկար
Կիրթլենդի տաճարի ներսի մասը

Վարդապետություն և Ուխտեր 95.13-17-ում մենք կարդում ենք, որ Տերը եղբայրներին հրահանգներ տվեց Կիրթլենդի Տաճարի հատուկ սենյակների չափերի և նշանակության վերաբերյալ: Կարդացեք հատված 14-ը, փնտրելով մեկ ճանապարհ, որով Տերը ցույց տվեց, որ կկատարի Իր խոստումը` Իր ժողովրդին զորություն տալով, որ կառուցեն տաճարը:

Երեք տղամարդիկ, ում Տերը խոստացավ ցույց տալ ինչպես կառուցել տաճարը, Առաջին Նախագահության [անդամներն] էին: Հետևյալ տեղեկությունը կօգնի ձեզ տեսնել, թե ինչպես իրականացավ այս խոստումը:

Ջոզեֆ Սմիթը, Սիդնի Ռիգդոնը և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը աղոթեցին միասին և տեսան տաճարը տեսիլքում: Արտաքին մանրամասնությունները տեսնելուց հետո «շենքը կարծես հայտնվեց հենց [նրանց] առաջ”, և նրանք տեսան շենքի ներքին մասը, կարծես թե նրանք հենց դրա ներսում էին (տես Եկեղեցու Նախագահների Ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ [2007], 271): Ավելի ուշ, երբ տաճարն արդեն մոտ էր ավարտին, Ֆրեդերիկ Գ. Վիլյամսն ասաց, որ այն նման է տեսիլքում տեսած մոդելին` փոքրագույն մանրամասներով, և նա չէր կարող նշել որևէ տարբերություն:

Վարդապետություն և Ուխտեր 96

Նյուել Ք. Ուիթնիին հանձնարարվեց ստանձնել Եկեղեցու սեփականության մասին հոգ տանելու պարտականությունը:

Վարդապետություն և Ուխտեր 96-ում մենք կարդում ենք, որ Տերը հրահանգեց, որ Եպիսկոպոս Նյուել Ք. Ուիթնին պետք է ստանձներ սեփականության հսկողությունը, որի վրա տաճարը պետք է կառուցվեր: Տերը նաև պատվիրեց Եպիսկոպոս Ուիթնիին սեփականությունը հողակտորների բաժանել նրանց համար, ովքեր ժառանգություն են փնտրում: Որոշ հողակտորներ նախատեսված էին Եկեղեցու ղեկավարների համար, ովքեր պատասխանատու էին հայտնությունների հրատարակման համար: Այս ժառանգությունը ստանալը կօգներ նրանց` նվիրել իրենց ժամանակը Տիրոջ գործն անելուն: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 96.4-5 և գտեք` ինչպես Տիրոջ խոսքը հրատարակելը կօգներ Սրբերին:

Այս հայտնության մեջ Տերը հրահանգեց, որ Ջոն Ջոնսոնը պետք է դառնա Միացյալ Միաբանության անդամ, որը հսկում էր Եկեղեցու ֆինանսական, հրատարակչական և բիզնեսի վարման աշխատանքները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 94-96 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.