Սեմինարիա
Մաս 29. Օր 3, Վարդապետություն և Ուխտեր 134


Մաս 29. Օր 3

Վարդապետություն և Ուխտեր 134

Նախաբան

1835 թվականի օգոստոսի 17-ին Եկեղեցու ընդհանուր ժողով գումարվեց Կիրթլենդում` Օհայո, որպեսզի քննարկվեր Վարդապետություն և Ուխտերի առաջին հրատարակության համար առաջարկված բովանդակությունը: Քանի որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը այցով գտնվում էր Միչիգանի Սրբերի մոտ, Օլիվեր Քաուդերին նախագահեց այդ ժողովը։ Հանդիպման ժամանակ Սրբերը միաձայն կողմ են քվեարկում Օլիվեր Քաուդերիի առաջադրած հայտարարությունը ներառելու վերաբերյալ, որը վերաբերում էր կառավարության և օրենքների նկատմամբ Եկեղեցու համոզմունքներին։

Վարդապետություն և Ուխտերի 134 բաժինը պարունակում է բառեր և արտահայտություններ, որոնց հասկանալը կարող է դժվար լինել։ Սահմանումների հետևյալ ցանկն օգտակար կլինի այս բաժնի ուսումնասիրության ժամանակ․

  • Անխախտ (հատված 2)․ Ապահով, առանց խախտելու

  • Դատական պաշտոնյաներ (հատվածներ 3, 6)․ Պետական պաշտոնյաներ, ովքեր սպասավորում են օրենքը

  • Հանրապետություն (հատված 3)․ Մի կառավարություն, որտեղ մարդիկ ղեկավարներ են ընտրում՝ իրենց ներկայացնելու համար

  • Միապետ (հատված 3)․ Բարձրագույն կառավարիչ, ինչպես օրինակ՝ թագավորը կամ թագուհին

  • Պատասխանատու (հատված 4)․ Հաշվետու

  • Ոտնահարել (հատված 4)․ Խանգարել, սահմանափակել, խախտել

  • Սահմանելով (հատվածներ 4, 6)․ Հաստատելով

  • Թելադրել (հատված 4)․ Հրամայել մարդկանց գործել ըստ իրենց հայեցողության

  • Ճնշել (հատված 4)․ Սահմանափակել

  • Անօտարելի (հատված 5)․ Անհերքելի, չի կարող հետ վերցվել

  • Խռովություն (հատված 5, 7)․ Ապստամբություն պետական ղեկավարների դեմ

  • Պատվել (հատված 6)․ Պահել, ընդունել

  • Կգրավի (հատված 6)․ Կփոխարինի

  • Անիշխանություն (հատված 6)․ Անօրինություն՝ օրենքների կամ կառավարության բացակայություն, կամ ապստամբություն օրենքների և կառավարության դեմ

  • Անօրինական համարել (հատվածներ 7, 9)․ Արգելել

  • Դավադրություններ (հատված 7)․ Միասին գաղտնի համագործակցելու գործողություն, որը միտված է տապալելու կառավարություն կամ այլ կազմակերպություն

  • Խախտումը (հատված 8)․ Խզել կամ խախտել

  • Փոխհատուցում (հատված 11)․ Ճշտել ինչ-որ բան

  • Ոտնձգություններ (հատված 11)․ Ապօրինի ներխուժում

  • Անհետաձգելի (հատված 11)․ Անհապաղ դեպքերում

  • Ստրկություն (հատված 12)․ Գերություն, ճորտություն

Վարդապետություն և Ուխտեր 134․1-4

Ներկայացվում են կառավարությունների պարտականությունները

Նկար
capitol building
  1. Պատկերացրեք, որ ձեր ընտանիքը միանում է ուրիշ ընտանիքների, որպեսզի ձևավորի նոր պետություն և նոր կառավարություն։ Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով, ո՞րն է կառավարության նպատակը։

    2. Որո՞նք են այն մի քանի օրենքները, որոնք դուք կհաստատեիք, եթե դուք լինեիք նոր պետության ղեկավարը։

Վերանայեք այս դասի նախաբանը և Վարդապետություն և Ուխտերի 134բաժնի նախաբանը։ Փնտրեք այն պատճառը, թե Սրբերն ինչու անհրաժեշտ համարեցին հրատարակելու կառավարությունների և օրենքների այդ հայտարարությունը։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 134.1 հատվածը` փնտրելով, թե ով է հաստատել կառավարությունների գաղափարը։ Ելնելով այս հատվածի ձեր սովորածից, ավարտեք հետևյալ ճշմարտությունը․ Կառավարությունները հաստատվել են օգտի համար ։

1-ին հատվածից մենք սովորում ենք նաև հետևյալ ճշմարտությունը․ Կառավարության պաշտոնյաները պատասխանատու են Աստծո առաջ՝ «հասարակության բարիքի և ապահովության համար»։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ քայլերը․

    1. Թվարկեք որոշ եղանակներ, որոնց միջոցով կազմակերպության ղեկավարները կարող են գործել «հասարակության բարիքի և ապահովության համար»։

    2. Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 134.2 հատվածը` ուշադրություն դարձնելով այն երեք իրավունքներին, որոնք կառավարությունները պետք է պաշտպանեն։ Թվարկեք այդ իրավունքները։

    3. Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 134.4 հատվածները, և թվեք մեկ այլ իրավունք, որ կառավարությունները պետք է պաշտպանեն։

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը վկայել է այն բաների կարևորությունը, որը նա անվանել է «մարդկության երեք մեծ իրավունքները»։ Իր հետևյալ հայտարարության մեջ «Հիմնադիր Հայրեր» արտահայտությունը վերաբերում է այն մարդկանց, ովքեր ստեղծել են Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը։

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Անկախության հռչակագիրը հետևյալ խոսքերով է հաստատում Աստծո հանդեպ Հիմնադիր Հայրերի հավատքն ու վստահությունը․ «Մենք ակնհայտ ենք համարում հետևյալ ճշմարտությունները, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար և Արարիչից օժտված են բնածին և անօտարելի իրավունքներով, որոնց շարքն են դասվում կյանքի, ազատության և երջանկության ձգտելու իրավունքը»։

Վարդապետություն և Ուխտերում ասվում է․ «Մենք հավատում ենք, որ ոչ մի կառավարություն չի կարող խաղաղ գոյատևել, եթե չկազմվեն այնպիսի օրենքներ ու պահվեն անխախտ, որոնք կապահովեն ամեն անհատի խղճի գործադրման ազատությունը, սեփականության և այն տնօրինելու իրավունքը և կյանքի պաշտպանությունը» (ՎևՈւ 134․2)։ Կյանքը, ազատությունը, ունեցվածքը՝ մարդկության երեք մեծ իրավունքներն են» (“Our Divine Constitution,” Ensign, Nov. 1987, 4)։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բերեք մի քանի օրինակներ այն մասին, թե ինչպես կարող է կառավարությունը պաշտպանել Վարդապետություն և Ուխտերի 134.2 հատվածի մեջ նշված իրավունքները։ Ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 134․3 հատվածը` ուշադրություն դարձնելով, թե ինչ կարող են անել որոշ երկրների քաղաքացիներ, որպեսզի համոզվեն, որ իրենց երկրների ղեկավարները կպաշտպանեն օրենքը։

Վարդապետություն և Ուխտեր 134․5–6, 8

Ներկայացվում են քաղաքացիների պարտականությունները

Պատկերացրեք, որ դուք ապրում եք մի երկրում, որտեղ կառավարությունը սովորաբար պաշտպանում է իր քաղաքացիների իրավունքները, սակայն վերջերս մի օրենք է ընդունել, որի հետ դուք համաձայն չեք։ Բերված պնդումներից ո՞րն է արձագանքելու ճիշտ ձևը։ (Նշեք մեկը։)

  • Բողոքել և չենթարկվել կառավարության ոչ մի օրենքի։

  • Վախեցնել և վնասել կառավարության այն պաշտոնյաներին, ովքեր ստեղծել են այն օրենքը, որի հետ դուք համաձայն չեք։

  • Հավաքել ուրիշներին կառավարությունը տապալելու համար։

  • Օրինական կարգով արտահայտել ձեր հայացքները կամ մտահոգությունները, սակայն օրենքներին հնազանդվելով` աջակցել և սատարել կառավարությանը։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 134.5-6 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե ինչ է այն ուսուցանում քաղաքացիների պարտականությունների մասին։

Մեկ սկզբունք, որն այս հատվածն ուսուցանում է` այն է, որ մենք պետք է աջակցենք ու սատարենք այն երկրի կառավարությանը, որտեղ մենք ապրում ենք։

Ո՞ր հավատո հանգանակն է այս սկզբունքը ձեզ հիշեցնում։ (Թանկագին Մարգարիտում կարդացեք Հավատո Հանգանակը, որպեսզի ստուգեք ձեր պատասխանը։)

  1. Պատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ քաղաքացիներն աջակցեն և սատարեն կառավարությանը։

Համաձայն Վարդապետություն և Ուխտերի 134․6 հատվածի, Աստված ցանկանում է, որ մենք պատվենք ու հնազանդվենք աստվածային և մարդկային օրենքներին։ Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է մենք անենք, երբ երկրի օրենքը դեմ է մեր համոզմունքներին։

Այդ հարցի շուրջ մտածելիս, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի․ Թալմիջի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

«Այն դեպքում, երբ Աստծո հայտնած խոսքի պահանջների և աշխարհիկ օրենքի միջև հակասություն է տեղի ունենում, այդ իշխանություններից ո՞ր մեկին են Եկեղեցու անդամները պարտավորվում հնազանդվել։ Պատասխանի մեջ կարելի կիրառել Քրիստոսի խոսքերը՝ մարդկանց պարտականությունն է Կայսրինը` կայսեր, իսկ Աստծունը Աստծուն [տես Ղուկաս 20․21–25] …

Ի նպաստ կրոնական ազատության` Աստծո կողմից ընթացքի մեջ գտնվող որոշումն այն է, որ սրբերի պարտականությունն է հպատակվել իրենց երկրի օրենքներին։ Այնուամենայնիվ, որպես իրենց առանձին կառավարությունների քաղաքացիներ և անհատներ , նրանք պետք է յուրաքանչյուր պատշաճ մեթոդ գործի դնեն, որպեսզի կրոնական ծառայության մեջ՝ իրենց և բոլոր մարդկանց համար ապահովեն ազատության պարգևը։ Դա չի նշանակում, որ նրանք պետք է առանց բողոքելու համբերեն՝ անօրեն հալածողների խաբեության կամ անարդար օրենքների շահագործման դեմ, այլ նրանց բողոքի ցույցերը պետք է կատարվեն ըստ օրենքի և պատշաճ կարգի։ Սրբերը գործնականորեն ցույց տվեցին իրենց համաձայնությունն այն վարդապետության հետ, որ ավելի լավ է վնաս կրել, քան անարդար իշխանության հանդեպ լոկ մարդկային ընդդիմության ուժով սխալ բան անել» (The Articles of Faith, 12th ed. [1924], 422–23):

  1. Մտածեք այն մարդկանց մասին, ում դուք ճանաչում եք և ովքեր աջակցում և սատարում են իրենց կառավարությանը և օրենքին։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այդ մարդկանցից մեկի կամ երկուսի մասին։ Նրանք ի՞նչ են արել, որպեսզի աջակցեն և սատարեն կառավարությանը և օրենքին։

Վարդապետություն և Ուխտերի 134․8 հատվածում մենք կարդում ենք, որ կառավարությունները պատասխանատվություն ունեն պատժելու նրանց, ովքեր հանցանք են գործում, իսկ քաղաքացիները պարտավորություն ունեն օգնելու, «որպեսզի լավ օրենքները խախտողները պատժի բերվեն»։

  1. Մի համառոտ պարբերությամբ ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչ կանեք դուք, որպեսզի աջակցեք և սատարեք ձեր կառավարությանը և դրա օրենքներին։

Վարդապետություն և Ուխտեր 134․7, 9–10, 12

Նկարագրվում է կրոնի և կառավարության միջև կապը

Նկար
President Monson and President Reagan

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը և Միացյալ Նահանգների Նախագահ Ռոնալդ Ռեգանը

Վարդապետություն և Ուխտերի 134․7, 9–10, 12հատվածներում մենք կարդում ենք, որ կառավարությունները պետք է այնպիսի օրենքներ հաստատեն, որոնք պաշտպանում են կրոնական արարողությունները, բայց նրանք չպիտի վեր դասեն մի կրոնը մյուսից։ Մենք նաև կարդում ենք, որ կրոնական կազմակերպություններն իրավունք ունեն պատժելու իրենց անկարգ անդամներին՝ հեռացնելով Եկեղեցուց կամ զրկելով իրենց ընկերակցությունից, բայց այդ կազմակերպությունները լիազորություն չունեն դատել կամ պատժի ենթարկել՝ վերցնելով իրենց անդամների սեփականությունը կամ ֆիզիկական պատժի ենթարկելով նրանց։

Վարդապետություն և Ուխտեր 134․11

Բացատրվում է կառավարությանը օգնության համար դիմելու իրավունքը

Ըստ Վարդապետություն և Ուխտերի 134․11հատվածի քաղաքացիներին պետք է թույլատրվի իրենց կառավարությունից «փոխհատուցում» խնդրել, եթե նրանք տուժել են։ Հատվածում նաև հայտարարություն է արվում, որ քաղաքացիներն արդարացված են պաշտպանելու իրենց և մյուսներին, երբ գործն անհետաձգելի է և կառավարությունը չի կարող օգնել։

Մտածեք այն մասին, թե ինչն եք դուք գնահատում ձեր երկրում կամ ձեր համայնքում։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը․

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտերի 134 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ։