Սեմինարիա
Բարի գալուստ Վարդապետություն և Ուխտերի և Եկեղեցու Պատմության ուսումնասիրություն


Բարի գալուստ Վարդապետություն և Ուխտերի և Եկեղեցու Պատմության ուսումնասիրություն

Ի՞նչ է Վարդապետություն և Ուխտերը:

Վարդապետություն և Ուխտերը սուրբ գրություն է, հայտնությունների և ոգեշնչված հայտարարությունների ժողովածու, որը հրահանգներ է տալիս եկեղեցու առաջնորդներին ու անդամներին և մեր օրերում ապրող երկրագնդի բնակիչներին: Այն ժամանակակից հայտնություն է և կանգնած է Աստվածաշնչի, Մորմոնի գրքի, Թանկագին Մարգարիտի կողքին` որպես Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու չորս մնայուն աշխատանքներից մեկը:

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը մեկնաբանել է, թե որքան արժեքավոր է Վարդապետություն և Ուխտերը մեզ համար.«Վարդապետություն և Ուխտերը պարունակում է Աստծո խոսքը` ուղղված նրանց, ովքեր ապրում են այստեղ հիմա: Դա մեր գիրքն է: Այն պատկանում է Վերջին Օրերի Սրբերին: Ավելի թանկարժեք քան ոսկին, Մարգարեն [Ջոզեֆ Սմիթը] ասում է մենք պետք է գնահատենք այն ավելին, քան ողջ երկրի գանձերը» (Փրկության Վարդապետությունները, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 3:199)։

Ինչո՞ւ է Վարդապետություն և Ուխտերի և Եկեղեցու Պատմության ուսումնասիրությունը կարևոր ինձ համար:

Տեր Հիսուս Քրիստոսը Ինքը պատասխանատվություն է դրել նրանց վրա, ովքեր կկարդան Վարդապետություն և Ուխտերը.

Քննեք այս պատվիրանները, քանզի դրանք ճշմարիտ են ու հավատարիմ, և մարգարեություններն ու խոստումները, որոնք դրանց մեջ են, բոլորը պիտի կատարվեն:

«Ինչ որ ես՝ Տերս, ասել եմ, ես եմ ասել, և չեմ արդարանում. ու թեև երկինքն ու երկիրը պիտի անցնեն, իմ խոսքը չպիտի անցնի, այլ բոլորը պիտի կատարվի, լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է» (ՎևՈւ 1.37–38):

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին նշել է.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Վարդապետություն և Ուխտերը անզուգական է մեր գրքերի և սուրբ գրությունների թվում: Դա եկեղեցու սահմանադրությունն է: Մինչ Վարդապետություն և Ուխտերը ներառում է տարբեր սկզբնաղբյուրներից եկող գրություններ և պնդումներ, այն նախ և առաջ հայտնությունների գիրք է, որը տրվել է այս տնտեսության Մարգարեի միջոցով:

«Այս հայտնությունները տրվել են Աստծո պարփակող նպատակների ամպրոպանման հռչակագրով` Նրա հրաշալի վերջին օրերի աշխատանքի վերականգնման համար.

«Ականջ դրեք, ո՜վ դուք, իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ, ասում է ձայնը նրա, ով բնակվում է բարձրում, և ում աչքերը բոլոր մարդկանց վրա են. այո՛, ճշմարիտ ասում եմ ես. Ականջ դրեք, դո՛ւք, ժողովուրդնե՛ր հեռվի, և դո՛ւք, որ կղզիներում եք ծովի, լսեցեք միասին:

Քանզի, ճշմարտապես, Տիրոջ ձայնը գնում է բոլոր մարդկանց, և չկա մեկը, որ խույս տա. և չկա աչք, որ չտեսնի, ոչ էլ ականջ, որ չլսի, ոչ էլ սիրտ, որ չներթափանցվի»: ( ՎևՈւ 1:1-2:)

«Այդ փառահեղ բացվածքից այնտեղ հայտնվում է հոյակապ վարդապետական համայնապատկեր, որը հոսում է հավերժական ճշմարտության շատրվանից: Մի մասը անմիջական հայտնություն է, որը Տերը թելադրում է Իր մարգարեին: Որոշ մասը Ջոզեֆ Սմիթի լեզվով է` գրված կամ ասված, երբ նա շարժվում էր Սուրբ Հոգով: Նա ներառել է նաև իրադարությունների իր նկարագիրը, որոնք պատահել են տարբեր հանգամանքներում: Բոլորը միասին վերցված նրանք կազմում են մի շատ ամուր հիմք. Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վարդապետություն և հրահանգներ:

«Թեմաների բազմազանությունը, որոնց հետ գիրքը առնչվում է, ապշեցուցիչ է: Մելքիսեդեկյան Քահանայության Նախագահը Եկեղեցու Նախագահն է: Առողջությանը վերաբերող եզակի և ուշագրավ սկզբունքները` թե ֆիզիկական, թե հոգևոր խոստումներով, պարզաբանված են: Հավերժական քահանայության ուխտը նկարագրված է այնպիսի եղանակով, որը չի հայտնաբերված այլ սուրբ գրություններում: Արտոնություններն ու օրհնությունները, սահմանափակումներն ու հնարավորությունները փառքի երեք աստիճաններում հայտարարված են` կառուցվելով Պողոսի կարճ հիշատակման վրա` արևի, լուսնի և աստղերի մասին: Ապաշխարությունը հռչակված է պարզ ու հմայիչ լեզվով: Մկրտության ճիշտ եղանակը տրված է: Աստվածագլխի էությունը, որը դարերով անհանգստացրել է աստվածաբաններին, նկարագրված է բոլորին հասկանալի լեզվով: Տիրոջ օրենքը ֆինանսական միջոցների մասին հայտարարված է, հանձնարարելով, թե ինչպես պետք է ձեռք բերվեն և բաշխվեն եկեղեցու գործունեության համար անհրաժեշտ ֆոնդերը: Մահացածների համար աշխատանքը օրհնում է Աստծո որդիներին և դուստրերին բոլոր սերունդներում(«Աստծո պատգամը և կամքը» Ensign, հունվ. 1989, 2,4):

Երբ դուք ուսումնասիրում եք Վարդապետություն և Ուխտերը, դուք կարող եք ավելի լավ ծանոթանալ Հիսուս Քրիստոսի ձայնին (տես ՎևՈւ 18.33-36) և հաղորդում ստանալ Սուրբ Հոգուց (տես ՎևՈւ 8.2-3):

Վարդապետություն և Ուխտերի մասին

Վարդապետություն և Ուխտերը բաղկացած է 138 մասերից և երկու պաշտոնական հռչակագրից: Այս հայտնություններից շատերը առաջին անգամ տպագրվել են 1833 թվականին` Պատվիրանների Գիրք վերնագրով: Առաջին Նախագահության ղեկավարության ներքո,Վարդապետություն և Ուխտերի հաջող հրատարակումից հետո լրացուցիչ հայտնություններ կամ այլ գրի առնված նյութեր ավելացվեցին եկեղեցու համաժողովի ընթացքում անդամներին ներկայացվելուց և ընդունվելուց հետո:

1876 թվականի հրատարակությունը, որը պատրաստվեց Երեց Օրսոն Փրաթի կողմից և Նախագահ Բրիգամ Յանգի ղեկավարությամբ, ըստ ժամանակացույցի դասավորեց հայտնությունները և ապահովեց նոր վերնագրեր պատմական ծանոթություններով:

Վարդապետություն և Ուխտերի 1981 թվականի հրատարակությունում երեք փաստաթղթեր ընդգրկվեցին առաջին անգամ: Դրանք են՝ բաժինն 137, և 138, շարադրելով մահացածների փրկության հիմունքները, և Պաշտոնական Հռչակագիր 2:

Վարդապետություն և Ուխտերի1981 թվականի հրատարակությունը ընդգրկում է ուսումնական ձեռնարկների վերանայումը, նոր լուսանկարներ, կատարելագործված քարտեզներ և բաժինների ներածությունների հարմարեցում: Ներածությունների փոքր հարմարեցումները նախատեսված են սուրբ գրությունների ավելի պարզ և ավելի ճշգրիտ բովանդակություն ապահովելու համար:

Ջոզեֆ Սմիթ Ձեռագրերի Նախագիծ

Այս ձեռնարկի պատմական տվյալների մեծ մասը վերցված է «Եկեղեցու պատմության և Ջոզեֆ Սմիթի թղթերը» նախագծից: Հատկապես օգնել են հատորներ 1-ը և 2-ը «Ջոզեֆ Սմիթի թղթերը» փաստաթղթային շարքից` հրատարակված Եկեղեցու Պատմաբանների հրատարակչության կողմից (an imprint of the Church History Department of The Church of Jesus Christ of Latter-day Saints): Ջոզեֆ Սմիթի Ձեռագրերի Նախագծում իսկական փաստաթղթերի թվայնացված պատճեները կարդալու և նկարները տեսնելու համար այցելեքjosephsmithpapers.org: