Սեմինարիա
Մաս 4․ Օր 1, Վարդապետություն և Ուխտեր 8-9


Մաս 4. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 8-9

Նախաբան

1829թ. ապրիլին Օլիվեր Քաուդերին սկսեց աջակցել Մարգարե Ջոզեֆ Սմիթին ոսկե թիթեղների թարգմանության գործում` գործելով որպես դպիր: Քանի որ Տերն առաջարկել էր Օլիվերին թարգմանելու պարգև, եթե նա ցանկանար (տես ՎևՈՒ 6.25), Օլիվերը «մեծ ոգևորությամբ էր սպասում թարգմանության զորության շնորհմանը» (Joseph Smith, in History of the Church, 1:36): Ի պատասխան Տերն ասաց, որ Նա Օլիվերին թարգմանելու կարողություն կտար համաձայն Օլիվերի հավատքի:

Երբ Օլիվերը թարգմանելու փորձ կատարեց, նա ըստ երևույթին լավ սկսեց, սակայն «չշարունակեց այնպես, ինչպես [նա] սկսել էր» (ՎևՈՒ 9.5): Տերը հայտնություն ստացավ Վարդապետություն և Ուխտեր 9, որը բացատրում է, թե ինչու էին թարգմանելու Օլիվերի ջանքերն անհաջող: Տերը հրահանգեց Օլիվերին, որ այլևս նպատակահարմար չէր, որ նա թարգմաներ: Դրա փոխարեն Օլիվերը պետք է կենտրոնանար Ջոզեֆի համար դպիր լինելու իր դերի վրա: Վարդապետություն և Ուխտեր 8-9 բաժիննները 6-րդ բաժնի հետ միասին հիմնարար հայտնություններ են Սուրբ Հոգու և ուղիների վերաբերյալ, որոնցով մենք կարող ենք փնտրել և հասկանալ Տիրոջ կողմից տրված հայտնությունը:

Վարդապետություն և Ուխտեր 8

Տերը Օլիվեր Քաուդերիին ուսուցանում է հայտնության պարգևի մասին

Դուք երբևէ խորհե՞լ եք, թե ինչպես կարող եք հասկանալ, երբ Աստված խոսում է ձեզ հետ կամ պատասխանում է ձեր աղոթքներին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 8.1, որպեսզի տեսնեք, թե ինչ հրահանգներ է Տերը տալիս Օլիվեր Քաուդերիին աղոթելու մասին: Ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 8.2-3, և նշեք արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ըստ Տիրոջ խոսքերի ինչպես Նա կպատասխաներ Օլիվերի աղոթքներին: Վարդապետություն և Ուխտեր 8.2-3 սուրբ գրության սերտման հատված է: Դուք կարող եք նշել ալն առանձնահատուկ ձևով, որպեսզի դուք կարողանաք գտնել այն հետագայում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք երկու սյունակ: Առաջին սյունակը վերնագրեք Փնտրել հայտնություն Աստծուց: Երկրորդ սյունակը վերնագրեք Ստանալ հայտնություն Աստծուց: Առաջին սյունակում գրեք առնվազն մեկ սկզբունք, որը սովորում եք Վարդապետություն և Ուխտեր 8.1 հայտնություն փնտրելու եղանակների մասին: Երկրորդ սյունակում գրեք մի ճշմարտություն, որը Տերն ուսուցանել է հատվածներ 2–3 այն մասին, թե ինչպես է Նա խոսում մեզ հետ:

Նկար
Կարմիր ծովն անցնելը

Դուք հիշո՞ւմ եք Կարմիր Ծովը բաժանելու Մովսեսի պատմությունը: Տերը պատվիրում է Մովսեսին ազատել Իսրայելի ստրկացված զավակներին: Ավելի ուշ, հետապնդվելով եգիպտացիների բանակի կողմից, Մովսեսը և նրա ժողովուրդը փակուղու առաջ կանգնեցին, երբ հասան Կարմիր ծովի ափին: Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 8.2-3, ինչպե՞ս Տերը ոգեշնչեց Մովսեսին բաժանելու Կարմիր ծովը:

Ճշմարտություններից մեկը, որ մենք սովորում ենք այս հանտվածներից, այն է, որ Տերը խոսում է մեր մտքի և սրտի հետ Սուրբ Հոգու զորությամբ: Մտածեք ժամանակների մասին, երբ Տերը խոսել է ձեզ հետ այս եղանակով:

Հետևյալ հայտարարություններում Նախագահ Բոյդ Ք. Փաքերը` Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, և Երեց Ռիչարդ Գ. Սքոթը` Տասներկու Առաքյալների Քվորումից, նկարագրում են, թե ինչպես է Աստված խոսում իրենց հետ:

Նախագահ Փաքերն ասել է.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Դուք կարող եք հիմա` ձեր երիտասարդության տարիներին, սովորել առաջնորդվել Սուրբ Հոգու կողմից:

Որպես Առաքյալ ես այժմ լսում եմ նույն հգեշնչումը, որը գալիս է նույն աղբյուրից, նույն ձևով, որը ես լսում էի որպես տղա: Ազդանշանն ավելի մաքուր է այժմ» (“Prayers and Answers,” Ensign, Nov. 1979, 21)։

Երեց Սքոթն ուսուցանել է.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Մտքի վրա գործած տպավորությունը շատ որոշակի է:

Մանրամասն բառեր կարող են լսվել կամ դրանք կարող ենք զգալ և գրել, կարծես թե հրահանգը թելադրվում է:

Սրտի հետ հաղորդակցումն ավելի ընդհանուր տպավորություն է: Տերը հաճախ սկսում է տալով տպավորություններ: Երբ դրանց կարևորությունը հասկացվում է և դրանց հնազանդվում են, մարդը ձեռք է բերում ավելի մեծ կարողություն ստանալու ավելի մանրամասն հրահանգ մտքում: Սրտում ստացված տպավորությունը, եթե հետևում ենք դրան, ամրապնդվում է ավելի որոշակի հրահանգներով, որոնք տրվում են մտքին» (“Helping Others to Be Spiritually Led” [address to Church Educational System religious educators, Aug. 11, 1998], 3–4; si.lds.org):

Նկար
scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն. Վարդապետություն և Ուխտեր 8.2-3

Որպեսզի հիշեք, թե ինչպես Տերը կխոսի ձեր մտքում և սրտում, Վարդապետություն և Ուխտեր 8.2-3 հատվածները գրեք քարտի կամ թղթի վրա: Աշխատեք այս հատվածները մտապահելու վրա, ամեն առավոտ և երեկո ձեր անձնական աղոթքներն ասելուց առաջ կարդալով և անգիր ասելով դրանք: Այն անգիր սովորելուց հետո դուք կարող եք կիսվել դրանով ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ և բացատրել, թե ինչ նշանակություն ունի այն ձեզ համար:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն ժամանակի մասին, երբ Երկնային Հայրը խոսել է ձեր մտքում և սրտում Սուրբ Հոգու միջոցով:

Վարդապետություն և Ուխտեր 9

Տերը բացատրում է, թե ինչու էր Օլիվեր Քաուդերին դժվարանում թարգմանել

Որո՞նք են այն նշանակալից որոշումներից մի քանիսը, որոնք դուք պետք է կայացնեք մյուս տարի, հաջորդ 5 կամ 10 օրերի ընթացքում: Խորհեք, թե ինչու դուք կարող է ցանկանաք, որ Տերն առաջնորդի ձեզ այս կարևորագույն որոշումները կայացնելիս:

Վարդապետություն և Ուխտեր 9 Տերը բացատրում է, թե ինչու էր Օլիվեր Քաուդերին դժվարանում թարգմանել թիթեղները: Տիրոջ բացատրությունը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես փնտրել և ստանալ առաջնորդություն այն որոշումների համար, որոնք դուք կկայացնեք ձեր կյանքում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 9.1-4, և գտեք աշխատանքը, որի վրա կենտրոնանալու հրահանգ տվեց Տերը Օլիվերին` թարգմանելու փոխարեն: Ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 9.5-6, 11, և նշեք պատճառները, թե ինչու Օլիվերը հաջողություն չունեցավ, երբ նա փորձեց թարգմանել:

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է. «Օլիվերը հաջողության չհասավ, քանի որ նա չշարունակեց այնպես, ինչպես սկսել էր, և քանի որ կանգնած էր դժվար խնդրի առաջ, նրա հավատքը թուլացավ» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:51):

Ի՞նչ կարող ենք մենք սովորել Օլիվեր Քաուդերիի փորձառությունից այն մասին, թե ինչ պետք է անենք Տիրոջից հայտնություն ստանալու համար: Ի՞նչ եղանակներով կարող են վախը կամ հավատի պակասը խոչընդոտ հանդիսանալ Տիրոջից հայտնություն ստանալու կամ համաձայն դրա գործելու համար:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Հայտնության և կարևոր որոշումներ կայացնելու գործընթացում վախը կործանարար, երբեմն խափանող դեր է խաղում: Օլիվեր Քաուդերիին, ով բաց թողեց աշխատելու հնարավորությունը, քանի որ նա չօգտվեց աշխատելու այդ հնարավորությունից, Տերն սասաց. «Դու չշարունակեցիր այնպես, ինչպես սկսել էիր»: Արդյո՞ք դա ծանոթ է թվում նրանց, ում միտքը լուսավորվել է, ապա առաջ են եկել այլ մտքեր և վերադարձել են կասկածները:

… Այն բանից հետո, երբ ստանում եք ուղերձը, երբ վճարում եք Նրա սերը զգալու և Տիրոջ խոսքերը լսելու գինը, առաջ ընթացեք: Մի վախեցեք, մի տատանվեք, մի շեղվեք, մի տրտնջացեք: Հայտնության հոգով ցրեք ձեր մտավախությունները և հաստատուն քայլերով առաջ շարժվեք» (“Cast Not Away Therefore Your Confidence,” Ensign, Mar. 2000, 10):

Մտածեք այն ժամանակների մասին, երբ անհրաժեշտ է եղել, որ դուք կիրառեք ձեր հավատքը, որպեսզի փնտրեք պատասխան Տիրոջից կամ գործեք դրա համաձայն: Ի՞նչ կարող եք անել պատասխան փնտրելիս:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 9.7-8, փնտրելով մեկ այլ պատճառ, որ Օլիվերը դժվարանում էր ստանալ Տիրոջ օգնությունը թարգմանության համար ջանքեր գործադրելիս: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «քննես այն քո մտքում»:

Այս հատվածներից մենք կարող ենք սովորել, որ հայտնություն ստանալու և հասկանալու համար մեզանից ջանքեր են պահանջվում: Դուք կարող եք ավելացնել այս ճշմարտությունը Տիրոջից հայտնություն փնտրելու միջոցների ցանկում, որը դուք գրել եք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում առաջադրանք 1-ում: Հիշեք, որ մենք պետք է հարցնենք Տիրոջը, թե արդյոք մեր եզրակացությունները ճիշտ են մեր որոշումներն ուսումնասիրելու գործընթացից հետո:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ինչո՞ւ է Տերը պահանջում, որ մենք ինքներս խորհենք և ուսումնասիրենք խնդիրը և դրանից հետո Նրա մոտ բերենք մեր որոշումները, որպեսզի հաստատվեն, այլ ոչ թե պարզապես խնդրենք Նրան, որ մեր փոխարեն որոշումներ կայացնի:

Խորհեք, թե ստորև նկարագրված մարդիկ ինչպես կարող են օգտագործել Վարդապետություն և Ուխտեր 9.7-8 իրենց իրավիճակների վերաբերյալ հայտնություն ստանալու համար:

  • Երիտասարդ տղամարդը համոզված չէ, թե արդյոք նա պետք է գնա քոլեջ, թե աշխատանք գտնի և պատրաստվի իր կոչմանը:

  • Երիտասարդ կինը փորձում է որոշել, թե ինչպես հեռանա իր ընկերներից, ովքեր բացասական ազդեցություն ունեն իր վրա:

  • Մի երիտասարդ վերադարձած միսիոներ մտածում է ամուսնության մասին և խորհում է, թե արդյոք որոշակի անձնավորությունը պատշաճ ամուսնական զույգ է:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 9.8-9, փնտրելով, թե ինչպես կարող էր Օլիվեր Քաուդերին իմանալ, թե արդյոք իր ընտրությունը ճիշտ էր, թե սխալ: Ի՞նչ կարող ենք մենք սովորել հատված 8-ից այն մասին, թե ինչպես Տերը կպատասխանի մեզ, երբ մենք հարցնում ենք, թե արդյոք ճիշտ է այն որոշումը, որը մենք կայացնում ենք:

Օլիվեր Քաուդերիին խոստացվածը, թե կուրծքդ կայրվի քո ներսում, միայն մեկ միջոց է, որով Սուրբ Հոգին պետք է հաստատի ճիշտ ընտրությունը: Հոգու հաստատումը կարող է տրվել բազմաթիվ եղանակներով, որոնք անձնական են և խորիմաստ:

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Երեց Ռիչարդ Գ. Սքոթը խոսել է մի եղանակի մասին, որով Տերը կարող է այնպես անել, որ մենք «զգանք, որ դա ճիշտ է» (ՎևՈՒ 9.8). «Խաղաղության զգացումը ամենատարածված հաստատող վկայության զգացումն է, որը ես անձնապես զգում եմ: Երբ ես շատ անհանգստացած էի մի կարևոր հարցի կապակցությամբ, պայքարելով լուծել այն առանց հաջողության, ես շարունակեցի այդ ջանքերը հավատքով: Հետագայում ողջ էությունս պարուրող խաղաղություն համակեց ինձ` հանգստացնելով մտահոգություններս, ինչպես Նա է խոստացել» («Օգտագործելով աղոթքի երկնային պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 10)։

Երեց Սքոթը նաև բացատրել է, թե ինչպես է նա զգում պատասխանը, որ իր որոշումը ճիշտ չէ. «Այդ [մտքի ընդարմացումն] ինձ համար տագնապահարույց, անհանգստացնող զգացում է» («Օգտագործել աղոթքի մեծագույն պարգևը», 10):

Դուք կարող եք Երեց Սքոթի երկրորդ հայտարարությունը գրել ձեր սուրբ գրությունների լուսանցքում Վարդապետություն ևՈւխտեր 9.9-ի կողքին կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Վարդապետություն և Ուխտեր 9.10-14 Տերը վստահեցնում է Օլիվերին, որ Նա չի դատապարտել նրան թարգմանության գործում անհաջողության համար: Տերը հրահանգեց Օլիվերին շարունակել գրել Մարգարեի համար և «հաստատուն կանգնել գործում», որը Տերն էր կանչել Օլիվերին անելու (ՎևՈՒ 9.14): Տերը խոստացավ Օլիվերին, որ շարունակվող ջանասիրությունը և հնազանդությունը կբերեն հավերժական կյանք:

  1. Օգտագործելով այն, ինչ սովորել եք Վարդապետություն և Ուխտեր 8-9-ից, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք 2-3 րոպեանոց ելույթ Տիրոջից հայտնություն ստանալու վերաբերյալ: Ներառեք խորհուրդ, թե ինչ պետք է մենք անենք Տիրոջ հայտնությունը փնտրելու համար և ցուցումներ, թե ինչպես է Նա հաղորդակցվում մեզ հետ:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 8-9 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.