Սեմինարիա
Հիմնական վարդապետությունների նախաբան


Հիմնական վարդապետություններ. նախաբան

Հետևյալը ավետարանի Հիմնական Վարդապետությունների ցանկն է.

  • Աստվածագլուխ

  • Փրկության ծրագիր

  • Հիսուս Քրիստոսի Քավությունը

  • Տնտեսություն, ուրացություն և վերականգնում

  • Մարգարեներ և հայտնություն

  • Քահանայություն և քահանայության բանալիներ

  • Արարողություններ և ուխտեր

  • Ամուսնություն և ընտանիք

  • Պատվիրաններ

Երբ դուք ուսումնասիրում եք սուրբ գրությունները, ջանացեք ճանաչել, հասկանալ, հավատալ, բացատրել և կիրառել ավետարանի այս հիմնական վարդապետությունները: Այսպիսի ուսուցումը կօգնի ձեզ ուժեղացնել ձեր վկայությունը և ավելի բարձր գնահատել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը: Հիմնական վարդապետությունների ուսումնասիրությունը ձեզ կօգնի նաև ավելի լավ պատրաստվել ավետարանով ապրելու համար և այդ կարևոր ճշմարտությունները ուրիշներին սովորեցնելիս: Ավետարանի այլ կարևոր վարդապետություններ նույնպես կուսուցանվեն այս ձեռնարկում, չնայած դրանք ընդգրկված չեն Հիմնական Վարդապետությունների շարքում: