Սեմինարիա
Մաս 7. Օր 1. Վարդապետություն և Ուխտեր 24–26


Մաս 7. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 24–26:

Նախաբան

Հալածանքը Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Եկեղեցու անդամների դեմ բավական սաստկացել էր մինչև 1830 թվականի ամռանը: Փորձության այս ժամանակաշրջանում Տերը զորացրեց և հրահանգեց Ջոզեֆ Սմիթին Էմմա Սմիթին և Եկեղեցու մյուս առաջնորդներին հայտնության միջոցով, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 24–26­ում:.

Վարդապետություն և Ուխտեր 24

Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին խորհուրդ են ստանում իրենց կոչումների վերաբերյալ

Մտածեք ամենադժվար և խառնաշփոթ օրերից կամ շաբաթներից մեկի մասին, որ դուք երբևէ ունեցել եք: Ինչպե՞ս կարողացաք հաղթահարել ձեր տարած դժվարությունները:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բազմաթիվ դժվարին ժամանակահատվածներ էր ապրել իր կյանում: Այդպիսի մի ժամանակահատված էր 1830 թվականի ամռանը: 1830 թվականի հունիսին Ջոզեֆ Սմիթը և մի քանի գործընկերներ գնացին Քոլսվիլ՝ Նյու Յորք, այցելելու մարդկանց, ովքեր հետաքրքրված էին մկրտվելու: Մի գետակ պատնեշել էին նախապատրաստելով հաջորդ (կիրակի) օրվա մկրտությունների համար , բայց մի թշնամական խաժամուժ գիշերվա ընթացքում քանդել էր պատնեշը:

Երկուշաբթի վաղ առավոտյան պատնեշը վերակառուցվեց և 13 հոգի մկրտվեցին, ներառյալ Էմմա Սմիթը: Մինչև մկրտություններն ավարտելը, այնուամենայնիվ, մոտ 50 հոգուց բաղկացած մի ամբոխ էր հավաքվել, հայհոյելով և սպառնալով վնասել Սրբերին:

Այդ երեկո Սրբերը հանդիպեցին հաստատելու նրանց, ովքեր մկրտվել էին ավելի վաղ՝ այդ օրը, բայց նախքան հաստատումները կատարելը, Ջոզեֆին ձերբակալեցին, մեղադրելով նրան «անկարգ մարդ լինելու մեջ, ով երկիրը մեծ խառնաշփոթի մեջ է գցում՝ քարոզելով Մորմոնի Գիրքը»(Joseph Smith, in History of the Church, 1.88):

Իր դատավարության գնալու ճանապարհին, համակիր ոստիկանի օգնությամբ, Ջոզեֆը ազատվեց խաժամուժից: Դատավարությունն անցնելուց և մեղադրանքներից արդարացվելուց հետո, Ջոզեֆը կրկին ձերբակալվեց մեկ այլ վարչական շրջանում: Այդ գիշեր Ջոզեֆը ծաղրանքի և անարգանքի ենթարկվեց «մի քանի մարդկանց կողմից, ովքեր օգտագործեցին ամեն միջոց նրան անարգելու, ծաղրելու և վիրավորելու համար» (Joseph Smith, in History of the Church, 1:91): Հաջորդ առավոտ Ջոզեֆին կրկին դատեցին և նա կրկին մեղադրանքներից արդարացվեց, իսկ տան ճանապարհին մեկ այլ խաժամուժից ազատվեց:

Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին ևս մեկ փորձ արեցին միանալ վերջերս մկրտված Քոլսվիլի անդամների հետ, բայց նրանց ժամանելուց հետո կրկին մի խաժամուժ հավաքվեց: Ջոզեֆը և Օլիվերը հարկադրված էին փախուստի դիմել և իրենց կյանքն ազատել, քանի որ ամբոխը հետապնդում էր նրանց ողջ գիշերվա ընթացքում:

Ջոզեֆն ասել է այս փորձանքներով լի ժամանակի մասին. «Չնայած մեր թշնամիների ողջ կատաղությանը, մենք շատ սփոփանք ստացանք, և տեղի ունեցան շատ բաներ՝ զորացնելով մեր հավատքը և զվարթացնելով մեր սրտերը» (in History of the Church, 1:101; for Joseph Smith’s account of these events in Colesville, տես History of the Church, 1:86–97, 101):

Կարդացեք բաժնի նախադրությունըՎարդապետություն և Ուխտեր 24, Փնտրելով հայտնությունների նպատակները, որոնք պարունակվում են Վարդապետություն և Ուխտեր 24–26 բաժիններում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ երկու վարժությունները:

    1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք երկու սյունակ: Առաջին սյունակի վերնագիրը գրեք Զորացնել և քաջալերել Անվանեք երկրորդ սյունակը Հրահանգել: Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 24.1–12­ը, և համապատասխան սյունակում թվարկեք արտահայտությունները, որոնք կարող էին զորացնել և քաջալերել կամ հրահանգել Ջոզեֆին և Օլիվերին:

    2. Սյունակներից մեկից ընտրեք մեկ արտահայտություն, որն իմաստալի է ձեզ համար: Գրեք երկու կամ երեք նախադասություն, բացատրելով, թե ինչպես այդ որոշակի քաջալերանքը կամ հրահանգը Տիրոջից կարող է օգնել ինչ-որ մեկին, ով անցնում էր դժվարին փորձառությամբ:

Տիրոջ կողմից քաջալերանքի և հրահանգի մի կարևոր միտք գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 24.8 հատվածում: Ձեր իսկ խոսքերով գրեք մի սկզբունք, որն ուսուցանվում է այդ հատվածում.

Նեղությունը ցավի, դժբախտության կամ տառապանքի պատճառ է կամ վիճակ: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «համբերող եղիր չարչարանքներում» և «դիմացիր դրանց»: Համբերող լինելն ու դիմանալը մեր նեղություններում միշտ չէ հեշտ, բայց Տերը խոստանում է, որ Նա մեզ հետ է մեր չարչարանքների ընթացքում:

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ե՞րբ եք տեսել ինչ-որ մեկի, ով համբերություն է գործադրել և հավատարիմ մնացել նեղություններին դիմանալու ընթացքում:

    2. Ի՞նչ ասաց այդ մարդը կամ ինչ դուք տեսաք, որը ցույց տվեց, որ Տերը այս անձնավորության հետ էր:

    3. Ինչպե՞ս կարող է հավատք ունենալը, որ Տերը ձեզ հետ կլինի փորձության պահերին օգնել ձեզ քաջություն և ուժ ունենալ՝ անելու դժվարին բաներ:

Վարդապետություն և Ուխտեր 24.13–19 Տերը լրացուցիչ հրահանգ տվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին այն բանի վերաբերյալ, թե ինչպես կատարեն իրենց կոչումները և ինչ կպատահի նրանց հետ, ովքեր մերժեցին և հակադրվեցին իրենց:

Վարդապետություն և Ուխտեր 25

Էմմա Սմիթը խորհուրդ է ստանում իր ընտանիքի և Եկեղեցու պարտականությունների վերաբերյալ:

Ինչպես նախկինում նշվեց, Էմմա Սմիթը այն խմբի մեջ էր, որը մկրտվեց Քոլսվիլում` Նյու Յորք` 1830 թվականի հունիսին, բայց ամբոխի հետապնդման հետևանքով, նա չկարողացավ հաստատվել մինչև օգոստոսի սկիզբը (տես History of the Church, 1:106, 108)։ Էմմայի մկրտության և հաստատման միջև ընկած ժամանակահատվածում Մարգարե Ջոզեֆը ստացավ հայտնությունը, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 25 բաժնում: Այդ հայտնությունում Տերը սփոփանք և հրահանգ է տալիս Էմմային, որը տանելու էր փորձություններ և մեծ զոհաբերություններ էր կատարել իր կյանքի ընթացքում:

Նկար
Էմմա Հեյլ Սմիթ

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 25: Այնուհետև մտածեք այդ հայտնության մեջ Էմմային տրված սփոփանքի և խորհրդի մասին, երբ կարդաք հետևյալ մանրամասները նրա կյանքի մասին:

Էմմա Հեյլ Սմիթը մեծացել էր բարգավաճ տան մեջ, ամուսնանալուց հետո, հաճախ ապրել է շատ աղքատիկ պայմաններում: Նա որպես գրագիր էր ծառայում, երբ Ջոզեֆը թարգմանում էր ոսկե թիթեղները թարգմանության վաղ օրերի ընթացքում: Չնայած նա հաճախ էր տեսնում սպիտակ կտորով ծածկած սեղանին դրված թիթեղները, նա երբեք չբացեց դրանք նայելու համար:

Ջոզեֆի և Էմմայի երեք երեխաները մահացան իրենց ծնվելուց անմիջապես հետո: Իր կյանքի ընթացքում նա դիմացավ իր կենսաբանական հինգ և մեկ որդեգրած երեխաների մահին: Ի հավելումն դրա, նա և նրա ամուսինն անցնում էին անգութ հալածանքի միջով: Իրենց ամուսնության ողջ ընթացքում Ջոզեֆն ու Էմման ստիպված էին թողնել իրենց տները, խաժամուժների սպառնալիքի պատճառով: Էմմայի տունը ներխուժման էր ենթարկվելու, Նա հաճախ ստիպված էր լինելու տեղափոխվել իր սեփական տնից և ապրել ուրիշների հետ, ապավինելով նրանց բարությանը, ապրելով մի ժամանակավոր վայրում, և ի վերջո, նրա սիրելի Ջոզեֆին նրանից վերցնելու էին և սպանելու:

  1. Տերը պատվիրեց Էմմա Սմիթին «պատրաստել սրբազան օրհներգերի մի հավաքածու… իմ եկեղեցում ունենալու համար» (ՎևՈւ 25.11): Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 25.12 և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «սրտաբուխ երգ» արտահայտությունը:

    2. Ինչպե՞ս կարող է «արդարի երգը» աղոթքի նման լինել:

    3. Կարդացեք հետևյալ միտքը.

      «Երաժշտությունը կարող է հարստացնել ձեր կյանքը: Այն կարող է շենացնել և ոգեշնչել ձեզ և օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը: Երաժշտությունը խորն ազդեցություն ունի ձեր մտքի, ոգու և վարվելակերպի վրա:

      Խնամքով ընտրեք այն երաժշտությունը, որը պետք է լսեք: Ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ եք զգում, երբ լսում եք այն: Կա երաժշտություն, որ կարող է չար և կործանարար ուղերձներ հղել: Մի ունկնդրեք այնպիսի երաժշտություն, որը խրախուսում է անբարոյականություն կամ փառաբանում է բռնություն՝ խոսքերի, ռիթմի կամ բարձր հնչյունության միջոցով: Մի ունկնդրեք այնպիսի երաժշտություն, որն օգտագործում է գռեհիկ կամ վիրավորական լեզու կամ խթանում է չար արարքներ: Այդպիսի երաժշտությունը կարող է բթացնել ձեր հոգևոր զգայունությունը»(Երիտասարդների Զորացնելու համար» [գրքույկ, 2011], 22):

      Ի՞նչ կարող եք անել, որ արժանավոր երաժշտությամբ շրջապատեք ձեզ:

  2. Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 25.16 հատվածի, խորհուրդը, որը տրվել է Էմմա Սմիթին այդ հայտնության մեջ, վերաբերվում է մեզանից յուրաքանչյուրիս: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալ հանձնարարությունները.

    1. Նրանից ինչ կկարդաք Վարդապետություն և Ուխտեր 25­ում, գրեք առնվազն չորս սկզբունքներ, որոնք դուք սովորեցիք Էմմային տրված խորհրդից: (Օրինակ, եթե մենք անընդհատ պահենք Աստծո պատվիրանները, մենք կստանանք արդարության պսակ [հատված 15], որը խորհրդանշում է սելեստիալ փառքը Աստծո արքայությունում:)

    2. Ընտրեք սկզբունքներից մեկը , որը դուք թվարկել եք և զգում եք կիրառելի է ձեզ համար և գրեք, թե ինչպես կարող եք կիրառել այդ սկզբունքը ձեր կյանքում այժմ:

Տերն ասաց, որ Էմմա Սմիթը «ընտրյալ տիկին է» (ՎևՈւ 25.3): Ջոզեֆ Սմիթ Մարգարեն հետագայում ուսուցանել է, որ «ընտրյալ նշանակում է ընտրված լինել որոշակի աշխատանքի համար» (in History of the Church, 4:552): Վերանայեք Վարդապետություն և Ուխտեր 25­ը, փնտրելով թե Էմմա Սմմիթը ինչի համար էր ընտրվել (ջոկվել կամ կանչվել) անելու այս ժամանակում և ինչ նա պետք է «կարգվեր» (իշխանություն տրվեր) անելու: (ՎևՈւ 25.7):

Մոտ 12 տարի հետո՝ Նախագահ Ջոն Թեյլորը, գործելով Մարգարե Ջոզեֆ Սմիթի ղեկավարության ներքո, կարգեց Էմմային ծառայելու որպես ԵկեղեցուՍփոփող Միության գերագույն նախագահ: Վերհիշելով այս փորձառությունը, Նախագահ Թեյլորն ասել է. «Այդ ժողովում Մարգարեն կանչեց Քույր Էմմա Սմիթին` լինելու ընտրյալ տիկին: Դա նշանակում է, որ նա կանչվել էր որոշակի աշխատանքի և դա նրա վերաբերյալ որոշակի հայտնության [ՎևՈւ 25] իրականացումն էր: Նա ընտրվել էր նախագահելու Սփոփող Միության վրա և ձեռնադրվեց մեկնաբանելու Սուրբ գրությունները: Համաձայն (Եղբայր) Ջոզեֆի խնդրանքի` ես նրան ի սպաս դրեցի: … Քույր Էմման ընտրվեց մեկնաբանելու Սուրբ գրուիթյունները, և նախագահելու Սփոփող Միության վրա» (“Discourse by President John Taylor,” Deseret News, Mar. 9, 1881, 83):

Նկար
Լյուսի Մակ Սմիթ

Ջոզեֆ Սմիթի մայրը՝ Լյուսի Մակ Սմիթը, հետևյալ տուրքն է մատուցել իր հարսին՝ Էմմային. «Ես երբևէ չեմ տեսել իմ կյանքում որևէ կնոջ, ով կարողանար դիմանալ ամեն տեսակի հոգնածության և դժվարության, ամսե ամիս և տարեց տարի այդպիսի անհողդողդ քաջությամբ, եռանդով և համբերությամբ, որով նա միշտ արել է դա, քանի որ ես գիտեմ, որ այն ինչին նա է ստիպված եղել դիմանալ՝ նա գցված է եղել անորոշության օվկիանոսի երեսին, նա դեմ է կանգնել հալածանքի փոթորիկներին և կրել հարվածները տղամարդկանց և դևերի կատաղության, որոնք վար կգցեին գրեթե որևէ այլ կնոջ» (History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 190–91):

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք կարճ երախտագիտության հիացմունքի երկտող մի կնոջ մասին, ում ճանաչում եք, որն ունի Վարդապետություն և Ուխտեր 25 և Լյուսի Մակ Սմիթի հայտարարության մեջ նշված Էմմա Սմիթի հատկանիշներից մի քանիսը: Մտածեք ձեր երկտողի մի պատճենը տալ այդ կնոջը:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատված—ՎևՈւ 25.13

Վարդապետություն և Ուխտեր 25.13­ըսուրբ գրությունների սերտման հատված է: Գուցե կամենաք նշել հատկանշական ձևով, որպեսզի կարողանաք հետագայում հեշտորեն գտնել: «Հավատարիմ մնա ուխտերին» արտահայտությունը նշանակում է ուշադիր հետևել կամ կառչել ուխտերին, որ մենք կապել ենք Աստծո հետ: Գուցե կամենաք գրել այդ սահմանումը հատվածի լուսանցքում:

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում բացատրեք, թե ինչ էՎարդապետություն և Ուխտեր 25.13 հատվածը նշանակում ձեզ համար:

Ձեզ օգնելու համար, որ մտապահեք Տիրոջ ուխտերից կառչելու հորդորը, գրեք Վարդապետություն և Ուխտեր 25.13 հատվածի բառերը մի փոքրիկ թղթի կտորի կամ քարտի վրա: Տարեք այդ թուղթը ձեզ հետ մի քանի օր, մտածեք այդ բառերի մասին և փորձեք անգիր սովորել դրանք: Գուցե կամենաք արտասանել և բացատրել այդ հատվածի նշանակությունը ընկերներից կամ ընտանիքի անդամներից մեկի, երբ որ այն անգիր սերտած կլինեք:

Վարդապետություն և Ուխտեր 26

Տերը հրահանգում է Ջոզեֆ Սմիթին, Օլիվեր Քաուդերիին և Ջոն Ուիթմերին:

Վարդապետություն և Ուխտեր 26.1­ում Տերը Ջոզեֆ Սմիթին, Օլիվեր Քաուդերիին և Ջոն Ուիթմերին հրահանգներ տվեց հոգևոր և ֆիզիկական աշխատանքների վերաբերյալ, որոնք նրանք պետք է կատարեին: Այնուհետև, Տերը նրանց մի կարևոր պատվիրան տվեց Եկեղեցու կառավարման վերաբերյալ:

Պատկերացրեք, որ այլ դավանանքի մի ընկեր ձեզ հետ է մի ժողովում, երբ Եկեղեցու շատ պաշտոնյաներ հաստատվել են իրենց կոչումներում (Ինչպես օրինակ ծխի կամ ճյուղի համաժողովում կամ ցցի համաժողովում): Մտածեք, թե ինչպես կբացատրեիք Եկեղեցու տարբեր պաշտոնների հաստատման ընթացակարգը ձեր ընկերոջը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 26:2­ը, և փնտրեք մի արտահայտություն, որը կապված է հաստատման ընթացակարգի հետ: Գուցե կամենաք նշել բոլոր բաները եկեղեցում պետք է արվեն ընդհանուր համաձայնությամբ սկզբունքը:

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ընդհանուր համաձայնությամբ» արտահայտությունը:

«Ընդհանուր համաձայնությունը» վերաբերում է Եկեղեցու անդամների կողմից Եկեղեցում ծառայության կանչվածներին հաստատելու ընթացակարգին, ինչպես նաև Եկեղեցու այլ որոշումների կայացմանը, որը պահանջում է անդամակցության աջակցությունը: Դա, սովորաբար, արտահայտվում է աջ ձեռքը բարձրացնելով:

Գոյություն ունի տարբերություն հաստատման, որն արտահայտում է ընդհանուր համաձայնություն և քվեարկության միջև: Տիրոջ արքայությունում, Տերը ոգեշնչում է Իր նշանակած ղեկավարներին, ովքեր հետո որոշումներ են ընդունում այն իշխանությամբ, որը նրանց վստահվել է: Այնուհետև, ղեկավարները ձգտում են Տիրոջ հաստատումը փնտրել իրենց որոշումների համար: Աջ ձեռքը բարձրացնելը միջոց չէ անդամների համար ձայն տալու, դա միջոց է ցույց տալու իրենց համաձայնությունը (կամ ընդդիմությունը) որևէ որոշման հանդեպ, որն արդեն ընդունվել է:

Նկար
հաստատում հաղորդության ժողովում

Բացի համաձայնություն կամ հավանություն արտահայտելուց, երբ բարձրացնում են աջ ձեռքը, անդամները նաև արտահայտում են իրենց հոժարակամությունը աջակցելու տվյալ անձին կամ ներկայացված գործողությանը: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է. «Հաստատաման ընթացակարգը շատ ավելին է քան ձեռքի ծիսական բարձրացումը: Դա պարտավորություն է` սատարելու, աջակցելու և օգնելու նրանց, ովքեր ընտրվել են» (“This Work Is Concerned with People,” Ensign, May 1995, 51):

Մտածեք թե ինչ կարող եք անել, որ ավելի լավ կատարելու ինչ որ մեկին աջակցելու ձեր պարտավորությունը, ով կանչվել է և հաստատվել ծառայելու ձեզ ձեր ծխում կամ ճյուղում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 24–26­ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.