2021
Գերագույն համաժողովը՝ որպես կողմնացույց մարդկության համար
Մարտ 2021


Գերագույն համաժողովը՝ որպես կողմնացույց մարդկության համար

Նախագոյության մեջ սկսված պայքարը դեռ շարունակվում է: Տերն ասել «Երբ խաղաղությունը պիտի վերցվի երկրի վրայից, և դևը գոյություն պիտի ունենա իր իսկ տիրապետության վրա»:1

Նույնիսկ այսօր մենք կարող ենք լսել հոգիների օգնության աղաղակը:

Ավետարանն ուսուցանում է մեզ. «Հակառակ կացեք սատանային, եւ նա կփախչի ձեզանից»:2

«Այս դարը լի է անսահման վտանգներով, ինչպես նաև անասելի հնարավորություններով»:3

Առավել քան երբևէ աշխարհը երկնքի օգնության կարիքն ունի:

Ժամանակների ընթացքում Աստված մարդկանց հետ խոսել է մարգարեների միջոցով: Նա գիտի մեր փորձությունները և աջակցում է մեզ: Նրա Խոսքն ամենահզոր զենքն է: Իր ընտրյալ սուրհանդակների բերանով տրված հայտնություններում Նա մշտապես հայտարարել է, որ մենք պետք է ամուր կանգնենք սատանայի ազդեցությունների դեմ:

Գերագույն համաժողովը մեզ համար անգին առաջնորդության կողմնացույց է. մենք ոչ միայն վարդապետություն ենք ստանում, այլ նաև իրական, Աստծու կողմից ներշնչված ուղղորդում, որն ընդլայնում է մեր ըմբռնումը` մեր հոգիների կարիքների և այն մասին, թե ինչպես և ուր պետք է գնանք:

Չնայած մեզ համար դժվար է հիշել բոլոր ասված խոսքերը, սակայն խորհելիս մենք կարող ենք բացել մեր սիրտն ու միտքը: Արդյունքները կարող են լինել հեռու գնացող, ընդհուպ՝ երկնքի պատուհանների բացումը:

Փրկիչն ասել է. «Ահա ես դռան առաջին կանգնած եմ և թակում եմ. Եթե մեկը լսէ իմ ձայնը և դուռը բանայ, կմտնեմ նորա մոտ»:4

Նա ընտրել է մարդկանց, որպեսզի զգուշացնի մեզ վտանգներից: Երբ մենք շատ ուշադիր լինենք, ապա հակառակորդը չի խաբի մեզ:

Մարգարեները «Տիրոջ պատվիրակած գործակալներն են, որոնք լիազորված են խոսելու Նրա փոխարեն»:5

«Թվում է, թե վերջ չունի մեզ դեպի անվտանգություն տանելու Փրկիչի ցանկությունը: Եվ հաստատունություն կա այն բանում, թե Նա ինչպես է մեզ ցույց տալիս ճանապարհը: Նա իմաց է տալիս բազմաթիվ միջոցներով, որպեսզի Իր խոսքը հասնի նրանց, ովքեր ցանկանում են ընդունել այն: Եվ այդ միջոցները միշտ ընդգրկում են Նրա մարգարեների բերանով ուղարկված ուղերձներն ամեն անգամ, երբ մարդիկ արժանի են եղել Աստծո մարգարեներ ունենալ իրենց մեջ: Այդ լիազորված ծառաները միշտ պարտավոր են եղել նախազգուշացնել մարդկանց՝ նրանց հայտնելով անվտանգության ճանապարհը:6

«Աստծո խոսքն է, և նրանք, ովքեր ականջ կդնեն Աստծո խոսքին և ամուր կբռնեն դրանից, երբեք չեն կորչի. ոչ էլ գայթակղությունները և հակառակորդի կրակոտ նետերը կարող են հաղթել նրանց՝ կուրացնելով, տանելով նրանց դեպի կործանում»:7

Մեզ նաև անձնական հայտնություն է պետք: «Անձնական հայտնությունը հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր խոնարհաբար Տիրոջից առաջնորդություն են փնտրում: Դա նույնքան կարևոր է, որքան մարգարեական հայտնությունը»:8

Երախտագիտություն գերագույն համաժողովի ուղերձների քաջալերող առաջնորդության համար:

Վերջերս ես խորհեցի հետևյալ ասացվածքի շուրջ. «Հավատի աղոթքը Աստծո հայտնության բանալին է»:9

Երբ իմ մարմինը սաստիկ ցավում էր պսորիազ հիվանդությունից և ոչ մի բուժում չէր օգնում, ես հարցրի Աստծուն, թե ինչ կարող եմ սովորել իմ փորձից, և ինչու է Նա դեռ ինձ այստեղ պահում՝ այս կյանքում: Պատասխանը տող առ տող եկավ հայտնության նման: Հիվանդությունն անհրաժեշտ էր իմ հոգևոր աճի համար: Ես վստահեցի Աստծուն, հետևեցի Նրա առաջնորդությանը և ուժ ստացա: Ես հասկացա, որ մեր սիրող Երկնային Հայրը գտնվում է հավատի մեկ աղոթքի հեռավորության վրա։ Ես երախտապարտ եմ գերագույն համաժողովի փորձառությունների և ուղերձների համար, որոնք բացեցին երկնքի պատուհանները:

Մ. Ռասսել Բալլարդ. «Իմ ծառայության ընթացքում ես հայտնաբերել եմ, որ նրանք, ովքեր մոլորվել են և շփոթվել, սովորաբար այն մարդիկ են, ովքեր ամենից հաճախ մոռացել են, որ ... երբ Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը խոսում են միավորված ձայնով, դա Տիրոջ ձայնն է այդ ժամանակի համար: Տերը հիշեցնում է մեզ. «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույնն է»:10

Դեռ ամեն ինչ չի բացահայտվել: Եկեք սնվենք Նրա խոսքով: Կորցնելով կապը Աստծո հետ և կորցնելով Նրա հոգևոր պաշտպանությունը՝ հավերժական վտանգի տակ ենք դնում մեզ:

Հղումներ

  1. ՎևՈւ 1.35:

  2. Հակոբոս 4.7:

  3. David O. McKay, in Conference Report, Oct. 1966, 4.

  4. Հայտնություն 3.20:

  5. Hugh B. Brown, “Joseph Smith among the Prophets” (Sixteenth Annual Joseph Smith Memorial Sermon, Logan Institute of Religion, Dec. 7, 1958), 7.

  6. Henry B. Eyring. Finding Safety in Counsel, – Ensign, May 1997, 24.

  7. 1 Նեփի 15.23–24:

  8. Quentin L. Cook. The Blessing of Continuing Revelation to Prophets and Personal Revelation to Guide Our Lives, – Ensign, May 2020.

  9. Henry B. Eyring. Prayers of Faith, – Ensign, May 2020.

  10. ՎևՈւ 1.38, Մ․ Ռասսել Բալլարդ. Մնացեք նավակի մեջ և ամուր բռնած մնացեք․ Լիահոնա, հոկտեմբեր 2014: