2021
Ձգտենք Քրիստոսի կատարելությանը
Մարտ 2021


Ձգտենք Քրիստոսի կատարելությանը

Հատված չափահաս երիտասարդներին նվիրված բազմատարածաշրջանային հոգևոր երեկոյի ելույթից՝ «Քրիստոսի կատարեալ հասակի չափովը», որը տեղի է ունեցել Սթենֆորդում (Կալիֆորնիա, ԱՄՆ)` 2020 թվականի փետրվարի 9-ին։

Այս Զատկի օրերին ուղի հարթեք դեպի Հիսուս Քրիստոսը և փնտրեք խաղաղություն ազդարարող Նրա հուսադրող ձայնը։

Նկար
Jesus with arms outstretched

Մի վախեցեք, Մայքլ Մալմ

Թույլ տվեք մի քանի միտք առաջարկել այն անձնական որոնման հետ կապված, որը ձեզանից յուրաքանչյուրը կկատարի՝ փնտրելով Քրիստոսի «կատարեալ» հասակին հասնելու ուղին (տես Եփեսացիս 4․13)։ Հուսով եմ՝ դրանք ձեզ համար արժեքավոր կլինեն կյանքի այս բեկումնային փուլում և այն հանգամանքներում, որոնցում դուք հայտնվում եք։

Ձեզանից ոմանք այն հարթության վրա են, որտեղ ցանկանում եք լինել, կամ գոնե դուք գիտեք, թե ուր եք ուզում գնալ ձեր կյանքում։ Ոմանք, կարծես թե, շատ օրհնություններ ունեն և սպասվելիք հիանալի ընտրություններ։ Ոմանք էլ զգում են, որ որոշ ժամանակ և ինչ-ինչ պատճառներով, ավելի քիչ բախտավոր են և ավելի քիչ գրավիչ ուղիներ են բացվում նրանց առաջ։

Բայց ուր էլ որ գնաք և ինչպես էլ հաղթահարեք նպատակակետին հասնելու ձեր մարտահրավերները, ես խնդրում եմ ձեզ գալ Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի մոտ․ սա է առաջին և անհետաձգելի քայլը դեպի ձեր անձնական նպատակակետը, ձեր անհատական երջանկությունն ու ուժը , ձեր վերջնական ճակատագիրն ու հաջողությունը(տես 1 Նեփի 10․18, 2 Նեփի 26․33, Օմնի 1․26, Վարդապետություն և Ուխտեր 18․11

Այդ ամենը կարող է ձերը լինել, եթե «Ո՞ւր ես գնում դու» (Մովսես 4․15) հարցին տրվող պատասխանն է՝ «Որտեղ որ դու ես, Տեր»։

Կյանքը կարող է դժվար լինել։ Մենք ցավ ու ափսոսանք ունենք և իրական խնդիրներ, որոնք պետք է լուծել։ Մենք ունենք հիասթափություններ և վիշտ, ամեն տեսակի վերելքներ ու անկումներ։ Բայց Տերն ու մարգարեները այնքան քաջալերման խոսքեր են ասել այդ խնդիրները դիմագրավելու վերաբերյալ, որ եթե բոլորը գրի առնենք, տիեզերքը կլցվի։

«Խաղաղութիւն եմ թողում ձեզ»

Փրկիչի վերջին աղոթքն ամենահուզիչ խոսքերով ասվեց Իր աշակերտների համար նույնիսկ այն ժամանակ, երբ նա գնում էր դեպի Գեթսեմանիի և Գողգոթայի ցավն ու տառապանքը։ Այդ գիշեր, աշխարհում երբևէ տեղի ունեցած կամ տեղի ունենալիք ամենամեծ տառապանքի գիշերը, Փրկիչն ասել է. «Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ։ … Ձեր սիրտը չ’խռովի եւ չ’վախենայ» (Հովհաննես 14.27

Կյանքի հանդեպ ի՜նչ ապշեցուցիչ տեսանկյուն է ամենատանջալից ժամերին։ Նա ինչպե՞ս կարող էր դա ասել՝ իմանալով, թե ինչ է իրեն սպասվում։ Նա կարող է դա ասել, որովհետև Նրանն են երջանիկ ավարտով Եկեղեցին և ավետարանը։ Մեզ համար հաղթանակն արդեն նվաճված է։ Նա նայում է հեռուն․ Նա տեսնում է պատկերն ամբողջությամբ։

Կարծում եմ, որ մեզանից ոմանք, այնուամենայնիվ, դեռ ունեն պուրիտանական ժառանգության այն գաղափարախոսությունն, ըստ որի սխալ է մխիթարվելը կամ աջակցվելը, որ մենք անընդհատ պետք է թշվառ լինենք։ Ես հավաստիացնում եմ, որ «քաջացէք» (Հովհաննես 16․33) «Քրիստոսի կատարեալ հասակի չափովը» (Եփեսացիս 4․13) կարող է լինել այն պատվիրանը, որը նույնիսկ վերջին օրերի հավատարիմ սրբերի կողմից գրեթե համընդհանուր կերպով դրժվել է, իսկ ես վստահ եմ, որ ուրիշ ոչինչ չի կարող ավելի վշտացնել Տիրոջ ողորմած սիրտը։

Որքան կմտահոգվեի, եթե կյանքի որևէ փուլում իմ երեխաներից մեկը լուրջ անհանգստություն ունենար, դժգոհ կամ անհնազանդ լիներ, այդուհանդերձ, իմ մտահոգությունն ավելի խորը կլիներ, եթե զգայի, որ այդ իրավիճակում երեխան չի վստահում ինձ, որ օգնեմ, կամ մտածում է, որ իր ցանկությունն անկարևոր է ինձ համար, կամ իմ հոգատարությունն անապահով է։

Նույն կերպ ես համոզված եմ, որ մեզանից ոչ ոք չի կարող հասկանալ, թե որքան է ցավում Հայր Աստծո կամ Նրա Որդու՝ աշխարհի Փրկիչի սիրող սիրտը, երբ Նրանք տեսնում են, որ մարդիկ չեն վստահում Իրենց հոգատարությանը կամ ապահով չեն զգում Իրենց ձեռքերում, կամ վստահություն չունեն Իրենց պատվիրանների հանդեպ։ Իմ ընկերներ, միայն այդ պատճառով մենք պարտավոր ենք քաջ լինել։

Նրա «շնորհքը բավական է»

Քրիստոսին փնտրելու և Նրա կատարեալ հասակի չափի վերաբերյալ մեկ այլ խորհուրդ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հիսուսը հինգ հացով և երկու ձկներով 5000-ին կերակրելու հրաշքը կատարեց (տես Մատթեոս 14․13–21)։ (Ի դեպ, մի անհանգստացեք, Քրիստոսի հրաշքները չեն սպառվել ձեզ օգնելու համար։ Նրա «շնորհքը բավական է» [Բ Կորնթացիս 12․9]։ Դա այդ հրաշքի հոգևոր, հավերժական դասն է։ Նա բազում օրհնություններ ունի մեզ բաժանելու համար, և նույնիսկ մի քանի լի զամբյուղներով էլ ավելցուկ։ Եղեք հավատավոր և վայելեք Նրա առաջարկած «կեանքի հացը»։ (Հովհաննես 6․35]։)

Բազմությանը կերակրելուց հետո Հիսուսն արձակեց նրանց, իսկ Իր աշակերտներին նավով ուղարկեց Գալիլեայի ծովի մյուս ափը։ Ապա Նա «վեր ելաւ սարը, առանձին աղօթք անելու» (Մատթեոս 14․23

Երբ աշակերտները ճանապարհ ընկան իրենց նավով, երեկո էր, իսկ գիշերը փոթորիկ բարձրացավ։ Երևի թե, ի սկզբանե ուժեղ քամի էր ծովում։ Քամու պատճառով այդ մարդիկ, հավանաբար, նույնիսկ առագաստները չէին բարձրացրել, այլ միայն թիավարում էին, և դա մեծ ջանքեր էր պահանջում։

Մենք գիտենք դա, քանի որ մինչև «գիշերի չորրորդ պահին» (Մատթեոս 14․25)՝ մոտավորապես գիշերվա ժամը 3։00-6։00-ի սահմաններում, նրանք ընդամենը մի քանի մղոն էին անցել (տես Հովհաննես 6․19)։ Այդ ժամանակ նավն ընկել էր կատաղի փոթորկի մեջ։

Սակայն, ինչպես միշտ, Քրիստոսը հսկում էր նրանց։ Տեսնելով նրանց դժվարությունը՝ Փրկիչը ամենաուղիղ ճանապարհով պարզապես մոտեցավ նրանց նավին՝ հաղթահարելով ալիքները նրանց օգնելու համար։

Նկար
Jesus Christ helping Peter up out of the stormy seas

Հավատի կատարողը, Ջ․ Ալան Բարեթ

«Մի վախենաք»

Ամենադժվար պահին աշակերտները նայեցին և մթության մեջ տեսան այդ հրաշքը, որ ծովի ալիքների վրայով մոտենում էր իրենց, մինչ հագուստները տարուբերվում էին քամուց։ Այդ պատկերից վախեցած` նրանք սկսեցին աղաղակել, մտածելով, որ դա ուրվական էր, որը քայլում էր ալիքների վրայով։ Ապա, փոթորկի ու մթության մեջ, երբ ծովն այնքան մեծ, իսկ նրանց նավակն այնքան փոքր էր թվում, նրանք լսեցին իրենց Տիրոջ կատարյալ խաղաղ և հուսադրող ձայնը. «Ես եմ` մի վախենաք» (Մատթեոս 14․27

Սուրբ գրքի այս պատմությունը հիշեցնում է մեզ, որ երբ գալիս ենք Քրիստոսի մոտ, ձգտում Նրա կատարելությանը, կամ երբ Նա գալիս է մեզ մոտ, որ բերի մեզ այդ կատարելությունը, առաջին քայլից հետո մեզ կարող է պատել իսկական սարսափ։ Չպետք է այդպես լինի, բայց երբեմն պատահում է։ Ավետարանի ամենամեծ արտասովոր երևույթն այն է, որ մեզ առաջարկվող օգնության և անվտանգության աղբյուրը մի բան է, որից մենք կարող ենք փախչել մեր մահկանացու անհեռատեսության պատճառով։

Ես տեսել եմ, թե ինչպես են հետաքրքվողները փախչում մկրտությունից՝ անհասկանալի պատճառներով։ Ես տեսել եմ, թե ինչպես են երեցները փախչում միսիայի կանչից։ Ես տեսել եմ, թե ինչպես են իրար սիրող զույգերը փախչում ամուսնությունից։ Ես տեսել եմ, թե ինչպես են անդամները փախչում դժվարին կոչումներից։ Եվ ես տեսել եմ, թե ինչպես են մարդիկ փախչում Եկեղեցու անդամությունից։

Շատ հաճախ մենք փախչում ենք հենց այն բաներից, որոնք կփրկեն և կհանգստացնեն մեզ։ Շատ հաճախ մենք նայում ենք ավետարանական պարտավորություններին որպես բաների, որոնցից պետք է խուսափել, իսկ հետո հրաժարվել։

Երեց Ջեյմս Ի. Թալմիջն (1862–1933) ասել է. «Յուրաքանչյուր չափահաս մարդու կյանքում լինում են այնպիսի փորձառություններ, ինչպիսիք են փոթորկի մեջ հայտնված նավաստիների մարտերը հակառակ փչող քամիների և անհյուրընկալ ծովերի հետ․ հաճախ պայքարով և վտանգներով լի գիշերից հետո է գալիս օժանդակությունը, և ապա, շատ հաճախ փրկարար օգնությունը սխալմամբ ընկալվում է որպես ավելի մեծ սպառնալիք։ [Բայց] ինչպես [այս աշակերտները] անհանգիստ ծովում, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր հավատքով ջանասիրաբար աշխատում են, լսում են Ազատարարի ձայնը. «Ես եմ՝ մի վախենաք»։1

Եկեք Նրա մոտ

Փրկիչին ընդունելու, Նրա մոտ գալու և Նրա կատարելությանը ձգտելու այս հրավերը հիանալի է, քանի որ յուրաքանչյուրը կարող է դա անել։ Դա չի նշանակում, որ բոլորը, ում ճանաչում եք, ցանկանում են պահել պատվիրանները, կամ որ բոլորը, ում կհանդիպեք, պահելու են պատվիրանները։ Սակայն դա նշանակում է, որ հնարավոր է պահել պատվիրանները՝ առանց դրա համար որևէ հատուկ պարգև կամ ժառանգություն ստանալու։

Ես սրտանց աղերսում եմ հավատ, որը «փայլուն, պայծառ, մաքուր և ամուր է», որ Քրիստոսը «լինի [մեր] մշակույթի յուրաքանչյուր ոլորտում»2 և մեր կյանքում ձգտենք Քրիստոսի կատարելությանը (տես Եփեսացիս 4․13

Կյանքը մարտահրավերներ կնետի ձեզ։ Դժվարություններ կգան։ Սրտեր կկոտրվեն։ Հարազատներ կմահանան։ Այսպիսով, ուր էլ որ գնալու լինեք, նախ ուղի հարթեք դեպի Քրիստոսը։ Հիշեք, որ Նրա տառապանքը և Հարությունը հնարավոր են դարձնում մեր հաղթանակը դժվարությունների և մահի վրա։ Ձեր ուխտերը կապեք Նրա հետ և պահեք դրանք ճամփորդության ընթացքում։

Իմ բոլոր թուլություններով հանդերձ, որոնք ես պատրաստակամորեն ընդունում եմ, ես փափագում եմ, որ մենք աճենք մինչև «Քրիստոսի կատարեալ հասակի չափովը»։ Ես ուզում եմ գալ Նրա մոտ։ Ես ուզում եմ, որ Նա, եթե հնարավոր է, գա ինձ մոտ։ Եվ ես իսկապես ցանկանում եմ այդ օրհնությունները բոլորիդ համար։

Հղումներ

  1. James E. Talmage, Jesus the Christ (1916), 337.

  2. Eric Metaxas, Bonhoeffer: Pastor, Martyr, Prophet, Spy (2010), 248.