2021
Զգալ քահանայության զորությունը
Մարտ 2021


Զգալ քահանայության զորությունը

Կանանց, ովքեր օգնում են առաջնորդել Եկեղեցին, հարցրել են, թե քահանայության զորությունն ինչ ազդեցություն ունի նրանց կյանքում։ Ահա որոշ մտքեր, որոնցով նրանք կիսվել են։

Նկար
cut-paper illustration of various flowers

Նկարները՝ Մատիս Հեյլս

«Տղամարդիկ և կանայք ունեն տարբեր, բայց հավասարապես կարևոր պարտականություններ տանը և Եկեղեցում։ Քահանայության զորությունը կարող է օգնել յուրաքանչյուր անձնավորության կատարել այդ պարտականություններն ի օգուտ բոլորի։

Քանի որ քահանայության զորությունը երկրի վրա է այսօր, մեծ օրհնություններ են հասանելի Եկեղեցու բոլոր արժանի անդամներին, լինեն նրանք ծեր թե երիտասարդ, տղամարդ թե կին, ամուրի թե ամուսնացած»։

-Նախագահ Ջոյ Դ․ Ջոնս, Երեխաների Միության գերագույն նախագահ

«Ծառայությունը մեծացնում է մեր հոգին, ընդլայնում մեր հեռանկարը և թույլ տալիս մեզ լիովին հուսալ Աստծո զորությանը։ Տերը գիտի սա, սակայն սատանան նույնպես։ Մեզ Աստծո զորությունից հեռու պահելու իր մշտական փորձերով հակառակորդը ձգտում է ճնշել մեզ կամ ստիպել մեզ զգալ, որ այն, ինչ մենք առաջարկում ենք, անբավարար է։ …

… Երբեք մի կասկածեք բարություն անելու հարցում։

Ուրիշներին ծառայություն մատուցելը նպատակասլացորեն մեր կյանքի մասը դարձնելով մենք կբացահայտենք Աստծո խորհուրդները։ Մենք կգտնենք խաղաղություն, ուժ և ավելի կզորանանք, երբ ծառայենք մեր Փրկիչին՝ Հիսուս Քրիստոսին»։

-Նախագահ Բոննի Հ. Քորդոն, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ

«Շատ հաճախ, կանայք համեմատում են իրենց ուրիշների հետ։ Սակայն մեզանից ոչ ոք իրեն լավ չի զգում՝ ուրիշների հետ համեմատվելիս։ Յուրաքանչյուր կին ունակությունների և տաղանդների եզակի խառնուրդ է և դրանք Աստծո պարգևներն են: Այն, որ ես և դուք նման չենք, կամ որոշ կանայք նման չեն իրար, մեզ չի դարձնում ավելի լավը կամ վատը: Մենք պետք է գտնենք մեր պարգևները և զարգացնենք դրանք՝ հիշելով, թե ով է դրանք մեզ տվել, ապա մենք պետք է ծառայեցնենք դրանք Նրա նպատակներին: Երբ մենք կիսվում ենք մեր պարգևներով ուրիշներին օրհնելու համար, մենք զգում ենք քահանայության զորությունը մեր կյանքում»։

-Նախագահ Ջին Բ. Բինգհեմ, Սփոփող Միության գերագույն նախագահ

«Հաճախակի հնարավորություններ փնտրեք ավելի շատ բան իմանալու «քահանայության վարդապետության» մասին։ Յուրաքանչյուրս պետք է անձնապես փնտրենք այդ հասկացողությունը։

Սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների խոսքերն ուսումնասիրելը հարուստ հիմք կստեղծի այդ գիտելիքի զարգացման համար։ Ինչպես նաև` Աստծո պատվիրաններին հնազանդվելը և քահանայության արարողությունների միջոցով կապած ուխտերին հավատարիմ ապրելը։ Հասկացողությունը մեզ տրվում է «տող առ տող, ցուցում առ ցուցում» [2 Նեփի 28․30]։ Անձնական հայտնության միջոցով այն «կիջնի» մեր հոգիների վրա, «ինչպես ցողը երկնքից» [ՎևՈւ 121․45]»։

-Քույր Լիզա Լ․ Հարկնես, Երեխաների Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական

«Մեզանից յուրաքանչյուրն ուղի է անցնում։ … Մենք անցնում ենք բարդ հարաբերությունների, ֆինանսական մարտահրավերների և մտավոր ու ֆիզիկական առողջության հետ կապված դժվարությունների միջով։ Մենք ունենում ենք բարդ հանձնարարություններ և ամենօրյա գործեր։ Ոմանք անցնում են ուղին տրտում, կամ նույնիսկ միայնակ կամ ձանձրացած։ Մեր մարտահրավերները տարբեր են, բայց բոլորս էլ ունենք դրանք։

Եթե պահում ենք մեր ուխտերը, չի նշանակում, որ կազատվենք այդ մարտահրավերներից, այլ նշանակում է, որ Տերը խոստանում է լինել մեզ հետ»։

-Քույր Միշել Քրեյգ, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդական

«Ես պատկերացնում եմ քահանայության զորությունը որպես մի նուրբ սպիտակ թել, որը գալիս է Աստծուց և պտտվում է ներս ու դուրս, վեր ու վար, կարծես թե ունի իր սեփական ուղղությունը մեր կյանքում։ Բայց ժամանակի ընթացքում բացահայտվում է մի բարդ օրինաչափություն։ Այդ նախագիծը ծածկում է Աստծո զոհասեղանը՝ ամենասուրբ տեղը, որտեղ մենք ուխտ ենք կապում երկրի վրա և երկնքում։ …

Ամեն անգամ, երբ սրբազան տաճարում զոհասեղան եմ տեսնում, ես զգում եմ, որ դա տաճարի ամենահզոր խորհրդանիշներից մեկն է, թե ինչպես է Տերն Իր զորությունը տրամադրում Իր հավատարիմ զավակներին, որպեսզի հավաքվեն և կապեն միմյանց հետ ամուր կապեր»։

-Քույր Շերոն Յուբենկ, Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական

«Իմ սեփական կյանքի փորձառությունների շնորհիվ ես գիտեմ, որ Տիրոջ պատվիրանները պահելը, հավատ ունենալը և Նրան լիովին վստահելը Նրա քահանայության զորությանը արժանանալու եղանակներն են։ …

… Հավատարիմ մնալով՝ մենք կարող ենք ստանալ քահանայության այդ զորություններն ու օրհնությունները մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Այն կտա մեզ պաշտպանություն, մխիթարություն, ուժ, խաղաղություն և խոստումներ, որոնք հասնում են հավերժություններ։ Քահանայության այդ զորության շնորհիվ Սուրբ Հոգին նաև օգնում է ինձ կյանքում ունենալ փորձառություններ, որոնք շարունակում են զորացնել իմ վկայությունն ու հավատն առ Աստված»։

-Քրիստինա Բ. Ֆրանկո, Երեխաների Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական

«Տարիներ են անցել այն օրվանից, երբ ես ստացել եմ իմ հայրապետական օրհնությունը, բայց ես վառ հիշողություններ ունեմ կապված այդ փորձառության հետ։ …

Այդ փորձառությունն ազդել է շատ որոշումների վրա, որոնք ես կայացրել եմ իմ կյանքի ընթացքում։ Ես գիտեի, որ այդ ցանկալի օրհնությունները ստանալու համար պետք է կատարեի իմ մասը։

Այժմ ես հասկանում եմ, որ մեր Հայրը նույնիսկ ավելին է ցանկանում, որ ես ստանամ, նույնիսկ ավելին, քան նշված է իմ հայրապետական օրհնության մեջ»։

-Քույր Բեքի Քրեյվեն, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն ես միացել եմ 26 տարեկանում։ Չնայած սիրտս հանգիստ էր, մինչ հետևում էի Աստծո հետ ուխտ կապելով Նրա կողմից օրհնվելու ցանկությանը, ես գիտեմ, որ այդ ուխտի իմ ընկալումն այդ ժամանակ փոքր սերմի էր նման։

Մինչ տարիներ էին անցնում և ես ջանքեր էի գործադրում պահելու մկրտության այդ ուխտերը և ուրիշ ուխտեր, որոնք կապել էի Երկնային Հոր հետ, ես զգում էի, որ Նա օրհնում էր ինձ ավելի խորը հասկացողությամբ` Իր, իմ Փրկիչի և իմ դերի մասին՝ որպես Երկնային Ծնողների ուխտյալ դուստր»։

-Ռեյնա Ի․ Ըբարթո, Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական