2021
«Ես ուզում եմ գնալ դրախտ»
Մարտ 2021


«Ես ուզում եմ գնալ դրախտ»

Երբ ես աղոթեցի և հարցրի Աստծուն այս նոր ուղու մասին, ես ավելի համոզվեցի, որ այն, ինչ գտել եմ, ճշմարիտ է։

Նկար
sun breaking through clouds

Լուսանկարը տրամադրել է Getty Images-ը,

Ես մեկ այլ եկեղեցու նվիրյալ անդամ եմ եղել, սակայն հետո սկսեցի ուսումնասիրել քավարանի վերաբերյալ նրանց ուսմունքները։ Այդ գաղափարն ուսուցանում է, որ հոգին, ֆիզիկական մահից հետո հայտնվում է բանտի նման մի վայրում, որտեղ այն պետք է մաքրվի նախքան դրախտ գնալը։

Մինչ մտածում էի քավարանում տանջվող հոգիների մասին, ես սկսեցի խորհել իմ իսկ հոգևոր ապագայի և Հիսուս Քրիստոսի հետ իմ հարաբերությունների շուրջ։ Ես սկսեցի աղոթել․ «Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի ազատվեմ քավարանից։ Ես ուզում եմ գնալ դրախտ»։

Առաջին բանը, որ միտքս եկավ, տասը պատվիրանները պահելն էր։ Այնպիսի զգացողություն ունեցա, որ եթե անեի դա, Տիրոջ շնորհն ինձ թույլ կտար ազատվել քավարանից։ Ես պարտավորվեցի պահել պատվիրանները և սկսեցի ավելի հաճախ ծոմ պահել, աղոթել, ուսումնասիրել սուրբ գրությունները և խորհրդածել։

Այդ ընթացքում ես հուշում ստացա մի արտասովոր հարց տալու հիվանդանոցի բժիշկներից մեկին, որտեղ ես աշխատում էի որպես գլխավոր հաշվապահ։

«Բժիշկ Թիբաութ,- ասացի ես,- Ձեր եկեղեցում ներկա՞ է Տեր Հիսուս Քրիստոսը»։

Նա ասաց, որ ինքը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ էր։ Այդ պահից սկսած Հոգին առաջնորդեց մեր զրույցը։ Ես հարցրի նրան՝ իր և իմ եկեղեցիների միջև եղած տարբերությունների մասին։ Նա պատմեց ինձ Մորմոնի Գրքի մասին։ Մինչ մենք զրուցում էինք, սիրտս ուրախությամբ լցվեց։ Ես զգացի, որ ստանում էի իմ աղոթքների պատասխանը։

Երկու օր անց միսիոներները տվեցին ինձ Մորմոնի Գիրքը, որը ես կարդացի և ուսումնասիրեցի նրանց հետ։ Հրաշալի էր, որ սուրբ գրություններից սովորում էի նոր բաներ։ Ես սկսեցի պահել Իմաստության Խոսքը։

Երբ հասկացա, որ կորցրել էի իմ եկեղեցու հանդեպ ունեցած հետաքրքրությունը, որտեղ այնքան ներգրավված էի, սկսեցի խորհել, թե ինչ էր տեղի ունենում։ Ես աղոթեցի ու հարցրի Աստծուն այս նոր ուղու մասին։ Այդ ժամանակ ես ավելի համոզվեցի, որ այն ինչ գտել եմ, ճշմարիտ է։ Ես որոշեցի միանալ Եկեղեցուն, չնայած գիտեի, որ հալածանքների կհանդիպեմ։

Հալածանքները սկսվեցին, սակայն Տերն ուժ տվեց ինձ։ Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին իմ անկեղծ աղոթքի պատասխանն էր․ «Ես ուզում եմ գնալ դրախտ»։ Ես գիտեմ, որ կարող եմ գնալ այնտեղ մահից հետո, եթե հավատարիմ մնամ Աստծո պատվիրաններին։