2021
Հիսուս Քրիստոսը փրկեց մեզ մեղքից ու մահից
Մարտ 2021


Ավետարանի հիմունքները

Հիսուս Քրիստոսը փրկեց մեզ մեղքից ու մահից

Նրա զոհաբերության շնորհիվ մենք բոլորս հնարավորություն ունենք գտնելու հավերժական խաղաղություն և ուրախություն։

Նկար
the Savior in Gethsemane

Քրիստոսը ստեղծում է երկիրը, Ռոբերտ Թ․ Բարեթ, Օ՜, Հայր իմ, Սիմոն Դյուե, Քրիստոսի թաղումը, Կարլ Հայնրիխ Բլոխ, Քրիստոսը կանչում է Պետրոսին և Անդրեասին, Ջեյմս Թեյլոր Հարվուդ

Մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Փրկիչ։ Եվ դրա պատճառն այն է, որ Նա վճարեց մեր մեղքերի գինը և հաղթեց մահին։ Նա փրկեց մեզ։ Մեր համար կատարած Նրա զոհաբերությունը, որը կոչվում է Քավություն, երբևէ տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունն է։ Նրա շնորհիվ մահը վերջը չէ։ Նրա շնորհիվ մեր մեղքերը կարող են ներվել, մենք կարող ենք կրկին մաքուր լինել և օրեցօր ավելի լավը դառնալ։

Հիսուս Քրիստոսն անդրանիկն էր

Նախքան երկիր գալը մենք ապրել ենք մեր երկնային ծնողների հետ։ Որպես անդրանիկ՝ Հիսուս Քրիստոսն օգնել է ստեղծել այս գեղեցիկ աշխարհը։ Նա ընտրված էր լինելու մեր Փրկիչը, և համաձայնեց գալու աշխարհ, որպեսզի կարողանար կատարյալ օրինակ ծառայել, ուսուցանել Իր ավետարանը և Քավություն կատարել մեզ համար։

Հիսուս Քրիստոսը վճարեց մեր մեղքերի համար

Երբ Հիսուսը իմացավ, որ շուտով մահանալու էր, Նա գնաց Գեթսեմանի կոչվող պարտեզը՝ աղոթելու։ Այդ աղոթքի ժամանակ Նա սկսեց վճարել մեր մեղքերի գինը։ Նա հոժարակամ տառապեց, որպեսզի ապաշխարելու դեպքում մենք ստիպված չլինենք տառապել։ Թողնելով մեր մեղքերը և հետևելով Փրկիչին, մենք կարող ենք գտնել ներում և բժշկում։ Մենք լիարժեք չենք կարող հասկանալ, թե ինչպես, բայց Հիսուսը հստակ հասկանում է մեզանից յուրաքանչյուրին։ Նա անցել է մեր բոլոր վշտերի, հիվանդությունների և ցավերի միջով։ Սա Քավության առաջին մասն է։

Հիսուս Քրիստոսը հաղթեց մահին

Նկար
burial of Jesus

Քրիստոսը ստեղծում է երկիրը, Ռոբերտ Թ․ Բարեթ, Օ՜, Հայր իմ, Սիմոն Դյուե, Քրիստոսի թաղումը, Կարլ Հայնրիխ Բլոխ, Քրիստոսը կանչում է Պետրոսին և Անդրեասին, Ջեյմս Թեյլոր Հարվուդ

Գեթսեմանիի աղոթքից հետո Հիսուսը մատնվեց, ձերբակալվեց և մահվան դատապարտվեց՝ խաչելության միջոցով։ Չնայած Նա ամենազոր էր, սակայն Հիսուսը հոժարակամ մահացավ խաչի վրա։ Հիսուսի հետևորդները Նրա մարմինը սիրով դրեցին գերեզմանում։ Նրանք չէին հասկանում, որ չնայած Նրա մարմինը մահացած էր, Նրա հոգին շարունակում էր կենդանի մնալ հոգիների աշխարհում։ Երեք օր անց Հիսուսը կրկին կենդանացավ և այցելեց նրանց, ապացուցելով, որ կարող էր հաղթել մահին։ Քանի որ Հիսուսը հարություն առավ, մեզանից յուրաքանչյուրը կրկին կապրի մեր մահից հետո։ Սա իրականացրեց Քավությունը։

Սուրբ ծննդի և Զատկի նշանակությունը

Աշխարհի մեծ մասը նշում է երկու տոն, որոնք օգնում են մեզ հիշել Հիսուս Քրիստոսի Քավությունը։ Սուրբ ծննդի ընթացքում մենք երախտագիտությամբ հիշում ենք, որ Հիսուսը հոժար էր ընդունելու երկիր գալու առաքելությունը, չնայած այն ներառում էր տառապել և մահանալ մեզ համար։ Զատիկը տոնում է Փրկիչի հաղթանակը մեղքի և մահվան հանդեպ, որը մեզ տալիս է հավերժական ուրախ ապագայի հույս։

Ի՞նչ են ասում սուրբ գրությունները Փրկիչի Քավության վերաբերյալ։

Քանի որ Հիսուսը կատարելապես ճանաfչում է մեզ, Նա կարող է «սատարել» կամ օգնել մեզ (տես Ալմա 7․11-12

Հնադարյան մարգարեները վկայել են, որ Փրկիչը կհասկանա մեր ցավերը և վիշտը (տես Եսայիա 53․2-5

Աստված ուղարկեց Հիսուսին փրկելու մեզ, քանի որ Աստված սիրում է մեզանից յուրաքանչյուրին (տես Հովհաննես 3․16-17

Հիսուսն աղոթեց Իր հետևորդների համար, այդ թվում՝ մեզ համար, որպեսզի պաշտպանված լինենք չարից և մեկ լինենք Նրա և Երկնային Հոր հետ (տես Հովհաննես 17

Մեր Փրկիչը հրավիրում է մեզ հետևել Իրեն և վերադառնալ Իր ներկայություն (տես Վարդապետություն և Ուխտեր 19․16-19, 23-24, 132․23