2021
Դառանանք լավագույն տնտեսները Երկրի, որն Աստված ստեղծեց մեզ համար
Մարտ 2021


Չափահաս երիտասարդներ

Դառանանք լավագույն տնտեսները Երկրի, որն Աստված ստեղծեց մեզ համար

Հատված 2013 թվականի ապրիլի 12-ին Սոլթ Լեյք Սիթիում տեղի ունեցած Յուտայի համալսարանի Ստեգներ կենտրոնի 18-րդ ամենամյա սիմպոզիումի ելույթից։

Որքան լավ հոգ տանենք այս աշխարհի և դրա մեջ եղած ամեն ինչի մասին, այնքան ավելի լավ այն կաջակցի, կոգեշնչի, կամրապնդի, կաշխուժացնի և կուրախացնի մեր սրտերն ու հոգիները։

Նկար
a man standing at the bottom of a Sequoia tree

Իմ սիրած զբաղմունքը բնության գրկում լինելն է՝ լինի դա արշավ, դահուկավազք, կայայկ, հեծանվավազք կամ նույնիսկ զբոսաշրջային ուղևորություն։ Մանկության տարիներին ես սիրում էի լինել անտառում և զգալ մշտադալար ծառերի լուռ ու վսեմաշուք վկայությունն Արարչի մասին։ Մեծանալով՝ ես ուսումնասիրության և հավատքի միջոցով իմացա, որ եթե մենք հասկանանք, թե ով ենք մենք, կյանքի նպատակը և Երկրի ստեղծման պատճառը, և այս բաները պահենք մեր մտքում, մենք կվերաբերվենք այս երկրին և դրանում եղած ամեն ինչին ավելի լավ և ազնիվ ձևով։

Երկիրը ստեղծելու Աստծո նպատակը

Հին ու նոր ժամանակների մարգարեների միջոցով Տերը փորձել է օգնել մեզ հասկանալ և գնահատել այս գեղեցիկ երկրում ապրելու պարգևը։ Հին Կտակարանում Դավիթը նայում էր Աստծո վեհ ստեղծագործություններին և բարձրաձայն զարմանում, թե ինչու այդպիսի հրաշքների մեջ Աստված խնամք է տանում մարդու համար (տես Սաղմոս 8․4)։ Դավիթը եզրակացրեց, որ մարդկությունը առանձնահատուկ է, ասելով՝ «մին քիչ ցածացրիր նորան հրեշտակներիցը» (Սաղմոս 8․5

Մովսեսը նույնպես տեսիլքում տեսավ անթիվ աշխարհներ1 և հայտարարեց․ «Այժմ, այս պատճառով, ես գիտեմ, որ մարդը ոչինչ է, մի բան, որը երբեք չէի ենթադրել» (Մովսես 1․10

Աստծո արարչագործության շքեղության առջև խոնարհվելով, Մովսեսը չկարողացավ հասկանալ մեծ ճշմարտությունը։ Ուստի, Տերը կրկին ցույց տվեց նրան Իր անսահման ստեղծագործությունը և հստակ հայտարարեց, որ Նա՝ Աստված, ստեղծեց այդ ամենը «իրականացնելու մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39)։ Այս երկիրը, ներառելով ամեն ստեղծված բան, նախատեսված է օգնելու մեզ ձեռք բերել անմահություն և հավերժական կյանք։

Կրկին խոսելով երկրի նպատակի մասին, Տերն ասել է․ «Մենք կստեղծենք մի երկիր, որի վրա սրանք [նկատի ունի մեզ] կկարողանան բնակվել. և դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը` իրենց Աստվածը, կպատվիրի նրանց» (Աբրահամ 3․24-25, տես նաև հատված 26)։ Կյանքն այս երկրի վրա, զուգորդվելով ազատ կամքի պարգևի հետ, մեզ հնարավորություն է տալիս փնտրել և մի օր ստանալ այն ամենը, ինչ Աստված առաջարկում է։2

Երբ ավարտվեց երկրի արարումը, Աստված գոհացավ, քանի որ տեսավ, որ այն կծառայի մեր՝ Իր զավակների համար նախատեսված Իր նպատակին։3 Աստծո որդիներն ու դուստրերը և նրանց ստեղծած ընտանիքները պարզապես անկոչ հյուրեր չեն այս երկրի վրա, այլ նրանք կարևոր նշանակություն ունեն դրա նպատակի համար։4

Մենք պետք է լինենք լավ տնտեսներ

Կյանքն այս երկրի վրա և՛ օրհնություն է, և՛ պարտականություն։ Տերը հայտարարել է․ «Քանզի, ահա, դաշտի գազաններն ու երկնքի թռչունները, և այն, ինչ դուրս է գալիս երկրից, կարգված է մարդու օգտագործման համար՝ կերակրի և հագուստի համար, և որ նա կարողանա ունենալ առատորեն» (Վարդապետություն և Ուխտեր 49․19)։ Ինչևէ, քանի որ երկիրը և ամեն բան դրա վրա «[Նրա] ձեռքի ստեղծագործությունն է» (Վարդապետություն և Ուխտեր 29․25), այդ ամենը պատկանում է Նրան։5 Որպես այս երկրի ժամանակավոր բնակիչներ, մենք տնտեսներ ենք, ոչ տերեր։ Որպես այդպիսին, մենք հաշվետու ենք Աստծուն՝ տիրոջը, թե ինչպես ենք վարվում Նրա ստեղծագործության հետ․ «Քանզի նպատակահարմար է, որ ես՝ Տերս, ամեն մարդու՝ իբրև տնտեսի, պատասխանատու դարձնեմ երկրային օրհնությունների վրա, որոնք ես արարել եմ և պատրաստել իմ արարածների համար» (Վարդապետություն և Ուխտեր 104․13

Նկար
meadow grass and flowers in girl’s hand

Այն, թե ինչպես ենք մենք հոգ տանում երկրի համար, ինչպես ենք օգտագործում և կիսվում դրա առատությամբ և ինչպես ենք վերաբերվում այն ամենին, ինչ տրվել է մեզ, մահկանացու մեր փորձության մի մասն է։ Մենք պետք է երախտագիտությամբ օգտագործենք այն, ինչ Տերը տվել է, խուսափելով կյանքը և միջոցները վատնելուց, և օգտագործենք երկրի լիությունը՝ հոգալով աղքատների համար։6 Տերը խորապես հոգ է տանում ողջ կենդանի բնության և հատկապես Իր զավակների համար և մեզ պատասխանատվության կենթարկի այն բանի համար, ինչ մենք նախընտրում ենք անել (կամ չանել) Իր առատ ստեղծագործության հետ։

Տերը խոստանում է մեզ, որ եթե մենք հետևենք Նրան և խելամտորեն օգտագործենք երկրի ռեսուրսները՝ գոհունակությամբ և ակնածանքով, «երկրի լիությունը [մերը] կլինի՝ դաշտի գազաններն ու երկնքի թռչունները։ … Եվ հաճելի է Աստծուն, որ նա տվել է մարդուն այս բոլոր բաները. քանզի այդ նպատակով են դրանք ստեղծվել, որ օգտագործվեն դատողությամբ, ոչ շռայլորեն, ոչ էլ բռնի կորզելով» (Վարդապետություն և Ուխտեր 59․16, 20

Մենք պետք է օգտագործենք այդ ռեսուրսները դատողությամբ և երախտագիտությամբ, ուրիշներին օգնելու մտադրությամբ․ ներկայիս, անցյալի և ապագայի սերունդները ստանում են օրհնություններ, որոնք մեր Երկնային Հայրը ցանկանում է տալ Իր զավակներին։

Տեսնել մեր կարիքներից ու ցանկություններից այն կողմ

Ցավոք, այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ կարող են մերժել Աստծուն և արհամարհանքով վերաբերվել Նրա ստեղծածին։ Երբ դա տեղի է ունենում, Աստված և արարածները ցավ են ապրում։

Ենովքն արձանագրել է, որ Աստված լաց եղավ Իր զավակների վատ ընտրությունների և անհագ եսասիրության պատճառով։7 Մորոնին մարգարեացել է, որ վերջին օրերին կլսենք «հրդեհների և փոթորիկների և ծխի մեգերի … [մասին և] մեծ աղտոտվածություն կլինի երկրի երեսին», և այդ իրավիճակներին կգումարվեն «ամեն ձևի պղծություններ․ երբ կլինեն շատերը, ովքեր կասեն․ Արա այս, կամ արա այն, և նշանակություն չունի» (Մորմոն 8․29, 31)։ Երբ մարդն աղտոտում է այս աշխարհը հոգևորապես կամ ֆիզիկապես, ոչ միայն Աստված, այլ բնությունը նույնպես տառապում է։8

Կարևորն այն է, որ Տիրոջ վերականգնված Եկեղեցու և ավետարանի միջոցով մատչելի դարձած օրհնություններն ու զորությունը ունակ են սեփական ուժերից առավել սթափեցնելու և փոխելու մարդկային հոգին, սեր ներշնչելու Աստծո և Նրա ստեղծագործությունների հանդեպ և օգնելու մեզ մտածել ուրիշների բարեկեցության մասին և հաշվի առնելու ապագա սերունդների կարիքները։

Բնությունը մեզ մոտեցնում է Աստծուն

Երկիրն ու բոլոր կյանքերն ավելին են, քան սպառվող և/կամ պահպանման ենթակա իրերը. դրանց որոշ մասերը պետք է նույնպես պահպանվեն։ Անձեռակերտ բնությունը և «բոլոր բաները, որ բխում են երկրից … ստեղծված են մարդու օգտի … համար … թե՛ աչքը շոյելու և թե՛ սիրտն ուրախացնելու համար … և հոգու կենարարության համար» (Վարդապետություն և Ուխտեր 59.18-19

Բնությունն իր անաղարտ վիճակում մեզ մոտեցնում է Աստծուն, մաքրում միտքն ու սիրտը աղմուկից և նյութական շեղումներից, տանում է մեզ դեպի ավելի բարձր, ավելի վեհ ոլորտ և օգնում է մեզ ավելի լավ ճանաչել մեր Աստծուն. «Երկիրը պտտվում է իր թևերով, և արևը տալիս է իր լույսն օրվա մեջ, և լուսինը տալիս է իր լույսը գիշերով, և աստղերը նույնպես տալիս են իրենց լույսը։ … Որևէ մեկը, ով տեսել է դրանցից անգամ ամենափոքրը, տեսել է Աստծուն իր վեհափառությամբ ու զորությամբ շարժվելիս» (Վարդապետություն և Ուխտեր 88․45, 47

Ես դեռ սիրում եմ բարձր լեռներում քայլել հոյակապ գրանիտե ժայռերի և գագաթների վրայով։ Չնայած նրանք լուռ են, նրանք խոսում են Աստծո զորության և մեծության մասին․ և գեղեցիկն արարելու Նրա անզուգական հանճարի մասին։ Ինչպես ուսուցանել է Ալման․ «Բոլոր բաները մատնանշում են, որ կա՛ Աստված. այո, նույնիսկ երկիրը և բոլոր բաները, որ նրա երեսին են, … վկայում են, որ կա մի Գերագույն Ստեղծող» (Ալմա 30․44

Ես սիրում եմ երեկոյան դիտել աստղազարդ երկինքը՝ փորձելով հայացքս կենտրոնացնել ժամանակի և տարածության հավերժության վրա։ Ես միշտ հիանում եմ այն գիտելիքներով, որոնք ստանում եմ այդ լուռ պահերին, որ չնայած տարածության անսահմանությանը, տիեզերքիՏերը ճանաչում է ինձ` տիեզերքի աննշան մի մասնիկին: Եվ Նա ճանաչում է մեզանից յուրաքանչյուրին։ Արարումը վկայում է Արարչի մասին, և եթե մենք պահենք այս յուրահատուկ, անձեռագործ վայրերը, նրանք պերճորեն և խորապես կվկայեն մեր Աստծո մասին և կոգեշնչեն մեզ ապագայի համար։

Որքան լավ հոգ տանենք այս աշխարհի և դրա մեջ գտնվող բոլոր բաների համար, այնքան ավելի լավ այն կաջակցի, կոգեշնչի, կամրապնդի, կաշխուժացնի և կուրախացնի մեր սրտերն ու հոգիները և կպատրաստի մեզ փառավորված վիճակում ապրել մեր ընտանիքներով մեր Երկնային Հոր հետ սելեստիալ արքայությունում, որը կլինի հենց այն երկիրը, որի վրա մենք կանգնած ենք այսօր։9

Թող որ մենք երախտագիտությամբ հոգ տանենք այս երկրի՝ մեր ներկա և հնարավոր ապագա տան համար։