2021
Աշխարհն ունի հավատարիմ կանանց կարիքը
Մարտ 2021


Բարի գալուստ այս համար

Աշխարհն ունի հավատարիմ կանանց կարիքը

Նկար
illustration of Jane Manning James

Պատկերազարդումը՝ Թոնի Օկայի

Մայր Եվայի առաջին օրերից ի վեր կանայք կարևոր դեր են խաղացել օգնելով կյանքի կոչել Իր զավակների համար նախատեսած Աստծո ծրագիրը։ Այս ամիս մենք հնարավորություն ունենք ավելին իմանալու որոշ կանանց մասին, ովքեր ռահվիրաներ էին ավետարանի Վերականգնման առաջին օրերին։ Օրինակ, 16-րդ էջում մենք կարող ենք կարդալ Ջեյն Մենինգ Ջեյմսի և նրա խիստ համառություն դրսևորելու օրինակի մասին։ Մինչ ուսումնասիրում ենք Վարդապետություն և Ուխտեր 25 գլուխը, մենք լսում ենք սրբազան օրհներգերի հավաքածու ստեղծելու վերաբերյալ Էմմա Սմիթին ուղղված Տիրոջ խոսքերը։

Վերականգնումը շարունակվում է մեր օրերում, և աշխարհն ավելի քան երբևէ ունի հավատարիմ կանանց նշանակալի ներդրումների կարիքը։ 12-րդ էջում կարող եք կարդալ, թե ինչպես են մեզանից նրանք, ովքեր ծառայում են որպես Եկեղեցու բարձրագույն պաշտոնյաներ, տեսել քահանայության ուժի գործածությունը մեր կյանքում։ Քահանայության այս զորությունը, որը հասանելի է թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց, թույլ է տալիս, որ Աստծո գործը շարունակվի երկրի վրա։

Անկախ մեր սեռից, տարիքից, ազգությունից կամ այլ հանգամանքներից, մենք բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք՝ աստվածային ժառանգությամբ և ներուժով։

Հարգանքներով,

Նախագահ Ջոյ Դ․ Ջոնս

Երեխաների միության գերագույն նախագահ

Տպել