2018
Հոկտեմբեր-դեկտեմբեր 2018-ի ծրագիրը
Նոյեմբեր 2018


Հոկտեմբեր-դեկտեմբեր 2018-ի ծրագիրը

2018 թվականին երեցների քվորումի և Սփոփող Միության կիրակնօրյա ժողովները տեղի կունենան այսպիսի ամսական ժամանակացույցով.

Առաջին կիրակի. Միասին խորհրդակցեք տարածքի պարտականությունների, հնարավորությունների և դժվարությունների շուրջ և կազմեք գործելու ծրագիր։

Երկրորդ և երրորդ կիրակի. Ուսումնասիրեք վերջին գերագույն համաժողովի ուղերձները, որոնք կընտրվեն նախագահության անդամների, իսկ երբեմն՝ եպիսկոպոսի կամ ցցի նախագահի կողմից։

Չորրորդ կիրակի. Քննարկեք որևէ հատուկ թեմա՝ ընտրված Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից։ 2018 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների թեման սուրբ գրությունների ուսումնասիրությունն է՝ անհատապես և ընտանիքով:

Հինգերորդ կիրակի. Եպիսկոպոսության ղեկավարության ներքո: