2018
Չորրորդ կիրակի օրվա ժողովներ ( 2018)
Նոյեմբեր 2018


Չորրորդ կիրակի օրվա ժողովներ (հոկտեմբեր-դեկտեմբեր 2018)

Սուրբ գրությունների անձնական և ընտանեկան ուսումնասիրություն

2018 թվականի չորրորդ կիրակի օրերին երեցների քվորումները և Սփոփող Միությունները կքննարկեն սուրբ գրությունների անձնական և ընտանեկան ուսումնասիրությունը։ Ղեկավարները կամ ուսուցիչները կարող են իրենց ընտրությամբ վարել քննարկումներ հետևյալ սկզբունքներից որևէ մեկի շուրջ։

Սուրբ գրությունների անձնական ուսումնասիրություն

Որպեսզի օգնեք ոգեշնչել անդամներին կանոնավոր ուսումնասիրել սուրբ գրությունները, հրավիրեք յուրաքանչյուր անդամի ընտրել հետևյալ հատվածներից մեկը և կարդալ. Հեսու 1.8, Բ Տիմոթեոս 3.15-17, 1 Նեփի 15.23-25, 2 Նեփի 32.3, Վարդապետություն և Ուխտեր 11.22-23, 33.16-18։ Կարդալուց և խորհելուց հետո նրանք կարող են սենյակում գտնվող մեկ այլ մարդու հետ կիսվել, թե ինչ է սովորեցնում իրենց հատվածը սուրբ գրությունների ուսումնասիրության մասին։

Դուք կարող եք նաև հրավիրել անդամներին կիսվել իրենց վկայություններով այն օրհնությունների մասին, որոնք նրանք ստանում են, երբ ուսումնասիրում են սուրբ գրությունները։ Անդամների համար օգտակար կարող է լինել նաև միմյանց լսելը, մինչ կկիսվեն, թե ինչ են անում սուրբ գրությունների անձնական ուսումնասիրությունն իմաստալից դարձնելու համար (որոշ օրինակներ տես «Գաղափարներ սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունը բարելավելու համար» վերնագրի ներքո «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժնում)։ Անդամների հետ կարող եք կիսվել նաև Երեց Քվենթին Լ. Քուքի մտքերով, որոնք վերաբերում են «նպատակներին և օրհնություններին, որոնք կապված են [Կիրակնօրյա դպրոցի բարելավումների] և վերջերս տեղ գտած այլ փոփոխությունների հետ» (տես «Խորը և հարատև դարձ դեպի Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը», Լիահոնա, նոյեմբեր 2018)։ Անդամները կարող են քննարկել, թե սուրբ գրությունների ուսումնասիրությունը բարելավելու մեր ջանքերն ինչպե՞ս կարող են օգնել իրականացնել այդ նպատակները։ LDS.org-ում գտնվող հետևյալ տեսանյութերը նույնպես կարող են ոգեշնչել անդամներին. «Զրույցներ ընկերների հետ», «Սուրբ գրության օրհնությունները», «Հանապազօրյա հաց. օրինակ» և «Ինչ նշանակություն ունեն ինձ համար սուրբ գրությունները»։

Հետևողական լինել Ավետարանն ուսումնասիրելիս

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը սուրբ գրությունների ընտանեկան կանոնավոր ուսումնասիրությունները և այլ արդար սովորություններ համեմատել է վրձնահարվածնեի հետ, որոնց արդյունքում ստանում ենք գեղեցիկ նկար։ Որպեսզի օգնեք անդամներին հասկանալ Երեց Բեդնարի ուսուցանածը, հավանաբար դուք կարող եք ցուցադրել մի նկար, որտեղ տեսանելի են նկարչի վրձնահարվածները։ Ապա անդամները կարող են կարդալ Երեց Բեդնարի օրինակը «Ավելի ջանասեր և մտահոգ տան համար» ելույթում (Լիահոնա, նոյեմբեր 2009, 19-20), ապա քննարկել, թե ինչո՞վ են այդ նկարի վրձնահարվածները նման սուրբ գրությունների ուսումնասիրությանը։ Մեզ ի՞նչն է օգնել հաղթարահել սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրության խոչընդոտները, լինի դա անձնական, թե ընտանեկան ուսումնասիրության ժամանակ։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ի՞նչ է խոստանում նրանց, ովքեր «ջանասիրաբար աշխատում են վերափոխել [իրենց տները] և դարձնել ավետարանի ուսումնասիրության կենտրոն» (տես «Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Լիահոնա, նոյեմբեր 2018)։ Անդամներին ժամանակ տրամադրեք, որպեսզի խորհեն և կիսվեն, թե ինչ են ոգեշնչվել անել այսօրվա սովորածի արդյունքում։

Ավետարանական զրույցներ տանը և եկեղեցում

Որպեսզի օգնեք անդամներին հասկանալ տանը և եկեղեցում անցկացվող ավետարանական զրույցների կարևորությունը, մի երեխայի ու ծնողի հրավիրեք երգել «Ցույց տուր ինձ, որ լույսով քայլեմ» երգը (Հիմներ, հ. 304)։ Ի՞նչ է մեզ սովորեցնում երեխայի և ծնողի զրույցը այս երգում ավետարանն ուսումնասիրելու վերաբերյալ։ Հավանաբար որոշ անդամներ կցանկանան կիսվել իրենց մտքերով, թե ինչպես ավետարանական զրույցները դարձնել ընտանեկան կյանքի բնական և կանոնավոր մաս։ Հետևյալ սուրբ գրությունները կարող են գաղափարներ տրամադրել. Երկրորդ Օրինաց 11.18-20, Ա Պետրոս 3.15, Մոսիա 18.9, Մորոնի 6.4-5, 9, Վարդապետություն և Ուխտեր 88.122։ Ինչպե՞ս կարող են տանը և եկեղեցում անցկացրած մեր զրույցները մեզ ավելի մոտեցնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։