2018
188-րդ կիսամյա գերագույն համաժողովի ամփոփում
Նոյեմբեր 2018


188-րդ կիսամյա գերագույն համաժողովի ամփոփում

Կրկին անդրադարձ՝ զգալի փոփոխություններ հայտարարվեցին գերագույն համաժողովին: Թեև հայտարարությունները տարբերվում էին այս անգամ, դրանց հիմքում ընկած նպատակները մնում են նույնը. Աստծո մարգարեն հրատապություն է զգում՝ պատրաստելու մեզ Տիրոջ Երկրորդ Գալուստին և հրավիրում է մեզ ամրապնդել մեր հավատքը Երկնային Հոր և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Ստորև՝ համաժողովի ընթացքում Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից շեշտադրված հիմնական հրավերներն ու խոստումները:

Տունն ավելի սուրբ դարձրեք

Իր ներածական ելույթում Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոսեց մեր կյանքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, որոնք մեր տները կկենտրոնացնեն ավետարանի ուսումնասիրության վրա: Ժամանակն է ունենալ տնակենտրոն Եկեղեցի, որն աջակցվում է այն ամենով, ինչը տեղի է ունենում ճյուղերի, ծխերի և ցցերի շինությունների ներսում:

  • Կարդացեք առաջարկվող փոփոխությունների մասին տան վերաբերյալ և դրանց աջակցող ճշգրտումների վերաբերյալ, որոնք կկատարվեն Եկեղեցում (տես էջ 8):

  • Լրացուցիչ տեղեկություններ կան (էջ 117-ում)՝ «Փոփոխություններ, որոնք կօգնեն հավասարակշռել ավետարանի ուսուցումը տանը և Եկեղեցում»:

«Հետևում թողեք աշխարհը»

Նախագահ Նելսոնը կանանց գերագույն նիստին քույրերին հրավիրեց մասնակցել «ամենամեծ գործին … այսօր երկրի վրա»: Նա խոստացավ՝ «Միասին մենք կարող ենք անել այն ամենը, ինչ մեր Երկնային Հայրն է ակնկալում մեզանից, որպեսզի աշխարհը նախապատրաստենք [Հիսուս Քրիստոսի] Երկրորդ Գալուստին»:

  • Կարդացեք քույրերին ուղղված Նախագահ Նելսոնի չորս հրավերները (տես էջ 68):

«Վերականգնել Տիրոջ Եկեղեցու ճիշտ անունը»

Նախագահ Նելսոնը կոչ է արել անդամներին անվանել Փրկիչի Եկեղեցին այն անունով, որը Փրկիչն է տվել: «Ես խոստանում եմ ձեզ, որ եթե մեր ուժերի չափով ձգտենք վերականգնել Տիրոջ Եկեղեցու ճիշտ անունը, ապա Նա, ում Եկեղեցին է սա, Իր զորությունն ու օրհնությունները կհեղի Վերջին Օրերի Սրբերի գլխին այնպես, ինչպես մենք երբեք չենք տեսել»:

  • Կարդացեք Նախագահ Նելսոնի հրահանգը Եկեղեցու անվան վերաբերյալ (տես էջ 87):

«Եղեք Նրա Սուրբ տանը»

Նախագահ Նելսոնը եզրափակել է համաժողովը, հայտարարելով 12 նոր տաճարների մասին և հրավերով՝ «կանոնավորապես … լինել Նրա Սուրբ տանը»: Նա ասել է. «Ես ձեզ խոստանում եմ, որ երբ զոհաբերություններ կատարեք, ծառայեք և երկրպագեք Տիրոջ տաճարներում, Նա ցույց կտա հրաշքներ, որոնք, Նրա կարծիքով, ձեզ անհրաժեշտ են»:

  • Հայտարարված տաճարների գտնվելու վայրերը (տես էջ 113, 116):