2018
Հովիվ դառնալ
Նոյեմբեր 2018


Հովիվ դառնալ

Հուսով եմ, որ նրանք, ում դուք ծառայում եք, ձեր մեջ կտեսնեն ընկերոջ և կգիտակցեն, որ դուք նրանց համար չեմպիոն եք և վստահելի անձ։

Մի տարի առաջ Չիլիում Երեխաների Միությունում մի փոքրիկ տղա ստիպեց ինձ ժպտալ։ «Ողջույն,- ասաց նա,- Ես Դեյվիդն եմ։ Գերագույն համաժողովի ժամանակ կխոսե՞ք իմ մասին»։

Լուռ պահերին ես խորհել եմ Դեյվիդի այս անակնկալ ողջույնի մասին։ Մենք բոլորս էլ ցանկանում ենք լինել ճանաչված։ Մենք ցանկանում ենք լինել կարևոր, հիշվել և սիրված զգալ։

Քույրե՛ր և եղբայրնե՛ր, ձեզանից յուրաքանչյուրն էլ կարևոր է։ Եթե նույնիսկ ձեր մասին չեն խոսում գերագույն համաժողովին, Փրկիչը գիտի ձեզ և սիրում է ձեզ։ Եթե դուք փորձում եք հասկանալ, թե արդյոք դա ճիշտ է, դուք պետք է միայն խորհեք այն մասին, որ Նա․ «փորագրել է [ձեզ Իր] ձեռքերի ափերի վրա»։1

Իմանալով, որ Փրկիչը սիրում է մեզ, մենք կարող ենք խորհել, թե ինչպե՞ս կարող ենք լավագույնս ցուցադրել մեր սերը Նրա հանդեպ։

Փրկիչը հարցրեց Պետրոսին․ «Սիրո՞ւմ ես ինձ … »։

Պետրոսը պատասխանում է. «Այո՛, Տէ՛ր. դու գիտես՝ որ ես սիրում եմ քեզ, նորան ասեց. Արածեցրու իմ գառները»։

Երբ երկրորդ և երրորդ անգամ Պետրոսին տրվում է «Սիրո՞ւմ ես ինձ» հարցը, Պետրոսը տրտմեց, սակայն հաստատեց, որ սիրում է․ «Տէր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Յիսուսը նորան ասեց. Արածեցրու իմ ոչխարները»։2

Արդյո՞ք Պետրոսն արդեն իսկ չէր ապացուցել, որ ինքը Քրիստոսի հետևորդն է։ Սկսած ծովափի իրենց առաջին հանդիպումից, նա «շուտով» թողեց իր ուռկանները և հետևեց Փրկչին։3 Պետրոսն իսկապես դարձավ մարդկանց որսորդ։ Նա Փրկիչի կողքին էր Նրա անձնական ծառայության ընթացքում և օգնում էր ուսուցանել ուրիշներին Հիսուս Քրիստոսի ավետարանը։

Սակայն այժմ հարություն առած Տերը գիտեր, որ Նա այլևս չէր լինելու Պետրոսի կողքին, ցույց տալով նրան, թե երբ և ինչպես պետք է ծառայեր։ Փրկիչի բացակայության ժամանակ Պետրոսը պետք է առաջնորդություն փնտրեր Հոգուց, ինքնուրույն ստանար հայտնություններ և ապա խիզախություն և հավատ ունենար գործելու։ Կենտրոնացած Իր ոչխարների վրա, Փրկիչը ցանկացավ, որ Պետրոսն աներ այն, ինչ Ինքը կաներ, եթե Նա լիներ այնտեղ։ Նա խնդրեց Պետրոսին հովիվ դառնալ։

Անցած ապրիլին Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը նմանատիպ մի հրավեր հղեց մեզ, որ արածեցնենք մեր Հոր ոչխարները ավելի սուրբ ձևով և անենք դա ծառայության միջոցով։4

Այդ հրավերն արդյունավետ ընդունելու համար մենք պետք է զարգացնենք հովվի սիրտ և հասկանանք Տիրոջ գառների կարիքները։ Այսպիսով, ինչպե՞ս ենք մենք դառնում այն հովիվները, որոնց կարիքն ունի Տերը։

Ինչպես բոլոր հարցերի դեպքում, այստեղ ևս մենք կարող ենք նայել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին՝ Բարի Հովվին։ Փրկիչը ճանաչում և հաշվում էր Իր ոչխարներին, հսկում էր նրանց, և նրանք հավաքված էին Աստծո հոտի մեջ։

Ճանաչված և հաշված

Երբ մենք ջանում ենք հետևել Փրկիչի օրինակին, մենք պետք է նախ ճանաչենք և հաշվենք Նրա գառներին։ Մեզ հանձնարարվում է հոգ տանել որոշակի անհատների և ընտանիքների համար, որպեսզի վստահ լինենք, որ Տիրոջ ողջ հոտը հաշվված է, և ոչ ոք չի մոռացվել։ Սակայն հաշվելը իրականում թվերի մասին չէ․ դրա նպատակն է համոզված լինել, որ յուրաքանչյուր անձ զգում է Փրկիչի սերը մեկի միջոցով, ով ծառայում է Նրա փոխարեն։ Այդպիսով բոլորը կարող են զգալ, որ իրենց սիրելի Երկնային Հայրը ճանաչում է իրենց։

Նկար
The Savior with a lamb

Վերջերս ես հանդիպեցի մի երիտասարդ կնոջ, ում հանձնարարվել էր ծառայել մի քրոջ, ով գրեթե հինգ անգամ մեծ էր իրենից։ Միասին նրանք բացահայտեցին, որ երկուսն էլ սիրում էին երաժշտություն։ Երբ այդ երիտասարդ կինն այցելում էր, նրանք միասին երգում էին, և կիսվում էին իրենց սիրելի երգերով։ Նրանք ընկերացան, որի շնորհիվ օրհնվեց նրանց երկուսի կյանքը։

Հուսով եմ, որ նրանք, ում դուք ծառայում եք, ձեր մեջ կտեսնեն ընկերոջ և կգիտակցեն, որ դուք նրանց համար չեմպիոն եք և վստահելի անձ․ մեկը, ով տեղյակ է նրանց իրավիճակներից և աջակցում է նրանց՝ կապված իրենց հույսերի և ձգտումների հետ։

Վերջերս ես հանձնարարություն ստացա ծառայելու մի քրոջ, ում ոչ զուգնկերս, ոչ էլ ես լավ չէինք ճանաչում։ Մինչ ես խորհրդակցեցի Ջեսի՝ իմ 16-ամյա ծառայության զուգընկերոջ հետ, նա իմաստությամբ խորհուրդ տվեց․ «Մենք պետք է նախ ճանաչենք նրան»։

Նկար
Sister Cordon and her ministering companion

Մենք անմիջապես որոշեցինք, որ սելֆին և ներածական տեքստն անհրաժեշտություն են։ Ես բռնել էի հեռախոսը, իսկ Ջեսը սեղմեց կոճակն ու նկարեց։ Մեր առաջին ծառայելու հնարավորությունն ուղղված էր շփվելու ջանքերին։

Առաջին այցելության ժամանակ մենք հարցրինք մեր քրոջը, թե կա՞ր արդյոք որևէ բան, որի համար նա կցանկանար, որ մենք աղոթեինք։ Նա կիսվեց իր անձնական դժվարություններով և ասաց, որ ուրախ կլիներ, եթե մենք հիշեինք իրեն մեր աղոթքներում։ Նրա անկեղծությունն ու վստահությունը ակնթարթորեն ստեղծեցին սիրո մի օղակ։ Ինչպիսի հրաշալի արտոնություն է իմ ամենօրյա աղոթքներում նրան հիշելը։

Մինչ աղոթում եք, դուք կզգաք Հիսուս Քրիստոսի սերը նրանց հանդեպ, ում դուք ծառայում եք։ Կիսվեք նրանց հետ այդ սիրով։ Նրա գառներն արածեցնելու ի՞նչ ավելի լավ եղանակ կարող է լինել, քան օգնել նրանց, որ զգան Նրա սերը ձեր միջոցով։

Հսկել

Երկրորդ ուղին, որով կարող ենք հովվի սիրտ ձեռք բերել, Նրա գառներին հսկելն է։ Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք կարող ենք տեղափոխել, ամրացնել, վերանորոգել և վերակառուցել գրեթե ամեն ինչ։ Կարիք տեսնելիս մենք արագ արձագանքում ենք օգնող ձեռքերով կամ մի ափսե թխվածքով։ Սակայն, ի՞նչ կարող ենք անել ավելին։

Արդյո՞ք մեր գառները գիտեն, որ մենք հսկում ենք իրենց սիրով և ամեն բան կանենք իրենց օգնելու համար։

Մատթեոսի 25 գլխում մենք կարդում ենք․

«Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք … ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը։

Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. Ծարաւեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք. …

Այն ժամանակ արդարները կ’պատասխանեն նորան եւ կ’ասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարաւ, եւ խմեցրինք։

Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք»։5

Եղբայրներ և քւոյրեր, ամենակարևոր բառն է՝ տեսանք։ Արդարները տեսան կարիքի մեջ գտնվողներին, քանի որ հսկում էին և նկատում։ Մենք նույնպես կաող ենք լինել հսկող աչք, որպեսզի օգնենք և մխիթարենք, շնորհավորենք տոները և նույնիսկ նկատենք ներուժը։ Երբ գործի անցնենք, մենք կզգանք Մատթեոսի ավետարանում տրված խոստման հաստատումը․ «Որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»։6

Նկար
The Savior caring for a sheep

Իմ ընկերներից մեկը (մենք կկոչենք նրան Ջոն) կիսվել է, թե ինչ կարող է պատահել, երբ մենք տեսնում ենք ուրիշի քիչ տեսանելի կարիքը․ «Իմ ճյուղի քույրերից մեկը փորձել էր ինքնասպան լինել։ Երկու ամիս անց ես բացահայտեցի, որ իմ քվորումից ոչ ոք չէր փորձել սատարել նրա ամուսնուն այդ ցնցումային փորձառության ընթացքում։ Դժբախտաբար, ես նույնպես ոչինչ չէի ձեռնարկել։ Ի վերջո, ես հրավիրեցի ամուսնուն ճաշի։ Նա ամաչկոտ մարդ էր, հաճախ շատ զսպված։ Սակայն, երբ ես ասացի․ «Ձեր կինը փորձել է ինքնասպան լինել։ Կարծում եմ, դա շատ ճնշող ազդեցություն է ունեցել ձեր վրա։ Ցանկանո՞ւմ եք խոսել այդ մասին»,- նա բացահայտ արտասվեց։ Մենք շատ նուրբ ու անձնական խոսակցություն ունեցանք և նշանակալից մտերմություն ու վստահություն ձևավորվեց մեր մեջ րոպեների ընթացքում»։

Ջոնն ավելացնում է․ «Կարծում եմ, որ մենք սովորություն ունենք միայն թխվածքաբլիթներ բերել, փոխանակ պարզելու, թե ինչպես կարող ենք անկեղծորեն և սիրով կիսել նրանց հետ այդ պահը»։7

Մեր գառները գուցե ցավ են ապրում, մոլորվել են կամ նույնիսկ կամավոր հեռացել ճանապարհից. որպես նրանց հովիվ, մենք կարող ենք լինել առաջինների մեջ, ով կտեսնի նրանց կարիքը։ Մենք կարող ենք լսել և սիրել առանց քննադատության և առաջարկել հույս և օգնություն Սուրբ Հոգու առաջնորդությամբ։

Քույրե՛ր և եղբայրնե՛ր, աշխարհն ավելի է լիանում հույսով և ուրախությամբ ձեր կատարած ոգեշնչված բարի գործերի շնորհիվ։ Երբ դուք փնտրեք Տիրոջ առաջնորդությունը, թե ինչպես արտահայտեք Նրա սերը և տեսնեք նրանց կարիքները, ում դուք ծառայում եք, ձեր աչքերը կբացվեն։ Ծառայելու ձեր սրբազան հանձնարարությունը տալիս է ձեզ աստվածային իրավունք ոգեշնչման համար։ Դուք կարող եք վստահաբար փնտրել այդ ոգեշնչումը։

Հավաքվել Աստծո հոտում

Երրորդը, մենք ուզում ենք, որ մեր գառները հավաքվեն Աստծո հոտում։ Դրա համար մենք պետք է խորհենք, թե ուխտի ուղու որ մասում են նրանք գտնվում և հոժարակամ քայլենք նրանց հետ հավատքի իրենց ճամփորդության ընթացքում։ Մենք սրբազան արտոնություն ունենք տեսնելու նրանց սրտերը և առաջնորդելու նրանց իրենց Փրկիչի մոտ։

Նկար
Sheep following the Good Shepherd

Քույր Ջոզիվինին Ֆիջիում դժվարանում էր տեսնել ուխտի իր ուղին բառիս բուն իմաստով։ Նրա ընկերը նկատեց, որ Ջոզիվինին դժվարանում էր անգամ կարդալ սուրբ գրությունները։ Նա կարդալու համար նոր ակնոց բերեց Ջոզիվինիին և վառ դեղին մատիտ, որ կարողանար Մորմոնի Գրքում նշել Հիսուս Քրիստոսին վերաբերող յուրաքանչյուր միտք։ Այն, ինչ սկսվեց որպես ծառայելու և սուրբ գրություններ ուսումնասիրելու համար օգնելու հասարակ մի ցանկություն, արդյունքում Ջոզիվինին առաջին անգամ այցելեց տաճար մկրտվելուց 28 տարի անց։

Նկար
Sister Josivini
Նկար
Sister Josivini at the temple

Մեր գառները ուժեղ են, թե թույլ, ուրախ թե տխուր, մենք պետք է համոզված լինենք, որ ոչ ոք միայնակ չէ։ Մենք կարող ենք սիրել նրանց, որտեղ էլ լինեն հոգևոր առումով, և աջակցել ու խրախուսել նրանց կատարելու հաջորդ քայլը։ Երբ մենք աղոթենք և ձգտենք հասկանալ նրանց, ես վկայում եմ, որ Երկնային Հայրը կառաջնորդի մեզ և Նրա Հոգին կլինի մեզ հետ։ Մենք հնարավորություն ունենք լինելու «հրեշտակներ [նրանց] շուրջը», մինչ Նա կգնա նրանց առջևից։8

Նկար
The Good Shepherd with His sheep

Փրկիչը հրավիրում է մեզ արածեցնել Իր ոչխարներին, հոգ տանել Իր հոտի համար այնպես, ինչպես Ինքը կաներ։ Նա հրավիրում է մեզ հովիվներ լինել բոլոր ազգերի, բոլոր երկրների համար։ (Եվ, այո, Երեց Ուխդորֆ, մենք սիրում ենք գերմանացի հովիվներին և ունենք նրանց կարիքը։) Եվ Նա ցանկանում է, որ Իր գործը կատարելիս երիտասարդները միավորվեն։

Մեր երիտասարդները կարող են լինել ամենաուժեղ հովիվների շարքում։ Նրանք, ինչպես ասել է Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը, «այն լավագույնների շարքում են, որոնց Տերը երբևէ ուղարկել է այս աշխարհ»։ Նրանք «ազնվազարմ հոգիներ են», մեր «լավագույն խաղացողները», ովքեր հետևում են Փրկիչին։9 Կարո՞ղ եք պատկերացնել զորությունը, որ նման հովիվը կբերի, մինչ նրանք հոգ կտանեն Նրա գառների համար։ Այս երիտասարդների հետ կողք կողքի ծառայելով՝ մենք հրաշքներ ենք տեսնում։

Երիտասա՛րդ կանայք և երիտասա՛րդ տղամարդիկ, մենք ունենք ձեր կարիքը։ Եթե ձեզ տրված չէ սպասավորելու հանձնարարություն, խոսեք Սփոփող Միության կամ երեցների քվորումի ձեր նախագահների հետ։ Նրանք կուրախանան, տեսնելով ձեր ցանկությունը, որ ուզում եք համոզվել, որ Նրա գառներին ճանաչում և հաշվում են, հսկում և հավաքում են Աստծո հոտի մեջ։

Երբ գա օրը, երբ մենք ծնկի կիջնենք մեր սիրելի Փրկիչի առջև, արածեցնելով Նրա հոտը, ես աղոթում եմ, որ մենք կարողանանք պատասխանել Պետրոսի նման․ «Այո, Տէր, դու գիտես որ ես սիրում եմ քեզ»։10 Քո գառները սիրված են, ապահով և նրանք տանն են։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: