2018
Նորություններ տաճարների վերաբերյալ
Նոյեմբեր 2018


Նորություններ տաճարների վերաբերյալ

Եկեղեցին ծրագրում է կառուցել 12 նոր տաճարներ, հայտարարել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը գերագույն համաժողովի իր եզրափակիչ ելույթի ժամանակ (տես էջ 113): Նա նաև հայտարարել է Սոլթ Լեյքի և «ռահվիրաների սերնդի» այլ տաճարների վերանորոգման մասին, հավելելով, որ մանրամասները կտրամադրվեն ավելի ուշ:

Տաճարներ կկառուցվեն Մենդոզայում (Արգենտինա), Սալվադորում (Բրազիլիա), Յուբա Սիթիում (Կալիֆորնիա, ԱՄՆ), Պնոմպենում (Կամբոջա), Պրայայում (ՔեյփՎերդե), Յիգոյում (Գուամ), Պուեբլայում (Մեքսիկա), Օքլենդում (Նոր Զելանդիա), Լագոսում (Նիգերիա), Դավաոյում (Ֆիլիպիններ), Սան Խուանում (Պուերտո Ռիկո) և Վաշինգտոն Քաունթիում (Յուտա, ԱՄՆ):

Շուտով կնվիրագործվեն չորս տաճարներ. հոկտեմբեր 28-ին՝ Կոնսեպսիոն Չիլի Տաճարը, դեկտեմբերի 9-ին՝ Բարանքուիլա Կոլումբիա Տաճարը, մարտի 10-ից մինչև մարտի 17-ն ընկած շաբաթվա մեջ՝ Հռոմ Իտալիա Տաճարը և 2019թ. ապրիլի 14-ին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կինշասա Տաճարը:

Վերջերս նվիրագործվել են երկու տաճարներ՝ Հյուսթոն Տեխաս Տաճարը վերանվիրագործվել է 2018թ. ապրիլի 22-ին և Յուտայի Ջորդան Ռիվեր Տաճարը վերանվիրագործվել է 2018թ. մայիսի 20-ին: