Նոյեմբեր 2018 188-րդ կիսամյա գերագույն համաժողովի ամփոփումՈւշագրավ մանրամասներ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 188-րդ գերագույն համաժողովից Շաբաթ առավոտյան նիստ Ռասսել Մ. ՆելսոնՆերածական ելույթՆախագահ Նելսոնը հայտարարում է, որ տնակենտրոնԵկեղեցու ժամանակն է, որն արտացոլված է կազմակերպչական ճշգրտումներով, որոնք կամրապնդեն անհատներին և ընտանիքներին։ Քվենթին Լ. ՔուքՀաստատուն և հարատև դարձ դեպի Երկնային Հայրը և Տեր Հիսուս ՔրիստոսըԵրեց Քուքը հայտարարում է կիրակնօրյա ժողովների ժամանակացույցի փոփոխության և նոր ուսումնական ծրագրի մասին, որոնք երկուսն էլ ուղղված են հավասարակշռելու ավետարանի ուսումնասիրումը տանը և եկեղեցում: Մ. Ջոզեֆ ԲրուԲարձրացրու գլուխդ և ուրախացիրԵղբայր Բրուն ուսուցանում է, որ մենք կարող ենք ուրախություն գտնել նույնիսկ փորձությունների ժամանակ՝ Տիրոջ ձևով անցնելով դժվարությունների միջով: Սթիվեն Ռ. ԲանգերթերԴնելով մեծ աշխատանքի հիմքըԵրեց Բանգերթերը ուսուցանում է մեզ, թե ինչպես հիմնել ավետարանի հիմքը մեր ընտանիքներում՝ ուսուցանելով մեր զավակներին և հաստատելով արդարակյաց ավանդույթներ: Ռոնալդ Ա. ՌասբանդՄի խռովվեքԵրեց Ռասբանդը հիշեցնում է մեզ, որ չնայած վտանգավոր ժամանակներին, որոնցում ապրում ենք, մենք չպիտի վախենանք, եթե մեր հավատքը կենտրոնացած մնա Հիսուս Քրիստոսի վրա: Դեյվիդ Ա. Բեդնար«Որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»Երեց Բեդնարն ուսուցանում է, որ երբ մենք միակցում ենք տարբեր ավետարանական սկզբունքներ և գործառույթներ Քրիստոսում, մենք ձեռք ենք բերում հեռանկար և հոգևոր կարողության աճ: Դալլին Հ. ՕուքսՃշմարտությունը և ծրագիրըՆախագահ Օուքսն ուսուցանում է, որ ճշմարտությունը պիտի որոնենք արժանահավատ աղբյուրներից և կիսվում է հիմնարար սկզբունքներով, որոնք բացատրում են, թե ինչու են Վերջին Օրերի Սրբերը նման կերպ ապրում։ Շաբաթ ցերեկային նիստ Հենրի Բ․ ԱյրինգԵկեղեցու պաշտոնյաների հաստատումՆախագահ Այրինգը ներկայացնում է Բարձրագույն Իշխանավորների անունները հաստատման համար։ Դ. Թոդ ՔրիստոֆերսոնԿայուն և հաստատուն Քրիստոսի հավատքումԵրեց Քրիստոֆերսոնն ուսուցանում է, որ մենք կարող ենք կայուն ու հաստատուն մնալ հավատքում, եթե ավետարանը դարձնենք մեր կյանքի որոշիչ կիզակետը։ Դին Մ. ԴեյվիսԵկ, լսիր ձայնը մարգարեիԵպիսկոպոս Դին Մ․ Դեյվիսն ուսուցանում է մարգարեի դերի և վկայության հիմնական տարրերի մասին, որոնք ներառում են Մորմոնի Գիրքը և հավատքն առ Հիսուս Քրիստոսը։ Ուլիսես ՍոարեսՄեկ եք ՔրիստոսումԵրեց Սոարեսն ուսուցանում է, թե ինչպես կարող ենք ավելի լավ խրախուսել և աջակցել նորադարձներին և այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են Եկեղեցում։ Ջերիթ Վ. ԳոնգՄեր հավատի կրակըԵրեց Գոնգն ուսուցանում է ստեղծագործական աշխատանքների, հավատի և ծառայելու մասին և թե ինչպես կարող են մեր ջանքերն այս ոլորտներում հարստացնել ու խրախուսել մեզ։ Փոլ Բ. ՓայփերԲոլոր մարդիկ պետք է իրենց վրա վերցնեն անունը, որը տրված է ՀորիցԵրեց Փայփերը ուսուցանում է, թե ինչ է նշանակում մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը: Դիտեր Ֆ. ՈւխդորֆՀավատացեք, սիրեք, գործեքԵրեց Ուխդորֆը սովորեցնում է, որ Եկեղեցին զարգանալու վայր է, որտեղ մեր հավատն Աստծո հանդեպ, Նրա և մյուսների հանդեպ մեր սերը և մեր հնազանդությունը իմաստ և երջանկություն են բերում այս կյանք: Կանանց ընդհանուր ժողով Ջոյ Դ․ ՋոնսՆրա համարՔույր Ջոնսն ուսուցանում է, թե ինչպես կարող ենք ծառայել մարդկանց, սիրելով և ծառայելով Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին: Միշել Դ․ ՔրեյգՎեհացնող դժգոհությունՔույր Քրեյգը խրախուսում է քույրերին ողջունել դժգոհության այն զգացումները, որոնք ոգեշնչում են նրանց կատարելագործվել՝ գործել հավատքով, բարիք անել և ապավինել Հիսուս Քրիստոսին: Քրիստինա Բ. ՖրանկոԱնշահախնդիր ծառայության ուրախությունըՔույր Ֆրանկոն ուսուցանում է, որ մենք պետք է հետևենք Փրկիչի ծառայելու, զոհաբերության և սիրո օրինակին։ Հենրի Բ․ ԱյրինգԿանայք և ավետարանի տնային ուսումնասիրությունըՆախագահ Այրինգն ուսուցանում է, որ մենք կարող ենք նայել Փրկիչին, ով մեր կատարյալ օրինակն է, թե ինչպես կատարեք մեր կարևոր դերը՝ շեշտը դնելով ավետարանի տնային ուսումնասիրության վրա: Դալլին Հ. ՕուքսԾնողները և երեխաներըՆախագահ Օուքսը խրախուսում է կանանց առաջնորդել Աստծո զավակներին ուխտի ճանապարհով և խորհուրդ է տալիս երիտասարդ կանանց սահմանափակել բջջային հեռախոսի օգտագործումը և բարյացակամ լինել ուրիշների հետ: Ռասսել Մ. ՆելսոնՔույրերի մասնակցությունը Իսրայելի հավաքման գործումՆախագահ Նելսոնը վկայում է կանանց մեծ ազդեցության և նրանց ունեցած հոգևոր պարգևների մասին: Նա հրավիրում է նրանց օգտագործել իրենց պարգևները, որպեսզի օգնեն հավաքվել Իսրայելը: Կիրակի առավոտյան նիստ Մ. Ռասսել ԲալլարդՄահացածների փրկագնման տեսիլքըՆախագահ Բալլարդը նկարագրել է Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքի իրադարձությունները, որոնք կյանքի կոչեցին հայտնությունը մահացածների փրկագնման վերաբերյալ, որը գրանցված է ՎևՈւ 138 բաժնում: Բոննի Հ․ ՔորդոնՀովիվ դառնալՔույր Քորդոնը ուսուցանում է, որ Տիրոջ ոչխարներին ծառայել նշանակում է ճանաչել և հաշվել նրանց, հսկել նրանց և հավաքել նրանց Աստծո հոտի մեջ։ Ջեֆրի Ռ. ՀոլլանդՀաշտության սպասավորությունըԵրեց Հոլլանդը խրախուսում է մեզ լինել ներող և որպես խաղաղարարներ աշխատել Փրկիչի հետ, որպեսզի մենք կարողանանք հաշտվել Աստծո և միմյանց հետ: Շեյն Մ. ԲոուենՄորմոնի Գրքի դերը դարձի գալու ընթացքումԵրեց Բոուենը վկայում է Մորմոնի Գրքի դարձի բերող զորության մասին և ինչպես է այն միջոց հանդիսանում, որի օգնությամբ մենք հավաքում ենք Իսրայելը վերջին օրերում: Նիլ Լ. ԱնդերսենԽոցվածըԵրեց Անդերսենը քաջալերում է նրանց, ովքեր տառապում են ֆիզիկական կամ հոգևոր վերքերից, մեծացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը և փնտրել Նրա բժշկող զորությունը: Ռասսել Մ. ՆելսոնԵկեղեցու ճիշտ անունըՆախագահ Նելոսնն ուսուցանում է մեզ Եկեղեցին կոչել իր ճիշտ անունով՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի։ Կիրակի ցերեկային նիստ Հենրի Բ․ ԱյրինգՓորձիր, փորձիր, փորձիրՆախագահ Այրինգն ուսուցանում է մեզ, որ Փրկիչը կտանի մեզ մեր փորձությունների միջով և մենք մեզ վրա կվերցնենք Նրա անունը, երբ աղոթենք Նրա սիրո համար և կիսվենք դրանով ուրիշների հետ: Բրայըն Ք․ ԷշթոնՀայրըԵղբայր Էշթոնն ուսուցանում է Երկնային Հոր մասին հիմնական վարդապետական կետերը, որպեսզի օգնի մեզ հասկանալ Նրա իրական բնավորությունը և հավատք գործադրել Նրա և Նրա Որդու հանդեպ։ Ռոբերտ Ք. ԳեյՄեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունըԵրեց Գեյն ուսուցանում է, որ մենք կարող ենք մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը՝ տեսնելով, ինչպես Նա է տեսնում, ծառայելով, ինչպես Նա է ծառայել և վստահելով, որ Նրա շնորհը բավարար է։ Մեթյու Լ․ ՔարփենթերԿամենու՞մ ես առողջ լինել։Երեց Քարփենթերն ուսուցանում է, որ Փրկիչը կարող է բժշկել մեզ ֆիզիկապես և հոգևորապես։ Դեյլ Գ. ՌենլանդԸնտրեք դուք այս օրըԵրեց Ռենլանդն ուսուցանում է, որ մեր հավերժական երջանկության չափը կախված է կենդանի Աստծուն ընտրելուց և Նրա աշխատանքում Նրան միանալուց: Ջեք Ն․ ՋերարդՀիմա է ժամանակըԵրեց Ջերարդն ուսուցանում է մեր անձերն աշխարհից առանձնացնելու և ավետարանի ճշմարտություններին անդրադառնալու մասին։ Գարի Ի. ՍթիվենսոնՀոգիներին հովվություն անելԵրեց Սթիվենսոնը ուսուցանում է, որ մենք պատասխանատվություն ունենք մարդկանց սպասավորելու՝ հովվելու դեպի տաճարը և, ի վերջո, դեպի մեր Փրկիչը: Ռասսել Մ. ՆելսոնԴառնալ օրինակելի Վերջին Օրերի ՍրբերՆախագահ Նելսոնը հայտարարում է 12 նոր տաճարների մասին։ Նա նաև խրախուսում է մեզ ուսումնասիրել համաժողովի ուղերձները և կիրառել դրանք մեր կյանքում։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Բարձրագույն Իշխանավորները Համաժողովի պատմությունների ցուցիչ Եկեղեցու նորությունները Նախագահ Նելսոնը առաջնորդում է ուղինՆախագահ Նելսոնի վերջերս կատարած ծառայության ամփոփումը Նորություններ տաճարների վերաբերյալ Փոփոխություններ, որոնք կօգնեն հավասարակշռել ավետարանի ուսուցումը տանը և ԵկեղեցումՓոփոխություններ կիրակնօրյա ժողովների ժամանակացույցում: Ներգրավվեք նոր երգարանի ստեղծման գործումԱնդամները հնարավորություն ունեն աջակցել հիմների գրքի և մանկական երգարանի վերանայման գործին: Երեց Բրուք Պ. ՀեյլսԵրեց Բրուք Պ. Հեյլսի կենսագրականը, ով վերջերս հաստատվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Բարձրագույն Իշխանավոր: Եկ, հետևիր ինձ. Երեցների Քվորումի և Սփոփող Միության համար, հոկտեմբեր 2018 Տիտղոսաթերթ Ինչո՞ւ ենք մենք անցկացնում Քվորումի և Սփոփող Միության ժողովներ: Հոկտեմբեր-դեկտեմբեր 2018-ի ծրագիրը Նոր ծրագիր 2019թ. համար Սովորել գերագույն համաժողովի ուղերձներից (2018 և 2019) Չորրորդ կիրակի օրվա ժողովներ ( 2018)