2018
Ինչո՞ւ ենք մենք անցկացնում Քվորումի և Սփոփող Միության ժողովներ:
Նոյեմբեր 2018


Ինչո՞ւ ենք մենք անցկացնում Քվորումի և Սփոփող Միության ժողովներ:

Այս վերջին օրերում Աստված վերականգնեց քահանայությունը և կազմավորեց քահանայության քվորումներն ու Սփոփող Միությունը, որպեսզի օգնի իրականացնել փրկության Իր աշխատանքը: Այս պատճառով, յուրաքանչյուր կիրակի, երբ հավաքվում ենք երեցների քվորումի և Սփոփող Միության ժողովներում, մենք քննարկում և պլանավորում ենք, թե ինչ ենք անելու, որպեսզի իրականացնենք Աստծո աշխատանքը: Արդյունավետ լինելու համար այս ժողովները պետք է ավելին լինեն, քան պարզապես դասեր: Դրանք հնարավորություն են ընձեռում միասին խորհրդակցել փրկության աշխատանքի մասին, այդ մասին սովորել Եկեղեցու ղեկավարների ուսմունքներից և պլանավորել ու կազմակերպել ինքներս մեզ այն իրականացնելու համար: