Փոփոխություններ, որոնք կօգնեն հավասարակշռել ավետարանի ուսուցումը տանը և Եկեղեցում
Որպես շարունակական ջանքերի մի մաս, որոնք կնպաստեն, որ Վերջին Օրերի Սրբերը «սովորեն վարդապետությունը, ամրապնդեն հավատքը և խթանեն անձնական երկրպագությունը», Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց փոփոխությունների մասին, որոնք կօգնեն հավասարակշռել ու կապակցել ուրույն և կարևոր եղանակները, որոնցով անդամները երկրպագում, սովորում և ապրում են Փրկիչի ավետարանով եկեղեցում ևտանը:
Եկեղեցու ղեկավարները հայտարարել են կիրակնօրյա ժողովների ժամանակացույցում կատարվող փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն 2019 թվականի հունվարից, կապված նոր՝ տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնական ծրագրի թողարկման հետ: Այս և մյուս փոփոխությունները, հիմնված մի քանի նախորդ նախաձեռնությունների վրա, որոնք Եկեղեցին առաջ է քաշել վերջին տարիներին, նախատեսված են օգնելու անդամներին իրենց կյանքն ավելի լիարժեք կենտրոնացնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա և խորացնել հավատքը Նրանց հանդեպ: Այս նախաձեռնությունները ներառում են՝ կենտրոնանալ տանն ավետարանի ավելի իմաստալից ուսումնասիրության վրա, պատվել Տիրոջը՝ Հանգստության օրը սուրբ պահելով և միմյանց մասին հոգ տանելով, ինչպես Փրկիչը կաներ և ինչպես ուղղորդվում ենք Հոգու կողմից:
Նպատակ ունենալով պատրաստել Տիրոջ ժողովրդին Նրա վերադարձին, այս փոփոխություններն ուղղված են անհատական դարձի խորացմանը, ինչպես բացատրել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ. Քուքը, ներկայացնելով փոփոխությունները գերագույն համաժողովի շաբաթ առավոտվա նիստին:
«Մենք գիտենք, թե հոգևոր ինչ ազդեցություն կարող է լինել և հաստատուն ու տևական ինչպիսի դարձ կարող է տեղի ունենալ տան միջավայրում … », ասել է նա: «Մեր նպատակն է հավասարակշռել Եկեղեցու և տան փորձն այնպես, որ մեծանա հավատքը, հոգևորությունը և ամրապնդվի դարձը դեպի Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը»:
Փոփոխություններ տանը
Եկեղեցու ղեկավարները հրավիրում են ավելի մեծ ուշադրություն դարձնել տանն անհատական և ընտանեկան կրոնական երկրպագությանը, ներառյալ ավետարանի տնային ուսումնասիրությանը կիրակի օրը և շաբաթվա ընթացքում, ինչպես նաև փոփոխություններ տնային երեկոյի անցկացման վերաբերյալ:
Թե՛ որպես դասարան, թե՛ գործնական առումով, տունը ավետարանն ուսումնասիրելու և դրանով ապրելու կարևոր կենտրոն է: Կիրակի օրը և շաբաթվա ընթացքում ավետարանի անհատական և ընտանեկան տնային ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս գտնելու հոգևոր ուժ առօրյայում և ճկունություն է ապահովում անհատական ուսումնասիրության և հայտնության համար: Ավետարանի ուսուցման համար Եկեղեցում գտնվելու սահմանափակ ժամանակին ապավինելը անհավասարակշռություն է առաջացնում, որը ցանկալի չէ հաստատուն և հարատև դարձի նպատակի համար:
«Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է իր հոգևոր աճի համար»,- ասել է Նախագահ Նելսոնը: «Եվ սուրբ գրությունները հստակ ասում են, որ երեխաներին վարդապետությունն ուսուցանելու առաջնային պարտականությունը ծնողներինն է»:
Փոփոխությունները ներառում են ծանոթացում ավետարանի տնային ուսուցման նոր նյութի հետ անհատների և ընտանիքների համար: Անհատները և ընտանիքները ցանկության դեպքում կարող են օգտագործել նոր՝ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար նյութը, ուղղորդելով ավետարանի ուսումնասիրության իրենց փորձառությունը Եկեղեցուց դուրս: Նոր նյութը, զուգորդվելով Կիրակնօրյա Դպրոցի և Երեխաների Միության ուսուցիչների համար գոյություն ունեցող մյուս նյութերի հետ, համախմբում է կիրակնօրյա դասերը սուրբ գրությունների տնային ուսումնասիրության հետ և առաջարկներ տալիս տնային երեկոյի համար:
Ավետարանի ուսուցումը քաջալերելու հետ մեկտեղ, Եկեղեցու ղեկավարները թարմացրեցին իրենց հրավերը, ուղղված բոլորին՝ Հանգստության օրը և շաբաթվա ընթացքում մասնակցել ընտանեկան խորհուրդներին, ընտանեկան երեկոներին, ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին, սպասավորությանը, անձնական երկրպագության և ընտանեկան ուրախ ժամանցին:
Մասնակիցներին և ղեկավարներին ուղարկված նյութերը բացատրում են, որ Եկեղեցու ղեկավարները խրախուսում են անդամներին կիրակի օրը կամ մեկ ուրիշ օր կազմակերպել ընտանեկան երեկո և սուրբ գրությունների ուսումնասիրություն անհատների և ընտանիքների ընտրությամբ: Ընտանեկան միջոցառման երեկո կարելի է անցկացնել երկուշաբթի օրը կամ մեկ այլ օր։ Այդ նպատակով, ղեկավարները պետք է շարունակեն երկուշաբթի երեկոն ազատ պահել Եկեղեցու ժողովներից և միջոցառումներից։ Այնուամենայնիվ, ավետարանի տնային ուսումնասիրության և անհատական ու ընտանեկան միջոցառումների վրա ծախսված ժամանակը ծրագրվում է ըստ անհատական հանգամանքների։
Եկեղեցում Աստծուն երկրպագելը, այնտեղ սուրբ արարողություններին մասնակցելը և միասին հավաքելը՝ միմյանց ուսուցանելու, ամրապնդելու և ծառայելու համար, հավատքը խորացնելու և անձնական դարձի կարևոր տարրերն են: Եկեղեցում անցկացվող ժամանակահատվածի կրճատումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ, եթե անհատներն ու ընտանիքները չձգտեն ամրապնդել իրենց տները:
Նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք սովոր ենք մտածել «եկեղեցու» մասին որպես մի բանի, որը տեղի է ունենում մեր հավաքատներում և աջակցվում է այն ամենով, ինչը տեղի է ունենում մեր տներում։ Մենք պետք է ճշգրտումներ կատարենք այդ օրինաչափության մեջ։ Ժամանակն է ունենալ տնակենտրոն Եկեղեցի, որն աջակցվում է այն ամենով, ինչը տեղի է ունենում ճյուղերի, ծխերի և ցցերի շինությունների ներսում»:
Փոփոխություններ Եկեղեցում
Եկեղեցուն վերաբերող փոփոխությունները նախատեսված են աջակցել տանը ավետարանի ուսումնասիրության լավացմանը և ավետարանով ապրելուն: Այս փոփոխությունները վերաբերում են կիրակնօրյա շաբաթական ժամանակացույցին, մասնավորապես.
-
60 րոպեանոց հաղորդության ժողով
-
10 րոպեանոց անցումային ժամանակ
-
50 րոպեանոց դասաժամ, ինչպես տրվում է ստորև ժամանակացույցում.
Կիրակնօրյա ժամանակացույց՝ սկսած 2019 թվականի հունվարից | |||
60 րոպե |
Հաղորդության ժողով | ||
10 րոպե |
Անցում դասերին | ||
50 րոպե |
Դասեր չափահասների, երիտասարդների և Երեխաների Միության համար |
50 րոպեանոց դասաժամերը կընդգրկեն ամեն շաբաթ Երեխաների Միություն երեխաների համար և միմյանց հաջորդող դասեր՝ երիտասարդների և չափահասների համար, հետևյալ կերպ.
-
Առաջին և երրորդ կիրակիներ՝ Կիրակնօրյա Դպրոց
-
Երկրորդ և չորրորդ կիրակիներ՝ քահանայության քվորումներ, Սփոփող Միության և Երիտասարդ Կանանց դասաժամեր:
-
Հինգերորդ կիրակիները՝ երիտասարդների և չափահասների ժողովներ եպիսկոպոսի ղեկավարությամբ:
Եթե Երեխաների Միությունը բավականաչափ մեծ է, որ կարելի է առանձնացնել կրտսեր և ավագ խմբերը, ապա ղեկավարները պետք է փոխեն հետևյալ ժամանակացույցը երեխաների կեսի համար և հարմարեցնեն ժամանակը ինչպես որ հարմար է:
Երեխաների Միության ժամանակացույցը՝ սկսած 2019թ․ հունվարից | |
25 րոպե |
Աղոթք, սուրբ գրության հատված կամ հավատո հանգանակ, ելույթ (5 րոպե): Երգեցողության ժամ. Երաժշտություն, որն առնչվում է դասարանում սովորած սուրբ գրության հատվածների հետ (20 րոպե) |
5 րոպե |
Անցում դասերին |
20 րոպե |
Դասեր․ դաս Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար ձեռնարկից |
Ուսումնական ծրագրի փոփոխություններ
Ժողովների ժամանակացույցի այս ճշգրտումը գործում է Եկեղեցու նորագույն Եկ, հետևիր ինձ ուսումնական ծրագրի հետ ներդաշնակ: Սկսած հունվարից այս տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ծրագիրը կհամախմբի այն, ինչ չափահասները, երիտասարդները և երեխաները սովորում են կիրակնօրյա դպրոցի և Երեխաների Միության դասերին, հեշտացնելով ընտանիքների համար շաբաթվա ընթացքում ընտանեկան տնային ուսումնասիրությունը:
Հրահանգները, դասերի ծրագրերը և նյութերը կարող եք գտնել՝
-
Եկ, հետևիր ինձ. Երեցների Քվորումի և Սփոփող Միության համար (առկա է 2018թ. նոյեմբերի Ensign կամ Լիահոնա-ում):
-
Եկ, հետևիր ինձ․ Ահարոնյան քահանայության քվորումների համար
-
Եկ, հետևիր ինձ․ Երիտասարդ Կանանց համար
-
Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար
-
Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք comefollowme.lds.org կայքը։
Մյուս էական փոփոխությունները ներառում են հետևյալը.
-
Ուսուցիչների խորհրդի ժողովները կանցկացվեն եռամսյակային, այլ ոչ թե ամսական ժամանակացույցով:
-
Երեցների քվորումների և Սփոփող Միության դասերի ծրագրերը այլևս չեն ընդգրկի առաջին կիրակի օրվա խորհրդի ժողով կամ չորրորդ կիրակի օրվա հատուկ թեմա: Դասերը կկենտրոնանան վերջին գերագույն համաժողովի ուղերձների շուրջ:
-
Երգեցողության ժամը կփոխարինի միացյալ ժամին: Միացյալ ժամի ծրագիրը կդադարեցվի։
-
Ավետարանի սկզբունքներ դասընթացը կդադարեցվի: Բոլոր անդամները և հետաքրքրվող ընկերները կհրավիրվեն մասնակցելու համապատասխանաբար չափահասների կամ երիտասարդների Կիրակնօրյա դասին:
-
Ընտրովի դասընթացները, ինչպիսիք են՝ ամուսնության և ընտանիքի ամրապնդման համար, տաճարային նախապատրաստման, միսիոներական նախապատրաստման և ընտանեկան պատմության վերաբերյալ, չեն անցկացվի կիրակնօրյա դասի ժամանակ: Այս դասընթացները կարող են ուսուցանվել այլ ժամանակ, ելնելով անհատների, ընտանիքների կամ խմբերի տեղական կարիքներից և եպիսկոպոսի հայեցողությամբ:
Այդ փոփոխությունների նպատակը
Եկեղեցու ղեկավարները, հատուկ նպատակով, ձգտում են ստեղծել նոր հավասարակշռություն և ավելի մեծ կապ՝ Եկեղեցու և տնային փորձառությունների ուրույն ազդեցությունների միջև:
«Այս փոփոխությունը շատ ավելին է, քան պարզապես հավաքատան կիրակնօրյա ժամանակացույցի կրճատում …», ասել է Երեց Քուքը: «Նպատակները և օրհնությունները, որոնք կապված են այս և վերջին այլ փոփոխությունների հետ, հետևյալն են․
-
Խորացնել դարձը դեպի Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը և ամրացնել հավատքը Նրանց հանդեպ:
-
Զորացնել անհատներին և ընտանիքներին տնակնետրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնական ծրագրի միջոցով, որը նպաստում է ավետարանով ապրելու ուրախությանը:
-
Պատվել Հանգստության օրը՝ կենտրոնանալով հաղորդության արարողության վրա:
-
Օգնել վարագույրի երկու կողմերում գտնվող Երկնային Հոր բոլոր զավակներին միսիոներական աշխատանքի, ինչպես նաև արարողությունները, ուխտերը և տաճարի օրհնությունները ստանալու միջոցով»:
Այս փոփոխությունների մասին հայտարարությունը տես՝ Ռասսել Մ. Նելսոն՝ «Ներածական ելույթ», որն այս ամսագրի 6-րդ էջում է և Քվենթին Լ. Քուք՝ «Հաստատուն և հարատև դարձ դեպի Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը», էջ 8: Այս փոփոխությունների վերաբերյալ ավելին իմանալու համար այցելեք sabbath.lds.org կայք: Այստեղ կգտնեք Առաջին Նախագահության նամակը, հաճախակի տրվող հարցերի պատասխանները և լրացուցիչ նյութեր, որոնք կօգնեն անհատներին և ընտանիքներին պատվել Հանգստության օրը: