2018
Սովորել գերագույն համաժողովի ուղերձներից (2018 և 2019)
Նոյեմբեր 2018


Սովորել գերագույն համաժողովի ուղերձներից (2018 և 2019)

Ապրող մարգարեների, տեսանողների և հայտնողների ուսմունքները կարող են ոգեշնչված առաջնորդություն ապահովել երեցների քվորումների և Սփոփող Միությունների աշխատանքի համար։ Այն շաբաթների համար, երբ ուսումնասիրվելու են համաժողովի ուղերձները, երեցների քվորումի կամ Սփոփող Միության նախագահությունը կընտրեն համաժողովի որևէ ուղերձ ուսումնասիրման համար՝ ելնելով անդամների կարիքներից։ Երբեմն եպիսկոպոսը կամ ցցի նախագահը նույնպես կարող են խորհուրդ տալ ուսումնասիրել որոշակի ուղերձ։ Ղեկավարները պետք է շեշտը դնեն Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների ուղերձների վրա։ Ինչևէ, նախագահության անդամները կարող են ընտրել վերջին համաժողովի ցանկացած ուղերձ, հիմնվելով տեղի Սրբերի կարիքների և Հոգու ոգեշնչման վրա։

Ղեկավարները և ուսուցիչները պետք է ուղիներ գտնեն, խրախուսելով անդամներին նախօրոք կարդալ ընտրված ուղերձները։ Նրանք պետք է խրախուսեն անդամներին պատրաստված գալ ժողովներին, կիսվելու իրենց սովորած ավետարանական ճշմարտություններով և իրենց գաղափարներով, թե ինչպես գործել համաձայն այդ ճշմարտությունների։ Ստորև տրված ուսուցման վարժությունները, որոնք հիմնված են «Ուսուցանել Փրկչի ձևով» ձեռնարկի սկզբունքների վրա, կօգնեն անդամներին սովորել գերագույն համաժողովի ուղերձներից։

Նկար
Elder Quentin L. Cook

Քվենթին Լ. Քուք, «Հաստատուն և հարատև դարձ դեպի Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը»

Անդամներին կարող է հետաքրքիր լինել միմյանց լսելը, թե ինչպիսին է եղել նրանց առաջին արձագանքը, երբ լսել են փոփոխությունների մասին, որոնք նկարագրված են Երեց Քուքի ուղերձում։ Եթե այլ հավատքի նրանց ընկերը հարցնի նրանց, թե ինչու է Եկեղեցին կատարում այդ փոփոխությունները, ի՞նչ կասեին նրանք: Խրախուսեք նրանց որոնել հնարավոր պատասխանները Երեց Քուքի ուղերձում։ Մենք ի՞նչ կարող ենք անել որպես անհատներ և ընտանիքներ, որպես քվորում կամ Սփոփող Միություն, որպեսզի համոզվենք, որ փոփոխություններն օգնում են իրականացնել այն, ինչ նախատեսում է Տերը։ Որպես այդ քննարկման մաս դուք կարող եք նաև կիսվել Նախագահ Նելսոնի բացման խոսքի որոշ մտքերով, որոնք ոգեշնչում են անդամներին «խանդավառությամբ ընդունել» այդ փոփոխությունները։

Նկար
Elder Ronald A. Rasband

Ռոնալդ Ա. Ռասբենդ, «Մի խռովվեք»

Երեց Ռասբենդի ուղերձն ընդգծում է մի քանի սուրբ գրություններ, որոնք կարող են օգնել մեզ հեռացնել բոլոր վախերը, որ մենք կարող ենք ունենալ այն վտանգավոր ժամանակներում, որ մենք ապրում ենք: Խնդրեք անդամներին ուսումնասիրել այդ սուրբ գրությունները, որպեսզի կարողանան խորհրդով կիսվել մեկի հետ, ով մտահոգված է ապագայով։ Ուրիշ ի՞նչ մտքերով նրանք կարող են կիսվել Երեց Ռասբենդի ուղերձից։ Ինչպե՞ս կարող է վախը «սահմանափակել Աստծո զավակների հեռանկարը»։ Հրավիրեք անդամներին կիսվել, թե ինչպես են սովորել հաղթահարել իրենց վախերը և ապրել հավատքով։

Նկար
Elder David A. Bednar

Դեյվիդ Ա. Բեդնար, «Ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»

Բերեք պարան և ստուգաթերթիկ ցուցադրման համար:։ Հրավիրեք անդամներին քննարկել ավետարանական ճշմարտությունները և Եկեղեցու ծրագրերը որպես պարան դիտարկելու և դրանք որպես առանձին թեմաների և հանձնարարությունների ստուգաթերթիկ դիտարկելու միջև տարբերությունը։ Խրախուսեք անդամներին որոնել գաղափարներ Երեց Բեդնարի ուղերձում տրված օրինակներում։ Ի՞նչ է նշանակում «ամեն բան բովանդակուի Քրիստոսումը» (տես Եփեսացիս 1.10)։ Մենք ի՞նչ պիտի անենք, որ ստանանք խոստումը, որ տրված է Երեց Բեդնարի ելույթի վերջում։

Նկար
President Dallin H. Oaks

Դալլին Հ. Օուքս, «Ճշմարտությունը և ծրագիրը»

Ինչպե՞ս է մեզ օգնում «վերականգնված ավետարանի ճշմարտությունների» ըմբռնումը, երբ մենք հակադրության ենք հանդիպում մեր հավատքի և սովորությունների հետ կապված։ Այս հարցին պատասխանելու համար անդամները կարող են վերանայել հիմնական ճշմարտությունների օրինակները Նախագահ Օուքսի ուղերձի II բաժնում։ Նրանք կարող են նաև վերանայել օրինակները, թե ինչպես են կիրառվել այդ ճշմարտությունները (տես III բաժինը)։ Անդամները կարող են դերախաղով ցույց տալ, թե ինչպես կարող են օգտագործել այս հիմնական ճշմարտություններից մի քանիսը, որպեսզի արձագանքեն Եկեղեցու ուսմունքների կամ սովորույթների դեմ քննադատությանը։

Նկար
Elder D. Todd Christofferson

Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Կայուն և հաստատուն Քրիստոսի հավատքում»

Այս ուղերձի շուրջ քննարկում սկսելու համար դուք կարող եք գրատախտակին գծել մի գիծ, որի մի ծայրում գրված է Հասարակության կողմից խրախուսվող , իսկ մյուս ծայրում՝ Քրիստոսանման պարտավորություն արտահայտությունները։ Հրավիրեք անդամներին կարդալ պարբերությունը, որը սկսվում է հետևյալ խոսքերով. «Մեզանից շատերն այս պահին զգում են, որ գտնվում են անվերջության… » և խորհել, թե իրենց կարծիքով, իրենք այդ անվերջության որ մասում են գտնվում։ Մենք ի՞նչ ենք սովորում Երեց Քրիստոֆերսոնի ուղերձի օրինակներից, որոնք ոգեշնչում են մեզ լինել ամուր և հաստատուն մեր չարչարանքների մեջ (տես նաև Ալմա 36.27-28)։ Խրախուսեք անդամներին կիսվել օրինակներով իրենց ծանոթ մարդկանց մասին, ովքեր ցուցաբերել են Քրիստոսանման պարտականություն ավետարանի հանդեպ, նույնիսկ երբ հանդիպել են չարչարանքների։

Նկար
Elder Ulisses Soares

Ուլիսես Սոարես, «Մեկ Քրիստոսում

Համաձայն Երեց Սոարեսի, ինչպե՞ս է Ամազոն գետը ներկայացնում Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու անդամներին։ Այս համեմատությունից մենք ի՞նչ ենք սովորում ազդեցության մասին, որ նոր անդամները կարող են ունենալ Եկեղեցու վրա։ Ինչպե՞ս կարող ենք մենք որպես քվորում կամ Սփոփող Միություն հետևել Երեց Սոարեսի խորհրդին՝ քաջալերելով, աջակցելով և սիրելով նորադարձներին (տես Մորոնի 6.4-5)։ Հավանաբար մի քանի անդամներ կարող են կիսվել որոշ դժվարություններով, որոնց նրանք հանդիպել են որպես Եկեղեցու նոր անդամներ և ինչպես են այլ անդամներ օգնել իրենց։ Կարող եք նաև քննարկել ուղիները, որոնցով նոր անդամներն ամրացրել են ձեր ծուխը կամ ճյուղը։

Նկար
Elder Gerrit W. Gong

Ջերիթ Վ. Գոնգ, «Մեր հավատի կրակը»

Խորհեք խարույկի նկար ցուցադրելու և որևէ մեկին հրավիրելու մասին, որ կիսվի փորձառությամբ, երբ նա երախտապարտ է եղել խարույկ ունենալու համար։ Խնդրեք անդամներին քննարկել, թե ինչ նկատի ուներ Երեց Գոնգը, երբ խոսում էր «հավատի կրակի» մասին։ Ապա անդամներին կարող եք խմբերի բաժանել և հրավիրել յուրաքանչյուր խմբին վերանայել և կիսվել հինգ ուղիներից մեկով, որ ըստ Երեց Գոնգի խորհրդի, «հավատի կրակը» կարող է խրախուսել մեզ։ Ժամանակ տվեք անդամներին խորհելու, թե նրանք ինչպես են ամրացրել իրենց հավատը կամ իրենց ծանոթներից մեկի հավատը։

Նկար
Elder Dieter F. Uchtdorf

Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հավատացեք, սիրեք, գործեք»

Այս ուղերձի շուրջ քննարկում սկսելու համար դուք կարող եք գրատախտակին գրել Հուսահատություն և Երջանկություն։ Հրավիրեք անդամներին փնտրել ուղերձում հատկանիշներ և համոզմունքներ, որոնք տանում են հուսահատության և երջանկության և գրեք դրանք գրատախտակին։ Հրավիրեք անդամներին կիսվել ուղիներով, որոնց շնորհիվ նրանք երջանկություն են ճաշակել, որը բխում է հավատքից, սիրուց և գործելուց, ինչպես ուսուցանում է Երեց Ուխդորֆը։ Խրախուսեք անդամներին քաջալերող հատված գտնել ուղերձում, որպեսզի փակցնեն իրենց տանը կամ կիսվեն ընկերոջ հետ։

Նկար
Sister Joy D. Jones

Ջոյ Դ. Ջոնս, «Նրա համար»

Կիսվեք Քույր Ջոնսի ուղերձի սկզբում գտնվող պատմությունով, և խնդրեք անդամներին մտածել պահերի մասին, երբ նրանց ծառայությունը և սպասավորելու ջանքերը գուցե «աննկատ կամ … չգնահատված կամ նույնիսկ անցանկալի» են թվացել։ Պատմությունը քննարկելուց հետո գրատախտակին կարող եք գրել Մենք ինչո՞ւ պետք է ծառայենք։ Հրավիրեք անդամներին պատասխանել այդ հարցին, վերանայելով Քույր Ջոնսի ուղերձի շարունակությունը և գաղափարներ փնտրելով (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 59.5)։ Ինչպե՞ս կարող է Քույր Ջոնսի խորհուրդը փոխել միմյանց հանդեպ հոգ տանելու և ծառայելու եղանակը։

Նկար
Sister Michelle D. Craig

Միշել Դ. Քրեյգ, «Աստվածային դժգոհություն»

Քույր Քրեյգն ասել է. «Մենք մի անդունդ ենք տեսնում այն բաների միջև, թե որտեղ ենք և ով ենք մենք և որտեղ ու ով ենք ցանկանում դառնալ»։ Ի՞նչ է Աստված ցանկանում, որ մենք զգանք, այդ անդունդի հետ կապված։ Ի՞նչ է սատանան ցանկանում, որ մենք զգանք դրա հետ կապված։ Յուրաքանչյուր անդամ կարող է ուսումնասիրել Քույր Քրեյգի ուղերձի երեք բաժիններից մեկը , որպեսզի գտնի այդ հարցերի պատասխանը։ Ի՞նչ կարող ենք անել վստահ լինելու համար, որ մեր «Աստվածային դժգոհությունը» չի վերածվում «անդամալուծող հուսահատության»։

Նկար
Sister Cristina B. Franco

Քրիստինա Ֆրանկո, «Անշահախնդիր ծառայության ուրախությունը»

Քույր Ֆրանկոն, որպեսզի ուսուցանի, որ «սերը սրբագործվում է զոհաբերությամբ», կիսվում է երկու պատմություններով, մեկը՝ Վիկտորիայի, իսկ մյուսը՝ որբևայրու մասին։ Կարող եք խնդրել երկու անդամների գալ պատրաստված և կիսվել, թե ինչ են սովորում սիրո և զոհաբերության վերաբերյալ այդ պատմություններից։ Ուրիշ ի՞նչ փորձառություններով կարող ենք կիսվել, որոնք ուսուցանում են նույն սկզբունքը։ Տեսանյութի ցուցադրումը, որտեղ Փրկիչը ծառայում է ուրիշներին (ինչպես օրինակ «Լուսավորեք աշխարհը. հետևեք Հիսուս Քրիստոսի օրինակին» LDS.org-ում) կարող է առաջ բերել քննարկում, թե ինչպես մենք կարող ենք հետևել «սիրով և զոհաբերությամբ զուգորդվող ծառայության» Նրա օրինակին։

Նկար
President Henry B. Eyring

Հենրի Բ. Այրինգ, «Կանայք և ավետարանի տնային ուսումնասիրությունը»

Սուրբ գրության հատվածները և «Ընտանիք. հայտարարություն աշխարհին» հռչակագրի մեջբերումները, որոնք Նախագահ Այրինգն օգտագործում է իր ուղերձում, ապահովում են տանը կանանց ազդեցության կարևորության վերաբերյալ գաղափարներ։ Անդամները կարող են միասին աշխատել և գտնել այդ հատվածներն ու մեջբերումները և քննարկել, թե ինչ սովորեցին: Ի՞նչ հրավերներ է հղում Նախագահ Այրինգը։ Ի՞նչ խոստումներ է նա տալիս։ Խորհեք, թե տան մասին երգ երգելով կամ կարդալով, ինչպես օրինակ «Տունը կարող է երկինք լինել երկրի վրա» (Հիմներ, հ. 298), ինչպե՞ս կարող եք ծավալուն քննարկում սկսել։

Նկար
President Dallin H. Oaks

Դալլին Հ. Օուքս, «Ծնողներ և զավակներ»

Երբ դուք նախապատրաստվեք ուսուցանել, խորհեք, թե Նախագահ Օուքսի ուղերձի որ բաժինն է ավելի համապատասխան ձեր քվորումի կամ Սփոփող Միության մարդկանց։ Ահա հնարավոր հարցեր, որոնք կարող եք տալ, որպեսզի քննարկում ծավալեք նրա ուղերձի շուրջ. Նախագահ Օուքսի ելույթի I բաժնում նշված ժամանակակից միտումներն ինչպե՞ս են գործում Երկնային Հոր ծրագրի դեմ։ Հավատարիմ կանանց ի՞նչ օրինակներով կարող ենք կիսվել, որոնք հանդիսանում են կանանց վերաբերյալ II բաժնում նշված հայտարարությունների օրինակը։ Ինչպե՞ս կարող ենք խրախուսել մեզ ծանոթ երիտասարդ կանանց հետևել նրանց ուղղված Նախագահ Օուքսի հատուկ խորհրդին III բաժնում։

Նկար
President Russell M. Nelson

Ռասսել Մ. Նելսոն, «Քույրերի մասնակցությունը Իսրայելի հավաքման գործում»

Եթե դուք ուսուցանում եք Սփոփող Միությունում, կարող եք բաժանել քույրերին չորս խմբի և խնդրել յուրաքանչյուր խմբի կարդալ Նախագահ Նելսոնի ուղերձի չորս հրավերներից մեկի մասին։ Խմբերը կարող են քննարկել, թե հրավերում ինչն է տպավորություն գործում նրանց վրա, փորձառությունները, որոնք նրանք ունեցել են դրանց համաձայն գործելով և գաղափարներ, թե ինչպես գործել դրանց համաձայն ապագայում։ Ապա յուրաքանչյուր խումբը կարող է կիսվել բոլորի հետ, թե ինչի մասին են իրենք խոսել։ Եթե դուք ուսուցանում եք քահանայություն կրողների, կարող եք խնդրել նրանց Նախագահ Նելսոնի ուղերձում գտնել նախադասություններ, որոնք նշում են, թե ինչ է զգում Երկնային Հայրն Իր դուստրերի հանդեպ։ Ի՞նչ կարող ենք անել մենք, որպեսզի աջակցենք և խրախուսենք քույրերի մասնակցությունը Իսրայելի հավաքման մեջ։

Նկար
President M. Russell Ballard

Մ. Ռասսել Բալլարդ, «Մահացածների փրկագնման տեսիլքը»

Դուք կարող եք հրավիրել անդամներին ընդունել Նախագահ Բալլարդի հրավերը և կարդալ Վարդապետություն և Ուխտեր 138 գլուխը՝ նախքան ձեր քննարկումը։ Խնդրեք անդամներին ժողովի ընթացքում կիսվել իրենց փորձառություններով և մտքերով այդ հատվածից։ Նման հարցերը կարող են օգնել անդամներին հասկանալ այդ հայտնության կարևորությունը. Ինչպե՞ս է այդ հայտնությունը մխիթարություն բերում մեզ։ Ի՞նչ ճշմարտություններ է պարունակում այդ հայտնությունը, որ կարող է ազդել «մեր ամենօրյա կյանքի ապրելակերպի վրա»։

Նկար
Sister Bonnie H. Cordon

Քույր Բոննի Հ. Քորդոն, «Հովիվ դառնալ»

Որպեսզի օգնեք անդամներին խորհել ուղիների վերաբերյալ, թե ինչպես կարող են բարելավել ծառայելու իրենց ջանքերը, կարող եք բաժանել նրանց երեք խմբի և խնդրել յուրաքանչյուր խմբին կարդալ Քույր Քորդոնի ուղերձի երեք վերնագրված բաժիններից մեկը։ Հրավիրեք նրանց կիսվել ծառայելու սկզբունքներով, որոնք նրանք սովորել են։ Ինչպե՞ս կարող է այդ սկզբունքներին հետևելու ձգտումն օգնել մեզ «դառնալ այն հովիվները, որոնց կարիքն ունի Տերը»։ Հրավիրեք անդամներին կիսվել փորձառություններով, երբ մեկ ուրիշին ծառայելը օգնել է նրանց զգալ ճանաչված և սիրված Փրկիչի կողմից։

Նկար
Elder Jeffrey R. Holland

Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հաշտության ծառայությունը»

Դուք կարող եք սկսել Երեց Հոլլանդի ուղերձի շուրջ քննարկումը հրավիրելով անդամներին մտածել իրենց կյանքում առկա հարաբերությունների մասին, որ կարիք ունեն ապաքինման կամ հաշտության։ Ապա նրանք կարող են ուսումնասիրել Երեց Հոլլանդի ուղերձը, փնտրելով, թե ինչպես Բրադ և Փամ Բովենները կարողացան օգնել իրենց հորը ապաքինվել։ Ի՞նչ օրհնություններ բխեցին այդ ջանքերից։ Ի՞նչ գաղափարներ են ձեռք բերում անդամները, որ կարող է օգնել նրանց բժշկել իրենց փոխհարաբերությունները։

Նկար
Elder Neil L. Andersen

Նիլ Լ. Անդերսեն, «Վիրավորված»

Որպեսզի ներկայացնեք Երեց Անդերսենի ուղերձը, դուք կարող եք միասին կարդալ Ղուկաս 10.30-35 կամ դիտել «Բարի Սամարացու առակը» տեսանյութը (LDS.org)։ Ինչո՞վ ենք մենք բոլորս նման այն մարդուն, ով ընկավ ավազակների ձեռքը։ Համաձայն Երեց Անդերսենի, ի՞նչ առումով է Հիսուս Քրիստոսը հանդիսանում «մեր Բարի Սամարացին»։ Մենք ինչպե՞ս կարող ենք ընդունել Նրա բժշկությունը։ Հավանաբար դուք կարող եք հրավիրել անդամներին կիսվել ուղիներով, որոնցով Փրկիչը բժշկել է նրանց վերքերը կամ նրանց սիրելիների վերքերը։ Նրանք կարող են նաև ուսումնասիրել Երեց Անդերսենի խոսքերը և գտնել խրախուսող ուղերձ, որով կարող են կիսվել մեկի հետ, ով վիրավորված է։

Նկար
President Russell M. Nelson

Ռասսել Մ. Նելսոն, «Եկեղեցու ճիշտ անունը»

Հիսուս Քրիստոսը պատվիրեց, որ Եկեղեցին կոչվի Իր անունով։ Դուք կարող եք օգնել անդամներին մեծացնել իրենց ցանկությունը հետևելու այդ խոսքերին, հրավիրելով նրանց ուսումնասիրել Նախագահ Նելսոնի ուղերձը, փնտրելով պատճառները, թե ինչու «Եկեղեցու անունը ենթակա չէ քննարկման»։ Ապա հրավիրեք նրանց ուսումնասիրել Նախագահ Նելսոնի ուղերձի վերջաբանը և գտնել խոստումը, որը կգա, երբ մենք աշխատենք «վերականգնել Տիրոջ Եկեղեցու ճիշտ անունը»։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր ներդրումն ունենանք այդ գործում։

Նկար
President Henry B. Eyring

Հենրի Բ. Այրինգ, «Փորձիր, փորձիր, փորձիր»

Նախագահ Այրինգը տալիս է «երկու կարևոր հարց». «Ի՞նչ պետք է անեմ, որ ինձ վրա վերցնեմ [Փրկիչի] անունը» և «Ինչպե՞ս կիմանամ, երբ եմ առաջընթաց ունենում»: Հավանաբար դուք կարող եք գրատախտակին գրել այդ հարցերը և հրավիրել անդամներին կիսվել իրենց ձեռք բերած մտքերով այդ հարցերի շուրջ, որոնք գալիս են Երեց Այրինգի ուղերձից և Քույր Այրինգի օրինակից։ Նախագահ Այրինգը նաև անդրադառնում է «Փորձում եմ նմանվել Հիսուսին» երգին (Երեխաների երգարան, 78-79)։ Այս երգի բառերն ինչպե՞ս են լրացնում քննարկումը։

Նկար
Elder Dale G. Renlund

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ, «Ընտրեք այս օրը»

Անդամները կարող են մտածել մեկի մասին, ում կցանկանային քաջալերել հետևել Երկնային Հոր ծրագրին, ինչպես օրինակ ընտանիքի անդամը կամ մեկը, ում նրանք ծառայում են։ Ապա նրանք կարող են վերանայել Երեց Ռենլանդի ուղերձը, թե ինչ են զգում Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը մեր վերաբերյալ։ Ինչպե՞ս են Նրանք օգնում մեզ հնազանդություն ընտրել։ Ի՞նչ է հուշում Նրանց օրինակն այն մասին, թե ինչպես մենք կարող ենք ավելի մեծ ջանքեր ներդնել մեր ընտանիքում և մեր ծառայության մեջ։

Նկար
Elder Gary E. Stevenson

Գարի Ի. Սթիվենսոն, «Հոգիներին հովվություն անել»

Նրանք, ում դուք ուսուցանում եք, գուցե տան Երեց Ստիվենսոնի ուղերձի նմանատիպ մի հարց. «Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ ծառայում ենք Տիրոջ ձևով»։ Գուցե օգտակար լինի նրանց համար այս ուղերձում գտնվող հարցի շուրջ հնարավոր պատասխանների քննարկումը։ Դուք կարող եք նաև բերել Փրկիչի նկարը, որտեղ Նա հանդես է գալիս որպես հովիվ (տես Ավետարանի պատկերագիրքը [2009], հ. 64) և հրավիրել անդամներին կիսվել ճշմարտությամբ Երեց Ստիվենսոնի ուղերձից, որը ներկայացնում է նկարը։ Այնուհետև անդամները կարող են կիսվել, թե ինչ են ոգեշնչվել անել քննարկման արդյունքում։