Մովսես 4
նախորդ հաջորդ

Գլուխ 4

(1830թ. հունիս – հոկտեմբեր)

Թե ինչպես Սատանան դարձավ դև – Նա փորձում է Եվային – Ադամը և Եվան ընկնում են, և մահը մուտք է գործում աշխարհ:

1 Եվ ես՝ Տեր Աստվածս, խոսեցի Մովսեսի հետ՝ ասելով. Այն աՍատանան, որին դու հրամայեցիր՝ իմ Միածնի անունով, նույնն է, որն ի բսկզբանե էր, և նա եկավ իմ առաջ՝ ասելով. Ահա, ես այստեղ եմ, ի՛նձ ուղարկիր, ես կլինեմ քո որդին և կփրկագնեմ ողջ մարդկությանը, այնպես որ մեկ հոգի չի կորչի, և անկասկած գես դա կանեմ. ուստի, տուր ինձ քո պատիվը:

2 Բայց, ահա, իմ Սիրելի աՈրդին, որն իմ Սիրելին ու բԸնտրյալն էր ի սկզբանե, ինձ ասաց. գՀայր, քո կամքը դկատարվի, և եփառքը քոնը լինի հավիտյան:

3 Ուստի, քանի որ Սատանան աապստամբեց իմ դեմ, և փնտրեց կործանել մարդու բկամքի ազատությունը, որը ես՝ Տեր Աստվածս, տվել էի նրան, և նաև փնտրեց իմ զորությունը, որ ես պետք է տայի նրան. իմ Միածնի զորությամբ ես այնպես արեցի, որ նա գցած գցվեր.

4 Եվ նա դարձավ Սատանա, այո, այսինքն՝ դևը, բոլոր աստերի հայրը, որ խաբի և կուրացնի մարդկանց, և գերության տանի նրանց իր կամքով, նույնիսկ բոլոր նրանց, ովքեր չեն կամենա ականջ դնել իմ ձայնին:

5 Եվ արդ, օձն ավելի ախորամանկ էր, քան դաշտի որևէ այլ գազան, որին ես՝ Տեր Աստվածս, արարել էի:

6 Եվ Սատանան դրեց օձի սրտում, (քանզի նա շատերին էր հեռու տարել իր ետևից), և նաև փորձեց խաբել աԵվային, քանզի չգիտեր Աստծո միտքը, ուստի փնտրում էր կործանել աշխարհը:

7 Եվ նա ասաց կնոջը. Իրա՞վ Աստված ասել է,– Դուք չպետք է ուտեք ապարտեզի ոչ մի ծառից: (Եվ նա խոսում էր օձի բերանով):

8 Եվ կինն ասաց օձին. Մենք կարող ենք ուտել պարտեզի ծառերի պտղից.

9 Բայց այն ծառի պտղից, որը դու տեսնում ես պարտեզի միջում, Աստված ասել է,– Դուք չպետք է ուտեք այն, ոչ էլ պետք է դրան ձեռք տաք, որ չլինի թե մեռնեք:

10 Եվ օձն ասաց կնոջը. Դուք բնավ չեք մեռնի.

11 Քանզի Աստված գիտի, որ այն օրը, երբ դուք ուտեք նրանից, ձեր աաչքերը կբացվեն, և դուք աստվածների պես կլինեք՝ բարին և չարը բգիտեցող:

12 Եվ երբ կինը տեսավ, որ ծառը լավ է ուտելիքի համար, և որ այն հաճելի է դարձել աչքի համար, և ափափագելի ծառ է՝ իրեն իմաստուն դարձնելու համար, նա վերցրեց դրա պտղից և բկերավ, և իր հետ իր ամուսնուն էլ տվեց, և նա կերավ:

13 Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին, և նրանք իմացան, որ ամերկ են: Եվ նրանք կարեցին թզենու տերևները միասին և իրենց համար գոգնոցներ պատրաստեցին:

14 Եվ նրանք լսեցին Տեր Աստծո ձայնը, պարտեզում աքայլելիս, օրվա հովին. և Ադամն ու իր կինը գնացին պարտեզի ծառերի մեջ, որ թաքնվեն Տեր Աստծո ներկայությունից:

15 Եվ ես՝ Տեր Աստվածս, կանչեցի Ադամին և ասացի նրան. Ո՞ւր ես ագնում դու:

16 Եվ նա ասաց. Ես լսեցի քո ձայնը պարտեզում, և վախեցա, որովհետև տեսա, որ մերկ եմ, և թաքնվեցի:

17 Եվ ես՝ Տեր Աստվածս, ասացի Ադամին. Ո՞վ ասաց քեզ, որ մերկ ես: Մի՞թե կերել ես այն ծառից, որից պատվիրեցի, որ չուտես, թե չէ անկասկած ակմեռնես:

18 Եվ մարդն ասաց. Կինը, որին տվեցիր ինձ, և պատվիրեցիր, որ մնա ինձ հետ, նա ինձ տվեց այն ծառի պտղից, և ես կերա:

19 Եվ ես՝ Տեր Աստվածս, ասացի կնոջը. Այս ի՞նչ է, որ դու արեցիր: Եվ կինն ասաց. Օձն ինձ ախաբեց, և ես կերա:

20 Եվ ես՝ Տեր Աստվածս, ասացի օձին. Որովհետև դու արեցիր սա, դու աանիծված կլինես բոլոր անասուններից և դաշտի բոլոր գազաններից առավել. փորիդ վրա դու կգնաս և հող կուտես կյանքիդ բոլոր օրերում.

21 Եվ ես թշնամություն կդնեմ քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև. և նա կջախջախի քո գլուխը, և դու կխայթես նրա կրունկը:

22 Կնոջը ես՝ Տեր Աստվածս, ասացի. Ես մեծապես կշատացնեմ քո ցավերն ու հղիությունը: աՑավով զավակներ կբերես և դեպի ամուսինդ կլինի քո փափագը, և նա կկառավարի քեզ:

23 Եվ Ադամին ես՝ Տեր Աստվածս, ասացի. Որովհետև դու ականջ դրեցիր կնոջդ ձայնին, և կերար ծառի պտղից, որի համար պատվիրեցի քեզ՝ ասելով. Դու չպետք է ուտես դրանից, անիծված կլինի հողը քո պատճառով. նեղությամբ կուտես դրանից կյանքիդ բոլոր օրերում:

24 Նաև փուշ ու տատասկ առաջ կբերի այն քեզ համար, և դու կուտես դաշտի խոտը:

25 Երեսիդ աքրտինքով հաց կուտես, մինչև որ վերադառնաս հողին,– քանզի անկասկած պիտի մեռնես,– քանզի դրանից էիր դու վերցվել. քանզի բհող էիր և դեպի հողը պիտի վերադառնաս:

26 Եվ Ադամն իր կնոջ անունը կոչեց Եվա, որովհետև նա եղավ բոլոր կենդանիների մայրը. քանզի ես՝ Տեր Աստվածս, այդպես կոչեցի առաջինին բոլոր կանանցից, որոնք աշատ են:

27 Ադամի համար, և նաև իր կնոջ համար, ես՝ Տեր Աստվածս, կաշվից հանդերձներ պատրաստեցի և ահագցրեցի նրանց:

28 Եվ ես՝ Տեր Աստվածս, ասացի իմ Միածնին. Ահա, ամարդը դարձել է մեզանից մեկը՝ բգիտենալով բարին և չարը. և արդ, որ չլինի թե նա առաջ մեկնի իր ձեռքը և գճաշակի նաև կյանքի դծառից, և ուտի ու ապրի հավիտյան,

29 Ուստի, ես՝ Տեր Աստվածս, նրան կհանեմ աԵդեմի պարտեզից, որ նա մշակի հողը, որից վերցվել էր.

30 Քանզի, ինչպես ես՝ Տեր Աստվածս, ապրում եմ, ճիշտ այդպես իմ ախոսքերը ետ չեն դառնա իզուր, քանզի երբ դրանք դուրս են գալիս իմ բերանից, դրանք պետք է կատարվեն:

31 Այդպես, ես հանեցի մարդուն, և Եդեմի պարտեզի արևելքում աքերովբեներ կանգնեցրի և ամեն կողմ պտտվող բոցեղեն մի սուր՝ կյանքի ծառի ճանապարհը պահելու համար:

32 (Եվ սրանք են այն խոսքերը, որոնք ես ասացի իմ ծառա Մովսեսին, և դրանք ճշմարիտ են, ճիշտ ինչպես ես եմ կամենում. և ես ասացի դրանք քեզ: Տե՛ս, որ դրանք ցույց չտաս ոչ ոքի, մինչև որ ես չպատվիրեմ քեզ, բացի նրանցից, ովքեր հավատում են: Ամեն):