Աբրահամ 5
նախորդ հաջորդ

Գլուխ 5

Աստվածներն ավարտում են բոլոր բաների ստեղծման իրենց ծրագրումը – Նրանք իրագործում են Ստեղծումը՝ համաձայն իրենց ծրագրերի – Ադամն անուն է տալիս բոլոր կենդանի արարածներին:

1 Եվ այդպես, մենք կավարտենք երկինքներն ու երկիրը, և նրանց բոլոր զորքերը:

2 Եվ Աստվածներն իրար մեջ ասացին. աՅոթերորդ ժամանակում մենք կավարտենք մեր աշխատանքը, որի համար խորհրդակցեցինք. և յոթերորդ ժամանակում մենք կհանգստանանք բոլոր մեր գործերից, որոնց համար մենք խորհրդակցեցինք:

3 Եվ Աստվածներն ավարտեցին յոթերորդ ժամանակին, որովհետև յոթերորդ օրը նրանք պիտի ահանգստանային բոլոր գործերից, որոնց համար նրանք (Աստվածները) խորհրդակցեցին իրար մեջ, որ կազմավորեն. և բսրբագործեցին այն: Եվ այդպիսին էին նրանց որոշումները, այն ժամանակ, երբ նրանք խորհրդակցեցին իրար մեջ, որ կազմավորեն երկինքներն ու երկիրը:

4 Եվ Աստվածներն իջան ներքև և կազմավորեցին երկինքների և երկրի այս սերունդները, երբ դրանք կազմավորվեցին այն օրը, երբ Աստվածները կազմավորեցին երկիրն ու երկինքները,

5 Համաձայն այն ամենի, որ նրանք ասել էին դաշտի ամեն մի բույսի վերաբերյալ, անախքան դրանց երկրի վրա լինելը, և դաշտի ամեն խոտի վերաբերյալ, նախքան դրա աճելը. քանզի Աստվածներն անձրև դեռ չէին բերել երկրի վրա, երբ խորհրդակցել էին դրանք անել, և մարդուն դեռ չէին ձևավորել, որ մշակի հողը:

6 Բայց երկրից գոլորշի էր դուրս գալիս, և ջրում ողջ հողի երեսը:

7 Եվ աԱստվածները հողի բփոշուց կազմավորեցին մարդուն, և վերցրեցին նրա գոգին (այսինքն՝ մարդու ոգին), և դրեցին այն նրա մեջ. և նրա ռնգերում շնչեցին կյանքի շունչը, և մարդը դարձավ կենդանի դհոգի:

8 Եվ Աստվածները մի պարտեզ տնկեցին արևելքի կողմը՝ աԵդեմում, և այնտեղ դրեցին մարդուն, որի ոգին նրանք դրել էին այն մարմնի մեջ, որը նրանք կազմավորել էին:

9 Եվ հողից Աստվածներն աճեցրին ամեն ծառ, որը հաճելի է մարդու աչքին և օգտակար է սննդի համար. նաև կյանքի ածառը՝ պարտեզի մեջտեղում, և բարին ու չարը գիտենալու ծառը:

10 Եդեմից մի գետ էր հոսում՝ պարտեզը ջրելու համար, և այդտեղից այն բաժանվեց և դարձավ չորս գետի ակունք:

11 Եվ Աստվածները վերցրեցին մարդուն և դրեցին նրան Եդեմի պարտեզում, որ մշակի ու պահի այն:

12 Եվ Աստվածները պատվիրեցին մարդուն՝ ասելով. Պարտեզի ամեն ծառից ազատ կարող ես ուտել,

13 Բայց բարու և չարի գիտության ծառից՝ դու չպետք է ուտես դրանից. քանզի այն ժամանակ, երբ ուտես նրանից, դու անկասկած կմեռնես: Արդ, ես՝ Աբրահամս, տեսա, որ դա Տիրոջ աժամանակի համեմատ էր, որն ըստ բԿոլաբի ժամանակի էր. քանզի Աստվածներն Ադամին դեռևս չէին նշանակել նրա հաշվարկումը:

14 Եվ Աստվածներն ասացին. Եկեք մի լավ օգնական արարենք մարդու համար, քանզի լավ չէ, որ մարդը մենակ լինի, ուստի մենք մի լավ օգնական կկազմավորենք նրա համար:

15 Եվ Աստվածները խորը քուն բերեցին աԱդամի վրա. և նա քնեց, իսկ նրանք վերցրեցին նրա կողերից մեկը, և մսով ծածկեցին դրա տեղը.

16 Եվ այդ կողից, որն Աստվածները վերցրել էին մարդուց, նրանք կազմավորեցին ակնոջը, և նրան բերեցին մարդու մոտ:

17 Եվ Ադամն ասաց. Սա ոսկր է իմ ոսկրից, և մարմին՝ իմ մարմնից. արդ, նա կկոչվի Կին, որովհետև վերցվել է մարդուց.

18 Դրա համար, մարդ կթողնի իր հորն ու մորը, և ակհարի իր կնոջը, և նրանք կլինեն բմեկ մարմին:

19 Եվ նրանք երկուսն էլ մերկ էին, մարդը և իր կինը, և չէին ամաչում:

20 Եվ հողից՝ Աստվածները կազմավորեցին դաշտի ամեն գազան, և օդի ամեն թռչուն, և նրանց բերեցին Ադամի մոտ, որ տեսնեն, թե ինչպես կկոչի նրանց. և ինչպես որ Ադամն անվանեց ամեն մի կենդանի արարածի, այդպես պիտի լինի նրա անունը:

21 Եվ Ադամն անուն տվեց բոլոր անասուններին, երկնքի թռչուններին, դաշտի ամեն մի գազանին. և Ադամի համար՝ նրա համար օգնական գտնվեց: