ՎԵՐԱՏՊՈՒՄ ԱԲՐԱՀԱՄԻ ԳՐՔԻՑ
Թիվ 3
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Պատկեր 1: Աբրահամը՝ Փարավոնի գահին նստած, թագավորի բարեհաճությամբ, թագն իր գլխին, որը ներկայացնում է Քահանայությունը, որը խորհրդանշում է Երկնքի գլխավոր Նախագահությանը. արդարադատության և դատաստանի գայիսոնն իր ձեռքին:
Պատկեր 2: Փարավոն թագավորը, որի անունը տրված է նրա գլխավերևի գրերում:
Պատկեր 3: Խորհրդանշում է Աբրահամին Եգիպտոսում, ինչպես տրված է նաև 1-ին Վերատպման 10-րդ պատկերում:
Պատկեր 4: Եգիպտոսի թագավորի՝ Փարավոնի թագաժառանգը, ինչպես գրված է ձեռքի վերևում:
Պատկեր 5: Շուլեմը՝ թագավորի գլխավոր մատուցողներից մեկը, ինչպես ներկայացված է նրա գլխավերևի գրերում:
Պատկեր 6: Օլիմլահը՝ թագաժառանգին պատկանող ստրուկներից մեկը:
Թագավորի արքունիքում, Աբրահամը տրամաբանում է Աստղագիտության սկզբունքների վերաբերյալ: