Աբրահամ 4
նախորդ հաջորդ

Գլուխ 4

Աստվածները ծրագրում են երկրի ստեղծումը և դրա վրայի ողջ կյանքը – Ներկայացվում է ստեղծման վեցօրյա նրանց ծրագիրը:

1 ԵՎ ապա Տերն ասաց. Եկեք իջնենք ներքև: Եվ նրանք ասկզբում իջան ներքև, և նրանք, այսինքն՝ Աստվածները, բկազմավորեցին և ձևավորեցին երկինքներն ու երկիրը:

2 Եվ երկիրը, ձևավորվելուց հետո, դատարկ էր ու ամայի, որովհետև նրանք բացի երկրից ոչինչ չէին ձևավորել. և խավարն իշխում էր անդունդի երեսին, և Աստվածների Հոգին էր աթխսում ջրերի երեսին:

3 Եվ նրանք (Աստվածները) ասացին. Թող լինի լույս. և եղավ լույս:

4 Եվ նրանք (Աստվածները) ընդունեցին լույսը, քանզի այն պայծառ էր. և նրանք բաժանեցին լույսը, կամ այնպես արեցին, որ այն բաժանվի խավարից:

5 Եվ Աստվածները լույսը կոչեցին Ցերեկ, իսկ խավարը նրանք կոչեցին Գիշեր: Եվ եղավ այնպես, որ երեկոյից մինչև առավոտ նրանք կոչեցին գիշեր. և առավոտից մինչև երեկո, նրանք կոչեցին ցերեկ. և դա եղավ առաջինը, կամ սկիզբը նրա, որը նրանք կոչեցին ցերեկ ու գիշեր:

6 Եվ Աստվածներն ասացին նաև. Թող ահաստատություն լինի ջրերի մեջտեղը, և ջրերը ջրերից բաժանի:

7 Եվ Աստվածները հրամայեցին հաստատությանը, այնպես որ այն բաժանեց ջրերը, որոնք հաստատության տակ էին, այն ջրերից, որոնք հաստատության վրա էին. և եղավ այնպես, ինչպես նրանք հրամայեցին:

8 Եվ Աստվածները հաստատությունը կոչեցին աԵրկինք: Եվ եղավ այնպես, որ երեկոյից մինչև առավոտն էր, որ նրանք կոչեցին գիշեր. և եղավ այնպես, որ առավոտից մինչև երեկոն էր, որ նրանք կոչեցին ցերեկ. և դա երկրորդ բժամանակն էր, որ նրանք կոչեցին գիշեր ու ցերեկ:

9 Եվ Աստվածները հրամայեցին՝ ասելով. Թող երկնքի տակի աջրերը միասին հավաքվեն բմեկտեղ, և թող երկիրը ցամաք լինի. և եղավ այնպես, ինչպես նրանք հրամայեցին.

10 Եվ Աստվածները ցամաքը կոչեցին Երկիր. և ջրերի ժողովքը նրանք կոչեցին աՄեծ Ջրեր. և Աստվածները տեսան, որ դրանք հնազանդ էին:

11 Եվ Աստվածներն ասացին. Եկեք պատրաստենք երկիրը, որ աբուսականություն առաջ բերի. սերմ տվող բույս. իր տեսակի պես պտուղ տվող պտղատու ծառ, որի սերմն իր նմանությամբ աճում է երկրի վրա. և եղավ ճիշտ այնպես, ինչպես նրանք հրամայել էին:

12 Եվ Աստվածները կազմավորեցին երկիրը, որ կանաչ խոտ աճի իր իսկ սերմից, և բույսը բույս առաջ բերի իր իսկ սերմից, սերմ տալով իր տեսակի պես. և երկիրը ծառ առաջ բերի իր իսկ սերմից, տալով պտուղ, որի սերմը միայն առաջ կբերի նույն ծառը՝ իր տեսակի պես. և Աստվածները տեսան, որ դրանք հնազանդ էին:

13 Եվ եղավ այնպես, որ նրանք հաշվեցին օրերը. երեկոյից մինչև առավոտ, նրանք կոչեցին գիշեր. և եղավ այնպես, որ առավոտից մինչև երեկո նրանք կոչեցին ցերեկ. և դա երրորդ ժամանակն էր:

14 Եվ Աստվածները ալուսատուներ կազմավորեցին երկնքի հաստատության մեջ, և այնպես արեցին, որ դրանք բաժանեցին ցերեկը գիշերից. և կազմավորեցին դրանք նշանների ու եղանակների համար և օրերի ու տարիների համար.

15 Եվ կազմավորեցին դրանք՝ լույսի համար լինելու երկնքի հաստատության մեջ, որ լույս տան երկրին. և այդպես եղավ:

16 Եվ Աստվածները երկու մեծ լուսատուներ կազմավորեցին, ամեծ լուսատուն՝ ցերեկը կառավարելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերը կառավարելու համար. փոքր լուսատուի հետ նրանք դրեցին նաև աստղերը.

17 Եվ Աստվածները դրեցին դրանք երկնքի հաստատության մեջ, որ լույս տան երկրին, և կառավարեն ցերեկն ու գիշերը, և այնպես անեն, որ լույսը բաժանվի խավարից:

18 Եվ Աստվածները նայեցին այն բաներին, որոնց նրանք հրամայել էին, մինչև որ դրանք հնազանդվեցին:

19 Եվ եղավ այնպես, որ երեկոյից առավոտ էր, որ գիշեր էր. և եղավ այնպես, որ առավոտից մինչև երեկո էր, որ ցերեկ էր. և դա չորրորդ ժամանակն էր:

20 Եվ Աստվածներն ասացին. Եկեք պատրաստենք ջրերը, որ առատորեն առաջ բերեն զեռուններ, որոնք կյանք ունեն. և թռչուններ, որոնք կկարողանան թռչել երկրի վրա՝ երկնքի բաց հաստատության մեջ:

21 Եվ Աստվածները պատրաստեցին ջրերը, որ դրանք առաջ բերեն մեծ ակետեր, և ամեն կենդանի արարած, որ շարժվում է, որոնք ջրերը պետք է առատորեն առաջ բերեին նրանց տեսակի պես. և ամեն թևավոր թռչուն իր տեսակի պես: Եվ Աստվածները տեսան, որ նրանք հնազանդ կլինեն, և որ իրենց ծրագիրը լավն էր:

22 Եվ Աստվածներն ասացին. Մենք կօրհնենք նրանց, և այնպես կանենք, որ նրանք պտղաբեր լինեն և բազմանան, և լցնեն ջրերը ծովերի, կամ ամեծ ջրերի. և կբազմացնենք թռչուններին երկրի վրա:

23 Եվ եղավ այնպես, որ երեկոյից մինչև առավոտն էր, որ նրանք կոչեցին գիշեր. և եղավ այնպես, որ առավոտից մինչև երեկոն էր, որ նրանք կոչեցին ցերեկ. և դա եղավ հինգերորդ ժամանակը:

24 Եվ աԱստվածները պատրաստեցին երկիրը, որ կենդանի արարածներ առաջ բերի իրենց տեսակի պես, անասուններ և սողուններ, երկրի գազաններ իրենց տեսակի պես. և եղավ այնպես, ինչպես նրանք ասել էին:

25 Եվ Աստվածները կազմավորեցին երկիրը, որ գազաններ առաջ բերի իրենց տեսակի պես, և անասուններ՝ իրենց տեսակի պես, և երկրի վրա սողացող ամեն մի սողուն իր տեսակի պես. և Աստվածները տեսան, որ նրանք կհնազանդվեն:

26 Եվ Աստվածները ախորհուրդ արեցին միմյանց հետ և ասացին. Եկեք իջնենք ներքև և մարդ բձևավորենք մեր գպատկերով՝ մեր նմանությամբ. և մենք նրանց տիրապետություն կտանք ծովի ձկների վրա, և երկնքի թռչունների վրա, անասունների վրա, և ողջ երկրի վրա, և երկրի վրա սողացող ամեն մի սողունի վրա:

27 Այդպես, աԱստվածներն իջան ներքև, որ կազմավորեն մարդուն իրենց իսկ պատկերով, որ Աստվածների պատկերով ձևավորեն նրան, արու և էգ ձևավորեն նրանց:

28 Եվ Աստվածներն ասացին. Մենք կօրհնենք նրանց: Եվ Աստվածներն ասացին. Մենք այնպես կանենք, որ նրանք լինեն պտղաբեր և բազմանան, և լցնեն երկիրը, և տիրեն նրան, և իշխանություն ունենան ծովի ձկների վրա, և օդի թռչունների վրա, և երկրի վրա շարժվող ամեն կենդանու վրա:

29 Եվ Աստվածներն ասացին. Ահա, մենք նրանց կտանք ամեն սերմ տվող խոտ, որը կաճի երկրի երեսին, և ամեն ծառ, որը պտուղ ունի իր վրա. այո՛, ծառի պտուղը, սերմ տվող, մենք կտանք նրանց. այն ակերակուր կլինի նրանց համար:

30 Եվ երկրի ամեն գազանին, և օդի ամեն թռչունին, և ամեն մի սողունին երկրի վրայի, ահա, մենք կյանք կտանք նրանց, և նաև, մենք նրանց կտանք ամեն կանաչ խոտ, որպես կերակուր, և բոլոր այս բաներն այդպես կազմավորված կլինեն:

31 Եվ Աստվածներն ասացին. Մենք կանենք այն ամենը, ինչ ասացինք, և կկազմավորենք դրանք. և ահա, նրանք շատ հնազանդ կլինեն: Եվ եղավ այնպես, որ երեկոյից մինչև առավոտը նրանք կոչեցին գիշեր. և եղավ այնպես, որ առավոտից մինչև երեկոն նրանք կոչեցին ցերեկ. և նրանք հաշվեցին ավեցերորդ ժամանակը: