Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 17
նախորդ հաջորդ

Բաժին 17

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Օլիվեր Քաուդերիին, Դեյվիդ Ուիթմերին և Մարտին Հարրիսին, Ֆայեթում, Նյու Յորք, 1829թ. հունիսին, նախքան նրանց՝ փորագրված թիթեղները տեսնելը, որոնք պարունակում էին Մորմոնի Գրքի հիշատակարանը (History of the Church, 1.52–57): Ջոզեֆն ու իր դպիրը, Օլիվեր Քաուդերին, Մորմոնի Գրքի թիթեղների թարգմանությունից իմացել էին, որ երեք հատուկ վկաներ են նշանակվելու (տե՛ս Եթեր 5.2–4; 2 Նեփի 11.3; 27.12): Օլիվեր Քաուդերին, Դեյվիդ Ուիթմերը և Մարտին Հարրիսը մղվել էին ոգեշնչված ցանկությամբ՝ լինել երեք հատուկ վկաները: Մարգարեն հարցրեց Տիրոջը, և, որպես պատասխան, Ուրիմի ու Թումիմի միջոցով տրվեց այս հայտնությունը:

1–4՝ Հավատքով՝ Երեք Վկաները կտեսնեն թիթեղները և մյուս սրբազան իրերը. 5–9՝ Քրիստոսը վկայություն է բերում Մորմոնի Գրքի աստվածայնության մասին:

1 Ահա, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է վստահեք իմ խոսքին, որը, եթե անեք սրտի ողջ նվիրվածությամբ, դուք ակտեսնեք բթիթեղները, և նաև լանջապանակը, Լաբանի գսուրը, դՈւրիմն ու Թումիմը, որոնք սարի վրա տրվել էին Հարեդի եեղբորը, երբ նա զդեմառդեմ խոսեց Տիրոջ հետ, և էհրաշագործ ուղեցույցները, որոնք տրվել էին Լեքիին, մինչ նա անապատում էր, ըԿարմիր ծովի եզերքին:

2 Եվ ձեր հավատքով է, որ դուք պիտի տեսնեք դրանք, այսինքն՝ այն հավատքով, որն ունեին հին մարգարեները:

3 Եվ հետո, երբ դուք հավատք ձեռք բերեք և տեսնեք դրանք ձեր աչքերով, դուք պիտի ավկայեք դրանց մասին, Աստծո զորությամբ.

4 Եվ դուք պետք է դա անեք, որպեսզի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերը չկործանվի, որ այս աշխատանքով ես կարողանամ իրականացնել իմ արդար նպատակները մարդկանց զավակների համար:

5 Եվ դուք պետք է վկայեք, որ տեսել եք դրանք, ճիշտ ինչպես իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերն է տեսել. քանզի իմ զորությամբ է, որ նա տեսել է դրանք. և դա՝ իր հավատքի շնորհիվ:

6 Եվ նա թարգմանել է ագիրքը, այսինքն՝ այն բմասը, որը ես նրան պատվիրել եմ, և, ինչպես կենդանի է ձեր Տերն ու ձեր Աստվածը, այն ճշմարիտ է:

7 Ուստի, դուք ստացել եք միևնույն զորությունը, և միևնույն հավատքը, և միևնույն պարգևը, ինչպես նա.

8 Եվ, եթե դուք կատարեք իմ այս վերջին պատվիրանները, որոնք ես տվել եմ ձեզ, դժոխքի ադռները չպետք է հաղթեն ձեզ. քանզի իմ բշնորհը ձեզ համար բավական է, և վերջին օրը դուք գկբարձրացվեք:

9 Եվ ես՝ Հիսուս Քրիստոսս՝ ձեր աՏերն ու ձեր Աստվածը, ասել եմ ձեզ դա, որ կարողանամ իրականացնել իմ արդար նպատակները մարդկանց զավակների համար: Ամեն: