Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 131
նախորդ հաջորդ

Բաժին 131

Հրահանգներ՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի կողմից, Ռեյմուսում, Իլինոյս, 1843թ. մայիսի 16-ին և 17-ին (History of the Church, 5.392–393):

1–4՝ Սելեստիալ ամուսնությունն անհրաժեշտ պայման է ամենաբարձր երկնքում վեհացման համար. 5–6՝ Բացատրվում է, թե ինչպես են մարդիկ կնքվում հավերժական կյանքի համար. 7–8՝ Ոգին ամբողջությամբ նյութ է:

1 աՍելեստիալ փառքի մեջ կա երեք երկինք կամ աստիճան.

2 Եվ աամենաբարձրին հասնելու համար մարդ պետք է մտնի քահանայության այս կարգի մեջ [որն է՝ բամուսնության նոր և հավիտենական ուխտը].

3 Եվ եթե նա չմտնի, չի կարող հասնել դրան:

4 Նա կարող է մտնել մեկ ուրիշը, բայց դա նրա թագավորության վերջն է. նրա աաճը չի շարունակվի:

5 (1843թ. մայիսի 17) աՄարգարեական ավելի հաստատ խոսքը նշանակում է՝ մարդը գիտի, որ ինքը բկնքվել է գհավերժական կյանքի համար՝ հայտնությամբ ու մարգարեության ոգով, Սուրբ Քահանայության զորությամբ:

6 Անհնար է, որ մարդ ափրկվի բանգիտության մեջ:

7 Չկա աննյութական նյութ: աՈգին ամբողջությամբ նյութ է, բայց ավելի նուրբ, կամ մաքուր, և կարող է զանազանվել միայն ավելի բմաքուր աչքերով.

8 Մենք չենք կարողանում տեսնել այն. բայց երբ մեր մարմինները մաքրագործվեն, մենք կտեսնենք, որ այն ամբողջությամբ նյութ է: