Սուրբ գրություններ
3 Նեփի 11


Հիսուս Քրիստոսը ցույց տվեց իրեն Նեփիի ժողովրդին, երբ բազմությունն ի մի էր հավաքվել Լիառատ երկրում, և սովորեցրեց նրանց, և այս կերպ նա իրեն ցույց տվեց նրանց:

Ընդգրկելով 11–26 գլուխները ներառյալ:

Գլուխ 11

Հայրը վկայում է իր Սիրելի Որդու մասին – Քրիստոսը հայտնվում է և հրապարակում իր քավությունը – Մարդիկ շոշափում են վերքի տեղերը նրա ձեռքերի մեջ, և ոտքերին, և կողին – Նրանք աղաղակում են՝ Ովսա՜ննա – Նա բացատրում է մկրտության եղանակն ու ձևը – Հակառակության ոգին դևից է – Քրիստոսի վարդապետությունն է, որ մարդիկ հավատան, և մկրտվեն, և ստանան Սուրբ Հոգին: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

1 Եվ արդ եղավ այնպես, որ Նեփիի ժողովրդից մի մեծ բազմություն կար ի մի հավաքված տաճարի շուրջբոլորը, որը Լիառատ երկրում էր. և նրանք զարմանում ու հիանում էին միմյանց հետ, և ցույց էին տալիս մեկը մյուսին այն ամեծ և զարմանալի փոփոխությունը, որը տեղի էր ունեցել:

2 Եվ նրանք նաև խոսում էին այս Հիսուս Քրիստոսի մասին, որի մահվան վերաբերյալ տրվել էր անշանը:

3 Եվ եղավ այնպես, որ մինչ նրանք այսպես խոսում էին մեկը մյուսի հետ, նրանք լսեցին մի աձայն, կարծես այն երկնքից էր գալիս. և նրանք աչք ածեցին շուրջբոլորը, քանզի նրանք չհասկացան ձայնը, որ իրենք լսեցին. և այն կոպիտ ձայն չէր, ոչ էլ այն բարձր ձայն էր. այնուամենայնիվ, և չնայած այն մի բմեղմ ձայն էր, այն ներթափանցեց նրանց մեջ՝ այնպես, որ լսվեց մինչև նրանց սրտի խորքը, այնպես որ չկար նրանց մարմնի ոչ մի մաս, որին այն չստիպեր դողալ. այո, այն ներթափանցեց մինչև նրանց հոգու խորքը, և բոցավառեց նրանց սրտերը:

4 Եվ եղավ այնպես, որ նրանք կրկին լսեցին ձայնը, և նրանք չհասկացան այն:

5 Եվ կրկին՝ երրորդ անգամ նրանք լսեցին ձայնը և բացեցին իրենց ականջները՝ լսելու այն. և նրանց աչքերը ձայնին էին ուղղված. և նրանք սևեռուն նայում էին դեպի երկինքը, որտեղից գալիս էր ձայնը:

6 Եվ ահա, երրորդ անգամ, նրանք հասկացան ձայնը, որ նրանք լսեցին. և այն ասաց նրանց.

7 Ահա իմ աՍիրելի Որդին, բորից ես շատ գոհ եմ, որով ես փառավորեցի իմ անունը, լսե՛ք նրան:

8 Եվ եղավ այնպես, երբ նրանք հասկացան, նրանք կրկին հառեցին իրենց աչքերը վեր՝ դեպի երկինք. և ահա, նրանք ատեսան մի Մարդու՝ երկնքից իջնելիս. և նրա հագին մի ճերմակ պարեգոտ կար. և նա իջավ ու կանգնեց նրանց մեջտեղում. և ողջ բազմության աչքերն ուղղված էին նրա վրա, և նրանք չէին համարձակվում բացել իրենց բերանները, նույնիսկ մեկը մյուսի հետ, և չգիտեին, թե ինչ էր դա նշանակում, քանզի նրանք կարծեցին, թե դա մի հրեշտակ էր, որը հայտնվել էր նրանց:

9 Եվ եղավ այնպես, որ նա առաջ մեկնեց իր ձեռքը և խոսեց ժողովրդի հետ՝ ասելով.

10 Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը, ում մասին մարգարեները վկայել էին, որ պիտի գա աշխարհ:

11 Եվ ահա, ես եմ ալույսն ու կյանքն աշխարհի. և ես խմեցի այն դառը բբաժակից, որը Հայրը տվեց ինձ, և փառավորեցի Հորը՝ գվերցնելով ինձ վրա աշխարհի մեղքերը, որով ես ենթարկվեցի Հոր դկամքին, բոլոր բաներում, ի սկզբանե:

12 Եվ եղավ այնպես, որ երբ Հիսուսը խոսեց այս խոսքերը, ամբողջ բազմությունն ընկավ գետնին. քանզի նրանք հիշեցին, որ իրենց մեջ դա ամարգարեացել էին, որ Քրիստոսն իրեն պիտի ցույց տար նրանց՝ իր երկինք համբարձվելուց հետո:

13 Եվ եղավ այնպես, որ Տերը խոսեց նրանց հետ՝ ասելով.

14 Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ, որ դուք կարողանաք ամտցնել ձեր ձեռքն իմ կողը, և նաև, որ դուք կարողանաք բշոշափել բևեռների նշաններն իմ ձեռքերի ու իմ ոտքերի վրա, որ դուք կարողանաք իմանալ, որ ե՛ս եմ Իսրայելի գԱստվածը, և ամբողջ դերկրագնդի Աստվածը, և սպանվել եմ աշխարհի մեղքերի համար:

15 Եվ եղավ այնպես, որ բազմությունն առաջ եկավ, և մտցրեց իրենց ձեռքերը նրա կողը, և շոշափեց բևեռների նշանները նրա ձեռքերի ու նրա ոտքերի վրա. և դա նրանք արեցին, առաջ գալով մեկ առ մեկ, մինչև որ նրանք բոլորն առաջ եկան և տեսան իրենց իսկ աչքով, և շոշափեցին իրենց ձեռքերով, և իմացան անկասկած ու վկայեցին, որ աայդ նա էր, որի մասին գրվել էր մարգարեների կողմից, որ պիտի գար:

16 Եվ երբ նրանք բոլորն առաջ եկան և իրենք ականատես եղան, նրանք միաձայն աղաղակեցին՝ ասելով.

17 Ովսա՜ննա: Օրհնվա՜ծ լինի Բարձրյալ Աստծո անունը: Եվ նրանք ընկան ցած՝ Հիսուսի ոտքերի մոտ և աերկրպագեցին նրան:

18 Եվ եղավ այնպես, որ նա դիմեց աՆեփիին (քանզի Նեփին բազմության մեջ էր) և նա պատվիրեց նրան, որ նա առաջ գա:

19 Եվ Նեփին բարձրացավ ու առաջ եկավ, և խոնարհվեց Տիրոջ առաջ և համբուրեց նրա ոտքերը:

20 Եվ Տերը պատվիրեց նրան, որ նա բարձրանա: Եվ նա բարձրացավ և կանգնեց նրա առջև:

21 Եվ Տերն ասաց նրան. Ես տալիս եմ քեզ ազորություն, որ դու բմկրտես այս ժողովրդին, երբ ես կրկին համբարձվեմ երկինք:

22 Եվ կրկին Տերը կանչեց աուրիշների և ասաց նրանց նույն ձևով. և նա նրանց մկրտելու զորություն տվեց: Եվ նա ասաց նրանց. Այս կերպ դուք պիտի մկրտեք. և ձեր մեջ ոչ մի բվիճաբանություններ չպիտի լինեն:

23 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով որ ապաշխարի իր մեղքերից, ձեր ախոսքերի միջոցով, և բփափագի մկրտվել իմ անունով, այս կերպ պիտի դուք մկրտեք նրանց. Ահա դուք պիտի իջնեք և գկանգնեք ջրի մեջ, և իմ անունով պիտի դուք մկրտեք նրանց:

24 Եվ արդ ահա, սրանք են այն խոսքերը, որոնք դուք պիտի ասեք, կոչելով նրանց անունով՝ ասելով.

25 աԻշխանություն ունենալով Հիսուս Քրիստոսի կողմից տրված, ես մկրտում եմ քեզ անունով բՀոր և Որդու և Սուրբ Հոգու: Ամեն:

26 Եվ հետո դուք պիտի աընկղմեք նրանց ջրի մեջ, և կրկին դուրս բերեք ջրից:

27 Եվ այս ձևով դուք պիտի իմ անունով մկրտեք. քանզի ահա, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Հայրը և Որդին և Սուրբ Հոգին ամեկ են. և ես Հոր մեջ եմ, և Հայրը՝ իմ մեջ, և Հայրը և ես մեկ ենք:

28 Եվ ինչպես որ ես պատվիրել եմ ձեզ, այդպես պիտի դուք մկրտեք: Եվ ձեր մեջ չպիտի լինեն ավիճաբանություններ, ինչպես մինչև այժմ է եղել. ոչ էլ պիտի վիճաբանություններ լինեն ձեր մեջ՝ իմ վարդապետության կետերի վերաբերյալ, ինչպես մինչև այժմ է եղել:

29 Քանզի ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա, որ ունի ահակառակության ոգին, ինձանից չէ, այլ բդևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը՝ բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ:

30 Ահա, սա իմ վարդապետությունը չէ՝ բարկության դրդել մարդկանց սրտերը մեկմեկու դեմ. այլ այս է իմ վարդապետությունը, որ այդպիսի բաները պիտի վերացվեն:

31 Ահա, ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես կհրապարակեմ ձեզ իմ ավարդապետությունը:

32 Եվ այս է իմ ավարդապետությունը, և դա այն վարդապետությունն է, որը Հայրը տվել է ինձ. և ես բվկայում եմ Հոր մասին, և Հայրը վկայում է իմ մասին, և գՍուրբ Հոգին վկայում է Հոր և իմ մասին. և ես վկայում եմ, որ Հայրը պատվիրում է բոլոր մարդկանց, ամենուր, ապաշխարել և հավատալ ինձ:

33 Եվ, ով որ հավատում է ինձ և ամկրտվում, նույնը պիտի բփրկվի. այդ նրանք են, ովքեր պիտի գժառանգեն Աստծո արքայությունը:

34 Եվ ով որ չի հավատում ինձ և չի մկրտվում, նզովված պիտի լինի:

35 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս է իմ վարդապետությունը, և ես վկայում եմ դրա մասին Հոր կողմից. և ով որ ահավատում է ինձ, հավատում է նաև Հորը. և նրան Հայրը կվկայի իմ մասին, քանզի նա կայցելի նրան բկրակով և գՍուրբ Հոգով:

36 Եվ այսպես, Հայրը կվկայի իմ մասին, և Սուրբ Հոգին կվկայի նրան Հոր և իմ մասին. քանզի Հայրը և ես, և Սուրբ Հոգին, մեկ ենք:

37 Եվ կրկին ես ասում եմ ձեզ՝ դուք պետք է ապաշխարեք և ադառնաք ինչպես մի փոքր երեխա, և մկրտվեք իմ անունով, այլապես դուք ոչ մի կերպ չեք կարող ստանալ այս բաները:

38 Եվ կրկին ես ասում եմ ձեզ՝ դուք պետք է ապաշխարեք, և մկրտվեք իմ անունով, և դառնաք ինչպես մի փոքր երեխա, այլապես չեք կարող ոչ մի կերպ ժառանգել Աստծո արքայությունը:

39 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս է իմ վարդապետությունը՝ ով որ ակառուցում է սրա վրա, կառուցում է իմ վեմի վրա, և դժոխքի բդռները չպիտի հաղթեն նրանց:

40 Եվ ով որ կհայտարարի ավել կամ պակաս, քան այս, և հաստատի այն որպես իմ վարդապետություն, նույնը գալիս է չարից. և չի կառուցվում իմ վեմի վրա. այլ նա կառուցում է աավազե հիմքի վրա, և դժոխքի դռները բացված են՝ ընդունելու այդպիսիներին, երբ ջրհեղեղները գան և քամիները ծեծկեն նրանց:

41 Հետևաբար, առաջ գնացեք դեպի այս ժողովուրդը և հրապարակեք խոսքերը, որ ես խոսեցի, մինչև աշխարհի ծայրերը: