3 Նեփի 15
նախորդ հաջորդ

Գլուխ 15

Հիսուսը հայտարարում է, որ Մովսեսի օրենքը կատարվել է իրենով – Նեփիացիներն ուրիշ ոչխարներն են, որոնց մասին նա խոսեց Երուսաղեմում – Անօրինության պատճառով, Տիրոջ ժողովուրդը Երուսաղեմում, չգիտի Իսրայելի ցրված ոչխարների մասին: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

1 Եվ այժմ եղավ այնպես, որ երբ Հիսուսն ավարտեց այս խոսքերը, նա աչք ածեց շուրջբոլորը բազմության վրա, և ասաց նրանց. Ահա՛ դուք լսեցիք այն բաները, որոնք ես սովորեցրեցի, մինչև իմ Հոր մոտ համբարձվելը. ուստի, ով որ հիշի իմ այս խոսքերը և ակատարի դրանք, նրան ես բկբարձրացնեմ վերջին օրը:

2 Եվ եղավ այնպես, որ երբ Հիսուսն ասաց այս խոսքերը, նա զգաց, որ նրանց մեջ կային ոմանք, ովքեր ապշած էին ու զարմացած, թե ինչ էր կամենում նա Մովսեսի աօրենքի առնչությամբ. քանզի նրանք չէին հասկացել այն խոսքը, թե հին բաներն անցել են, և որ բոլոր բաները դարձել են նոր:

3 Եվ նա ասաց նրանց. Մի՛ ապշեք, որ ես ասացի ձեզ, որ հին բաներն անցել են, և որ բոլոր բաները դարձել են նոր:

4 Ահա, ես ասում եմ ձեզ, որ աօրենքը կատարվել է, որը տրված էր Մովսեսին:

5 Ահա, աես եմ նա, որ տվեց օրենքը, և ես եմ նա, որն ուխտեց իմ Իսրայել ժողովրդի հետ. ուստի օրենքն ինձանով կատարված է, քանզի ես եկել եմ՝ օրենքը բկատարելու. հետևաբար այն վերջանում է:

6 Ահա, ես աչեմ ջնջում մարգարեներին, քանզի այն ամենն ինչ չի կատարվել ինձանում, ճշմարիտ եմ ասում ձեզ, բոլորը պիտի կատարվի:

7 Եվ քանի որ ես ասացի ձեզ, որ հին բաներն անցել են, ես չեմ ջնջում այն, ինչ խոսվել է այն բաների վերաբերյալ, որոնք պիտի գան:

8 Քանզի աուխտը, որը ես արել եմ իմ ժողովրդի հետ, ամբողջը չի կատարվել. բայց օրենքը, որը տրված էր Մովսեսին, վերջանում է ինձանում:

9 Ահա, ես եմ աօրենքը, և բլույսը: Նայեք ինձ, և համբերեք մինչև վերջ, և դուք գկապրեք. քանզի նրան, որ դհամբերում է մինչև վերջ, ես հավերժական կյանք կտամ:

10 Ահա, ես տվել եմ ձեզ ապատվիրանները. ուստի, պահեք իմ պատվիրանները: Եվ այս է օրենքը և մարգարեները, քանզի նրանք ճշմարտացիորեն բվկայեցին իմ մասին:

11 Եվ այժմ եղավ այնպես, որ երբ Հիսուսը խոսեց այս խոսքերը, նա ասաց այն տասներկուսին, որոնց նա ընտրել էր.

12 Դուք իմ աշակերտներն եք. և դուք լույս եք այս ժողովրդի համար, ովքեր աՀովսեփի տան մի մնացորդ են:

13 Եվ ահա, այս է ձեր ժառանգության ահողը. և Հայրն է տվել դա ձեզ:

14 Եվ ոչ մի անգամ Հայրն ինձ չի տվել պատվիրան, որ ես դա աասեի ձեր եղբայրներին Երուսաղեմում:

15 Ոչ էլ երբևէ Հայրը պատվիրան է տվել, որ ես ասեի նրանց Իսրայելի տան ամյուս ցեղերի մասին, որոնց Հայրը տարել էր երկրից դուրս:

16 Այսքանն էր Հայրը պատվիրել ինձ, որ ես ասեի նրանց.

17 Որ ուրիշ ոչխարներ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց նույնպես ես պիտի բերեմ, և նրանք կլսեն իմ ձայնը. և կլինի մեկ հոտ և մեկ ահովիվ:

18 Եվ արդ, խստապարանոցության և անհավատության պատճառով նրանք աչհասկացան իմ խոսքը. ուստի Հոր կողմից ինձ պատվիրվեց այլևս նրանց ոչինչ չասել այս բանի վերաբերյալ:

19 Բայց, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Հայրը պատվիրել է ինձ, և ես ասում եմ ձեզ, որ դուք առանձնացվել եք նրանց միջից՝ նրանց անօրինության պատճառով. հետևաբար, նրանց անօրինության պատճառով է, որ նրանք չգիտեն ձեր մասին:

20 Եվ ճշմարիտ եմ ասում ձեզ կրկին, որ մյուս ցեղերին Հայրն առանձնացրել է նրանցից. և դա նրանց անօրինության պատճառով է, որ իրենք չգիտեն նրանց մասին:

21 Եվ ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք եք նրանք, ում մասին ես ասացի. աՈւրիշ ոչխարներ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց նույնպես ես պիտի բերեմ, և նրանք կլսեն իմ ձայնը. և կլինի մեկ հոտ և մեկ հովիվ:

22 Եվ նրանք չհասկացան ինձ, քանզի նրանք ենթադրեցին, որ դա ահեթանոսներն էին. քանզի նրանք չհասկացան, որ հեթանոսները պետք է բդարձի գային՝ նրանց քարոզելու միջոցով:

23 Եվ նրանք չհասկացան ինձ, երբ ես ասացի. նրանք կլսեն իմ ձայնը. և նրանք չհասկացան ինձ, որ ահեթանոսները երբևէ չեն լսի իմ ձայնը, որ ես չպիտի ինքս հայտնվեմ նրանց, բացի դա լինի բՍուրբ Հոգու միջոցով:

24 Բայց ահա, դուք և՛ լսեցիք աիմ ձայնը, և՛ տեսաք ինձ. և դուք իմ ոչխարներն եք, և դուք համարվում եք նրանց թվում, որոնց Հայրը բտվել է ինձ: