Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 14․ Դառնալ ազատիչներ Սիոն սարի վրա


Դաս 14

Դառնալ ազատիչներ Սիոն սարի վրա

Նախաբան

Տաճարային աշխատանքի միջոցով Տերը հնարավոր է դարձրել բոլորի համար, ովքեր մահացել են առանց Հիսուս Քրիստոսի ավետարանի իմացության, «վերադառնալ Աստծո ներկայություն, իսկ ընտանիքների համար՝ միանալ հավերժության համար» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129): Այս դասի ընթացքում ուսանողները կսովորեն, թե Եղիայի հոգին ինչպես է մեզ դրդում մասնակցել ընտանեկան պատմության աշխատանքին և դառնալ «ազատիչներ … Սիոն սարի վրա» (Աբդիա Ա․21

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 138․27-37, 58-59

Հիսուս Քրիստոսի ծառայությունը հոգիների աշխարհում

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե իրենց նախնիներից քանիսն են մահացել առանց ավետարանը լսելու կամ առանց փրկարար արարողությունները ստանալու։

Հիշեցրեք ուսանողներին, որ Փրկիչը մահանալուց հետո հայտնվեց մահացածների հոգիներին։ Այս այցելության մանրամասները, ինչպես տեսիլքում տեսավ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը (1838–1918), տրված է Վարդապետություն և Ուխտեր 138-ում։ (Նշեք, որ սա մի օրինակ է, թե ինչպես օգնեն ուսանողներին հասկանալ ենթատեքստը, երբ ուսումնասիրում են սուրբ գրությունները։)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 138․27-37 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Տերն արել հոգիների աշխարհում Իր ծառայության ընթացքում։

  • Ինչպե՞ս է Տերը ուղի պատրաստել մահացածների հոգիների փրկության համար: (Շեշտեք հետևյալ ճշմարտությունը․ Փրկիչը լիազորեց, հրահանգեց և նախապատրաստեց արդար հոգիներին քարոզել ավետարանը հոգևոր բանտում գտնվողներին։)

  • Համաձայն հատված 34-ի, ինչո՞ւ պետք է ավետարանի սկզբունքները քարոզվեն հոգևոր բանտում գտնվողներին։ (Բացատրեք, որ «դատվեին, ինչպես մարդիկ մարմնի մեջ» նշանակում է, որ Աստծո բոլոր զավակները՝ ողջերը կամ մահացածները, հնարավորություն կունենան ընդունելու ավետարանը և ստանալու փրկարար արարողությունները, որպեսզի բոլորը կարողանան դատվել նույն չափանիշների համաձայն։ Տես նաև ՎևՈւ 137․7-9:)

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 138․31, 58-59 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ պետք է անեն հոգիները, որոնց ավետարանը ուսուցանվել է հոգևոր աշխարհում, որպեսզի դառնան «փրկության ժառանգներ»։

  • Ըստ այդ հատվածների, ի՞նչ պետք է անեն մահացածների հոգիները, որպեսզի դառնան «փրկության ժառանգներ»։ (Օգնեք պարզաբանել այս սկզբունքը․ Երբ անհատներին հոգևոր բանտում ուսուցանվում է ավետարանի ուղերձը, նրանք կարող են ընտրել ապաշխարել և ընդունել արարողությունները, որոնք իրենց փոխարեն կատարվել են տաճարներում։)

Կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերով.

Նկար
Elder D. Todd Christofferson

«Ոմանք սխալ են հասկացել և ենթադրում են, որ մահացած հոգիները «մկրտվում են մորմոնական հավատքում առանց իրենց իմացության» կամ որ «այն մարդկանց վրա, ովքեր մի ժամանակ եղել են մեկ այլ հավատքի մեջ, մորմոնների հավատը կարող է հետադարձ ուժ կիրառել»։ Նրանք ենթադրում են, որ մենք ինչ-որ կերպ զորություն ունենք ուժ գործադրել հոգու վրա՝ հավատքին վերաբերող հարցերում։ Իհարկե, մենք չենք կարող։ Աստված ի սկզբանե մարդուն տվել է իր ազատ կամքի ընտրությունը։։ «Մահացածները, որոնք ապաշխարում են, պիտի փրկագնվեն՝ Աստծո տան արարողություններին հնազանդվելու միջոցով» [ՎևՈւ 138․58], սակայն միայն այն ժամանակ, երբ ընդունեն այդ արարողությունները» (“The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, Nov. 2000, 10)։

Հրավիրեք ուսանողներին բաժանվել զույգերի և բեմականացման միջոցով բացատրել ոչ-անդամին, թե ինչպես է Աստծո ծրագիրը հնարավորություն տալիս բոլոր անհատներին՝ ողջերին և մահացածներին, ընդունել ավետարանը և փրկարար արարողությունները։

Աբդիա Ա․21, Մաղաքիա Դ․5–6, Վարդապետություն և Ուխտեր 110․13–16, 128․18

Մենք պետք է դառնանք «ազատիչներ … Սիոն սարի վրա» (Աբդիա Ա․21)

Հրավիրեք ուսանողներին ցուցակ կազմել, թե ինչպես մենք կարող ենք մասնակցել ընտանեկան պատմության աշխատանքին։ (Գտնելով ընտանիքի անդամների անունները և դրանք տաճար տանելով, ընտանեկան նկարներ և պատմություններ հավաքելով և պահպանելով, տոհմածառ կազմելով և այլն։)

  • Ինչպե՞ս կարող է ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելն ազդել ընտանիքի մահացած անդամների հանդեպ մեր զգացմունքների վրա։

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել այդ զգացմունքների աղբյուրը, ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Elder David A. Bednar

« Երեց Ռասսել Մ. Նելսոնը սովորեցրել է, որ Եղիայի Ոգին «Սուրբ Հոգու դրսևորումն է, որ վկայում է ընտանիքի աստվածային էության մասին» (‘A New Harvest Time,’ Ensign, May 1998, 34)։ Սուրբ Հոգու այս հատկանշական ազդեցությունը մղում է մարդկանց ճանաչել, փաստաթղթավորել և գնահատել իրենց նախնիներին և ընտանիքի անդամներին՝ թե մահացած թե կենդանի։ Եղիայի Ոգին ներգործում է Եկեղեցում և Եկեղեցուց դուրս գտնվող մարդկանց վրա» («Զավակների սրտերը կդառնան», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 25)։

Կարող եք «Եղիայի Ոգին» արտահայտության հետևյալ սահմանումը գրատախտակին գրելու մասին.

Եղիայի Ոգին Սուրբ Հոգու դրսևորումն է, որի ազդեցությունն օգնում է մեզ ճանաչել, փաստաթղթավորել և գնահատել մեր ընտանիքի մահացած և կենդանի անդամներին։

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մաղաքիա Դ․5-6 հատվածները:

  • Համաձայն այս հատվածների, ինչպես է Եղիա մարգարեի խոստացված այցելությունը ներգործելու աշխարհի ընտանիքների և Տիրոջ փրկության աշխատանքի վրա վերջին օրերում։ (Հիշեցրեք ուսանողներին, որ հարություն առած Եղիան հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին 1836 թվականի ապրիլի 3-ին Կիրթլենդի Տաճարում և հաստատեց նրանց վրա Մելքիսեդեկյան Քահանայության կնքման բանալիները [տես ՎևՈւ 110․13–16]։)

  • Ի՞նչ է նշանակում, որ հայրերի և որդիների սրտերը կդառնան իրար։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Սմիթի (1805-44) բացատրությունն այս հատվածների վերաբերյալ.

Նկար
Prophet Joseph Smith

«Այժմ, դարձնել բառն այստեղ պետք է թարգմանվի կապել կամ կնքել։ Բայց ո՞րն է այս կարևոր առաքելության նպատակը, կամ ինչպե՞ս այն պետք է կատարվի: Բանալիները պիտի հանձնվեն, Եղիայի հոգին պիտի գա, … և Սրբերը գան որպես Սիոն սարի ազատիչներ [տես Աբդիա Ա. 21]:

Բայց ինչպե՞ս նրանք կարող են դառնալ ազատիչներ Սիոն Սարի վրա: Կառուցելով իրենց տաճարները, պատրաստելով իրենց մկրտության ավազանները և առաջ գնալով և ստանալով բոլոր արարողությունները … բոլոր իրենց նախնիների համար, ովքեր մահացած են և փրկագնել նրանց … և սրանում է շղթան, որը կապում է հայրերի սիրտը զավակներին և զավակների սիրտը հայրերին, որն իրականացնում է Եղիայի առաքելությունը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 502

  • Ըստ Ջոզեֆ Սմիթի խոսքերի, ի՞նչ դարձանք մենք, երբ տաճարային արարողություններ կատարեցինք մեր մահացած նախնիների համար։ (Ազատիչներ Սիոն սարի վրա:)

Ցուցադրեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (1910–2008) հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
President Gordon B. Hinckley

«Մենք բառիս բուն իմաստով դառնում ենք ազատիչներ Սիոն սարի վրա։ Ի՞նչ է դա նշանակում: Ճիշտ ինչպես մեր Քավիչը տվեց Իր կյանքը որպես զոհաբերություն ողջ մարդկության համար, և դա անելով դարձավ մեր Փրկիչը, նույնպես և մենք, փոքր չափով, երբ տաճարում ներգրավվում ենք փոխարինող աշխատանքում, դառնում ենք ազատիչներ նրանց համար, ովքեր գտնվում են վարագույրի մյուս կողմում, ովքեր չունեն զարգանալու ոչ մի միջոց, եթե միայն այստեղ՝ երկրի վրա գտնվողները նրանց փոխարեն չանեն ինչ-որ բան» (“Closing Remarks,” Ensign or Liahona, Nov. 2004, 105)։

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը կատարեց Քավություն մեզ համար։ Երբ մենք կատարում ենք փոխարինող արարողություններ նրանց համար, ովքեր մահացել են, մենք դառնում ենք «ազատիչներ Սիոն սարի վրա»։ «Սիոն սար» եզրույթը կարող է վերաբերել մի շարք վայրերի, ներառյալ՝ Աստծո երկնային քաղաքին կամ Նոր Երուսաղեմ քաղաքին (տես Եբրայեցիս ԺԲ․22, ՎևՈւ 76․66, 84․2–4, Գ Թագավորաց Ը․1

  • Ինչպե՞ս կարող է «ազատիչներ Սիոն սարի վրա» արտահայտության ըմբռնումը մեզ դրդել անելու ավելին, որպեսզի օգնենք մեր ընտանիքի մահացած և կենդանի անդամներին ստանալու տաճարային օրհնությունները։

Որպես քննարկման մաս, դուք կարող եք կիսվել Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերով.

Նկար
Elder D. Todd Christofferson

«Գտնելով մեր նախնիներին և նրանց համար կատարելով փրկող արարողություններ, որոնք նրանք չէին կարող կատարել, մենք վկայում ենք Հիսուս Քրիստոսի Քավության հասանելիության անսահմանության մասին։ Քրիստոսը «ամենի համար մեռաւ» [Բ Կորնթացիս Ե․15] (“The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, Nov. 2000, 10)։

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 128 բաժնում գրված է մի նամակ, որը Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրել է Սրբերին, որտեղ նա մեջբերել է Մաղաքիա Դ․5-6 հատվածները և ապա տվել է ոգեշնչված մեկնաբանություն այդ հատվածների վերաբերյալ։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 128․18 հատվածը: Խնդրեք նրանց ընդգծել Ջոզեֆ Սմիթի նշած այն պատճառները, թե ինչու մենք պետք է մասնակցենքմեր ընտանիքի մահացած անդամների փրկագնման աշխատանքին։ Ուսանողների բացահայտածը քննարկելուց հետո, քննարկեք հետևյալը․

  • Ինչպե՞ս կարող են մեր նախնիների համար փրկարար արարողություններ կատարելու ջանքերը փրկություն բերել նաև մեզ։

Գրատախտակին գրեք հետևյալ խոսքերը․ Գտնել, Տանել և Ուսուցանել։

Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչպես կարող են այս երեք բառերը նկարագրել այն քայլերը, որոնք մեզ խրախուսում են անել, երբ մենք կատարում ենք տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը։ (Համոզվեք, որ ուսանողները բացահայտում են հետևյալը․ Գտնել և պատրաստել անուններ տաճարային արարողությունների աշխատանքի համար, տանել այդ անունները տաճար և կատարել փոխարինող տաճարային արարողություններ այդ անհատների համար, ուսուցանել ուրիշներին անելու նույնը։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ օրհնությունները, որոնք գալիս են այս քայլերին հետևելուց, ցուցադրեք և ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը, կամ ցուցադրեք «Ընտանեկան Պատմության խոստացված օրհնությունները» տեսագրությունը (lds.org/topics/family-history/fdd-cook/blessings-video)։ Երբ ուսանողները կարդան կամ դիտեն, հրավիրեք նրանց փնտրել խոստացված օրհնությունները, որոնք գալիս են ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելուց։

Նկար
Elder David A. Bednar

«Ես հրավիրում եմ Եկեղեցու երիտասարդներին սովորել Եղիայի Ոգու մասին և զգալ այն: Ես խրախուսում եմ ձեզ սովորել, փնտրել ձեր նախնիներին և պատրաստել ձեր անձերը` լինելու փոխանորդ և կատարելու մկրտություններ Տիրոջ տանը ձեր մահացած ազգականների համար (տես ՎևՈւ 124.28–36): Եվ ես հորդորում եմ ձեզ օգնել այլ մարդկանց իմանալ իրենց ընտանիքի պատմությունները:

Եթե դուք հավատքով արձագանքեք այս հրավերին, ձեր սրտերը կդառնան դեպի հայրերը: … Ձեր սերն ու երախտագիտությունը ձեր նախնիների հանդեպ կմեծանան: Փրկչի մասին ձեր վկայությունը և դարձի ընթացքը կդառնան ավելի խորը ու հաստատուն: Եվ ես խոստանում եմ, որ դուք պաշտպանված կլինեք թշնամու սաստկացող ազդեցությունից: Մինչ դուք մասնակցեք այս սուրբ աշխատանքին և սիրեք այն, դուք պաշտպանված կլինեք ձեր երիտասարդության տարիներին և ձեր ողջ կյանքի ընթացքում» («Զավակների սրտերը կդառնան», 26–27):

  • Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր կատարում են ընտանեկան պատմության աշխատանքը։

Հարցրեք, թե արդյոք ուսանողներից մեկը կարող է կիսվել անձնական փորձառությամբ այն մասին, երբ օրհնություններ է ստացել ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելով։

  • Ձեզանից նրանք, ովքեր արարողություններ են կատարել նախնիների համար, ի՞նչ զգացողություններով կարող եք կիսվել այս սուրբ փորձառությանը մասնակցելու վերաբերյալ։

Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել իրենց ընտանեկան պատմությունը՝ օգտագործելով նյութերը, որոնք մատչելի են FamilySearch.org կայքում և առաջարկեք անհրաժեշտության դեպքում օգնության համար դիմել իրենց ծխի կամ ճյուղի ընտանեկան պատմության խորհրդատուին։ Խրախուսեք ուսանողներին կազմել ծրագիր, որպեսզի գտնեն իրենց նախնիների անունները, տանեն այդ անունները տաճար և կատարեն արարողություններ նրանց համար և ուսուցանեն ուրիշներին անելու նույնը։

Ուսանողի ընթերցարան