Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Ներածություն Հավերժական ընտանիք ուսուցչի ձեռնարկ (Կրոն 200)


Ներածություն Հավերժական ընտանիք ուսուցչի ձեռնարկ (Կրոն 200)

Ի՞նչ է ակնկալվում կրոնի ուսուցչից:

Ուսուցմանը պատրաստվելիս կարևոր է հասկանալ Սեմինարիայի և Կրոնի ինստիտուտի նպատակը.

«Մեր նպատակն է օգնել երիտասարդներին և երիտասարդ չափահասներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը, ապավինել դրանց, արժանի լինել տաճարային օրհնություններին, նախապատրաստվել և նախապատրաստել իրենց ընտանիքներին և մյուսներին՝ իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին» (Gospel Teaching and Learning: A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion [2012], x):

Ջանասիրաբար ապրելով ավետարանով , ձեր ուսանողներին ավետարանն արդյունավետ ուսուցանելով և պատշաճ կերպով դասը կամ ծրագիրը մատուցելով դուք կարող եք հասնել այդ նպատակին: Երբ դուք պատրաստվեք և ուսուցանեք ավետարանը, դուք կարժանանաք Սուրբ Հոգու ներգործությանը (տես ՎևՈւ 42․14):

Դուք հնարավորություն կունենաք օգնելու ուսանողներին սովորել Հոգով, որպեսզի նրանք կարողանան ամրացնել իրենց հավատքն ու խորացնել իրենց դարձը: Կարող եք օգնել ուսանողներին ձեռք բերել այդ ամենը՝ օգնելով նրանց բացահայտել, հասկանալ, զգալ ճշմարտությունը և դրա կարևորությունը, և կիրառել Հիսուս Քրիստոսի ավետարանի կարևոր վարդապետություններն ու սկզբունքները:

Ավետարանի ուսուցում և ուսանում ձեռնարկը կարևոր աղբյուր է ուսուցման գործընթացը հասկանալու և հաջողությամբ դասավանդելու համար:

Որո՞նք են այս դասընթացի նպատակները:

Այս դասընթացը՝ «Հավերժական Ընտանիք» (Կրոն 200) ձեռնարկը, ուսումնասիրում է ընտանիքի հիմնական դերը փրկության ծրագրում, ինչպես ուսուցանված է սուրբ գրություններում և մեր ժամանակների մարգարեների խոսքերում։ Դասընթացի վարդապետությունները, թեմաները և սկզբունքները հիմնականում վերցված են «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագրից (Ensign or Լիահոնա, նոյ. 2010, 129): Դասընթացի ժամանակ կուսումնասիրվեն, կքննարկվեն և կգնահատվեն ամուսնության և ընտանիքի վերաբերյալ հարցեր և խնդիրներ՝ ըստ Հիսուս Քրիստոսի ավետարանի համատեքստի։

Այս դասընթացը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ ուխտեր կապելու և օրհնություններ ստանալու միջև եղած կապն այս կյանքում և գալիք աշխարհում։ Կներկայացվեն և կքննարկվեն ամուսնությանը և ընտանիքին առնչվող վարդապետություն և սկզբունքներ, որպեսզի ուսանողները հասկանան, թե ինչպես են դրանք վերաբերում այսօրվա պայմաններին։ Ուսանողներն ավելի լավ կհասկանան, թե ինչու նրանք կարող են վստահել և հետևել մեր օրերի մարգարեների ուսմունքներին։

Ի՞նչ է ակնկալվում ուսանողներից:

Ինստիտուտի ավարտական վկայական ստանալու համար ուսանողները պետք է կարդան յուրաքանչյուր դասի սուրբ գրությունների հատվածները, գերագույն համաժողովի ելույթները և Ուսանողի ընթերցարան բաժնում տրված այլ նյութերը: Ուսանողները պետք է նաև բավարարեն հաճախելիության պահանջները և քննություն հանձնելիս բանիմացություն ցուցաբերեն ուսումնական նյութի վերաբերյալ:

Ինչպե՞ս են դասերը կառուցված այս ձեռնարկում:

Այս դասընթացը նախատեսված է մեկ կիսամյակի համար, և բաղկացած է 28 դասից՝ գրված 50-րոպեանոց դասաժամերի համար: Եթե ձեր դասարանը հանդիպում է շաբաթը երկու անգամ, յուրաքանչյուր դասաժամին ուսուցանեք մեկ դաս: Եթե ձեր դասարանը հանդիպում է շաբաթը մեկ անգամ 90-100 րոպեով, յուրաքանչյուր դասաժամի համար միացրեք և ուսուցանեք երկու դաս: Յուրաքանչյուր դասը բաղկացած է չորս բաժնից.

  • Ներածություն

  • Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Ուսուցանման առաջարկներ

  • Ուսանողի ընթերցարան

Ներածություն

Այս բաժինը հակիրճ ներկայացնում է դասի թեման և նպատակը:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Այս բաժինը առաջարկում է օժանդակ նյութեր, օրինակ՝ մեր օրերի մարգարեների և Եկեղեցու այլ ղեկավարների ուղերձներ, որոնք կօգնեն ձեզ ավելի խորը հասկանալ դասի ծրագրում ընդգրկված վարդապետությունները, սկզբունքները և ավետարանի ճշմարտությունները:

Ուսուցման առաջարկներ

Ուսուցման առաջարկներ բաժնում տրված են նյութեր, որոնք կօգնեն ձեզ իմանալ՝ ինչ ուսուցանել և ինչպես ուսուցանել (տես բաժիններ՝ 4.3.3 և 4.3.4, Ավետարանի ուսուցում և ուսանում ձեռնարկում): Առաջարկվող ուսումնական վարժությունները նախատեսված են օգնելու ուսանողներին բացահայտել, հասկանալ և կիրառել սրբազան ճշմարտությունները: Կարող եք օգտագործել որոշ կամ բոլոր առաջարկությունները՝ դրանք համապատասխանեցնելով ուսուցման ձեր անհատական ոճին և բավարարելով ձեր ուսանողների կարիքներն ու պայմանները: Ուսումնական նյութերը հարմարեցնելու համար հետևեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խորհրդին.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Նախագահ Փաքերը հաճախ է իմ ներկայությամբ ուսուցանել, որ նախ մենք ընդունում ենք, ապա հարմարեցնում: Եթե մենք խորապես ուսումնասիրում ենք տվյալ դասը, որը պետք է մատուցենք, ուրեմն կարող ենք հետևել Հոգուն այն հարմարեցնելու համար: Երբ մենք խոսում ենք այս ճկունության մասին, երբեմն գայթակղվում ենք սկսել հարմարեցնելուց և ոչ թե ընդունելուց: Սա հավասարակշռություն է: Սա մշտական խնդիր է: Սակայն նախ ընդունելու և ապա հարմարեցնելու մոտեցումը լավ եղանակ է ամուր հիմքի վրա կանգնելու համար» (“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion Satellite Broadcast, Aug. 7, 2012]; si.lds.org):

Այս դասընթացը ներառում է Եկեղեցու ղեկավարների ելույթներ, որոնք հավանաբար մատչելի են բազմաթիվ լեզուներով։ Ուսուցմանը պատրաստվելիս դուք կարող եք հարմարեցնել դասերը, օգտագործելով Եկեղեցու ղեկավարների այլ մատչելի ելույթներ, որոնք համապատասխանում են դասի թեմային։

Յուրաքանչյուր դասի ուսուցման առաջարկներ մասը պարունակում է թավ տառերով տպված առնվազն մեկ վարդապետություն կամ սկզբունք պարունակող նախադասություն: Երբ ուսանողները բացահայտեն վարդապետություններն ու սկզբունքները և կիսվեն իրենց սովորածով, նրանց խոսքը միգուցե տարբերվի ձեռնարկում տրված ձևակերպումից: Նման դեպքերում, ուշադիր եղեք, որ նրանց պատասխանները սխալ չհամարեք: Սակայն, եթե արտահայտված միտքը կարող էր ավելի ճշգրիտ լինել, զգուշորեն օգնեք պարզաբանել այն:

Այս ուսումնական ծրագիրը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ավետարանն ուսուցանելու և ուսանելու հիմունքները ներառել թեմատիկ դասընթացի մեջ (տես Gospel Teaching and Learning, 10, 23–31, 38–41)։ Առաջիկա ամիսներին Սեմինարիաները և Կրոնի Ինստիտուտները կհրատարակեն մի փաստաթուղթ, որը կոչվում է «Թեմատիկ ուսուցումը կրոնի ինստիտուտներում», որտեղ բացատրություններ կտրվեն այն մասին, թե ինչպես ներառել ավետարանն ուսուցանելու և ուսանելու հիմունքները թեմատիկ դասընթացի մեջ։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը նկարագրել է ավետարանը թեմաներով ուսումնասիրելու առավելություններից մի քանիսը.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Մինչ սուրբ գրությունները սկզբից մինչև վերջ կարդալը տալիս է հիմնական ընդհանուր գիտելիքներ, թեմատիկ ուսումնասիրությունը մեծացնում է մեր գիտելիքների խորությունը։ Հայտնությունների մեջ կապեր, օրինաչափություններ և թեմաներ փնտրելը ամրապնդում և ավելացնում է մեր հոգևոր գիտելիքը …, այն մեծացնում է մեր հեռանկարը և փրկության ծրագրի մեր հասկացողությունը։

Իմ կարծիքով կապեր, օրինաչափություններ և թեմաներ գտնելու համար ջանասիրաբար ուսումնասիրելը մի մասն է այն գործընթացի, որն անվանում ենք «սնվել» Քրիստոսի խոսքերով։ Այս մոտեցումը կարող է հոգևոր օրհնության մեծ դռներ բացել մեզ համար, Նրա հոգու միջոցով լուսավորել մեր հասկացողությունը, սուրբ գրությունների հանդեպ խորը երախտագիտություն առաջ բերել և հոգևոր պարտավորվածության այնպիսի աստիճան զարգացնել, որ հնարավոր չէ ձեռք բերել մեկ այլ միջոցով։ Նման որոնումը մեզ հնարավորություն է տալիս կառուցել մեր Քավիչի վեմի վրա և դիմակայել ամբարշտության քամիներին այս վերջին օրերում» (“A Reservoir of Living Water” [Brigham Young University fireside, Feb. 4, 2007], 3, speeches.byu.edu

Ուսանողի ընթերցանության նյութեր

Այս բաժնում թվարկվում են սուրբ գրությունների հատվածներ, Եկեղեցու ղեկավարների ելույթներ և այլ նյութեր, որոնք կխորացնեն տվյալ դասի թեմայի վերաբերյալ ուսանողի հասկացողությունը: Հանձնարարեք և խրախուսեք ուսանողներին ընթերցել այդ նյութերը նախքան դասին ներկայանալը: Այդ ոգեշնչված նյութերն ուսումնասիրելով նրանք ոչ միայն ավելի լավ կնախապատրաստվեն դասարանային քննարկումներին, այլև ավելի լայն և խորը պատկերացում կկազմեն դասընթացի թեմաների վերաբերյալ: Կիսամյակի սկզբում ուսանողներին տվեք Ուսանողի ընթերցարանի ողջ ցուցակը:

Ինչպե՞ս կարող եմ նախապատրաստվել ուսուցանելուն:

Ուսուցանելուն նախապատրաստվելիս Տերը կօգնի ձեզ: Պատրաստվելու ժամանակ օգտակար կլինի հետևյալ հարցերը տաք ինքներդ ձեզ.

  • Արդյո՞ք ես ձգտում եմ ապրել ավետարանով, որպեսզի ընկալունակ լինեմ Հոգուն իմ նախապատրաստությունների և ուսուցման ընթացքում։

  • Աղոթե՞լ եմ Սուրբ Հոգու առաջնորդությունը ստանալու համար:

  • Արդյոք ուսումնասիրե՞լ եմ հանձնարարված սուրբ գրությունների հատվածները և ընթերցանության օժանդակ նյութերը:

  • Կարդացե՞լ եմ ծրագիրը և պարզել, թե արդյոք կան բաներ, որոնք պետք է հարմարեցնեմ կամ համապատասխանեցնեմ իմ ուսանողների կարիքներին:

  • Ինչպե՞ս կարող եմ հետևել ուսանողներին հանձնարարված ընթերցումներին` հավաստիանալով, որ ուսանողներն առավելագույնն են քաղում դրանից:

  • Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ուսանողներից յուրաքանչյուրին լիարժեք մասնակցություն ունենալ դասին:

Հետևյալ առաջարկները նույնպես կարող են օգտակար լինել․

  • Խրախուսեք ուսանողներին յուրաքանչյուր դասից առաջ կարդալ հանձնարարված սուրբ գրությունների հատվածները և հոդվածները:

  • Համոզմունք հայտնեք, որ ուսանողները կկատարեն որպես սովորողներ իրենց դերը:

  • Ուսանողներին հաճախակի հնարավորություն տվեք իրենց խոսքերով բացատրել վարդապետությունները և սկզբունքները, կիսվել համապատասխան փորձով և վկայել այն մասին, ինչ գիտեն և զգում են:

  • Փոփոխեք ուսումնական վարժությունները և մոտեցումները յուրաքանչյուր դասի համար, ինչպես նաև մնացած օրերի համար:

  • Ստեղծեք ուսանելու մթնոլորտ, որը կհրավիրի Հոգին և որտեղ ուսանողները միմյանց սովորեցնելու և իրարից սովորելու հնարավորություն և պատասխանատվություն կունենան (տես ՎևՈւ 88.78, 122):

  • Դասընթացի ընթացքում դուք կգտնեք սուրբ գրությունների ուսումնասիրության որոշ հմտությունների հղումներ։ Օգտվեք այս հնարավորություններից՝ օգնելու համար ուսանողներին դառնալ ավելի ինքնավստահ սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունում և ավելի նվիրված՝ ողջ կյանքում սուրբ գրություններից սովորելուն։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Հավաստիացեք, որ կա բավարար մասնակցություն, որովհետև ուսանողի կողմից կիրառվող ազատ կամքը թույլ է տալիս, որ Սուրբ Հոգին ուսուցանի: Երբ ուսանողները կիսվում են ճշմարտություններով, այդ ճշմարտությունները հաստատվում են նրանց հոգում և ամրապնդում նրանց վկայությունը» ( “To Understand and Live Truth” [evening with Elder Richard G. Scott, Feb. 4, 2005], 3, si.lds.org):

Ինչպե՞ս կարող եմ հարմարեցնել դասերը հաշմանդամ ուսանողների համար:

Ուսուցմանը պատրաստվելիս հաշվի առեք հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին: Հարմարեցրեք վարժությունները և սպասելիքները, որպեսզի օգնեք նրանց հաջողության հասնել: Փնտրեք ուղիներ, որպեսզի օգնեք նրանց զգալ սիրված, ընդունված և ներառված։ Խրախուսեք վստահություն ձեռք բերել։

Լրացուցիչ մտքերի և աղբյուրների համար օգտվեք disabilities.lds.org կայքի Հաշմանդամության ռեսուրսներ էջից և Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների քաղաքականության ձեռնարկի «Հարմարեցված դասեր և ծրագրեր հաշմանդամ ուսանողների համար» բաժնից: