Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 26. Հաշվետու լինել Աստծո առաջ


Դաս 26

Հաշվետու լինել Աստծո առաջ

Նախաբան

Մարգարեներն ու առաքյալները նախազգուշացրել են, որ «ովքեր խախտում են մաքրաբարոյության ուխտերը, ովքեր բռնություն են գործադրում իրենց կողակցի կամ երեխաների հանդեպ, կամ թերանում ընտանեկան պարտականությունները կատարելիս, մի օր հաշվետու կլինեն Աստծո առջև» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129): Այս դասը հետազոտում է, թե ինչպես Աստծո օրենքի այս լուրջ խախտումները կբերեն հետևանքներ այս և հաջորդ կյանքում: Այն նաև շեշտում է, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը տալիս է հույս և բժշկություն ապաշխարողին:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս ԺԸ․1-6, Վարդապետություն և Ուխտեր 42.22–25, 93.39–44

Մաքրաբորոյության, բռնության, ուխտերը խախտելն ու ընտանեկան պարտականությունների կատարման ձախողումը

Հիշեցրեք ուսանողներին, որ նախորդ դասերի ժամանակ նրանք սովորեցին ընտանեկան կարևոր պարտականությունների մասին, ներառյալ հետևյալը․ (1) ամուսիններն ու կանայք պետք է սիրեն և հոգ տանեն միմյանց, (2) երեխաներին պետք է դաստիարակվեն սիրո և արդարակեցության մեջ և (3) ծնողները պետք է ապահովեն իրենց ընտանիքի կարիքները:

  • Ի՞նչ կպատահեր մի ընտանիքում, եթե կողակիցներն ու ծնողները անտեսեին այս պարտականությունները:

Որպեսզի օգնեք ուսանողներին հայտնաբերել, թե ինչ են ասել ժամանակակից մարգարեները ընտանեկան պարտականությունները կատարելու կարևորության վերաբերյալ, խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ պարբերություն 8-ը «Ընտանիք՝ hայտարարություն աշխարհին» փաստաթղթից: Շեշտեք հետևյալ սկզբունքը. «Այն անձինք, ովքեր խախտում են մաքրաբարոյության ուխտերը, ովքեր բռնություն են գործադրում իրենց կողակցի կամ երեխաների հանդեպ, կամ թերանում ընտանեկան պարտականությունները կատարելիս, մի օր հաշվետու կլինեն Աստծո առջև:

  • Ի՞նչ է նշանակում, որ անձինք, ովքեր կատարում են այս արարքները, հաշվետու կլինեն Աստծո առջև: (Դատաստանի Օրը մենք կկանգնենք Աստծո առջև և հաշվետու կլինենք Նրան այն մեղքերի համար, որոնցից չենք ապաշխարել, տես Հայտնություն Ի.11–15, 2 Նեփի 9.15–16:)

Կարդացեք Յոթանասունից Երեց Դենիս Բ. Նյունշվանդերի հետևյալ խոսքերը․

Նկար
Երեց Դենիս Բ. Նյունշվանդեր

«Մեր հաշվետու լինելն Աստծո առջև, որպես մեր Հայր և Արարիչ, ավետարանի ամենահիմնական դասերից մեկն է» («Աճելու ուղին», Ensign, Dec. 1999, 15):

  • Ինչպե՞ս է մեր գործերի համար Աստծո առջև հաշվետու լինելու սկզբունքը օգնում մեզ հոգեպես աճել:

Հետևյալ բառերը գրեք գրատախտակին որպես վերնագրեր երեք սյունակների համար․

Մաքրաբարոյության ուխտերի խախտում

Կողակցի կամ երեխայի հանդեպ բռնություն

Ընտանեկան պարտականությունների կատարման թերացում

Դասարանը բաժանեք երեք խմբի: Դասարանի մեկ երրորդին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42․22–25, մյուս մեկ երրորդին կարդալ Մատթեոս ԺԸ.1-6, իսկ վերջին մեկ երրորդին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.39–44: Խնդրեք ուսանողներին համապատասխանեցնել իրենց սուրբ գրության հատվածները գրատախտակի վրայի ճիշտ վերնագրին: Հանձնարարեք ուսանողներին գտնել այն խոսքերը և արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս օրինազանցությունների լուրջ բնույթի մասին: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք ներկայացնել իրենց սովորածը։ (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք սուրբ գրությունների հղումները համապատասխան վերնագրի ներքո:)

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են այս հատվածներում ուսուցանում այդ օրինազանցությունների լուրջ բնույթի մասին:

Մտածեք մատնանշել գրատախտակի վրայի յուրաքանչյուր վերնագիրը և հարցնել հետևյալ հարցերը կապված յուրաքանչյուր օրինազանցության հետ: Երբ ուսանողները խոսում են, գրեք նրանց պատասխանները յուրաքանչյուր վերնագրի ներքո:

  • Որո՞նք են որոշ դիրքորոշումները կամ վարվելակերպը, որոնք եթե չվերահսկվեն, կտանեն մարդուն գործելու այս օրինազանցությունը: (Օրինակ, պատասխանները կողակցի կամ երեխայի հանդեպ բռնության օրինազանցության համար կարող են ներառել՝ անհամբերությունը ուրիշների հանդեպ, միտումը քննադատելու ուրիշներին և տղամարդկանց կամ կանանց վերաբերյալ սխալ կարծրատիպերի հավատալը:)

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք որևէ մեկին, ով դրսևորում է այդպիսի դիրքորոշումներ կամ վարվելակերպ:

  • Ինչպե՞ս կարող է Եկեղեցու անդամը հաղթահարել այս դիրքորոշումները կամ վարվելակերպը: (Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, օգնեք նրանց հասկանալ, որ երբ մենք կիրառում ենք ավետարանի սկզբունքները, ինչպես օրինակ՝ ապաշխարությունը, Քրիստոսանման ծառայությունը, կարեկցանքը, համբերությունը և ներումը, մենք կարող ենք մեզ վրա հրավիրել Քավության բարենպաստ զորությունը:)

Բ Կորնթացիս Ե.17-21

Հուսացեք ապաշխարության, ներման և փոխվելու համար

Վկայեք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ապահովում է միջոցներ անձանց և ընտանիքների համար հաջողության հասնել և վայելել կյանքի առատություն: Սակայն, մենք բոլորս էլ կատարում ենք վատ ընտրություններ, և դրանցից մի քանիսը կարող են ունենալ հեռու գնացող ազդեցություններ մեր և ուրիշների վրա: Բարեբախտաբար կա հույս:

Բացատրեք, որ որոշ Եկեղեցու անդամներ զոհ են դարձվում ուրիշների կողմից, ինչպես օրինակ անհավատարիմ կողակցի կամ բռնացող կողակցի կամ ծնողի, և զոհերը մտահոգվում են, թե ինչ կարող են իրենք անել իրենց հանգամանքներում: Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Եթե դուք բռնության եք ենթարկվել, սատանան կձգտի համոզել ձեզ, որ լուծում չկա: Սակայն նա բացարձակապես գիտի, որ կա: Սատանան գիտի, որ բժշկությունը գալիս է Իր զավակների հանդեպ Երկնային Հոր անսասան սիրո միջոցով: Նա նաև հասկանում է, որ բժշկության զորությունը ներհատուկ է Հիսուս Քրիստոսի Քավությանը: Ուստի նրա ռազմավարությունն է անել հնարավոր ամեն ինչ՝ բաժանելու ձեզ ձեր Հորից և Նրա Որդուց: Մի թույլ տվեք, որ սատանան համոզի ձեզ, որ դուք օգնության սահմաններից դուրս եք» («Բժշկել բռնության ավերիչ հետևանքները» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 41):

  • Ինչո՞ւ է սատանան փորձում համոզել նրանց, ովքեր բռնության են ենթարկվել, հավատալ, որ չկա լուծում իրենց խնդիրներին:

  • Որո՞նք են հետևանքները, երբ մարդիկ հավատում են, որ չկա հույս կամ լուծում իրենց խնդիրներին:

Կիսվեք Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ վկայությամբ և խորհրդով:

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Ես վկայում եմ, որ գիտեմ լուրջ բռնության զոհերի, ովքեր Քավության զորության միջոցով հաջող ճանապարհորդություն են կատարել դեպի լիակատար բժշկումը: Իր սեփական մտահոգությունները Քավության բժշկող զորության հանդեպ հավատքի միջոցով լուծելուց հետո, մի երիտասարդ կին, ով դաժանորեն բռնության էր ենթարկվել իր հոր կողմից, խնդրեց ևս մեկ հարցազրույց ինձ հետ: Նա վերադարձավ մի մեծահասակ զույգի հետ: Ես զգացի, որ նա շատ խորապես էր սիրում այդ երկուսին: Նրա դեմքը ճառագում էր երջանկությունից: Նա սկսեց.«Երեց Սքոթ, սա իմ հայրն է: Ես սիրում եմ նրան: Նա մտահոգված է որոշ բաների վերաբերյալ, որոնք պատահել են իմ վաղ մանկության ընթացքում: Դրանք այլևս խնդիր չեն ինձ համար: Կարո՞ղ եք օգնել նրան: Փրկչի բժշկելու կարողության ինչպիսի՜ հզոր հաստատում : Նա այլևս չէր տառապում բռնության հետևանքներից, որովհետև նա ուներ համապատասխան ընբռնում Նրա Քավության վերաբերյալ, բավականաչափ հավատք և հնազանդ էր Նրա օրենքին: Երբ դուք գիտակցաբար ուսումնասիրում եք Քավությունը և գործադրում ձեր հավատքը, որ Հիսուս Քրիստոսը ունի զորություն բժշկելու, դուք կարող եք ստանալ նույն օրհնյալ սփոփանքը: …

«Բժշկումը կարող է սկսվել մի խորամիտ եպիսկոպոսի կամ ցցի նախագահի կամ մի իմաստուն մասնագետ խորհրդատուի կողմից: Եթե դուք ունենայիք ջարդված ոտք, դուք չէիք որոշի այն ինքներդ ուղղել: Լուրջ բռնության դեպքում ևս կարող է օգտակար լինել մասնագիտական օգնությունը» («Բժշկել բռնության ավերիչ հետևանքները» 40–42):

  • Ինչպե՞ս կարող էր Երեց Սքոթի ոգեշնչված խորհուրդն օգնել ինչ-որ մեկին, ով բռնություն էր տարել:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բոյդ Ք․ Փաքերի հետևյալ խոսքերը, և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Հիսուս Քրիստոսի ողորմածությունը և շնորհը չեն սահմանափակվում միայն նրանց համար, ովքեր մեղքեր են գործում, այլ տարածվում է հավերժական խաղաղության խոստումով բոլոր նրանց վրա, ովքեր կընդունեն և կհետևեն Նրան և Նրա ուսմունքները: Նրա ողորմածությունը հզոր բուժիչ ուժ է, նույնիսկ, անմեղ վիրավորների համար» («Մեր հույսի պատճառը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 7):

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Քավությունը հույս և բժշկություն տալիս: (Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, օգնեք նրանց հասկանալ հետևյալ սկզբունքը. Բոլոր նրանք, ովքեր հետևում են Հիսուս Քրիստոսին և նրա ուսմունքերին, կարող են ձեռք բերել բժշկություն և հավերժական խաղաղություն Նրա ողորմության և շնորհի միջոցով:)

Ուսուցանելու համար ուսանողներին, թե ինչպես Հիսուս Քրիստոսի Քավությունը կարող է օգնել անձանց, ովքեր բռնություն են գործադրում ուրիշների հանդեպ կամ վնասում նրանց այլ ուղիներով, միասին կարդացեք Բ Կորնթացիս Ե.17–21 հատվածները որպես դասարան:

  • Ի՞նչ է նշանակում դառնալ «նոր ստեղծուած» Քրիստոսում: (Հնարավոր պատասխանները ներառում են այն գաղափարը, որ ի պատասխան մեր ջանասեր հնազանդության Տիրոջ պատվիրաններին, Նա օրհնում է մեզ Հոգու պարգևներով, որոնք աստվածային հատկանիշներ են: Այս պարգևները առաջացնում են արմատական փոփոխություններ մեր մեջ, և մենք դառնում ենք նոր արարածներ, ովքեր ավելի նման են Աստծուն:)

  • Համաձայն հատված 21-ի, ինչե՞ս է այս տեղի ունենում: (Հիսուսը բացարձակապես առանց մեղքի էր, բայց Նա վերցրեց Իր վրա մեր մեղքերը, որպեսզի մեր ապաշխարության պայմանով, մենք դառնանք արդարակյաց Նրա միջոցով: Նա դարձավ փոխարինող զոհաբերություն մեզ համար: Երբ մենք ապաշխարում ենք և ձգտում հետևել Նրա օրինակին, մենք կարող ենք մեզ վրա հրավիրել Նրա զորությունը՝ օգնելու մեզ դառնալ նոր արարածներ:)

  • Ո՞րն է իմաստը հաշտեցում բառի հատված 18-ում: («Հաշտեցումը մարդուն ազատելու գործընթացն է իր մեղքի և հոգևոր խավարի վիճակից և նրա վերականգնումը ներդաշնակության և միասնության վիճակի Աստվածության հետ: Դրա միջոցով Աստված և մարդն այլևս թշնամիներ չեն» (Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:422):

Ուսանողներին հարցրեք, թե նրանք արդյոք գիտեն որևէ անձանց, ովքեր զգացել են հույս և բժշկություն, որը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Հրավիրեք մի քանի ուսանողների` դասարանի հետ կիսվել իրենց օրինակներով, եթե նրանք հարմար զգան և եթե օրինակները խիստ անձնական չեն:

Կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերով.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ես չգիտեմ, թե ով է այս վիթխարի լսարանում այսօր կարիք զգում լսելու ներման ուղերձը, որը ներհատուկ է [այգու մշակների առակում, տես Մատթեոս Ի.1–15], բայց որքան էլ կարծում եք, որ ուշացել եք, որքան էլ կարծում եք, որ բաց եք թողել հնարավորությունները, որքան էլ որ շատ սխալներ գործած լինեք՝ ըստ ձեզ, կամ կարծում եք, թե տաղանդներ չունեք, կամ տնից և ընտանիքից ու Աստծուց հեռացած եք զգում, ես վկայում եմ, որ դուք չեք հեռացել աստվածային սիրո հասանելիությունից: Ձեզ համար հնարավոր չէ սուզվել ավելի խորը, քան Քրիստոսի Քավության անսահման լույսն է շողում: …

Այսպիսով, եթե դուք ուխտեր եք կապել, պահեք դրանք: Եթե դուք չեք կապել դրանք, կապեք: Եթե դուք կապել եք և խախտել դրանք, ապաշխարեք և նորոգեք դրանք: Երբեք խիստ ուշ չէ, քանի դեռ այգու Տերն ասում է, կա ժամանակ: Խնդրում եմ լսեք Սուրբ Հոգու հուշումը, որն ասում է ձեզ հենց հիմա, այս իսկ պահին, որ դուք պետք է ընդունեք Տեր Հիսուս Քրիստոսի քավող պարգևը և վայելեք Նրա գործին ընկերակցելը» («Այգու մշակները» Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 33):

Հրավիրեք ուսանողներին արձանագրել, թե ինչ է Սուրբ Հոգին հաստատել իրենց այսօր:

Ուսանողի ընթերցարան