Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 28. Աջակցել ընտանիքին որպես հասարակության հիմնական միավոր


Դաս 28

Աջակցել ընտանիքին որպես հասարակության հիմնական միավոր

Նախաբան

Ժամանակակից մարգարեները հայտարարել են. «Մենք դիմում ենք պատասխանատու քաղաքացիներին և կառավարության պաշտոնյաներին ամենուր, որպեսզի պայմաններ ստեղծեն ևմիջոցառումներ անցկացնեն ուղղված ընտանիքների, որպես հասարակության հիմնական միավորների, պահպանմանն ու ամրապնդմանը» («Ընտանիք` հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129)։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես նրանք կարող են հետևել և պաշտպանել այս մարգարեական խորհուրդը:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Ալմա 43.9, 30, 45, 48

Մեր պարտականությունն է պաշտպանել ընտանիքի վարդապետությունը և բարոյական հիմքերը

Նախապատրաստեք ուսանողներին այս դասի համար՝ նրանց ասելով, որ այն կենտրոնանում է մեր ընտանիքը պաշտպանելու մեր պատասխանատվության վրա: Կիսվեք Յոթանասունից Երեց Բրյուս Դ. Փորթերի հետևյալ մտքով․

Նկար
Երեց Բրյուս Դ. Փորթեր

Եկեղեցին փոքրիկ հաստատություն է համեմատած աշխարհի հետ ընդհանրապես: Այնուամենայնիվ, Վերջին Օրերի Սրբերը, որպես ժողովուրդ չպետք է թերագնահատենք մեր օրինակի ուժը, ոչ էլ՝ հասարակական կարծիքը համոզելու մեր կարողությունը, բացասական միտումներին հակազդելը, կամ որոնող հոգիներին՝ դարպասից ներս մտնելու և Տիրոջ ընտրած ուղով քայլելու հրավերը: Մենք պարտավոր ենք տրամադրենք մեր լավագույն ջանքերը, համագործակցելով համամիտ մարդկանց և հաստատությունների հետ՝ պաշտպանելու ընտանիքը և բարձրացնելու նախազգուշացնող և հրավիրող ձայն դեպի աշխարհը» («Պաշտպանել ընտանիքն անհանգիստ աշխարհում», Ensign, June 2011, 18):

  • Ինչպիսի՞ն են ձեր մտքերը այսօրվա աշխարհում ընտանիքը պաշտպանելու Վերջին Օրերի Սրբերի պարտականության վերաբերյալ:

Պատմեք ուսանողներին, որ տարբեր ժամանակներում Նեփիացիներն իրենց կրոնական ազատությունները և ընտանեկան արժեքները սպառնալիքի տակ էին համարում Լամանացիների կողմից: Ուսումնասիրելով նրանց փորձառությունները, մենք կարող ենք սովորել սկզբունքներ, որոնք կարող ենք նմանեցնել մեր օրերին: (Սուրբ գրությունները մեզ վերագրելը սուրբ գրություններն ուսումնասիրելու հմտություն է, որը դուք կարող եք շեշտել այս դասի ժամանակ:) Բացատրեք, որ Նեփիացիների փորձառություններից մեկը արձանագրված է Ալմա 43-ում:

Գրեք Ալմա 43.9, 30, 45, 48 գրատախտակին և խնդրեք ուսանողներին որոնել խոսքեր և արտահայտություններ, որոնք կօգնեն մեզ հասկանալ ընտանեկան արժեքներն ու կրոնական ազատությունները պաշտպանելու կարևորությունը այսօրվա աշխարհում: Առաջարկեք ուսանողներին, որ նրանք նշեն այս խոսքերն ու արտահայտությունները:

  • Ո՞ր խոսքերն ու արտահայտություններն են ցույց տալիս մեր ընտանեկան արժեքներն ու կրոնական ազատությունները պաշտպանելու կարևորությունը: Ի՞նչ սկզբունք սովորեցիք մեր ընտանեկան արժեքներն ու կրոնական ազատությունները պաշտպանելու կարևորության մասին: (Պատասխանները պետք է ընդգրկեն հետևյալ սկզբունքը. Մենք սրբազան պարտականություն ունենք պաշտպանելու և աջակցելու մեր ընտանեկան արժեքներն ու կրոնական ազատությունները:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր Եկեղեցու անդամների համար աջակցել և պաշտպանել ընտանիքը իրենց համայնքներում:

  • Ինչպե՞ս կարող ենք աջակցել և պաշտպանել ընտանիքը օգտագործելով զանգվածային լրատվամիջոցները:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ. Թոմ Փերիի (1922-2015) հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Լ. Թոմ Փերի

«Մենք ուզում ենք, որ մեր ձայնը լսվի բոլոր կեղծիքի և երկընտրանքային կենսակերպերի դեմ, որոնք ուզում են դուրս մղել ընտանեկան կազմակերպությունը, որն Աստված Ինքն է հիմնադրել: Մենք նաև ուզում ենք, որ մեր ձայնը լսվի հաստատելիս այն ուրախությունն ու կայացումը, որն ավանդական ընտանիքներն են բերում: Մենք պետք է շարունակենք արտահայտել մեր կարծիքը ողջ աշխարհով մեկ՝ հռչակելով, թե ինչու ամուսնությունն ու ընտանիքը այդքան կարևոր են, ինչու ամուսնությունն ու ընտանիքն իրոք իսկապես նշանակություն ունեն և թե ինչո՞ւ այն միշտ նշանակություն կունենա» («Ինչո՞ւ են կարևոր ամուսնությունն ու ընտանիքն ամբողջ աշխարհում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 42):

  • Համաձայն Երեց Փերիի, ինչ պետք է մենք հայտարարենք ընտանիքի մասին:

  • Ի՞նչ եք դուք նկատել ուրիշներին անելիս՝ կանգնելու և հաստատելու ընտանիքի կարևորությունը կամ պաշտպանելու ընտանիքը հարձակումներից: (Նշեք, որ ընտանիքը պաշտպանելը ներառում է ուժեղ ընտանիք ստեղծելը, ինչպես նաև հասարակավ ընտանիքը պաշտպանելը անհրաժեշտության դեպքում:)

Կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի կողմից պատմած հետևյալ փորձառությամբ.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Վերջերս, ես զրուցում էի Միացյալ Նահանգներից դափնի խմբին պատկանող մի աղջկա հետ: Ես մեջբերում կանեմ նրա նամակից.

«Այս անցած տարի իմ ընկերներից ոմանք Facebook-ում սկսեցին դնել իրենց դիրքորոշումը ամուսնության վերաբերյալ: Շատերը կողմնակից էին համասեռ ամուսնությանը, և մի քանի ՎՕՍ երիտասարդներ արտահայտել էին իրենց «հավանությունը» իրենց հայտարարություններում: Ես ոչ մի մեկնաբանություն չարեցի:

Որոշեցի ավանդական ամուսնության մասին իմ համոզմունքը հայտնել խելամիտ ձևով:

Իմ նկարին ես ավելացրեցի հետևյալ միտքը․ «Ես հավատում եմ տղամարդու և կնոջ միջև ամուսնությանը»: Գրեթե վայրկենապես ես սկսեցի ստանալ ուղերձներ: «Դուք եսասեր եք»։ «Դուք դատապարտող եք»։ Մեկը համեմատեց ինձ ստրկատիրոջ հետ: Եվ ես ստացա այս նամակը իմ լավ ընկերոջից, ով Եկեղեցու ուժեղ անդամ է. «Դու պետք է ժամանակի հետ քայլես: Իրավիճակները փոխվում են և դու նույնպես պետք է փոխվես»։

«Ես չսկսեցի վիճաբանել,- ասաց նա,- բայց և չհանեցի իմ հայտարարությունը»։

Նա եզրափակում է. «Երբեմն, ինչպես Նախագահ Մոնսոնն է ասում, «Դու ստիպված ես մենակ կանգնել»։ Հուսով եմ, որպես երիտասարդներ, մենք կկանգնենք միասին` լինելով հավատարիմ Աստծուն և Նրա ապրող մարգարեների ուսմունքներին» («Հոգևոր պտտահողմեր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 19–20):

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել ընտանիքին աջակցելիս և պաշտպանելիս:

  • Ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել ձեր խոսքերը կամ գործողությունները ուրիշների վրա:

Վկայեք, որ մենք կարող ենք ունենալ դրական ազդեցություն մեր համայնքների և հետագայում մեր Երկնային Հոր ծրագրի նպատակների վրա, երբ մենք աջակցում ենք և պաշտպանում միջոցառումները, որոնք ամրացնում են ընտանիքները:

Ալմա 46.10–13, 16, 48.7–13

Պաշտպանել ընտանիքը Աստծո օգնությամբ և հարգանքով հանդեպ ուրիշները

Պատմեք ուսանողներին, որ Ալմայի 46 և 48 գլուխներում Նեփիացիները կրկին Լամանացիների կողմից սպառնալիքի տակ էին: Դասարանը բաժանեք երկու մասի: Դասարանի մի կեսին հանձնարարեք կարդալ Ալմա 46.10–13, 16 հատվածները, իսկ մյուս կեսին ուսումնասիրել Ալմա 48.7-13-ը: Խնդրեք ուսանողներին նշել, թե ինչպես մենք կարող ենք հետևել զորավար Մորոնիի օրինակին՝ համապատասխան ուղիներով աջակցելով միջոցառումներին, որոնք պահպանում են և ամրացնում ընտանիքը: Բավարար ժամանակ անց օգնեք ուսանողներին նմանեցնել այս հատվածները մեր օրերին՝ ուղղելով հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարող ենք Ամաղիկիայի և նրա հետևորդների ջանքերը նմանեցնել նրանց ջանքերին, ովքեր այսօր հարձակվում են ընտանիքի վրա:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Մորոնի Զորապետի օրինակից: (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սկզբունքը. Երբ մենք որոնում ենք Աստծո օգնությունը և ձգտում բոլոր մեր սեփական ռեսուրսներն օգտագործել, մենք կստանանք իմաստություն և ուժ՝ պաշտպանելու մեր ընտանիքները, մեր կրոնը և մեր ազատությունները:)

  • Որո՞նք են այն պատշաճ ուղիները, որոնցով մենք կարող ենք աջակցել միջոցառումներին՝ ամրացնելու և պաշտպանելու ընտանիքները:

Նկատի ունեցեք օգտագործել Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (1910–2008) և Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ մտքերը՝ հավելում կատարելու նախորդ հարցի քննարկմանը.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Եկեք ներգրավվենք համայնքի բարի գործերում: Կարող են լինել իրավիճակներ, երբ լուրջ բարոյական հարցեր են ներքաշված լինում, մենք չենք կարող հենվել սկզբունքի հիմքերի վրա: Բայց այդպիսի դեպքերում մենք կարող ենք քաղաքավարի չհամաձայնվել առանց անդուր լինելու: Մենք կարող ենք ընդունել նրանց անկեղծությունը, ում դիրքորոշումները մենք չենք կարող ընդունել: Մենք կարող ենք խոսել ավելի շուտ սկզբունքների մասին, քան անձնավորությունների» (Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները [1997], 131).

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Երբ հավատացյալներն առաջ են քաշում իրենց դիրքորոշումները հասարակական հրապարկում, նրանք պետք է միշտ համբերատար լինեն նրանց կարծիքների և դիրքորոշումների հետ, ովքեր չեն կիսում իրենց համոզմունքները: Հավատացյալները պետք է միշտ խոսեն սիրով և դրսևորեն համբերություն, ըմբռնում և կարեկցանք իրենց հակառակորդների հանդեպ: Քրիստոնյա հավատացյալները իրենց մերձավորներին սիրելու (տես Ղուկաս Ժ.27) և ներելու հրամանի ներքո են (տես Մատթեոս ԺԸ.21–35): Նրանք պետք է նաև հիշեն Փրկչի ուսմունքը, «օրհնելու նրանց, ովքեր անիծոում են [իրենց], և բարի անեն նրանց, ովքեր ատում են [իրենց] և աղոթք անեն նրանց համար, ովքեր չարչարում են [իրենց] և հալածում [իրենց]» (Մատթեոս Ե.44)» (Դալլին Հ. Օուքս, «Հավասարակշռելով ճշմարտությունն ու հանդուրժողականությունը», Ensign, Feb. 2013, 30–31):

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս դուք կարող եք կիրառել այն սկզբունքները, որոնք ուսուցանվել են Նախագահ Հինքլիի և Երեց Օուքսի կողմից:

Շեշտեք հետևյալ սկզբունքը. Երբ մենք առաջ ենք քաշում միջոցներ՝ պաշտպանելու և ամրացնելու ընտանիքը, մենք պետք է հարգանք ցուցաբերենք մյուսների հանդեպ և համբերատարություն նրանց կարծիքների հանդեպ:

Առաջ քաշել միջոցներ, որոնք ամրացնում են ընտանիքը

Ցուցադրեք հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Մենք դիմում ենք պատասխանատու քաղաքացիներին և կառավարության պաշտոնյաներին ամենուր, որպեսզի պայմաններ ստեղծեն ևմիջոցառումներ անցկացնեն ուղղված ընտանիքների, որպես հասարակության հիմնական միավորների, պահպանմանն ու ամրապնդմանը» («Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129):

Ասեք ուսանողներին, որ 2015թ. հունվարին, Եկեղեցու ղեկավարները կազմակերպեցին պաշտոնական մամլո ասուլիս, որի ժամանակ նրանք կոչ արեցին կառավարության պաշտոնյաներին սահմանել օրենքներ, որոնք կպաշտպանեն կրոնական ազատությունները և կպահպանեն ընտանիքի սրբությունը: Բացատրեք, որ չնայած Եկեղեցու ղեկավարները առանձնապես դիմում էին կրոնական ազատությունների պաշտպանության համար այս հայտարարության մեջ, նրանց խոսքերը վերաբերում են նաև ընտանեկան արժեքների պաշտպանությանը: Շատ կրոնական ազատություններ ուղղակիորեն կապված են ընտանիքի հետ, ինչպես օրինակ ամուսնության սրբությունը:

Ուսանողների հետ կիսվեք Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ մտքով, որպես ամփոփագիր այն բաների, որոնք ներկայացվեցին այդ մամլո ասուլիսում.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Եկեղեցին պնդում է հետևյալ սկզբունքները, որոնք հիմնված են Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա և արդար են բոլորի համար, այդ թվում նաև հավատացյալ մարդկանց համար.

1. Մենք պահանջում ենք յուրաքանչյուրի համար Աստծո կողմից և սահմանադրությամբ տրված՝ համաձայն իրենց հավատքի, իրենց սեփական խղճի թելադրանքով , առանց ուրիշների առողջությանը կամ անվտանգությանը վնասելու ապրելու իրավունքը:

2. Մենք գիտակցում ենք, որ նույն խղճի ազատությունը պետք է տրվի տղամարդկանց և կանանց ամենուրեք, հետևելու կրոնական հավատքին իրենց ընտրությամբ, կամ չհետևել ոչ մի հավատքի, եթե նրանք այդպես են նախընտրում:

3. Մենք հավատում ենք, որ օրենքները պետք է ձևավորվեն բոլոր մարդկանց ազատությունը հավասարապես պաշտպանելու համաձայն` հարգելով նրանց, ովքեր տարբեր արժեքներ են ընդունում:

4. Մենք մերժում ենք ցանկացած տեսակի հալածանքը և վրեժխնդրությունը, ներառյալ հալածանքը հիմնված ազգային, էթնիկական պատկանելության, կրոնական համոզմունքների, տնտեսական հանգամանքների, սեռի տարբերության կամ սեռական կողմնորոշման վրա» (Դալլին Հ. Օուքս, «Մամլո ասուլիսի սղագրությունը կրոնական ազատության և անխտրականության վերաբերյալ» [հունվար 27, 2015], mormonnewsroom.org/article/publicstatement-on-religious-freedom-and-nondiscrimination):

  • Ի՞նչ սովորեցիք այս հայտարարությունից, որ կարող է օգնել ձեզ աջակցել միջոցառումներին, որոնք ամրացնում են ընտանիքը որպես հասարակության հիմնական միավոր: (Որպես այս քննարկման մաս, շեշտեք, որ երեխաներ մեծացնելը Տիրոջ ուղիներով, ուրիշ ընտանիքներին օգնելը, Եկեղեցու կոչումները մեծարելը և մեր համայնքները ամրացնելը, բոլորը միջոցառումներ են, որոնք աջակցում են ընտանիքին: )

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել աջակցելու միջոցառումների, որոնք ամրացնում են և պաշտպանում ընտանիքը:

Ուսանողի ընթերցարան