Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 5․ Մահկանացու կյանքի պայմանները


Դաս 5

Մահկանացու կյանքի պայմանները

Նախաբան

Նախաերկրային կյանքում մենք «ընդունել ենք [Երկնային Հոր] ծրագիրը, ըստ որի Նրա զավակները պետք է ֆիզիկական մարմին ձեռք բերեին և աշխարհիկ փորձ կուտակեին դեպի կատարելություն ընթանալու համար» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129): Մեր մահկանացու մարմինները մեծ օրհնություն են, այնուամենայնիվ, դրանք ենթակա են սատանայի բազմաթիվ փորձություններին։ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք հաղթահարել այդ փորձությունները և վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

2 Նեփի 2․27–29, Աբրահամ 3․25

Մեր մահկանացու կյանքի փորձառությունը շատ կարևոր է հավերժական կյանքի համար

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Արդյո՞ք մենք երբևէ իսկապես խորհել ենք, թե ինչու է այսքան կարևոր ֆիզիկական մարմին ունենալը։ … Արդյո՞ք մենք իսկապես հասկանում ենք, թե ինչու է մարմինն այդքան կարևոր Հոր երջանկության ծրագրում։ Միգո՞ւցե մենք այնքան հաճախ և պարբերաբար ենք արտաբերել այդ հարցի պատասխանը, որ չենք կարողանում ըմբռնել դրա իրական կարևորությունը։ Ես կցանկանայի, որ մենք մի փոքր ավելի խորըսերտեինք հավերժորեն կարևոր այս հարցը, թե ինչո՞ւ է մարմինն այդքան կարևոր։ Ի վերջո, պատասխանից է կախված մեր մնացած անելիքը»(“Ye Are the Temple of God,” Ensign, Sept. 2001, 14):

  • Համաձայն Երեց Բեդնարի, ինչո՞ւ մենք պետք է ձգտենք հասկանալ, թե ինչու են մեր ֆիզիկական մարմիններն այդքան կարևոր։

Հրավիրեք ուսանողներին գրել հետևյալ հարցի պատասխանը. Դասի ընթացքում խրախուսեք նրանց գրել ևս մի քանի մտքեր և գաղափարներ։

  • Ինչո՞ւ են մեր ֆիզիկական մարմիններն այդքան կարևոր Երկնային Հոր երջանկության ծրագրում։

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագրի երրորդ պարբերությունը և փնտրել այն հատվածը, որը պարզաբանում է, թե ինչու է ֆիզիկական մարմինն անհրաժեշտ մեր հավերժական զարգաման համար։

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը: Դասարանին հրավիրեք լսել, թե ինչու են մեր մարմինները չափազանց կարևոր Երկնային Հոր ծրագրում։ Նախքան կարդալը յուրաքանչյուր ուսանողի տվեք այս ելույթի մեկական օրինակ։

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Մեր ֆիզիկական մարմինները լայնություն, խորություն և ուժգնություն են հաղորդում այն փորձառությանը, որը մենք պարզապես չէինք կարող ձեռք բերել մեր նախամահկանացու գոյության ընթացքում։ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք․ Փաքերն ուսուցանել է․ «Մեր հոգին և մեր մարմինն այնպես են միավորված, որ մեր մարմինը դառնում է մեր մտքի գործիքը և մեր բնավորության հիմքը» [“The Instrument of Your Mind and the Foundation of Your Character” (Brigham Young University fireside address, Feb. 2, 2003), speeches.byu.edu]։ Այսպիսով՝ մեր փոխհարաբերությունները այլ մարդկանց հետ, ճշմարտությունը ճանաչելու և համաձայն դրա գործելու մեր ունակությունը և Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներին և արարողություններին հնազանդվելու մեր ունակությունը զարգանում են մեր ֆիզիկական մարմինների շնորհիվ։ Մահկանացու կյանքի դպրոցում մենք զգում ենք քնքշություն, սեր, բարություն, երջանկություն, վիշտ, հիասթափություն, ցավ և նույնիսկ ֆիզիկական սահմանափակումների հետ կապված խնդիրներ, որոնք մեզ նախապատրաստում են հավերժության համար։ Պարզ ասած, կան դասեր, որոնք մենք պետք է սովորենք և փորձառություններ, որոնք մենք պետք է ունենանք, ինչպես նկարագրում են սուրբ գրությունները՝ «ըստ մարմնի» (1 Նեփի 19․6, Ալմա 7․12–13)» (“Things as They Really Are,” Ensign, June 2010, 16)։

  • Ի՞նչ ուսուցանեց Երեց Բեդնարն այն մասին, թե ինչու է ֆիզիկական մարմինն անհրաժեշտ մեր հավերժական զարգացման համար։ (Չնայած կարող են հնչել տարբեր պատասխաններ, շեշտեք այս ճշմարտությունը․ Ֆիզիկական մարմնի շնորհիվ մենք ենթարկվում ենք մահկանացու կյանքի պայմաններին, որոնք կարող են նախապատրաստել մեզ հավերժության համար։)

  • Ինչպե՞ս են մեր մարմինները հանդիսանում «մեր մտքի գործիքը և մեր բնավորության հիմքը»։

  • Ինչպե՞ս է «Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներին և արարողություններին հնազանդվելու մեր ունակությունը զարգանում մեր ֆիզիկական մարմինների շնորհիվ»։ (Հնարավոր պատասխաններ․ Մարմինը մեզ հնարավորություն է տալիս հնազանդվել բազմանալու և երկիրը լցնելու պատվիրանին։ Մարմինը մեզ հնարավորություն է տալիս վայելելու ընտանիքում ապրելու ուրախությունը, որտեղ մենք սովորում ենք և կիրառում ավետարանի սկզբունքները, օրինակ՝ մեր ընտանիքներում մենք սովորում ենք, թե ինչպես կառավարել մեր բարկությունը։)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Աբրահամ 3․25 և 2 Նեփի 2․27-29 հատվածները, իսկ դասարանը հետևի, թե ինչպես են սուրբ գրությունների այս հատվածներն իրար լրացնելով օգնում մեզ ավելի լավ հասկանալ մարմին ունենալու պատճառները։

  • Չնայած մարմին ունենալը մեծ օրհնություն է, ինչպե՞ս է մարմին ունենալը հանդիսանում մեր մահկանացու կյանքի փորձության մի մասը։ (Սատանան մեզ ավելի շատ փորձությունների է կարողանում ենթարկել մեր մարմինների պատճառով։)

  • «Մարմնի կամքն» ընտրելն ինչպե՞ս է դևին «զորություն տալիս գերելու»։

Մոսիա 3․19, Մովսես 6․49, 53–55

«Բնական մարդն Աստծո մի թշնամի է»

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Մովսես 6․53-54 հատվածները և հրավիրեք դասարանին փնտրել և ապա բացատրել, թե այս հատվածներն ինչ են ուսուցանում ծննդյան պահին մեր վիճակի մասին։ Բացատրեք, որ «անմեղ» բառը այս համատեքստում նշանակում է Ադամի օրինազանցության ազդեցությունից ազատ։

Ապա խնդրեք որևէ ուսանողի կարդալ Մովսես 6․49 և 55 հատվածները և հարցրեք դասարանի անդամներին․

  • Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե ինչպես է մեզ վրա ազդում Ադամի և Եվայի Անկումը մեր մահկանացու կյանքի ընթացքում: (Երբ մենք տեղի ենք տալիս սատանայի գայթակղություններին, մենք ճաշակում ենք մեր ընտրությունների դառը հետևանքները՝ դառնալով մարմնական, զգայական և դիվական։ Դուք կարող եք անդրադառնալ Եթեր 3․2-ին, որը սովորեցնում է, որ «անկման պատճառով մեր էությունները շարունակ չար են դարձել»։)

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մոսիա 3․19 հատվածի առաջին մի քանի տողերը։ Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին.

Ի՞նչ է նշանակում բնական մարդ։

Ինչո՞ւ է բնական մարդն Աստծո մի թշնամի։

Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք, որպեսզի փնտրեն այս հարցերի պատասխանները և մեծացնեն իրենց հասկացողությունը «բնական մարդու» վերաբերյալ՝ ուսումնասիրելով 19-րդ հատվածի տողատակի ծանոթագրությունները (հատկապես ա ծանոթագրությունը, ինչպես նաև տողատակի ծանոթագրություններում նշված մյուս հատվածները): Բավարար ժամանակ հատկացնելուց հետո քննարկեք ուսանողների գտած նյութերը. Նշեք, որ այս եզրույթը նկարագրում է մի վիճակ, որը հավասարապես վերաբերում է թե՛ տղամարդկանց թե՛ կանանց։

  • Եթե անձնավորությունն ունի բնական մարդու հատկանիշներ, ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ ամուսնության կամ ընտանիքի վրա։

Խնդրեք նույն ուսանողին շարունակել Մոսիա 3․19 հատվածը և հրավիրեք դասարանին փնտրել այն սկզբունքը, թե ինչպես կարող ենք հաղթել բնական մարդուն։ (Երբ ուսանողները պատասխանեն, գրեք այս սկզբունքը գրատախտակին․ Հիսուս Քրիստոսի Քավությունն ընդունելու և Սուրբ Հոգու հորդորներին ենթարկվելու միջոցով մենք կարող ենք հանել բնական մարդուն և դառնալ սուրբ։)

Բացատրեք, որ այս համատեքստում ենթարկվել նշանակում է ընդունել կամ տեղի տալ Սուրբ Հոգու հուշումներին։

  • Ինչպե՞ս կարող է մարդը տարբերել, թե ինչ է Սուրբ Հոգին հուշում իրեն անել։

  • Կարո՞ղ եք կիսվել փորձառությամբ, որը չափազանց անձնական չէ, երբ Սուրբ Հոգին հուշել է ձեզ հանել բնական մարդուն։

Վկայեք, որ երբ մենք ենթարկվում ենք Սուրբ Հոգու հորդորներին, մենք զգում ենք Քավության զորությունը:

Մոսիա 3․19, 16․3–6

Կիրառել Քրիստոսի Քավությունը

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Մոսիա 16․3-6 հատվածները, մինչ դասարանը կհետևի նրան, փնտրելով, թե ինչը կօգնի մեր կյանքում հաղթահարել Անկման ազդեցությունները։

  • Երկնային Հոր ծրագրի, ո՞ր դրույթն է մեզ թույլ տալիս հաղթահարել մեր ընկած բնույթը։ (Գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը․ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք փրկագնվել մեր կորած և ընկած վիճակից։)

Ցուցադրեք Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը, և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Բնական մարդու ամեն ախորժակ, ցանկություն, հակում և մղում կարելի է հաղթահարել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ և միջոցով։ Մենք այստեղ՝ երկրի վրա ենք, որպեսզի զարգացնենք աստվածանման հատկանիշներ և սանձենք մարմնական բոլոր կրքերը» (“We Believe in Being Chaste,” Ensign or Liahona, May 2013, 43)։

Բացատրեք ուսանողներին, որ երբ մենք հավատում ենք Քավությանը, մենք ստանում ենք Հիսուս Քրիստոսի շնորհը, որը հնարավոր է դարձվել Նրա քավող զոհաբերության միջոցով։ Շնորհ բառի հիմնական գաղափարը «օգնության կամ ուժի աստվածային գործիք լինելն է, որը տրվել է Հիսուս Քրիստոսի լիառատ ողորմածության և սիրո շնորհիվ»: Այն «հնարավորություն տվող զորություն է», որն օգնում է մեզ ապաշխարել և զարգացնել հատկանիշներ, որոնք մենք չենք կարող ինքնուրույն զարգացնել (Տես Աստվածաշնչի բառարան, «Շնորհ»): Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել Քրիստոսանման այն հատկանիշները, որոնք մենք պետք է զարգացնենք, խնդրեք նրանց վերանայել հատկանիշների այն ցանկը, որոնք առաջնորդում են մեզ դեպի սրբեր դառնալը, ինչպես տրված է Մոսիա 3․19-ում։

  • Ինչպե՞ս է Փրկիչն օգնել ձեզ զարգացնել այն հատկանիշներից մեկը, որոնք տրված են Մոսիա 3․19-ում։

  • Ինչպե՞ս են օրհնվում այն մարդկանց ընտանիքները, ովքեր ունեն այդ հատկանիշներից մեկը կամ մի քանիսը։

  • Ինչպե՞ս կարող է Փրկիչի շնորհի հնարավորություն տվող զորության միջոցով այդ հատկանիշներից մեկի կամ մի քանիսի զարգացնելն օգնել ձեզ դառնալ ավելի լավ ամուսին կամ կին, հայր կամ մայր։

Բացատրեք ուսանողներին, որ այսօրվա դասի արդյունքում մեզանից յուրաքանչյուրը պիտի գտնի մի կարևոր հարցի պատասխան։ Ցուցադրեք Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը և խնդրեք ուսանողներին մտքում կարդալ այն.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ուրեմն մահկանացու կյանքի ստուգարքի ճշգրիտ բնույթը կարելի է ամփոփել հետևյալ հարցով․ Արդյո՞ք ես կարձագանքեմ բնական մարդու հակումներին, թե ես կենթարկվեմ Սուրբ Հոգու հորդորներին և կհանեմ բնական մարդուն ու կդառնամ սուրբ՝ Տեր Քրիստոսի Քավությամբ (տես Մովսես 3․19): Սա է ստուգարքը» (“We Believe in Being Chaste,” 43)։

Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք, որպեսզի գրեն Երեց Բեդնարի հարցի պատասխանը։ Հրավիրեք նրանց խորհել Մոսիա 3․19-ում տրված Քրիստոսանման հատկանիշների շուրջ և ծրագրել, թե ինչպես սկսել ավելի լիարժեք ձևով զարգացնել այդ հատկանիշներից մեկը։

Ուսանողի ընթերցարան