Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 2․Մարգարեները և Առաքյալները պաշտոնապես հայտարարում են


Դաս 2

Մարգարեները և Առաքյալները պաշտոնապես հայտարարում են

Նախաբան

«Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագիրը սկսվում է այս խոսքերով․ «Մենք՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, պաշտոնապես հայտարարում ենք …» (Ensign կամ Liahona, նոյ. 2010, 129)։ Մարգարեները յուրաքանչյուր տնտեսությունում պարտավորություն ունեն հայտարարելու Տիրոջ կամքը և նախազգուշացնելու մեղքի հետևանքների մասին։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ մարգարեների դերը որպես պահապաններ, ովքեր զգուշացնում են մեզ նախատեսվող աղետների մասին։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Եզեկիել ԼԳ․1–7, Վարդապետություն և Ուխտեր 1․4–5, 11, 14

Աշտարակի պահապանները

Նկար
watchtower

Ուսանողներին ցույց տվեք աշտարակի մի նկար և հարցրեք, թե արդյոք նրանք կճանաչեն պատկերված կառույցը։ Բացատրեք, որ այդ կառույցը հնադարյան աշտարակի կրկնօրինակ է։ (Որպես այլընտրանք կարող եք ցուցադրել «Աշտարակի պահապանը» lds.org/media-library տեսագրության առաջին րոպեն, եթե այն մատչելի է ձեր լեզվով։) Հարցրեք ուսանողներին, թե ինչպիսի բաների պետք է հետևի պահապանը և ինչու է կարևոր, որ նրանք կատարեն իրենց պարտականությունները։

Հրավիրեք ուսանողներին կարդալ Եզեկիել ԼԳ.1-3 հատվածները և բացահայտել պահապանի պարտականությունը:

  • Ո՞րն է պահապանի պարտականությունը։ (Նախազգուշացնել մարդկանց մոտեցող վտանգի մասին։)

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եզեկիել ԼԳ․4-7 հատվածները:

  • Ի՞նչ պարտականություն տվեց Տերը Եզեկիելին։

  • Ինչպե՞ս են մարգարեները նման աշտարակի պահապանին։ (Ուսանողների համար օգտակար կլինի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․4-5, 11, 14 հատվածները, որը կօգնի նրանց հասկանալ, որ ժամանակակից մարգարեները ծառայում են որպես պահապաններ։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները համեմատեն այս հատվածները Եզեկիել ԼԳ․4-7 հատվածների հետ։ Նշեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդը հայտարարել է․ «Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալներ, մեր պարտավորությունն է լինել աշտարակի պահապանները» [“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, Nov. 1999, 62]։)

Վկայեք հետևյալ վարդապետության մասին․ Երկնային Հայրը կանչել է վերջին օրերի մարգարեներին նախազգուշացնելու մոտեցող վտանգների մասին։

Այս վարդապետությունն ամրացնելու համար ցուցադրեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգի հետևյալ խոսքերը և որևէ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Կարծես անսահման է մեզ` դեպի ապահովություն առաջնորդելու Փրկչի ցանկությունը: Եվ մեզ ուղին ցույց տալիս` Նա անփոփոխ է գործում: Նա մեկից ավելի միջոցներ է կիրառում, որպեսզի իր խոսքը հասցնի նրանց, ովքեր ցանկանում են ընդունել այն: Իսկ այդ միջոցներից է հանդիսանում Իր մարգարեների բերանով ուղերձ ուղարկելը, երբ մարդիկ արժանանում են իրենց մեջ Աստծո մարգարեներ ունենալուն: Այդ լիազորված ծառաները միշտ պարտավոր են մարդկանց զգուշացնել՝ նրանց ցույց տալով դեպի ապահովություն տանող ուղին» (“Finding Safety in Counsel,” Ensign, May 1997, 24):

  • Ե՞րբ եք դուք պաշտպանված զգացել հետևելով մարգարեական խորհրդի։

  • Ի՞նչ խորհուրդ եք դուք լսել մեր օրերի առաքյալներից և մարգարեներից, որը կարող է հոգևոր պաշտպանություն բերել ընտանիքներին։

  • Ի՞նչ եղանակներով է ընտանիքի մասին հայտարարությունը մեր Երկնային Հոր կողմից նախազգուշացնող ձայն հանդիսանում:

Ամովս 3.6-7

Մարգարեները և առաքյալներն օգնում են մեզ հասկանալ ընտանիքին վերաբերող Տիրոջ հեռանկարները

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը. Խնդրեք ուսանողներին փնտրել ուղիները, որոնցով մարգարեները տեղեկանում են այսօրվա աշխարհի վտանգների մասին։

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Ես լսել եմ, որ որոշ մարդիկ կարծում են, որ Եկեղեցու ղեկավարներն ապրում են «վերացական աշխարհում»: Նրանք մոռանում են մի բան, որ մենք փորձառու տղամարդիկ և կանայք ենք, և մենք ապրել ենք մեր կյանքն այնքան շատ վայրերում և աշխատել տարբեր ծագում ունեցող այնքան շատ մարդկանց հետ: Մեր ներկա հանձնարարությունները տառացիորեն տանում են մեզ ողջ երկրագնդով մեկ, որտեղ մենք հանդիպում ենք աշխարհի քաղաքական, կրոնական, գործարար և մարդասիրական ոլորտի ղեկավարների հետ: Չնայած մենք այցելել ենք Սպիտակ տան ղեկավարներին Վաշինգտոնում, և ազգերի ու կրոնների ղեկավարներին ողջ աշխարհում, մենք այցելել ենք նաև երկրագնդի համեստագույն ընտանիքներին և մարդկանց: …

Երբ դուք ուշադիր մտածեք մեր կյանքի և ծառայության մասին, դուք ամենայն հավանականությամբ կհամաձայնվեք, որ մենք տեսնում ենք և զգում աշխարհը այնպիսի ուղիներով, որ շատ քչերն են կարողանում: Դուք կհասկանաք, որ մենք ավելի քիչ ենք ապրում «վերացական աշխարհում», քան մարդկանց մեծ մասը։ …

… Կա մի բան Եկեղեցու ղեկավարների անձնական և միասնական իմաստության մեջ, որը պետք է տա որոշ մխիթարություն: Մենք տարել ենք այդ բոլորը, ներառյալ հասարակական օրենքների և քաղաքականության տարբերության հետևանքները, հիասթափություններ, ողբերգություններ և մահեր մեր սեփական ընտանիքներում: Մենք մեկուսացած չենք ձեր կյանքից» («Մնացեք նավակի մեջ և ամուր բռնած պահեք» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 90):

  • Ինչպե՞ս կարող էին Եկեղեցու ղեկավարների բազմաթիվ փորձառություններն օգնել նրանց որպես պահապան իրենց դերում։

Բացատրեք, որ մարգարեներն ունեն մի բան, որը շատ ավելի կարևոր է, քան կյանքի փորձառությունը, որն օգնում է նրանց իրականացնել իրենց աստվածատուր պարտականությունները։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ամովս Գ․6-7 հատվածները: Նշեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ «արած» բառը փոխարինվել է «հայտնած» բառով հատված 6-ում և «եթե» բառը «մինչև» բառով հատված 7-ում (տես այս երկու հատվածների տողատակի ծանոթագրությունները)։ Այս քննարկումը կարող է հրաշալի հնարավորություն լինել ձեզ համար՝ խրախուսելու ուսանողներին օգտագործել տողատակի ծանոթագրությունները սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության ժամանակ։

  • Ի՞նչ են սովորեցնում Ամովս Գ․6-7 հատվածները մարգարեների մասին:

Ուսանողների հետ կիսվեք հետևյալ սահմանմամբ․ Մարգարեն «այն անձն է, որը կանչվում է Աստծո կողմից և խոսում է նրա անունից: Որպես Աստծո սուրհանդակ մարգարեն ստանում է պատվիրաններ, մարգարեություններ և հայտնություններ Աստծուց: … Մարգարեն դատապարտում է մեղքը և կանխատեսում դրա հետևանքները» (Guide to the Scriptures, “Prophet,” scriptures.lds.org):

Գրատախտակին գծեք հետևյալ գծապատկերը.

Նկար
perspective diagram

Թույլ տվեք, որ ուսանողները մի քանի րոպե խորհեն և քննարկեն գծապատկերը։ Դուք կարող եք բացատրել, որ գծապատկերը լուսաբանում է, թե ինչպես է ընտանիքի վերաբերյալ Աստծո հեռանկարն ընդգրկում նախաերկրային, երկրային և հետմահու կյանքը։ Հայտնության միջոցով մարգարեները ստանում են ավելի լայն հեռանկար, և իրենց հերթին նրանք օգնում են մեզ մեծացնել մեր հեռանկարը և հասկացողությունը։

  • Ինչպես է այս գծապատկերը լուսաբանում այն փաստը, թե ինչո՞ւ մենք խելացի կվարվենք՝ ուսումնասիրելով ընտանիքի մասին հայտարարությունը։ (Գրատախտակին գրեք հետևյալը . Ուսումնասիրելով ընտանիքի մասին հայտարարությունը՝ մենք կարող ենք սովորել ընտանիքի վերաբերյալ Երկնային Հոր հեռանկարի մասին։)

Խնդրեք ուսանողներին բացել «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հայտարարության իրենց օրինակները: Մատնանշեք առաջին արտահայտությունը․ «Մենք՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, պաշտոնապես հայտարարում ենք …»։ Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք ընտանիքի մասին հայտարարությունն ուսումնասիրելու համար՝ փնտրելով փաստերը, որոնցով ամուսնության և ընտանիքի վերաբերյալ Աստծո հեռանկարը տարբերվում է աշխարհի ունեցած հեռանկարից։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով և գրեք ուսանողների պատասխանները գրատախտակին։

Վարդապետություն և Ուխտեր 90․1-5

Ընտանիքի մասին հայտարարությունում գտնվող մարգարեների խորհրդին հետևելը մեզ ապահովության մեջ կպահի

Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 90․1-3 հատվածները, և բացահայտել, թե ինչ է Տերը տվել Մարգարե Ջոզեֆ Սմիթին։

  • Ի՞նչ տվեց Տերը Ջոզեֆ Սմիթին։ (Արքայության բանալիները, որոնք ներկայացնում են նախագահության իրավունքները կամ Աստծո արքայությունը երկրի վրա կառավարելու իշխանությունը:)

  • Ո՞վ է կրում այդ նույն բանալիները մեր օրերում։ (Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի յուրաքանչյուր անդամը։)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 90․4-5 հատվածները: Դասարանին խնդրեք փնտրել, թե ըստ Տիրոջ խոստումի, ինչ կտրվեր Եկեղեցուն Մարգարեի միջոցով: (Տերն ասաց, որ Եկեղեցին կստանար «պատգամներ»: Ասեք ուսանողներին, որ «պատգամներ» նշանակում է «հայտնություններ»:)

  • Ի՞նչ նախազգուշացում տվեց Տերը Սրբերին 5-րդ հատվածում։

  • Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել այս նախազգուշացումից: (Պատասխանները պետք է ներառեն հետևյալ սկզբունքի հասկացողությունը․ Եթե մենք թեթևամտորեն վերաբերվենք հայտնություններին, որ Աստված տալիս է Իր մարգարեների միջոցով, մենք կսայթաքենք և կընկնենք: Կարող եք հետևյալ սկզբունքը գրել գրատախտակին։)

Կարդացեք Երիտասարդ Կանանց գերագույն նախագահությունից Քույր Քերոլ Ֆ․ Մակքոնկիի և Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը.

Նկար
Քերոլ Ֆ. Մակքոնկի

© Busath.com

«Մենք կարող ենք անտեսել, կատակաբանել կամ ըմբոստանալ Քրիստոսի խոսքերի դեմ, որոնք կհնչեն Իր կարգված ծառաների կողմից: Բայց Փրկիչն ուսուցանել է, որ ովքեր այդպես վարվեն, կկտրվեն Իր ուխտյալ ժողովրդից [տես 3 Նեփի 20․23]» (Քերոլ Ֆ․ Մակքոնկի, «Ապրենք Մարգարեների խոսքերին համաձայն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 79)։

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Ես հայտնաբերել եմ իմ ծառայության ընթացքում, որ նրանք ովքեր դառնում են կորած [և] շփոթված սովորաբար նրանք են, ովքեր ամենահաճախն են … մոռանում, որ երբ Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը խոսում են միասնական ձայնով, դա` Տիրոջ ձայնն է այդ ժամանակի համար: Տերը հիշեցնում է մեզ՝ «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով միևնույն է» [ՎևՈւ 1․38]» (Մ․Ռասսել Բալլարդ, «Մնացեք նավակի մեջ և ամուր բռնած պահեք» 90)։

  • Ի՞նչ նշաններ կարող են լինել, երբ մեկը թեթևամտորեն է վերաբերվում ընտանիքի մասին հայտարարության մեջ գտնվող խորհրդին։

  • Ի՞նչ օրհնություններ եք դուք կամ ուրիշները ստացել, երբ ականջ եք դրել ընտանիքի մասին հայտարարության խորհրդին։

  • Ի՞նչ մտքեր և զգացողություններ դուք ունեք վերջին օրերի մարգարեների վերաբերյալ, որոնցով կարող եք կիսվել դասարանի հետ:

Վկայեք, որ ընտանիքի մասին հայտարարությունը ոգեշնչված հռչակագիր է՝ տրված տասնհինգ մարգարեների, տեսանողների և հայտնողների ձայնով։ Խրախուսեք ուսանողներին այս դասընթացի ժամանակ օգտվել հնարավորությունից և աղոթել ընտանիքի մասին հայտարարության մեջ գտնվող ճշմարտությունների վերաբերյալ՝ ավելի խորը վկայություն ձեռք բերելու համար։

Ուսանողի ընթերցարան