Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 20. Պահպանել հավատքն ու վկայությունը


Դաս 20

Պահպանել հավատքն ու վկայությունը

Նախաբան

Ընտանիքներն ու անհատները սուրբ պարտականություն ունեն զարգացնել հավատքն առ Հիսուս Քրիստոս և պահպանել ամուր վկայություններ: Փրկիչը նախազգուշացրել է, որ վերջին օրերում, «նույնիսկ ընտրվածները» կարող է խաբվեն (Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.22): Այս դասը կենտրոնանում է վկայությունը զորացնելու վրա՝ պաշտպանվելու հակառակորդի ուժերից, որոնք ջանում են կործանել հավատքը:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես ԺԴ.26–27, Եփեսացիս Դ.11–14, 1 Նեփի 15.23–24, 2 Նեփի 31.19–20, Ալմա 5.45–46, Հելաման 3.28–30, Վարդապետություն և Ուխտեր 11.13–14, 21.4–6

Ուժեղ վկայությունները պաշտպանություն են ապահովում հակառակորդի դեմ

Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը (1917–2008) մի անգամ խոսել է գայլերի ոհմակների մասին, որոնք թափառում էին Ուկրաինայի գյուղական վայրերում շատ տարիներ առաջ: Միակ բանը, որը վախեցնում էր նրանց, կրակն էր: Երբ ճանապարհորդում էին քաղաքներից դուրս, մարդիկ մեծ խարույկներ էին վառում և պահում դրանք վառ՝ ողջ գիշերվա ընթացքում գայլերին հեռու քշելու համար:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ միտքը.

Նկար
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը

«Ճանապարհորդները հասկանում էին, որ ճարճատող խարույկներ սարքելն ու պահպանելը ուղղակի հարմարավետության կամ հանգստության հարց չէր, այն գոյապահպանման հարց էր: …

Մենք կարիք չունենք պաշտպանվելու գայլերի ոհմակներից, երբ մենք ճամփորդում ենք կյանքի ուղիներում այսօր, բայց հոգևոր իմաստով, մենք իսկապես հանդիպում ենք գայթակղության, չարի և մեղքի տեսքով սատանայի խորամանկ գայլերին: Մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում, երբ այդ գիշատիչ գայլերը թափառում են հոգևոր տեղանքներում որոնելով նրանց, ովքեր գուցե թուլացած են հավատքում կամ տկար իրենց համոզմունքներում: … Մենք բոլորս խոցելի ենք ընդդեմ հարձակման: Այնուամենայնիվ, մենք կարող ենք ամրացնել մեզ պաշտպանությամբ, որը գալիս է բոցավառ վկայությունից, որը խարույկի պես, պատրաստվել է պատշաճորեն և պահպանվել զգուշությամբ» («Վկայության հոգևոր խարույկներ», Ensign, նոյ. 1992, 34):

  • Ինչո՞ւ է ուժեղ վկայություն պահպանելը «գոյապահպանման հարց» այսօրվա աշխարհում: (Որոշ քննարկումից հետո, գրեք հետևյալը գրատախտակին. Երբ մենք ամրացնում ենք մեր վկայությունները, մենք ավելի քիչ խոցելի ենք դառնում մեր հավատքի վրա հարձակումների ժամանակ:)

  • Ինչպե՞ս կարող է ուժեղ վկայությունն օգնել ձեզ ամրացնել ընտանիքի անդամներին և մյուսներին իրենց հավատքի դեմ հարձակումներից:

Ցուցադրեք կամ գրատախտակին գրեք հետևյալ աղյուսակը: Մի ներառեք փակագծերում թավատառերով տպված սկզբունքները․ այդ սկզբունքները նախատեսված են ուսուցիչների համար: Խնդրեք ուսանողներին կարդալ սյունակներից մեկում գտնվող հատվածները, որոնելով սկզբունքներ, որոնք օգնում են պաշտպանվել այն ուժերից, որոնք թուլացնում են հավատքը: Հրավիրեք ուսանողներին ամփոփել, ինչ նրանք կարդացել են՝ մի հստակ մտքով կամ վարդապետությամբ, իսկ հետո կիսվել իրենց մտքերով:

2 Նեփի 31․19-20

Հելաման 3.28–30

Եփեսացիս Դ. 11–14

ՎևՈւ 21․4-6

Հովհաննես ԺԴ.26–27

ՎևՈւ 11.13-14

1 Նեփի 15.23-24

Ալմա 5.45–46

(Երբ մենք պահպանում ենք անսասան հավատք առ Հիսուս Քրիստոս, մենք կարող ենք մղվել առաջ նեղ և անձուկ արահետում, որը տանում է հավերժական կյանք:)

(Երբ մենք հետևում ենք Տիրոջ առաքյալներին, մարգարեներին, և Եկեղեցու մյուս ղեկավարներին, մենք կարող ենք պաշտպանված լինել խաբեությունից:)

(Սուրբ Հոգու միջոցով Տերը կարող է ուղարկել խաղաղություն և ուղղորդում, երբ հարձակման է ենթարկվում մեր հավատքը:)

(Ծոմապահությունը, աղոթքը և սուրբ գրությունների ուսումնասիրությունը ամրացնում են հավատքը և վկայությունը և հնարավորություն տալիս մեզ դիմակայելու մարտահրավերներին:)

  • Ինչպե՞ս են այս սկզբունքները զորացրել ձեզ կամ ինչ-որ մեկին, ում դուք գիտեք, հավատքի դեմ հարձակումների ժամանակ:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս տեղեկությունը զորացնելու ինչ-որ մեկին, ում դուք գիտեք, ով մաքառում է իր հավատքում:

Հիշեցրեք ուսանողներին հետևյալը. «Հավատքը Աստծուց շնորհված ընծա է, որպես պարգև անձնական արդարակեցության համար: Այն միշտ տրվում է, երբ առկա է արդարակեցությունը, և որքան ավելի մեծ է Աստծո օրենքներին հնազանդությունը, այնքան ավելի մեծ կլինի հավատքի օժտումը» (Bruce R. McConkie, Mormon Doctrine, 2nd ed. [1966], 264): Վկայեք, որ հավատք ունենալն առ Հիսուս Քրիստոս, մարգարեներին հետևելը, Հոգին որոնելը և սուրբ գրություններն ուսումնասիրելը կպաշտպանի և կզորացնի վկայությունները: Երբ մենք ձախողվում ենք անել այս բաները, հավատքը կարող է թուլանալ և վկայությունները կորել:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը՝ այս կետը լուսաբանելու համար.

Նկար
Elder M. Russell Ballard

«Իմ լավ միսիոներներից մեկը, ով ծառայեց ինձ հետ, երբ ես Տորոնտոյի միսիայի նախագահն էի, եկավ ինձ տեսնելու մի քանի տարի անց: Ես նրան հարցրեցի. «Երեց, ինչպե՞ս կարող եմ քեզ օգնել»:

«Նախագահ,- ասաց նա,- ես կարծես կորցնում եմ իմ վկայությունը»:

Ես չէի կարողանում հավատալ դրան: Ես հարցրեցի նրան, թե ինչպես դա կարող էր պատահել:

«Առաջին անգամ է, որ ես կարդացի որոշ հակամորմոնական գրականություն, ասաց նա: Ես ունեմ որոշ հարցեր և ոչ ոք չի կարող պատասխանել դրանց: Ես շփոթված եմ և կարծում եմ ես կորցնում եմ իմ վկայությունը»:

Ես հարցրեցի նրան, թե ինչ հարցեր ուներ, և նա ասաց ինձ: Դրանք սովորական հակաեկեղեցական հարցեր էին, բայց ես կարիք ունեի մի փոքր ժամանակի՝ նյութեր հավաքելու, որպեսզի կարողանայի տալ իմաստալի պատասխաններ: Այսպիսով մենք պայմանավորվածություն ձեռք բերցինք հանդիպելու 10 օր հետո, և ես ասացի նրան, որ կպատասխանեի նրա յուրաքանչյուր հարցին: Երբ նա պատրաստվում էր մեկնել, ես կանգնեցրեցի նրան:

«Երեց, դու ինձ մի քանի հարցեր տվեցիր այսօր»,-ասացի ես: «Այժմ մի հարց ունեմ քեզ»:

«Այո, Նախագահ»:

«Որքա՞ն ժամանակ է անցել այն ժամանակից սկսած, երբ կարդացել ես Մորմոնի Գիրքը»,- հարցրեցի ես:

Նա աչքերը ներքև խոնարհեց: Նա որոշ ժամանակ նայում էր հատակին: Ապա նայեց ինձ: «Երկար ժամանակ է, Նախագահ»,- խոստովանեց նա:

«Դե լավ»,-ասացի ես: «Դու տվեցիր ինձ քո հանձնարարությունը: Արդար կլինի, որ ես էլ քեզ տամ քոնը: Ես ուզում եմ, որ դու խոստանաս, որ դու կկարդաս Մորմոնի Գիրքն առնվազն մեկ ժամ ամեն օր այսօրվանից սկսած մինչև մեր հաջորդ հանդիպման միջև ընկած ժամանակահատվածը»: Նա համաձայնվեց, որ կաներ դա:

Տաս օր հետո նա վերադարձավ իմ գրասենյակը և ես պատրաստ էի: Ես հանեցի իմ թղթերը՝ սկսելու պատասխանել նրա հարցերին, բայց նա կանգնեցրեց ինձ:

«Նախագահ, ասաց նա,- դա անհրաժեշտ չի լինելու»: Ապա նա բացատրեց. Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է»:

«Դեհ, դա հիանալի է», -ասացի ես: «Բայց ամեն դեպքում, դու քո հարցերի պատասխանները կստանաս: Ես աշխատել եմ սրա վրա բավականին երկար ժամանակ, այնպես որ նստիր հենց այնտեղ և լսիր»:

Եվ այսպիսով ես պատասխանեցի բոլոր նրա հարցերին, իսկ հետո հարցրեցի.«Երեց, ի՞նչ սովորեցիր սրանից»:

Եվ նա ասաց. «Տիրոջը պատշաճ ժամանակ տրամադրենք»:

Թող որ մենք փորագրենք այդ միտքը մեր ուղեղներում և տանենք այն մեզ հետ, երբ քայլենք այս մահկանացու կյանքի գործընթացի միջով: Եկեք Տիրոջը պատշաճ ժամանակ տրամադրենք» (“When Shall These Things Be?” Ensign, Nov. 1996, 60):

  • Ի՞նչ դուք սովորեցիք այս փորձառությունից, որով կիսվեց Երեց Բալլարդը:

  • Ինչպե՞ս կարող է Տիրոջը «պատշաճ ժամանակ» տրամադրելը՝ ձեր անձնական և ընտանեկան կյանքում, ամրացնել ձեզ և ձեր ընտանիքը սատանայի դեմ:

  • Ինչպե՞ս կարող է այս սկզբունքները կիրառելն այժմ նախապատրաստել ձեզ ավելի լավ կողակից և ծնող լինելուն:

Եզրափակեք դասի այս մասը՝ խնդրելով որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Երբ մենք հետևողականորեն աղոթում ենք առավոտյան և երեկոյան, ուսումնասիրում մեր սուրբ գրություններն ամեն օր, ունենում ամեն շաբաթ տնային ընտանեկան երեկո և կանոնավորապես տաճար հաճախում, մենք ակտիվորեն արձագանքում ենք [Հիսուս Քրիստոսի] «եկեք ինձ մոտ» հրավերին: Որքան ավելի շատ ենք զարգացնում այս ավանդույթները, ավելի շատ է սատանան մտահոգվում մեզ վնասելու համար, բայց ավելի քիչ է նրա ունակությունը՝ այդ անելու համար: Այս գործիքների օգտագործման միջոցով, մենք գործադրում ենք մեր ազատ կամքը՝ ընդունելու Նրա քավող զոհաբերության ողջ պարգևները:

… Ես վկայում եմ, որ երբ մենք ակտիվորեն գալիս ենք Նրա մոտ, մենք կարողանում ենք համբերել ամեն գայթակղության, ամեն կսկիծի, ամեն մարտահրավերի, որին հանդիպում ենք» («Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 94):

Հարցրեք ուսանողներին, թե նրացից որևէ մեկը կարո՞ղ է կիսվել որևէ փորձառությամբ, որը խիստ անձնական չէ, որի ընթացքում նրանք հաղթահարել են իրենց հավատքի մարտահրավերները:

Ղուկաս ԻԲ.31–32, 3 Նեփի 18.32, Վարդապետություն և Ուխտեր 108.7–8

Ամրացնել ուրիշների հավատքը

Խնդրեք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքերը, եթե նրանք գիտեն ինչ-որ մեկին, ով մաքառում է պահպանելու իր վկայությունը:

Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել և համեմատել Ղուկաս ԻԲ.31–32, 3 Նեփի 18.32 և Վարդապետություն և Ուխտեր 108.7–8 հատվածները, սովորելու այն պարտականությունը, որը մենք ունենք որպես Եկեղեցու հավատարիմ անդամներ: . Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք ներկայացնել իրենց սովորածը։ Ուսանողները պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Երբ մենք դարձի ենք գալիս դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը, մենք պարտավորություն ունենք զորացնել ուրիշների հավատքը:

Կիսվեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ մտքով.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Ես պարզել եմ, որ երկու հիմնական պատճառներ մեծապես նպաստում են վերադառնալու դեպի ակտիվություն և փոխելու վարքագծերը, սովորությունները և գործողությունները: Առաջինը, մարդիկ վերադառնում են, որովհետև ինչ-որ մեկը ցույց է տալիս նրանց իրենց հավերժական հնարավորությունները և օգնում նրանց որոշել՝ հասնելու դրանց: Քիչ ակտիվները չեն կարող երկար բավարարվել միջակությամբ, երբ որ նրանք տեսնում են, որ գերազանցությունը իրենց հասանելի է:

Երկրորդը, ոմանք վերադառնում են, քանի որ սիրելիները կամ «սուրբերի հետ քաղաքացիներ»-ը [Եփեսացիս Բ.19] հետևել են Փրկչի հորդորին, սիրել են իրենց ընկերներին իրենց անձերի պես և օգնել են մյուսներին իրականացնել իրենց երազանքները և իրենց ձգտումները:

Այս գործընթացի խթանիչ ուժը եղել է և կշարունակի լինել սիրո սկզբունքը» (“Our Responsibility to Rescue,” Ensign, Oct. 2013, 5)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է սերն այդքան կարևոր խթան հանդիսանում ուրիշների հավատքն ամրացնելու համար:

  • Ի՞նչ եք արել դուք կամ ինչ-որ մեկը, որին դուք գիտեք՝ օգնելու զորացնել մեկի հավատքը, ով հոգևոր մաքառումների մեջ էր:

  • Ի՞նչ քայլեր դուք կարող եք կատարել՝ ուրիշների հավատքն ամրացնելում ավելի արդյունավետ լինելու համար:

Եզրափակեք բերելով ձեր վկայությունը, որ ուսանողները կարող են օգնել վերականգնել և զորացնել իրենց ընկերների և ընտանիքի հավատքը, երբ նրանք ցույց են տալիս սեր և հետևում այն սկզբունքներին, որոնք քննարկվեցին այս դասի ժամանակ:

Ուսանողի ընթերցարան