Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 10․ Կանանց աստվածային դերերը և պարտականությունները


Դաս 10

Կանանց աստվածային դերերը և պարտականությունները

Նախաբան

Որպես Իր երջանկության ծրագրի կարևոր մաս Երկնային Հայրը կանանց տվել է կին և մայր լինելու աստվածային դերերը։ «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագիրը ուսուցանում է, որ «մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար» և որ հայրերն ու մայրերը պետք է «օգնեն միմյանց որպես հավասար գործընկերներ» (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129)։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Dieter F. Uchtdorf, “The Influence of Righteous Women,” Ensign, Sept. 2009, 5–9.

  • “Understand the Divine Roles of Women,” Ensign, Feb. 2009, 67.

  • “The Women of the Church,” chapter 20 in Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 214–25.

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 25․1-3, 10, 13-16

Արդարակյաց Վերջին Օրերի Սուրբ կանանց մեծ ազդեցությունը վերջին օրերում

Ցուցադրեք Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի (1895-1985) հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Վերջին օրերում Եկեղեցում մեծ աճ տեղի կունենա հիմնականում այն պատճառով, որ աշխարհի լավ կանանցից շատերը … մեծ թվով կմիանան Եկեղեցուն։ Սա տեղի կունենա այնքանով, որքանով Եկեղեցու կանայք արդարակեցություն և միասնություն կցուցաբերեն իրենց կյանքում և որքանով Եկեղեցու կանայք աշխարհի կանանցից կտարբերվեն իրենց դրական առանձնահատկություններով» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 222–23):

  • Ինչո՞ւ եք կարծում, որ արդարակյաց Վերջին Օրերի Սուրբ կանայք կդառնան Եկեղեցու մեծ աճի պատճառը։

Այս գաղափարին ավելի լավ ծանոթանալու համար խնդրեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 25․1-3, 10, 13-16 հատվածները՝ փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են Վերջին Օրերի Սուրբ կանայք աշխարհի կանանցից տարբերվում իրենց «դրական առանձնահատկություններով»։ Օգնեք ուսանողներին հասկանալ այս հայտնության ենթատեքստը, բացատրելով, որ սա անձնական հայտնություն էր Էմմա Սմիթի համար, սակայն այն վերաբերում է Եկեղեցու բոլոր կանանց։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից այն հատկանիշների մասին, որ արդարակյաց կանայք պետք է ձգտեն ունենալ։

  • Ինչպե՞ս կձևակերպեք Վարդապետություն և Ուխտեր 25 բաժնում ուսուցանված վարդապետությունը կամ սկզբունքը։ (Երբ ուսանողները պատասխանեն, նշեք այս սկզբունքը․ Որպես Տիրոջ աշակերտներ, կանայք կարող են օգտագործել իրենց աստվածային պարգևները և տաղանդները, որպեսզի օգնեն կառուցելու Աստծո թագավորությունը։)

Կիսվեք Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի և Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերով.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Արդարակյաց կին լինելը փառահեղ բան է ցանկացած դարաշրջանում։ Մեր Փրկչի երկրորդ գալստից առաջ, այս երկրագնդի փոթորկոտ տեսարանների ներքո արդարակյաց կին լինելը, հատկապես, ազնվաբարո կոչում է: Այսօր արդարակյաց կնոջ ուժն ու ազդեցությունը կարող է տասնապատիկ լինել՝ ի համեմատ ավելի հանգիստ ժամանակների» (Teachings: Spencer W. Kimball, 217):

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Քույրեր, ձեր ազդեցության շրջանակը յուրահատուկ շրջանակ է, —մի բան, որը չի կարող կրկնօրինակվել տղամարդկանց կողմից։ Ոչ ոք չի կարող պաշտպանել մեր Փրկչին ավելի շատ համոզվածությամբ և զորությամբ, քան դուք՝ Աստծո դուստրեր, որ ունեք այդքան մեծ ներուժ և համոզմունք։ Դարձի եկած կնոջ ձայնի զորությունն անսահման է, և Եկեղեցին ավելի շատ ունի ձեր ձայների կարիքն այժմ՝ քան երբևէ» (M. Russell Ballard, “Men and Women and Priesthood Power,” Ensign, Sept. 2014, 33)։

Հարցրեք ձեր դասարանի կանանց, թե ինչ մտքեր և զգացումներ են ունենում, երբ խորհում են ազդեցության մասին, որ կարող են ունենալ իրենց տներում, Եկեղեցում և իրենց համայնքներում։ Շեշտեք հիմնական դերերը, որ կանայք ունեն որպես Եկեղեցու ղեկավարներ։

Դուք կարող եք խնդրել ձեր դասարանի եղբայրներին բերել իրենց ծխի կամ ճյուղի կանանց ուժի և ազդեցության մասին օրինակներ, որոնք օգնել են անհատներին ավելի մոտենալ Երկնային Հորը։

Բ Տիմոթեոս Ա․5, 3․14–15, Ալմա 56․47–48, 57․21

Կանանց՝ Աստծո կողմից նշանակված դերը որպես Սիոնի մայրեր

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Տղամարդիկ և կանայք ունեն տարբեր շնորհներ, տարբեր կարողություններ և տարբեր տեսակետներ ու հակումներ։ Դա է այն հիմնական պատճառներից մեկը, թե ինչու մենք միմյանց կարիքն ունենք։ Դա ստիպում է տղամարդուն և կնոջը ստեղծել ընտանիք և դա ստիպում է տղամարդկանց և կանանց իրականացնել Տիրոջ աշխատանքը (“Men and Women and Priesthood Power,” 32)։

  • Բացի ակնհայտ ֆիզիկական տարբերություններից ուրիշ ինչ տարբերություններ եք նկատում, որոնցով տղամարդիկ ու կանայք հիմնականում տարբերվում են միմյանցից։

Բացատրեք, որ բացի այս ընդհանուր տարբերություններից, տղամարդիկ և կանայք նաև ունեն Աստծո կողմից նշանակված տարբեր դերեր, ինչպես նկարագրված է «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագրում (տես յոթերորդ պարբերությունը): Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Դուք՝ քույրեր, երկրի արարումից առաջ ընտրվել եք Աստծո զավակներին լույս աշխարհ բերելու և նրանց մասին հոգ տանելու համար․ դա անելով դուք փառաբանում եք Աստծուն (տես ՎևՈւ 132․63)» (“What Will You Choose?” Ensign, Jan. 2015, 19).

  • Ինչպե՞ս կարող են կանայք փառաբանել Աստծուն, երբ նրանք լույս աշխարհ են բերում և հոգ տանում Աստծո զավակների մասին։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, օգնեք նրանց հասկանալ այս սկզբունքը․ Երբ կանայք իրականացնում են որպես մայրեր Աստծո զավակներին լույս աշխարհ բերելու և նրանց մասին հոգ տանելու դերը, որ նշանակված է Աստծո կողմից, նրանք փառաբանում են Նրան և ավելի են նմանվում մեր Երկնային Ծնողներին։ Բացատրեք, որ երեխաներ լույս աշխարհ բերելը Երկնային Հոր փրկության ծրագրի հիմնական մասն է:

Կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ խոսքերով.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Այսօր աշխարհում շատ ձայներ նսեմացնում են երեխաներ ունենալու կարևորությունը կամ խորհուրդ են տալիս հետաձգել կամ սահմանափակել երեխաներ ունենալը: Իմ դուստրերը վերջերս ուղարկեցին ինձ մի նյութ, որը գրված էր Քրիստոնյա կնոջ կողմից (ոչ մեր հավատքից), ով հինգ երեխաներ ունի: Նա գրում է. «Մեծանալով այս քաղաքակրթության մեջ, շատ դժվար է աստվածաշնչյան մտածելակերպ ունենալ մայրության վերաբերյալ: … Երեխաները դասվում են քոլեջից շատ ավելի ցածր: Միանշանակ, աշխարհով մեկ շրջագայելուց ցածր։ Գիշերային ժամանցներ անցկացնելուց ցածր: … Ցածր ցանկացած աշխատանքից, որը դուք ունեք կամ հույս ունեք ունենալու»: Նա այնուհետև ավելացնում է. «Մայրությունը հաճելի զբաղմունք չէ, այն կոչում է» («Երեխաներ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 28)։

  • Ի՞նչ է նշանակում «նսեմացնել» երեխաներ ունենալու կարևորությունը:

  • Ի՞նչ ճնշումներ եք տեսել, որ գործադրվել են կանանց վրա՝ «նսեմացնելու» երեխաներ ունենալու կարևորությունը:

  • Ի՞նչ կարող են անել Եկեղեցու երիտասարդ չափահասները, որպեսզի պատշաճ հեռանկար պահպանեն երեխաներ ունենալու կարևորության վերաբերյալ։

Վստահեցրեք ուսանողներին, որ որոշումները, թե երբ և քանի երեխա ունենան, անձնական բնույթի խնդիրներ են և միայն ամուսնու, կնոջ և Աստծո միջև են։ Հաջորդ դասի ժամանակ այս թեման կենթարկվի ավելի մանրամասն քննարկման։

Հրավիրեք ուսանողներին կարդալ և համեմատել Բ Տիմոթեոս Ա․5, Գ․14–15 և Ալմա 56․47–48, 57․21 հատվածները՝ փնտրելով արդարակյաց ազդեցությունը, որ մայրերը կարող են ունենալ իրենց զավակների վրա։ (Սուրբ գրությունների հատվածների համեմատությունը սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություն է, որն ուսանողները կարող են օգտագործել իրենց ողջ կյանքի ընթացքում։)

  • Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում մոր դերի վերաբերյալ։ (Շեշտեք հետևյալ սկզբունքը․ Երբ մայրերն իրենց զավակներին ուսուցանում են ավետարանը, նրանք օգնում են իրենց զավակներին հավատք ձեռք բերել և նախապատրաստում են նրանց արդար կյանքով ապրելու համար։)

  • Ինչպե՞ս են այս հատվածները բացատրում, թե ինչու է սատանան ջանասիրաբար աշխատում նսեմացնել մայրերի դերը։

  • Ի՞նչ հատկանիշներ ունեն կանայք, որոնք կարող են օգնել նրանց հաջողության հասնել որպես մայրեր իրենց դերերում։

Ուշադիր եղեք այն հանգամանքի հանդեպ, որ հնարավոր է ձեր դասարանի որոշ երիտասարդ կանայք երբեք չամուսնանան, կամ եթե ամուսնանան, միգուցե նրանք չկարողանան երեխաներ ունենալ։ Կիսվեք Սփոփող Միության գերագույն նախագահության նախկին խորհրդական Քույր Շերի Լ․ Դյուի հետևյալ խոսքերով, որպեսզի օգնեք ձեր ուսանողներին հասկանալ, որ մոր դերը բոլոր կանանց աստվածային ժառանգությունն է․

Նկար
Շերի Լ․ Դյու

«Ճիշտ ինչպես արժանի տղամարդկանց համար էր նախասահմանված կրելու քահանայություն մահկանացու կյանքում, արդար կանայք նախաերկրային կյանքում օժտված են եղելմայր դառնալու արտոնությամբ։ Մայրությունն ավելին է, քան երեխաներ լույս աշխարհ բերելը, չնայած դա էլ ճիշտ է։ Այն որպես կին մեր էության հիմքն է։ Դրանով է սահմանվում մեր բուն իսկությունը, մեր աստվածային կերպարն ու բնությունը և եզակի հատկանիշները, որ մեր Հայրը տվել է մեզ։ …

… Որոշ կանանց խորհուրդ է տրվում սպասել երեխաներ ունենալու հարցում։ … Սակայն մեր հետ կապված Տիրոջ ժամանակացույցը չի ժխտում մեր բնությունը։ Մեզանից ոմանք, այդ դեպքում, պետք է պարզապես այլ ուղիներ գտնեն մայրանալու համար։ Մեր շրջապատում կան շատերը, ովքեր ունեն սիրո և առաջնորդության կարիք» (“Are We Not All Mothers?” Ensign, Nov. 2001, 96–97)։

  • Ինչպե՞ս են Քույր Դյուի խոսքերն օգնում ձեզ ավելի լավ հասկանալ մայրության իմաստը։

Հարցրեք ուսանողներին, թե ով կցանկանա կիսվել իր մտքերով և զգացմունքներով՝ կապված իրենց իսկ մայրերի արդար ազդեցության հետ։

Կիսվեք Սփոփող Միության գերագույն նախագահության նախկին նախագահ Ջուլի Բ․ Բեքի հետևյալ խոսքերով, ով կանանց հետ խոսեց Աստծո կողմից նրանց տրված դերերը կատարելու անհրաժեշտության մասին։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն և հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ կպատահեր, եթե կանայք թերանային իրենց դերերը կատարելում։

Նկար
Ջուլի Բ. Բեք

© Busath.com

«Եթե մենք չանենք մեր մասը, ոչ ոք չի անի այն մեր փոխարեն: …Մենք չենք կարող լիազորել մեկ ուրիշին անելու [Երկնային Հոր երջանկության ծրագրի մեր մասը]։ Մենք չենք կարող փոխանցել դա մեկ ուրիշին: Դա մերն է: Մենք կարող ենք մերժել դա, մենք կարող ենք հրաժարվել դրանից, սակայն դա դեռ մեր մասն է, և մենք պատասխանատու ենք դրա համար: Կգա մի օր, երբ մենք բոլորս կհիշենք այն, ինչ գիտեինք դեռ ծնվելուց առաջ: Մենք կհիշենք, որ պայքարում էինք այս հնարավորության համար մի մեծ ճակատամարտում: Ինչպե՞ս ենք մենք կատարում այդ պարտականությունը: Մենք ամեն օր մեր եռանդը ներդնում ենք այն աշխատանքի մեջ, որը բացառապես մերն է» (“Understand the Divine Roles of Women,” Ensign, Feb. 2009, 67):

  • Ի՞նչ մտքեր և զգացումներ ունեք «եթե մենք չանենք մեր մասը, ոչ ոք չի անի այն մեր փոխարեն» արտահայտության վերաբերյալ:

  • Ի՞նչ կկորցնեն ընտանիքները, ձեր ծուխը կամ ճյուղը, կամ աշխարհը, եթե կանայք այլևս չանեն իրենց «մասը»։

  • Որո՞նք են այն ուղիները, որոնցով երիտասարդ չափահաս կանայք կարող են իրականացնել իրենց աստվածային դերերը՝ որպես Երկնային Հոր արքայության կանայք։

Վկայեք արդարակյաց կանայք և մայրեր լինելու կանանց սրբազան և կարևոր դերերի մասին և շեշտեք, որ մեր Երկնային Հայրը մի օր Իր արդար զավակներին կտա բոլոր օրհնությունները։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց ճանաչած մի մոր օրինակով և պատմել,թե որքան են հիանում նրանով այն բանի համար, թե ինչպես է նա իրականացրել իր աստվածային դերը։

Վերջում հարցրեք ուսանողներին, թե ով կցանկանա վկայել այն օրհնությունների մասին, որոնք տրվում են, երբ կանայք իմանում են, թե որն է Երկնային Հոր փրկության ծրագրում իրենց դերը և գործում են ըստ դրա։

Ուսանողի ընթերցարան