Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 1․ «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագրի ստեղծումը


Դաս 1

«Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագրի ստեղծումը

Նախաբան

1995 թվականի սեպտեմբերին Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը Եկեղեցուն և աշխարհին հղեցին մի հռչակագիր, որը կրում էր «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» վերնագիրը (Ensign or Լիահոնա, նոյ. 2010, 129): Այս մարգարեական հռչակագիրն ուսուցանում է Աստծո հավերժական ծրագրում ընտանիքի աստվածային դերի մասին: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչու են վերջին օրերի մարգարեները, տեսանողները և հայտնողները հրապարակել այս ոգեշնչված փաստաթուղթը։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Մոսիա 8․15–17, Մովսես 6․26–27, 31–36, 7․16–21

«Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագիրը գրվել է տեսանողների կողմից

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Մովսես 6․26-27 հատվածները և հրավիրեք դասարանին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերը մարդկանց սրտերի, ականջների և աչքերի մասին։

  • Տերն ինչպե՞ս նկարագրեց մարդկանց ամբարշտությունը:

  • Ի՞նչ է նշանակում, երբ մարդկանց «սիրտը կարծրացած է, և նրանց ականջները ծանրացած են, որ լսեն, և նրանց աչքերը հեռուն չեն տեսնում»։

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 6.31-34:

  • Եթե դուք լինեիք Ենովքի փոխարեն, ի՞նչը դուք հուսադրող կգտնեիք Տիրոջ խոսքերում։

  • Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե ինչպե՞ս է Տերը զորացնում Իր մարգարեներին։

Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որ կարդան Մովսես 6.35-36-ը:

  • Ի՞նչ կարողացավ տեսնել Ենովսը, երբ լվացավ իր աչքերի կավը։

  • Ի՞նչ կարող է ներկայացնել կավը։ (Կավը կարող է լինել ունայնության խորհրդանիշը։ Խնդրեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ նրանք կկարողանան տեսնել, եթե աշխարհիկ բաները լվացվեն նրանց աչքերից։)

  • Ինչպե՞ս է 36-րդ հատվածն օգնում սահմանել, թե ինչ է նշանակում տեսանող։ (Պատասխանները պետք է ներառեն հետևյալ ճշմարտությունը. Տեսանողը կարող է տեսնել բաներ, որոնք տեսանելի չեն սովորական աչքերի համար: Կարող եք առաջարկել, որ ուսանողները հատված 36-ը համեմատեն Մոսիա 8․15-17 հատվածների հետ։)

Տեսանողի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ հաղորդելու համար ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոն Ա․ Վիթսոուի (1872-1952) հետևյալ խոսքերը, և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Ջոն Ա. Վիթսոու

«Տեսանողը նա է, ով տեսնում է հոգևոր աչքերով: Նա ըմբռնում է այն բաների իմաստը, որոնք անհասկանալի են ուրիշների համար․ հետևաբար, նա հավերժական ճշմարտության մեկնաբան և պարզաբանող է: … Նա այն մարդն է, ով տեսնում է, քայլում է Տիրոջ լույսի մեջ բաց աչքերով [տես Մոսիա 8․15–17]» (Evidences and Reconciliations, arr. G. Homer Durham [1960], 258):

Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս սահմանումներից մի քանիսը իրենց սուրբ գրություններում՝ Մոսիա 6․35-36-ի կողքին։ Բացատրեք, որ տեսանողները նաև մարգարեներ են։

Ամփոփեք Մոսիա 7․16-21 հատվածները, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ պատահեց նրանց հետ, ովքեր ընդունեցին Ենովքին որպես տեսանող և հետևեցին նրա խոսքերին։

  • Ինչպե՞ս են այս հատվածները լուսաբանում ժամանակակից մարգարեների և տեսանողների խոսքերին ականջ դնելու կարևորությունը: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են հետևյալ վարդապետությունը․ Մարգարեներն օգնում են մեզ տեսնել բաներն Աստծո տեսանկյունից, և մենք օրհնված ենք, երբ վստահում ենք նրանց խոսքերին։)

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Եղբայրներ և քույրեր, այս տարի լրանում է աշխարհին ուղղված ընտանիքների վերաբերյալ հռչակագրի 10-րդ տարեդարձը, որը հրապարակվել էր Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից 1995 թվականին (տես «Ընտանիք` հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129): Այդ ժամանակ և այժմ էլ այն հանդիսանում է փողի ձայն՝ պաշտպանելու և ամրացնելու ընտանիքները։ …

Հռչակագիրը մարգարեական փաստաթուղթ է, ոչ միայն այն պատճառով, որ այն հրապարակվել էր մարգարեների կողմից, այլ, որ այն տրվել էր նաև ապագայի համար։ Այն նախազգուշացնում է բազմաթիվ բաների մասին, որոնք սպառնացել և վնասել են ընտանիքներին վերջին տասնամյակի ընթացքում և կոչ է անում առաջնահերթություն և կարևորություն տալ ընտանիքներին, եթե դրանք ցանկանում են փրկվել մի միջավայրում, որը թվում է նույնիսկ ավելի թունավոր վերաբերմունք ունի ավանդական ամուսնության և ծնող-երեխա հարաբերությունների հանդեպ։

Հայտարարության պարզ ու հասարակ լեզուն բացարձակ հակադրության մեջ է գտնվում հասարակության խճճված ու անհասկանալի կարծիքի հետ, որը չի կարողանում նույնիսկ ընդհանուր համաձայնության գալ ընտանիքի վերաբերյալ սահմանման հարցում» (“What Matters Most Is What Lasts Longest,” Ensign or Liahona, Nov. 2005, 41)։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Երեց Բալլարդը, երբ ասում էր, որ ընտանիքի վերաբերյալ հայտարարությունը «տրվել էր նաև ապագայի համար»:

  • Ընտանիքի մասին հայտարարությունն ինչպե՞ս է հաստատում ձեր համոզմունքը, որ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հանդիսանում են մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ։

Վկայեք, որ քանի որ Երկնային Հայրը սիրում է մեզ և ցանկանում է, որ մենք նմանվենք Իրեն, Նա ուղարկում է մեզ մարգարեներ և տեսանողներ։

Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին

Ընտանիքի մասին հայտարարության ստեղծումը

Համոզվեք, որ յուրաքանչյուր ուսանող կարող է ձեռք բերել «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագրի օրինակը (lds.org/topics/family-proclamation)։ (Դուք կարող եք տպված օրինակ ապահովել այն ուսանողների համար, ում դա անհրաժեշտ է:) Խրախուսեք ուսանողներին ողջ դասընթացի ընթացքում յուրաքանչյուր դասին բերել ընտանիքի մասին հայտարարության տպված կամ թվայնացված օրինակը։ Բացատրեք, որ «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագիրն առաջին անգամ ներկայացվեց Եկեղեցուն Մարգարե Գորդոն Բ․ Հինքլիի (1910–2008) կողմից՝ 1995 թվականի սեպտեմբերի 23-ին Սփոփող Միության գերագույն ժողովի ժամանակ։

  • Ի՞նչ է մեզ հուշում վերնագիրը այս հայտարարության նախատեսված լսարանի մասին։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այս հայտարարությունը հրապարակվել ողջ աշխարհի համար, այլ ոչ միայն Եկեղեցու անդամների համար։ (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Աստված կանչում է մարգարեներին՝ հայտարարելու Իր ճշմարտությունները Իր բոլոր զավակներին:)

Բացատրեք, որ Եկեղեցու կազմավորման օրվանից Եկեղեցու ղեկավարները հրապարակել են ընդամենը հինգ հայտարարություններ։ Մեկը հրապարակվել է Առաջին Նախագահության կողմից, մեկը՝ Տասներկուսի Քվորումի կողմից,իսկ մյուսները՝ Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի կողմից։ Հռչակագրերը պահպանվել են որպես մեծ կարևորություն ունեցող հայտարարություններ։ (Եթե ուսանողները հարցնեն այս հինգ հայտարարությունների մասին, նրանց ուշադրությունը հրավիրեք Մորմոնիզմի հանրագիտարանի վրա, 5-րդ հատոր [1992], «Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի հայտարարությունները», 3․1151, eom.byu.edu։)

Ասեք ուսանողներին, որ նախքան ընտանիքի վերաբերյալ հայտարարությունը կարդալը, Նախագահ Հինքլին բացատրեց որոշ պատճառներ, թե ինչու Եկեղեցու ղեկավարները ոգեշնչում ստացան հրատարակելու այս կարևոր փաստաթուղթը։ Ցուցադրեք Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ խոսքերը և հրավիրեք մի ուսանողի կարդալ այն.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Կարիք չկա հիշեցնելու ձեզ, որ աշխարհը, որում մենք ապրում ենք, աղմկոտ և փոփոխվող արժեքների աշխարհ է։ Տհաճ ձայները տարբեր բաներ են աղաղակում ժամանակի ընթացքում փորձված վարքագծի չափանիշներին հակառակ։ Մեր հասարակության բարոյական խարիսխները մեծ ցնցումների են ենթարկվել» (“Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 99)։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Նախագահ Հինքլին, երբ ասում էր, որ «մեր հասարակության բարոյական խարիսխները մեծ ցնցումների են ենթարկվել»: (Կարող եք նշել, որ խարիսխները ճոպաններ կամ օղակներ են, որոնք առարկան պահում են տեղում:)

  • Ինչպե՞ս դուք կնկարագրեք այն, թե ինչ է պատահել հասարակության «բարոյական խարիսխների» հետ սկսած 1995 թվականից, երբ Նախագահ Հինքլին խոսեց բարոյական լուրջ շեղումների մասին։

Ցուցադրեք Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի ելույթի հետևյալ պարբերությունը։ Ուսանողներին ժամանակ տվեք այն կարդալու և բառեր ու արտահայտություններ նշելու համար, որոնք շարունակում են բացատրել խնդիրները, որ Եկեղեցու ղեկավարները տեսնում էին աշխարհում, և այս հայտարարությունը հրապարակելու պատճառները։

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Մեծ ծավալով մոլորեցնող փաստարկների հետ մեկտեղ, որոնք մատուցվում են որպես ճշմարտություն, չափանիշների և արժեքների վերաբերյալ խաբեության, աշխարհի խավար կողմը բռնելու գրավչության և գայթակղության պայմաններում, մենք անհրաժեշտ ենք համարել զգուշացնել և նախազգուշացնել Ձեզ։ Այս առիթով մենք՝ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը այսօր հրապարակում ենք հայտարարություն՝ ուղղված Եկեղեցուն և աշխարհին որպես հռչակագիր և վերահաստատում ընտանիքին վերաբերող չափանիշները, վարդապետությունները և սովորույթները, որոնք պատմության ընթացքում շարունակ սահմանվել են մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից» (“Stand Strong against the Wiles of the World,” 100):

Երբ ուսանողները կիսվեն իրենց գտած նյութով, գրատախտակին գրեք հետևյալ պատասխանները։ Հնարավոր է գրատախտակն այսպիսի տեսք ունենա.

Ի՞նչ խնդիրներ են տեսել Եկեղեցու ղեկավարներն աշխարհում։

Որպես ճշմարտություն տարածված մոլորություններ

Չափանիշների և արժեքների վերաբերյալ խաբեություն

Գրավչության և գայթակղության նմանվող աշխարհ

Որո՞նք են այն պատճառները, որոնց համար Եկեղեցու ղեկավարները հրապարակեցին այս հայտարարությունը:

Զգուշացնելու և նախազգուշացնելու համար

Հայտարարելու և հաստատելու չափանիշները, վարդապետությունները և սկզբունքները, որոնք ուսուցանվել են Եկեղեցու ներկայիս և նախկին ղեկավարների կողմից

  • Ի՞նչ է «մոլորությունը»: (Մոլորությունը սխալ դատողություն է, որը ներկայացվել է որպես ճշմարտություն:) Ինչպե՞ս եք նկատել, որ ընտանիքին վերաբերող սխալ գաղափարներն ուսուցանվել են որպես ճշմարտություն։ (Դուք կարող եք անդրադառնալ ՎևՈւ 89․4-ին որպես մոլորության օրինակ։)

  • Նախագահ Հինքլիի ելույթից, ի՞նչ կարող ենք սովորել վերջին օրերի մարգարեների և առաքյալների պարտականությունների մասին։ (Ուսանողների պատասխանները պետք է ներառեն հետևյալ ճշմարտությունը․ Մարգարեներն ունեն սրբազան պարտավորություն՝ հայտարարելու Տիրոջ «այն չափանիշները, վարդապետությունները և սովորությունները, որոնք վերաբերվում են ընտանիքին»։)

Հանձնարարեք ուսանողներին մի քանի րոպե տրամադրել ընտանիքի մասին հայտարարությունն աչքի անցկացնելու համար և բացահայտել որոշ պատասխաններ, որոնք այն տալիս է ընտանիքի վերաբերյալ մեր ժամանակներում առաջ եկած հարցերին։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտած նյութով։ Քանի որ այլ դասերի ժամանակ քննարկվելու են հայտարարության մանրամասները, շատ ժամանակ մի տրամադրեք այս վարժությանը։

Վկայեք հետևյալ ճշմարտությունների մասին․ Ընտանիքի մասին հայտարարությունը լի է հասարակության խնդիրների վերաբերյալ ոգեշնչված պատասխաններով։ Փոփոխվող արժեքների աշխարհում հայտարարությունը ամուր խարիսխ է հանդիսանում անհատների և ընտանիքների համար։

Բացատրեք, որ ընտանիքի մասին հայտարարությունը կարդալուց հետո Նախագահ Հինքլին հայտարարել է․

Նկար
President Gordon B. Hinckley

«Մենք բոլորին պատվիրում ենք ուշադիր կարդալ, խորհել և աղոթել այս հայտարարության մասին։ Ցանկացած ազգի ուժը գտնվում է դրա տների պատերի մեջ։ Մենք հորդորում ենք մեր ժողովրդին ամենուրեք ամրացնել իրենց տները՝ համաձայն դարերով սրբագործված այս արժեքների» (“Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 101)։

  • Ձեզ համար ի՞նչ է նշանակում աղոթքով կարդալ ընտանիքի մասին հայտարարությունը։

  • Ընտանիքի մասին հայտարարության մեջ գտնվող սկզբունքներն ինչպե՞ս են ազդել ամուսնության և ընտանիքի մասին ձեր զգացողությունների վրա։

Օգնեք ուսանողներին որոշել և կիսվել, թե ինչպես կարող են կիրառել Նախագահ Հինքլիի հորդորը՝ սովորելու և կիրառելու ընտանիքի մասին հայտարարության մեջ գտնվող վարդապետությունները և սկզբունքները (օրինակ՝ անգիր սովորել հայտարարության մի քանի մասերը): Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին և հրավիրեք նրանց աղոթքով խորհել, թե ինչպես կարող են ամրացնել իրենք իրենց և իրենց ընտանիքները՝ կիրառելով «դարերով սրբագործված այս արժեքները»։

Ուսանողի ընթերցարան