Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 19. Կառուցել Քրիստոսակենտրոն կյանքեր և տներ


Դաս 19

Կառուցել Քրիստոսակենտրոն կյանքեր և տներ

Նախաբան

Մարգարե Հելամանն ուսուցանել է իր որդիներին, որ եթե նրանք կառուցեն իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի ապահով հիմքի վրա, սատանան չի ունենա ուժ նրանց կործանելու համար (տես Հելաման 5.12): Այս դասի ժամանակ ուսանողները կքննարկեն, թե ինչպես կառուցեն իրենց ընտանիքները Հիսուս Քրիստոսի հիմքի վրա: Երբ ընտանիքի անդամները կենտրոնացնում են իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա, նրանք կարողանում են վերականգնել և ամրացնել հարաբերությունները և գտնել ավելի մեծ երջանկություն:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Հենրի Բ. Այրինգ, «Մեր կատարյալ օրինակը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 70–73:

  • Ռիչարդ Գ. Սքոթ, «Տան խաղաղության համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 29–31:

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես ԺԵ.1–5, 10–11, Հելաման 5.12

Կառուցել Քրիստոսակենտրոն կյանքեր և տներ

Դասը սկսեք` գրատախտակին նկարելով մի փոքրիկ տնակ կամ այլ շենք: Քննարկեք հետևյալը ուսանողների հետ.

  • Ի՞նչ նշանակություն ունի հիմքը տան կամ այլ կառույցի համար:

  • Ինչո՞ւ են որոշ շինարարական նյութեր ավելի ամուր դարձնում շենքի հիմքը, քան մյուսները:

Հիշեցրեք ուսանողներին, որ բոլոր ընտանիքներն էլ ունենում են դժվարություններ որոշ չափով, և սատանան ձգտում է կործանել բոլոր ընտանիքները: Մորմոնի Գրքից մենք սովորում ենք մի ապահով ուղի նվազեցնելու սատանայի ազդեցությունները մեր ընտանիքների վրա:

Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել Հելաման 5.12, փնտրելով թե ինչ է այն ուսուցանում հիմքի մասին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում կառուցել մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:

  • Ի՞նչ կարող է ընտանիքն անել, կառուցելու Հիսուս Քրիստոսի հիմքի վրա: (Հնարավոր պատասխանները ներառում են հետևյալը. ուսումնասիրեք և ապրեք Հիսուս Քրիստոսի ավետարանով, ձգտեք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին, հնազանդվեք Աստծո պատվիրաններին և հենվեք Քրիստոսի Քավության զորության վրա:)

  • Ինչպե՞ս կարող են Հելաման 5.12-ի խոստումները վերաբերել ընտանիքներին, ովքեր ձգտում են կառուցել իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա: (Պատասխանները պետք է ցույց տան հետևյալ սկզբունքի ըմբռնումը. Երբ ընտանիքները կառուցեն իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, սատանան զորություն չի ունենա կործանելու նրանց:)

Բացատրեք, որ Իր մահվանից ոչ շատ առաջ Փրկիչը մի համանմանություն տվեց, որը կարող է օգնել ընտանիքներին հասկանալ, թե ինչպես կառուցել իրենց հիմքը Նրա վրա: Հանձնարարեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ Հովհաննես ԺԵ․1-5, 10-11 հատվածները։ Խնդրեք դասարանին հետևել ընթացքում և մտածել, թե ինչպես Փրկչի փոխաբերությունը այս հատվածներում կարող է վերաբերել ընտանիքներին, ովքեր ձգտում են կառուցել իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:

  • Եթե Հիսուս Քրիստոսը որթն է և մենք Նրա ճյուղերն ենք, ի՞նչ կարող է իրենից ներկայացնել պտուղը: (Պտուղը կարող է ներկայացնել Հիսուս Քրիստոսի աշակերտների բարի գործերը և արարքները:)

Օգնեք ուսանողներին նկատել, որ Փրկիչը օգտագործել է «մնալ» կամ «կենալ» բառերը մի քանի անգամ Հովհաննես ԺԵ.4–10: Բացատրեք, որ կենալ այս ենթատեքստում նշանակում է մնալ և «մնալ, բայց մնալ հավերժ», ի նկատի ունենալով, որ մենք պետք է մնանք անսասան և ընդմիշտ կառչած Հիսուս Քրիստոսին և Նրա Եկեղեցուն (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Կացեք ինձանում» Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 32): Դուք կարող եք համառոտակի բացատրել ուսանողներին, որ բառի կրկնությունները նկատելը սուրբ գրության ուսումնասիրության հմտություն է, որը նրանք կարող են օգտագործել իրենց անձնական ուսումնասիրության ընթացքում: Բառի կրկնությունը սուրբ գրություններում հաճախ նշանակում է, որ հեղինակը շեշտադրում է կարևոր գաղափար:

  • Համաձայն հատվածներ 5 և 11-ի, որո՞նք են Փրկչում կենալու օրհնությունները: (Եթե մենք կենանք Փրկչում, մենք կարող ենք շատ պտուղ առաջ բերել և ստանալ ուրախության լիություն:)

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ օրհնություններ կգան ընտանիքներ, երբ ընտանիքի անդամները ձգտեն կենալ Փրկչում:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերը:

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Անկախ ձեր հանգամանքներից դուք կարող եք կենտրոնացնել ձեր տունն ու ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա, քանի որ Նա է ճշմարիտ խաղաղության աղբյուրն այս կյանքում» («Տան խաղաղության համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 29):

  • Ինչպե՞ս կնկարագրեիք որևէ տուն, որը կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի վրա: Ի՞նչ առանձնահատկություններ կդարձնեին տունը Քրիստոսակենտրոն:

Քաջալերեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի լիովին կենան Փրկչում, այդպիսով ավելի շատ Փրկչի ազդեցությունը հրավիրելով իրենց տուն: Խրախուսեք նրանց մտածել այն մասին, թե ինչ փոփոխություններ նրանք կարող են կատարել իրենց փոխհարաբերություններում ընտանիքի անդամների հետ:

Հելաման 14.30–31, 3 Նեփի 11.29–30

Վերահսկել մեր հույզերը օգտագործելով մեր ազատ կամքը արդար ձևով

Անցեք դասի հաջորդ մասին՝ ընդգծելով, որ բոլոր ընտանիքները դիմակայում են մարտահրավերների: Նույնիսկ, երբ ընտանիքի անդամները փորձում են կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա, նրանք կարող են հանդիպել հանգամանքների, որոնք մարտահրավեր են իրենց արդար ցանկությունների համար: Գրատախտակի վրա գրեք հետևյալը.

«Դու ինձ բարկացրիր»:

«Դու ինձ ստիպեցիր կորցնել համբերությունս»։

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե այս հայտարարությունները արդյոք հիմնված են ճշմարտության վրա:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 14.30-31 հատվածները: Հրավիրեք դասարանին մտածել թե ինչպես են այս հատվածները կապված գրատախտակի վրա գրված մտքերի հետ:

  • Ի՞նչ կարևոր ճշմարտություն է գտնվում այս հատվածներում, որը կապված է ուրիշների հետ մեր փոխհարաբերությունների հետ: (Շեշտեք հետևյալ ճշմարտությունը. Քանի որ Երկնային Հայրը մեզ ընտրության ազատություն է տվել, մենք կարող ենք ընտրել արդյոք բարկանալ թե ոչ: Բացատրեք, որ Երեց Լին Գ. Ռոբբինսը՝ Յոթանասունից, ուսուցանել է. «Բարկանալը գիտակցված ընտրություն է, ուստի, մենք կարող ենք ընտրություն կատարել չբարկանալու: Մենք ընտրում ենք»։ [“Agency and Anger,” Ensign, May 1998, 80].)

  • Ի՞նչ խնդիրներ են առաջանում հավատալուց, որ ուրիշների գործողություններն ու խոսքերը կարող են «ստիպել» մեզ բարկանալ:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 11.29-30 հատվածները: Մատնացույց արեք Փրկչի ուսմունքը, որ հակառակությունը «պետք է վերացվի» (3 Նեփի 11.30): Հիշեցրեք ուսանողներին, որ կոպիտ խոսելը և այլ անարդար վարվելակերպը, ինչպես օրինակ հուզական և ֆիզիկական բռնությունը երբեք չի արդարացվում:

Հորդորեք ուսանողներին մտածել որոշակի բաների շուրջ, որոնք նրանք կարող են անել՝ օգնելու նրանց հիշել՝ ընտրել չբարկանալը: Հրավիրեք նրանց կիսվել իրենց գաղափարներով: Խնդրեք ուսանողներին պարտավորվել օգտագործելու իրենց ազատ կամքը արդար ձևով ընտրելով չբարկանալ, հատկապես ընտանեկան միջավայրում:

3 Նեփի 12.22–24, Մորոնի 7.45, 48, Վարդապետություն և Ուխտեր 64.9–11, 88.119, 123–25

Ապաշխարությունը և ներումը կարող են բժշկել խաթարված ընտանեկան փոխհարաբերությունները

Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը․

«Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա»:

Ասեք ուսանողներին, որ այս արտահայտությունը գալիս է «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» փաստաթղթից (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129):

Ուսանողներին օգնելու համար գտնելու Հիսուս Քրիստոսի մի քանի ուսմունքները, որոնք կարող են ավելի մեծ երջանկություն բերել ընտանիքներին, խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.119, 123–25: Առաջարկեք նրանց նշել կարևոր ուսմունքները: Ապա հանձնարարեք ուսանողներին քննարկել, թե ինչպես ընտանիքները կարող են ամրացվել՝ ապրելով այն ուսմունքներով, որոնք գտնվում են այս հատվածներում:

Հիշեցրեք ուսանողներին, որ խնդիրներն ու դժվարությունները հաճախ տեղի են ունենում ընտանիքներում, երբ Հիսուս Քրիստոսի ուսմունքներն անտեսվում են: Ցուցադրեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ միտքը և որևէ ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Լարված և խաթարված փոխհարաբերություններն այնքան հին են, ինչպես ինքը՝ մարդկությունը: … Ես պատկերացնում եմ, որ յուրաքանչյուր անձնավորույթուն երկրի վրա ինչ որ ձևով ազդեցության է ենթարկվել հակառակության, վրդովմունքի և վրեժի կործանարար ոգուց: Հավանաբար լինում են ժամանակներ, երբ մենք ճանաչում ենք այս ոգին մեր մեջ» («Ողորմածները ողորմություն կգտնեն» Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 70):

  • Տեր Հիսուս Քրիստոսի ի՞նչ ուսմունքներ կարող են օգնել բժշկելու լարված կամ խաթարված փոխհարաբերությունները ընտանիքի անդամների միջև:

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները։ Բացատրեք, որ այս հատվածներից յուրաքանչյուրը պարունակում է ճշմարտություններ, որոնք ուսուցանվել են Փրկչի կողմից, որոնք կարող են ուժեղացնել ընտանեկան հարաբերությունները:

3 Նեփի 12:22-24

Մորոնի 7.45, 48

Վարդապետություն և Ուխտեր 64․9-11

Ուսանողներին հանձնարարեք կարդալ այս հատվածները և ապա քննարկել հետևյալը․

  • Ի՞նչ ուսմունքներ այս հատվածներից կարող են օգնել բժշկել ընտանեկան փոխհարաբերությունները, որոնք վնասվել են հակառակությունից, անբարյացակամությունից կամ այլ վարմունքներից:

  • Ինչպե՞ս եք տեսել, որ ներումը բարեփոխում է ընտանեկան փոխհարաբերությունները:

  • Ինչո՞ւ է երբեմն ավելի դժվար ներել ընտանիքի անդամներին, ովքեր վիրավորում են մեզ, քան այլ մարդկանց:

Ցուցադրեք Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի և Նախագահ Հովարդ Վ. Հանթերի (1907–1995) հետևյալ խոսքերը, և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Մեզանից ոչ մեկը առանց մեղքի չէ: Մեզանից յուրաքանչյուրը գործում է սխալներ, ներառյալ դուք և ես: Մենք բոլորս վիրավորվել ենք: Մենք բոլորս վիրավորել ենք ուրիշների:

Մեր Փրկչի զոհաբերության միջոցով է, որ մենք կարող ենք ձեռք բերել վեհացում և հավերժական կյանք: Երբ մենք ընդունում ենք Նրա ուղիները և հաղթահարում մեր հպարտությունը՝ փափկացնելով մեր սրտերը, մենք կարող ենք բերել հաշտեցում և ներում մեր ընտանիքներ և մեր անձնական կյանք» (Dieter F. Uchtdorf, “One Key to a Happy Family,” Ensign, Oct. 2012, 6):

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Ինչի վրա էլ որ Հիսուսը դնում է Իր ձեռքերը, ապրում է: Եթե Հիսուսը դնում է Իր ձեռքերը ամուսնության վրա` այն ապրում է: Եթե Նրան թույլատրվում է Իր ձեռքերը դնել ընտանիքի վրա` այն ապրում է» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Հովարդ Վ. Հանթեր [2015], 150):

  • Ինչպե՞ս կարող են այսօր քննարկված սկզբունքները թույլ տալ Փրկչին դնել Իր ձեռքերն ընտանիքի վրա:

Հանձնարարեք ուսանողներին մտածել, թե ինչպես ապաշխարության և ներման սկզբունքները կարող են օգնել նորոգել կամ ամրացնել իրենց իսկ ընտանեկան հարաբերությունները: Խրախուսեք նրանց ճիշտ գործել՝ կիրառելով այս սկզբունքներն իրենց ընտանեկան հարաբերություններում:

Ուսանողի ընթերցարան