Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 23. Ապահովել նյութական կարիքները


Դաս 23

Ապահովել նյութական կարիքները

Նախաբան

Աստված վստահում է անհատներին՝ իրենց նյութական անձնական կարիքներն ապահովելու և իրենց ընտանիքների հիմնական կարիքները հոգալու պարտականությունը: Ծնողները սրբազան պարտականություն ունեն ապահովել իրենց երեխաների «կյանքի կենսական պահանջները» (Ընտանիք` hայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129): Այս դասի ընթացքում ուսանողները կսովորեն, թե ինչպես ինքնապահովման սկզբունքը կարող է նպաստել իրենց աշխարհիկ և հոգևոր կայունությանը այժմ և ապագայում:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Մ. Ռասել Բալլարդ, «Դառնալ ինքնապահովող՝ հոգեպես և ֆիզիկապես», Ensign, մարտ 2009, 50–55:

  • Ռոբերտ Դ. Հեյլս, «Դառնալով տնտեսվար մատակարար՝ աշխարհիկ և հոգևոր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 7–10:

  • Մարվին Ջ. Աշթոն, «Մեկ փողի համար», Ensign, սեպ. 2007, 37–39:

  • Հեռատես ապրելակերպ կայքէջ, providentliving.org

Ուսուցման առաջարկներ

Մարկոս Զ.1-3, Ղուկաս Բ.51-52

Ինքնապահովում

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը. «Ի՞նչ ուղիներով Հիսուս Քրիստոսը նախապատրաստեց Իրեն՝ Իր մահկանացու ծառայության համար»: Հրավիրեք ուսանողներին կարդալ Մարկոս Զ.1–3 և Ղուկաս Բ.51–52-ը, փնտրելով ուղիներ, որոնցով Փրկիչը նախապատրաստեց Իրեն Իր վաղ տարիներին Իր ապագա ծառայության համար: Երբ ուսանողները պատասխաններ տան, գրի առեք հետևյալը գրատախտակին.

Աշխատեց Իր հոր հետ որպես հյուսն (մասնագիտանալով)

Աճեց իմաստությամբ (կրթվելով)

Մեծացավ հասակով (ֆիզիկապես)

Աճեց Աստծո հետ բարեհաճության մեջ (հոգևորապես)

Աճեց մարդկանց հետ բարեհաճության մեջ (հասարակական դիրքով)

  • Ինչպե՞ս կարող է Փրկչի օրինակին հետևելը հինգ նշված ասպարեզներում օգնել ձեզ պատրաստվելու բավարարել ձեր սեփական կարիքները և ձեր ապագա ընտանիքինը:

Ցուցադրեք Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի (1895–1985) հետևյալ խոսքերը և խնդրեք ուսանողներին լսել Նախագահ Քիմբալի նշումները, որպես յուրաքանչյուր Վերջին Օրերի Սրբի պարտականություն.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Եկեղեցին և նրա անդամները պատվիրվել են Տիրոջ կողմից լինել ինքնապահովող և անկախ: (Տես ՎևՈւ 78.13-14:)

Յուրաքանչյուր անհատի սոցիալական, էմոցիոնալ, հոգևոր, ֆիզիկական կամ տնտեսական բարօրությունը կախված է նախ իրենից, այնուհետև իր ընտանիքից, և ապա Եկեղեցուց, եթե նա Եկեղեցու հավատարիմ անդամ է:

Ոչ մի Վերջին Օրերի Սուրբ, լինելով ֆիզիկապես և էմոցիոնալ առումով ունակ, կամավոր իր սեփական բեռը կամ իր ընտանիքի բարօրությունը չի դնի որևէ մեկ ուրիշի վրա: Քանի դեռ նա կարող է, Տիրոջ ոգեշնչման ներքո և իր իսկ աշխատանքով, նա կմատակարարի իր և իր ընտանիքի հոգևոր և նյութական կենսական կարիքները» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Սպենսեր Վ. Քիմբալ [2006], 116):

  • Նախագահ Քիմբալը ի՞նչ պատասխանատվության մասին է ասել, որն ունի մեզանից յուրաքանչյուրը:

  • Ինչո՞ւ է կարևոր դառնալ «ինքնապահովող և անկախ»: (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալը. Երբ մենք ինքնապահովող ենք դառնում, մենք կարող ենք ապահովել ինքներս մեզ և մեր ընտանիքների հոգևոր և նյութական կենսական կարիքները:)

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչ է նշանակում ինքնապահովող լինելն իրենց համար: Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերը, և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Ինքնապահովում նշանակում է պատասխանատվություն ստանձնել մեր անձնական հոգևոր և նյութական բարօրության և նրանց համար, ում Երկնային Հայրը վստահել է մեր հոգածությանը: Միայն այն ժամանակ, երբ մենք ինքնապահովող ենք, մենք կարող ենք իսկապես նմանվել Փրկչին ուրիշներին ծառայելիս և օրհնելիս:

Կարևոր է հասկանալ, որ ինքնապահովումը միջոց է նպատակին հասնելու համար: Մեր վերջնական նպատակը Փրկչի նման դառնալն է, և այդ նպատակը բարելավվում է ուրիշներին մատուցած մեր անձնուրաց ծառայությամբ: Ծառայելու մեր ունակությունը մեծանում է կամ փոքրանում ըստ մեր ինքնապահովվածության մակարդակի» («Բարօրության ավետարանական տեսապատկերը․ Հավատք գործի մեջ», Բարօրության և ինքնապահովման հիմնական սկզբունքներ [գրքույկ, 2009], 1–2):

  • Ո՞րն է ինքնապահովման վերջնական նպատակը:

  • Ինչպե՞ս է մեր ուրիշներին ծառայելու ունակությունը նվազում, եթե մենք ինքնապահովող չենք:

Որպեսզի օգնենք ուսանողներին ավելի խորը հասկանալ ինքնապահովումը, ցուցադրեք Սփոփող Միության նախկին գերագույն նախագահ Ջուլի Բ. Բեքի հետևյալ խոսքերը.

Նկար
Ջուլի Բ. Բեք

© Busath.com

«Ինչպե՞ս ենք մենք ինքնապահովող դառնում: Մենք դառնում ենք ինքնապահովող, բավարար գիտելիք, կրթություն և գրագիտություն ձեռք բերելով, փողը և միջոցները խելամտորեն տնօրինելով, լինելով հոգեպես ամուր, պատրաստվելով ծայրահեղ իրավիճակներին և պատահականություններին, ունենալով ֆիզիկական առողջություն, սոցիալական և էմոցիոնալ բարվոք վիճակ» (“The Welfare Responsibilities of the Relief Society President,” Basic Principles of Welfare and Self-Reliance, 4):

Գրատախտակի վերևի մասում գրեք հետևյալ խոսքերը. կրթություն, ֆինանսներ, հոգևոր ուժ, տնային արտադրություն և պահեստավորում, առողջություն և աշխատանք: Ուսուցանեք ուսանողներին, որ ինքնապահովումը ներառում է հավասարակշռված կյանքի այս վեց ասպարեզները (տես Ապահովել Տիրոջ ուղիով. Բարօրության վերաբերյալ ղեկավարի ուղեցույցի ամփոփագիր [գրքույկ, 2009], 1–2): Որոշ ժամանակ տրամադրեք որպես դասարան քննարկելու, թե ի՞նչ կարող են անել երիտասարդ չափահաս ամուրիները՝ դառնալու ավելի ինքնապահովող այս ասպարեզներից յուրաքանչյուրում, որպեսզի ավելի լավ կարողանան ապահովել իրենց ապագա ընտանիքների նյութական և հոգևոր կարիքները և ծառայել Եկեղեցում: Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին: Գաղափարները կարող են ընդգրկել հետևյալը.

  • Կրթություն․ Ձեռք բերեք գիտական աստիճան կամ վկայական համալսարանից կամ արհեստի ուսումնարանից, բարելավեք հետազոտական հմտությունները, սովորեք լրացուցիչ աշխատանքային հմտություններ, սովորեք կատարել հիմնական տնային և ավտո վերանորոգումներ:

  • Ֆինանսներ․ Վճարեք ազնիվ տասանորդ և ծոմի զոհաբերություն, սովորեք բյուջե կազմել և առաջնորդվեք դրանով, սովորեք ինքնակարգապահություն, խուսափեք ոչ անհրաժեշտ պարտքից, վճարեք պարտքերը, խնայեք որոշ փող ամեն աշխատավարձից:

  • Հոգևոր ամրություն․ Աղոթեք, ուսումնասիրեք սուրբ գրությունները, նպատակով ծոմ պահեք, կանոնավորապես հաճախեք տաճար:

  • Տնային պահեստ․ Սովորեք թե ինչպես պահածոյացնել և պահեստավորել ուտելիքներ, պարտեզ աճեցնել (նույնիսկ ուղղակի մի քանի բույսեր):

  • Առողջություն․ Հնազանդվեք Իմաստույան Խոսքին, կանոնավորապես մարզվեք, առողջ սնվեք, բավականաչափ քնեք, ձեռք բերեք առողջության ապահովագրում:

  • Աշխատանք․ Զարգացրեք աշխատանքային նոր հմտություններ, խթանեք աշխատանքային ուժեղ էթիկա, ձեռք բերեք առաջադեմ հավաստագրեր:

  • Ի՞նչ եք արել մեծացնելու ձեր ինքնապահովումը այս ասպարեզներից մեկում: Ինչպե՞ս են այս ջանքերը մեծացրել ձեր ինքնապահովման և ինքնարժեքի զգացումները: Ինչպե՞ս է դա մեծացրել ինքներդ ձեզ ապահովելու և Եկեղեցում ավելի լիովին ծառայելու ունակությունը:

Հրավիրեք ուսանողներին նպատակ դնել բարելավելու այս վեց ասպարեզներից մեկը:

Մաղաքիա Գ.8–12, Մատթեոս Զ.19–21, Ա Տիմոթեոս Զ.7–10, 2 Նեփի 9.51, Հակոբ 2.13–14, 18–19, Վարդապետություն և Ուխտեր 104.13–18

Ֆինանսների տնօրինում

Հիշեցրեք ուսանողներին, որ եթե նրանք դեռ պատասխանատու չեն, նրանք մի օր իրենց և հնարավոր է ընտանիքի ապահովման համար կլինին պատասխանատու: Ուստի նրանք պետք է սովորեն իմաստուն վարվել իրենց նյութական աղբյուրների հետ:

Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք կարդալ հետևյալ հատվածներից մի քանիսը և գտնել սկզբունքներ կապված ֆինանսական խելամիտ տնօրինության հետ:

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, հրավիրեք ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց գտած նյութով: Հավաստիացեք, որ ուսանողները հասկանան հետևյալ սկզբունքը. Կիրառելով իմաստուն ֆինանսական սկզբունքներ, մարդիկ և ընտանիքները կարող են մեծացնել իրենց սեփական ֆինանսական կայունությունը և պատրաստված լինել օգնելու ուրիշներին: (Դուք կարող եք մատնանշել, որ սուրբ գրություններում Տերը կապ է գծում հարստություններ ձեռք բերելու և աղքատներին և կարիքավորներին օգնելու միջև: Օրինակ՝ տես Հակոբ 2.18–19 և ՎևՈւ 104.18:)

  • Ինչպիսի՞ օրհնություններ եք զգացել կիրառելով իմաստուն ֆինանսական սկզբունքներ ձեր կյանքում:

Վարդապետություն և Ուխտեր 104․78

Խուսափել ոչ անհրաժեշտ պարտքից

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 104.78: Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինի(1917-2008) հետևյալ խոսքերը և խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլին

«Հիշեք այս. պարտքը գերության մի ձև է: Այն ֆինանսական մեծամրջյուն է: Երբ մենք ապառիկ գնումներ ենք կատարում, այն մեզ ընդամենը բարգավաճման պատրանք է տալիս: Մենք կարծում ենք, թե տիրանում ենք իրերի, բայց իրականությունն այն է, որ մեր իրերն են մեզ տնօրինում:

Որոշ պարտքեր, ինչպես օրինակ համեստ տուն, կրթության համար ծախսեր, գուցե անհրաժեշտություն առաջին մեքենայի համար, կարող է հարկավոր լինել: Բայց մենք չպետք է մտնենք ֆինանսական գերության մեջ սպառողական պարտքի միջոցով, առանց ուշադիր կշռադատելու գները» («Երկրային պարտքեր, երկնային պարտքեր», Ensign կամ Լիահոնա, մայ. 2004, 40–41):

  • Ինչո՞ւ է պարտքը համարվում գերության մի ձև: (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց հասկանալ հետևյալ սկզբունքը. Ոչ անհրաժեշտ պարտքից խուսափելն օգնում է զերծ պահել անհատներին և ընտանիքներին ֆինանսական գերությունից:) Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910-2008) ուսուցանել է, որ «Ինքնապահովումը չի կարող [գոյություն] ունենալ, երբ տան վրա կա լուրջ պարտք կախված: Մարդը ոչ անկախություն ունի, ոչ ազատություն գերությունից, երբ նա պարտք է ուրիշներին» (“To the Boys and to the Men,” Ensign, Nov. 1998, 53):

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոհուրդը.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Խուսափեք այն փիլիսոփայությունից և պատճառաբանությունից, որ երեկվա ճոխությունները դարձել են անհրաժեշություններ այսօր: Դրանք անհրաժեշտություններ չեն, մինչև մենք ինքներս չենք դարձնում դրանք այդպիսին: Մեր երիտասարդ զույգերից շատերն այսօր կամենում են սկսել բազմաթիվ ավտոմեքենաներով և այնպիսի մի տնով, ինչպիսին Մայրիկն ու Հայրիկն են ողջ կյանքում աշխատել ձեռք բերելու համար: Հետևաբար, նրանք երկարատև պարտքի տակ են մտնում երկու աշխատավաձի հիման վրա: Հավանաբար նրանք խիստ ուշ են հայտնաբերում, որ փոփոխություններն իսկապես գալիս են, կանայք երեխաներ են ունենում, հիվանդությունը հետապնդում է որոշ ընտանիքների, կորցնում են աշխատանքը, բնական աղետներ և այլ իրավիճակներ են տեղի ունենում և այլևս հիպոթեքային վարկավճարները, որոնք հիմնված էին երկու աշխատավարձերի վրա, չեն կարող վճարվել: Մեզ համար կարևոր է ապրել մեր միջոցների սահմաններում» (« Մնայուն ճշմարտություններ փոփոխվող ժամանակներում» Ensign կամ Լիահոնա, մայ. 2005, 20):

  • Որո՞նք են որոշակի հնարավոր հետևանքները անհատների և ընտանիքների համար, ովքեր ձախողվում են ընդունել տարբերությունը ցանկությունների և կարիքների միջև:

  • Որո՞նք են այն ուղիները, որոնցով մենք պետք է տարբերակենք ցանկությունները և կարիքները:

Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի մասին և գրել պատասխաններն իրենց օրագրում:

  • Կյանքի ո՞ր ասպարեզներում դուք կկարողանաք դառնալ ավելի ինքնապահովող:

  • Ինչպե՞ս կարող եք ավելի լավ տնօրինել ձեր նյութական ռեսուրսները:

Ուսանողի ընթերցարան