Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 4․ Ընտանիքը և Երջանկության մեծ ծրագիրը


Դաս 4

Ընտանիքը և Երջանկության մեծ ծրագիրը

Նախաբան

Ադամի և Եվայի ստեղծմամբ երկրի վրա հաստատվեց մարդկային ընտանիքը։ Ադամի և Եվայի Անկումը հնարավոր դարձրեց, որ երեխաներ լույս աշխարհ գային, իսկ Քավությունն էլ իր հերթին մեզ թույլ է տալիս հաղթահարել Անկման բացասական ազդեցությունները։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես են Արարումը, Անկումը և Քավությունն աշխատում միասին՝ ընտանիքների փրկության համար։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • M. Russell Ballard, “The Atonement and the Value of One Soul,” Ensign or Liahona, May 2004, 84–87.

  • Julie B. Beck, “Teaching the Doctrine of the Family,” Ensign, Mar. 2011, 12–17.

Ուսուցման առաջարկներ

Մովսես 1․27–39, Վարդապետություն և Ուխտեր 49․15–17

Մովսեսն իմանում է երկրի արարման նպատակը

Դասարան բերեք փոքրիկ տարրայով ավազ և մի բաժակ ջուր։ Հրավիրեք մի ուսանողի մատը մտցնել ջրի մեջ, ապա՝ ավազի։ Այնուհետև խնդրեք ուսանողին հաշվել, թե ավազի քանի հատիկ է կպել մատին։

  • Ձեր կարծիքով, ավազի քանի՞ հատիկ կա տարրայի մեջ։ Իսկ ծովափո՞ւմ։

Խնդրեք ուսանողներին բացել Մովսես 1, որտեղ տրված են մի շարք տեսիլքներ, որոնք տեսել է Մովսեսը։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մովսես 1․27-29 հատվածները, և հրավիրեք ուսանողներին փնտրել, թե ինչ Տերը ցույց տվեց Մովսեսին։

  • Համաձայն այս հատվածների՝ ի՞նչ տեսավ Մովսեսը տեսիլքում:

  • Ի՞նչ մտքեր դուք կունենայիք, եթե դուք տեսնեիք այդ տեսիլքը:

Խնդրեք ուսանողներին կարդալ Մովսես 1․30 և նշել երկու հարցերը, որոնք Մովսեսը տվեց Տիրոջը (ինչու և ինչպես ստեղծվեց երկիրը և դրա բնակիչները): Օգնեք ուսանողներին զարգացնել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց անձնական հմտությունները՝ խրախուսելով նրանց ուսումնասիրության ընթացքում փնտրել հարցեր և պատասխաններ սուրբ գրություններում։

Հրավիրեք ուսանողներին կարդալ Մովսես 1․31-33 հատվածները և փնտրել, թե ինչպես Տերը պատասխանեց Մովսեսի երկու հարցերին։

  • Համաձայն հատված 31-ի, ինչո՞ւ Աստված ստեղծեց երկիրը։

  • Ի՞նչ են սովորեցնում հատվածներ 32-33 այն մասին, թե ինչպես Երկնային Հայրը ստեղծեց աշխարհները։ (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ վարդապետությունը. Հոր ղեկավարությամբ Հիսուս Քրիստոսը ստեղծեց երկիրը և անթիվ աշխարհներ:)

Հրավիրեք ուսանողներին կարդալ Մովսես 1․36-39 հատվածները և ներկայացնել Մովսեսի ևս մեկ ցանկությունը և Տիրոջ պատասխանը։

  • Որ՞ն է Երկնային Հոր նպատակը երկիրը և դրա բնակիչներին ստեղծելու գործում: (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ վարդապետությունը. Երկիրը ստեղծվեց՝ օգնելու առաջ բերել մարդու անմահությունը և հավերժական կյանքը: Նշեք, որ անմահությունը հավերժ ապրելն է հարություն առած վիճակում, մինչդեռ հավերժական կյանքը Աստծո նման ապրելն է, այսինքն՝ հավերժ ապրելը որպես հավերժական ընտանիքի մի մաս։)

  • Ինչպե՞ս է երկրի արարումն օգնում իրականացնել Երկնային Հոր աշխատանքը և փառքը։ (Օգտագործեք Վարդապետություն և Ուխտեր 49․15-17 հատվածները, ցույց տալու համար, որ երկիրը ստեղծվել է որպես մահկանացու բնակության վայր ընտանիքների համար։)

Վկայեք, որ երկիրը ստեղծվեց՝ օգնելու առաջ բերել Աստծո զավակների անմահությունը և հավերժական կյանքը: Ընտանիք միավորը նախատեսված է, որպեսզի օգնի մեզ ձեռք բերել հավերժական կյանք, որը նշանակում է, որ մենք հավերժ ապրում ենք որպես հավերժական ընտանիքի մի մաս՝ կյանք, որով ապրում է Աստված։

2 Նեփի 2․19–25, Մովսես 3․16–17, 5․9–11

Ադամի և Եվայի անկումը Երկնային Հոր ծրագրի կարևոր մասն էր

Բացատրեք, որ Աստված Ադամին ու Եվային Եդեմի պարտեզում տվեց որոշակի հրահանգներ: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մովսես 3.16-17, այնուհետև հարցրեք:

  • Ըստ Տիրոջ խոսքերի՝ ի՞նչ տեղի կունենար Ադամի և Եվայի հետ, եթե նրանք ուտեին արգելված պտուղը։

Բացատրեք, որ երբ Ադամն ու Եվան ճաշակեցին արգելված պտղից, նրանք երկու տեսակի մահ բերեցին մարդկության վրա:

Գրատախտակին գրեք հետևյալը.

Հոգևոր մահ = բաժանում Աստծուց

Ֆիզիկական մահ = հոգու և ֆիզիկական մարմնի բաժանումը

Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել 2 Նեփի 2․19-25 հատվածները և կազմեք Անկման այլ հետևանքների ցանկը:

  • Արգելված պտղից ճաշակելն ինչպե՞ս հնարավորություն տվեց Ադամին ու Եվային և ողջ մարդկությանը ավելի շատ նմանվել Երկնային Հորը:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.

Նկար
Elder Jeffrey R. Holland

«Անկումը Երկնային Հոր աստվածային ծրագրի կարևոր մասն էր: Առանց դրա Ադամն ու Եվան չէին ունենա մահկանացու զավակներ, չէր լինի մարդկային ընտանիք, որը կտեսներ ընդդիմություն և աճ, բարոյական ազատ կամք և հարության, փրկության ու հավերժական կյանքի ուրախություն» (“The Atonement of Jesus Christ,” Ensign, Mar 2008, 35)։

Ուսանողների համար կարդացեք Մովսես 5․9–11 հատվածները: Հետևյալ հարցի միջոցով գգնեք նրանց նշել այս հատվածներում գտնվող ճշմարտությունները․

  • Ի՞նչ ճշմարտություններ սովորեցին Ադամն ու Եվան Եդեմի պարտեզից դուրս քշվելուց հետո: (Ուսանողները պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունները. Անկման հետևանքով Ադամն ու Եվան կարողացան զավակներ ունենալ և նրանց սերունդները կարողացան առաջ ընթանալ դեպի հավերժական կյանք:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերը։ Խնդրեք ուսանողներին գտնել պատճառները, թե ինչու էինք մենք ուրախերկիր գալու համար․

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Ձեր կյանքի ամենազվարթ պահերից մեկը, երբ դուք լցված եք եղել սպասումով, հուզմունքով և երախտագիտությամբ՝ դուք չէք կարող հիշել։ Այդ փորձառությունը տեղի է ունեցել նախաերկրային կյանքում, երբ ձեզ տեղեկացրել են, որ ի վերջո եկել է հոգիների աշխարհը լքելու ձեր ժամը, որպեսզի մահկանացու մարմին ունենալով ապրեք երկրի վրա։ Դուք գիտեիք, որ անձնական փորձառության միջոցով կարող էիք սովորել դասեր, որոնք երջանկություն կբերեին երկրի վրա, դասեր, որոնք ի վերջո ձեզ կտանեին դեպի վեհացում և հավերժական կյանք՝ որպես փառավորված, երկնային էակներ՝ ձեր Սուրբ Հոր և Նրա Սիրելի Որդու ներկայության մեջ» (“First Things First,” Ensign, May 2001, 6)։

  • Ինչպե՞ս է Անկման և մահկանացու կյանքի նպատակների ըմբռնումն ազդում այս կյանքում կատարած ձեր ընտրությունների վրա:

2 Նեփի 9․6–12

Քավությունը հաղթահարում է Անկման ազդեցությունները

Բարձրաձայն կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Անցած հունվարին օդանավի վթարի արդյունքում մեր ընտանիքը սգում էր մեր թոռնիկի՝ Նաթանի ողբերգական մահը։ Նաթանը ծառայել էր Բալթյան Միսիայում, որտեղ ռուսերեն էին խոսում։ Նա սիրում էր մարդկանց և գիտեր, որ Տիրոջը ծառայելը մեծ պատիվ էր։ Նրա և նրա սիրելի Ջենիֆերի հավերժական ամուսնության ժամանակ պաշտոնավարելուց երեք ամիս անց այս վթարը խլեց նրա կյանքը» (“The Atonement and the Value of One Soul,” Ensign or Liahona, May 2004, 84)։

Բացատրեք, որ Ադամի և Եվայի Անկման արդյունքում մենք բոլորս ենթակա ենք դժբախտ և ողբերգական փորձառությունների, ինչպիսին այն, ինչ պատահեց Երեց Բալլարդի ընտանիքում։ Բարեբախտաբար, Երկնային Հայրը ուղի է նախապատրաստել Անկման ազդեցությունները հաղթահարելու համար։

Ուսանողներին հրավիրեք ուսումնասիրել 2 Նեփի 9․6-12 հատվածները` փնտրելով, թե ինչպես կարող է Հիսուս Քրիստոսի Քավությունն օգնել մեզանից յուրաքանչյուրին հաղթահարելու ֆիզիկական և հոգևոր մահը։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները կարդալու ժամանակ իրենց սուրբ գրություններում նշեն գլխավոր բառերն ու արտահայտությունները։ Ապա հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:

  • Ի՞նչ վարդապետություն են ուսուցանում այս հատվածներն Ադամի Անկման և Հիսուս Քրիստոսի Քավության միջև եղած կապի մասին։ (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են հետևյալը․ Հիսուս Քրիստոսի Քավությունը ուղի է պատրաստում Երկնային Հոր բոլոր զավակների համար՝ հաղթահարելու և՛ ֆիզիկական մահը և՛ հոգևոր մահը։ Դուք կարող եք խրախուսել ուսանողներին, որպեսզի իրենց սուրբ գրություններն ուսումնասիրելիս նշեն Անկման և Քավության միջև հաճախակի հանդիպող սուրբ գրքերի հատվածների կապը։ Կարող եք կիսվել այս մեջբերմամբ․ «Կապը հարաբերություն կամ հղում է գաղափարների, մարդկանց, երևույթների կամ իրադարձությունների միջև։ … Աղոթքով փնտրելը, ուսումնասիրելը և նման կապերի մասին խորհելը … առաջ է բերում ոգեշնչված մտքեր և թաքնված գիտելիքների գանձեր» [David A. Bednar, “A Reservoir of Living Water” (Church Educational System fireside for young adults, Feb. 4, 2007), 4, lds.org/media-library]։)

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալը, որը Երեց Մ․ Ռասսել Բալլարդի ելույթի շարունակությունն է.

Նկար
Elder M. Russell Ballard

«Մեր մահկանացու ներկայությունից Նաթանի այդքան հանկարծակի հեռացումը մեզանից յուրաքանչյուրի սիրտը և միտքը դարձրեց դեպի Տեր Հիսուս Քրիստոսի Քավությունը։ …

Փրկչի թանկագին ծնունդը, կյանքը, Քավությունը Գեթսեմանի պարտեզում, չարչարանքները խաչի վրա, թաղումը Հովսեփի գերեզմանում և փառահեղ Հարությունը՝ այդ ամենը մեզ համար դարձան կարծես թե նոր իրականություն։ Փրկչի Հարությունը վստահեցնում է մեզանից յուրաքանչյուրին, որ մի օր մենք նույնպես կհետևենք Նրան և ձեռք կբերենք մեր իսկ հարության փորձառությունը։ Ինչպիսի խաղաղություն, ինչպիսի սփոփանք է այս մեծ պարգևը, որը գալիս է բոլոր մարդկանց Փրկիչ և Քավիչ Հիսուս Քրիստոսի սիրող շնորհի միջոցով: Մենք գիտենք, որ Նրա շնորհիվ կարող ենք կրկին լինել Նաթանի հետ» (“The Atonement and the Value of One Soul,” 84)։

  • Ինչպե՞ս է Երեց Բալլարդի ընտանիքի արձագանքն առ նրանց ընտանիքի անդամի մահը լուսաբանում, թե ինչպես կարող է Հիսուս Քրիստոսի Քավությունն օգնել ընտանիքներին հաղթահարել Անկման համամարդկային հետևանքները։

  • Ի՞նչ է Քավությունը հավերժության մեջ հնարավոր դարձնում Նաթանի ընտանիքի և մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի համար։

Թույլ տվեք ուսանողներին մի պահ խորհել հետևյալ հարցի շուրջ, և ապա խնդրեք նրանց պատասխանել:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Քավությունն օգնել ձեր ընտանիքին հաղթահարել Անկման որոշ հետևանքները։ (Որպես քննարկման մի մաս բացատրեք, որ միայն նրանք, ովքեր կատարյալ են դարձվել Հիսուս Քրիստոսի Քավության զորության միջոցով, կկարողանան հավերժորեն ապրել միասին որպես ընտանիքներ և ամուսիններ:)

Վերջում ցուցադրեք Սփոփող Միության նախկին գերագույն նախագահ Քույր Ջուլի Բ․ Բեքի ելույթը, և հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ այն․

Նկար
Ջուլի Բ. Բեք

© Busath.com

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մենք ունենք ընտանիքի աստվածաբանությունը, որը հիմնված է Արարման, Անկման և Քավության վրա: Երկրի Արարման շնորհիվ մի վայր տրվեց, որտեղ ընտանիքները կարող էին ապրել: Աստված ստեղծեց տղամարդուն և կնոջը, ովքեր ընտանիքի հիմնական կեսերն էին: Երկնային Հոր ծրագրի մասն էր, որ Ադամն ու Եվան կնքվեին և հավերժական ընտանիք կազմեին:

Անկումն ուղի բացեց ընտանիքի աճի համար: Ադամն ու Եվան ընտանիքի ղեկավարներն էին, ովքեր ընտրեցին մահկանացու կյանքը: Անկումը նրանց համար որդիներ և դուստրեր ունենալու հնարավորություն ընձեռեց:

Քավությունը թույլ տվեց, որ ընտանիքը միասին հավերժ կնքվի: Այն թույլ է տալիս, որ ընտանիքները հավերժական աճ և զարգացում ունենան: Երջանկության ծրագիրը, որը նաև կոչվում է փրկության ծրագիր, ընտանիքների համար ստեղծված ծրագիր էր» (“Teaching the Doctrine of the Family,” Ensign, Mar. 2011, 12):

Խրախուսեք ուսանողներին խորհել Արարման, Անկման և Քավության վերաբերյալ իրենց վկայությունների շուրջ և թե ինչ կարող են անել, որպեսզի հրավիրեն Քավության զորությունը՝ լինելու մեծագույն ուժ իրենց կյանքում և իրենց ընտանիքների կյանքում։

Ուսանողի ընթերցարան