Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 11․ Պատրաստվել հավերժական ամուսնության


Դաս 11

Պատրաստվել հավերժական ամուսնության

Նախաբան

Երբ երիտասարդ ամուրիներն ապրում են Հիսուս Քրիստոսի ավետարանով, նրանք կարող են առաջ նայել դեպի ապագան և իրենց կյանքն ապրել հույսով։ Երկնային Հայրը կառաջնորդի նրանց հավերժական ամուսնության որոշում կայացնելիս, երբ նրանք առաջնորդություն փնտրեն Նրանից։ Այս դասը կօգնի ուսանողներին ամուսնությանը մոտենալ ավելի մեծ վստահությամբ՝ իմանալով, որ նրանք աստվածային աջակցություն կստանան Տիրոջ կողմից։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 88․40

Նախապատրաստվել ամուսնությանը

Խնդրեք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքերը, եթե կազմել են հատկանիշների ցանկ, որ նրանք փնտրում են ապագա կողակցի մեջ։ Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց ցանկի հատկանիշներով։

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Elder David A. Bednar

«Կարծես թե որոշ երիտասարդներ ունեն հատկանիշների ցանկ, որ ցանկանում են տեսնել զուգընկերոջ մեջ և որով չափում են նրանց ներուժը․ «Արդյո՞ք դուք ունեք բոլոր բաները, որոնք ես պահանջում եմ»։ Եթե դուքցանկանում եք ունենալ հավերժական զուգընկեր, ով ունի որոշակի հոգևոր որակներ, ապա դուք պետք է ձգտեք զարգացնել այդ հոգևոր որակները ձեր մեջ։ Ապա մեկը, ով ունի այդ որակները, կմղվի դեպի ձեզ» (“Understanding Heavenly Father’s Plan,” LDS.org

  • Ի՞նչ սկզբունք ենք սովորում Երեց Բեդնարի խոսքերից։ (Համոզվեք որ, ուսանողները հասկանում են հետևյալ սկզբունքը․ «Եթե դուք ցանկանում եք ունենալ հավերժական զուգընկեր, ով ունի որոշակի հոգևոր որակներ, ապա դուք պետք է ձգտեք զարգացնել այդ հոգևոր որակները ձեր մեջ»։)

Խնդրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․40-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է այս հատվածում ամփոփվում նոր ներկայացրած սկզբունքը։

  • Ինչպե՞ս կարող են այն անհատները, ովքեր ամուսնանալու նպատակ ունեն, կիրառել այս հատվածում տրված ճշմարտությունները։

  • Ինչպե՞ս են այս հատվածի ճշմարտությունները կիրառվում իրենց ընկերների նկատմամբ կայացրաց երիտասարդների որոշումներում։

Խնդրեք ուսանողներին խորհել այն որակների մասին, որոնք կցանկանային տեսնել իրենց ապագա կողակցի մեջ։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե արդյոք նրանք ունեն այդ նույն որակները։ Խնդրեք նրանց խորհել, թե ինչպես կարող են օգտագործել Վարդապետություն և Ուխտեր 88․40 հատվածում տրված սկզբունքները, որպեսզի ավելի լավ նախապատրաստվեն ամուսնությանը։

Մարկոս Ե․35–36, Վարդապետություն և Ուխտեր 6․36

«Մի վախեցեք, միայն հավատացեք»

Հարցրեք ուսանողներին.

  • Ի՞նչ ակնկալիքներ ունեք ամուսնությունից։

  • Որո՞նք են այն հանգամանքները, որոնց պատճառով երիտասարդները կարող են վախենալ ամուսնությունից։ (Պատասխանները գրեք գրատախտակին:)

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ խոսքերը: Հանձնարարեք դասարանին ուշադրություն դարձնել այն հանգամանքներին, թե ինչու են որոշ երիտասարդներ վախենում ամուսնությունից։

Նկար
Elder Jeffrey R. Holland

«Ծայրահեղ դեպքերում [երիտասարդները] վախենում են, թե աշխարհը մոտ է կործանվելուն արյան ու աղետների մեջ, մի բան, որին չեն ուզում մասնակից դարձնել իրենց կնոջը կամ երեխային։ Ավելի տարածված դեպքերում նրանք վախենում են, որ աշխարհում պարզապես ամեն ինչ շատ ավելի դժվար է դառնում, որ աշխատատեղեր շատ դժվար կլինի գտնել, որ մարդը պետք է ավարտած լինի ուսումը, չունենա պարտքեր, ունենա աշխատանք և տուն նախքան ամուսնության մասին մտածելը։ …

Դեռ ավելին, շատ երիտասարդներ, ում հետ ես խոսել եմ, վախենում են, որ եթե իրենք ամուսնանան, ևս մեկ ամուսնալուծության դեպք կավելանա։ … Զույգը, որը չար կատակներ է անում ամուսնության հաջողությունների մասին, մաքրաբարոյությունը, հավատարմությունը և ընտանեկան կյանքը ենթարկելով անճաշակ, կեղտոտ, հաճախ սատանայական ծաղրի, ինչը պարբերաբար ներկայացվում է ֆիլմերում և հեռուստատեսությամբ, և դուք տեսնում եք խնդիրը» (“Be Not Afraid, Only Believe” [evening with Elder Jeffrey R. Holland, Feb. 6, 2015], lds.org/broadcasts

  • Ձեզանից քանի՞սն են ճանաչում մեկին, ով վախենում է ամուսնությունից այն նկատառումներից մեկի պատճառով, որոնք նշել է Երեց Հոլլանդը։

Հրավիրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 6․36 հատվածը, և խորհեք, թե ինչպես է Օլիվեր Քաուդերիին տրված Տիրոջ խորհուրդը վերաբերում հավերժական ամուսնությանը նախապատրաստվելուն։ Այնուհետև հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոս Ե․35-36 հատվածները: Բացատրեք, որ Հայրոսը՝ ժողովրդապետը, եկավ Հիսուսի մոտ այն հույսով, որ Նա կբուժեր իր դստերը։ Խնդրեք դասարանին խորհել, թե ինչպես կարող է Հայրոսին հղված Փրկիչի քաջալերանքը վերաբերել նրանց, ովքեր պատրաստվում են ամուսնության

  • Ինչպե՞ս կարող է «բոլոր մտորումներում» Տիրոջը նայելն օգնել մեզ չկասկածել, չվախենալ, երբ մենք խորհում ենք մեր ապագայի վերաբերյալ։

  • Ինչպե՞ս կարող են Օլիվեր Քաուդերիին և Հայրոսին տրված Տիրոջ խորհուրդներն օգնել անհատներին, ովքեր վախենում են ամուսնությունից։ (Երբ ուսանողները պատասխանեն, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Երբ մենք նայում ենք Հիսուս Քրիստոսին հավատքով, մենք կարող ենք հաղթահարել վախը և վստահություն ունենալ ապագայի հանդեպ:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը։ Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչու էր Երեց և Քույր Հոլլանդներին անհրաժեշտ հավատք ամուսնության համար։

Նկար
Elder Jeffrey R. Holland

«Երբ [ես և Քույր Հոլլանդը] ամուսնացանք, մենք դեռ սովորում էինք ԲՅՀ-ում, և մեզանից ոչ մեկի ծնողներն չէին կարող օգնել մեզ ֆինանսապես, դժվար էր նույնիսկ պատկերացնել, որ մեզ կհաջողվեր ավարտել առջևում սպասվող մագիստրատուրան և այս ամենի հետ հանդերձ մենք մեր ամուսնության օրն ունեինք ընդամենը 300 դոլար։ Միգուցե դա այժմ չհամարվի ամուսնական կյանք սկսելու կատարյալ սկիզբ, սակայն ինչ հրաշալի ամուսնություն այն եղավ և ինչքան շատ բան կկորցնեինք մենք, եթե սպասեինք նույնիսկ մեկ օր ավել՝ սկսած այն պահից, երբ գիտեինք, որ այդ ամուսնությունը ճիշտ էր։ … Ես սարսափում եմ, երբ մտածում եմ այն մասին, թե ինչ կարող էինք կորցնել, եթե ականջ դնեինք «մեր վախերի խորհրդին», ինչպես Նախագահ Ջեյմս Ի․ Ֆաուստը հետագայում պիտի կրկներ, որ ոչ ես և ոչ էլ ուրիշ որևէ մեկը չպետք է երբևէ անենք դա» (“Be Not Afraid, Only Believe”

  • Ինչպե՞ս է Երեց և Քույր Հոլլանդի իրավիճակը նման մեր օրերի շատ երիտասարդների իրավիճակին։

  • Ի՞նչ է նշանակում խորհուրդ վերցնել ձեր վախերից։ Ինչո՞ւ է դա համարվում որոշումներ կայացնելու սխալ ուղի։

Որևէ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ վկայությունը և խորհուրդը.

Նկար
President Thomas S. Monson

«Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մի վախեցեք: Ուրախ եղեք։ Ապագան նույնքան պայծառ է, որքան ձեր հավատքը» («Ուրախ եղեք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 92)։

  • Ի՞նչ մտքեր և զգացողություններ եք ունենում ապագայի հետ կապված, երբ խորհում եք այս մարգարեական խրախուսանքի շուրջ:

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել, թե ինչպես նրանք կարող են կիրառել դասի այս մասն իրենց կյանքում, հարցրեք, թե արդյոք նրանք ունեն որևէ վախ ամուսնության հետ կապված։ Հրավիրեք նրանց խորհել, թե ինչպես կարող են ապագային առնչվող վախերը փոխարինել Տիրոջ հանդեպ հավատքով։

Վարդապետություն և Ուխտեր 6․22–23, 8․2–3, 9․7–9, 11․12–14

Կողակցի ընտրության ժամանակ փնտրել աստվածային առաջնորդություն

Ցուցադրեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (1910–2008) հետևյալ խոսքերը, և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
President Gordon B. Hinckley

«Թե ում հետ եք դուք ամուսնանալու կլինի ձեր կյանքի ամենակարևոր որոշումը։ Չկա ոչ մի աշխատանք, որը հավասար լինի տաճարային աշխատանքին: … Ամուսնացեք ճիշտ անձնավորության հետ, ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին» (“Life’s Obligations,” Ensign, Feb. 1999, 2).

  • Ինչպե՞ս կարող եք ճիշտ կայացնել կողակցին ընտրելու այս ամենակարևոր որոշումը։

Դասարանը բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգի հանձնարարեք միասին կարդալ հետևյալ սուրբ գրությունների հատվածները․ Վարդապետություն և Ուխտեր 6․22–23, 8․2–3, 9․7–9, 11․12–14։ (Այս հատվածները անձնական հայտնություն ստանալու կրկնվող թեմաների օրինակներ են, որոնք կարելի գտնել Վարդապետություն և Ուխտերի առաջին բաժիններում։ «Թեմաներն ընդգրկուն են, կրկնվող և միավորում են արժեքներ կամ գաղափարներ» [David A. Bednar, “A Reservoir of Living Water” (Brigham Young University fireside, Feb. 4, 2007), 6, speeches.byu.edu]։)

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հնարավոր դեպքի շուրջ, մինչ նրանք ուսումնասիրում են Վարդապետություն և Ուխտերի հատվածները․ Պատկերացրեք, որ ձեր ընկերը որոշ ժամանակ հանդիպում է մեկի հետ և գալիս է ձեզանից խորհուրդ հարցնելու, թե արդյո՞ք նա պետք է ամուսնանա այդ մարդու հետ։ Ի՞նչ խորհուրդ կտաք ձեր ընկերոջը։

Հատվածներն ուսումնասիրելու համար ժամանակ տրամադրելուց հետո, յուրաքանչյուր զույգից մեկական ուսանողի խնդրեք խաղալ ընկերոջ դերը, ով ժամադրությունների է գնում։ Զույգերի մյուս ուսանողներին խնդրեք բացատրել, թե ինչպես կարող են այս հատվածներն օգնել ընկերոջը որոշում կայացնել։ Այս քննարկումն ավարտելուց հետո համոզվեք, որ ուսանողները հասկանում են որոշումներ կայացնելու վերաբերյալ հետևյալ սկզբունքները․ Մենք պետք է «ուսումնասիրենք» որոշումը մեր մտքում, կայացնենք լավագույն որոշումը և հետո հարցնենք Աստծուն, թե արդյոք որոշումը ճիշտ է։ Ապա, եթե մեր սրտում և մտքում զգում ենք խաղաղություն և ուրախություն, որոշումը ճիշտ է։ Շեշտեք հետևյալ սկզբունքը․ Երբ որոշումները կայացնելիս մենք փնտրում ենք Տիրոջ առաջնորդությունը, Նա կխոսի մեր մտքում և կլցնի մեր հոգիները խաղաղությամբ և ուրախությամբ, եթե մեր որոշումները ճիշտ լինեն։

  • Ինչպե՞ս եք իմացել, որ այն, ինչ ուսուցանվում է այս հատվածներում անձնական հայտնություններ ստանալու վերաբերյալ, ճիշտ է։

Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես նրանք կարձագանքեն հետևյալ իրավիճակում․ անձնավորությունը, ում հետ դուք հանդիպում եք, բացատրում է, որ նա հետևել է որոշումներ կայացնելու այս եղանակին և ոգեշնչում է ստացել, որ դուք պետք է ամուսնանաք։

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Elder Dallin H. Oaks

«Ես լսել եմ մի դեպքի մասին, երբ երիտասարդ տղամարդն ասել է երիտասարդ կնոջը, որ նա պետք է ամուսնանա իր հետ, քանի որ նա հայտնություն է ստացել, որ նա պետք է լինի իր հավերժական զուգընկերը։ Եթե դա ճշգրիտ հայտնություն է, դա անմիջապես կհաստատվի կնոջ սրտում, եթե նա ցանկանա դա։ Սակայն, կինը պարտավոր չէ ուշադրություն դարձնել դրան։ Նա պետք է փնտրի իր անձնական առաջնորդությունը և իր անձնական կարծիքն ունենա այդ մասին։ Տղամարդը կարող է հայտնություն ստանալ իր գործողությունները կառավարելու համար, սակայն նա չի կարող պատշաճ կերպով հայտնություն ստանալ կնոջ գործողությունները կառավարելու համար։ Կինը չի գտնվում նրա ենթակայության տակ» (“Revelation” [Brigham Young University devotional, Sept. 29, 1981], 6, speeches.byu.edu

Վկայեք, որ ուսանողները խաղաղություն կզգան, երբ հավերժական ամուսնությանը նայեն հավատքի աչքով։ Խրախուսեք նրանց օգտագործել այս դասի ժամանակ քննարկված սկզբունքները, որպեսզի նախապատրաստվեն հավերժական ամուսնության փառահեղ հնարավորությանը։

Ուսանողի ընթերցարան