Իմ հիմքը. Հաղորդակցվեք. Առավելագույն ժամանակը՝ 20 րոպե
-
Խորհեք.Ե՞րբ է Երկնային Հայրը պատասխանել իմ աղոթքներին։
-
Դիտեք.«Creating Lift» տեսանյութը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 145-րդ էջը:)
Ապահովել բարձրացումը
Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ. Ինքնաթիռը գետնից պոկելու համար պետք է բարձրացում ապահովել: Աերոդինամիկայում վերելք տեղի է ունենում, երբ ինքնաթիռի թևերի վրայով օդն այնպես է շարժվում, որ թևերի տակ ճնշումն ավելի մեծ է, քան թևերի վրա: Երբ վերելք ապահովող ուժը գերազանցում է դեպի ներքև քաշող ձգողականության ուժին, օդանավը բարձրանում է գետնից և թռիչք կատարում:
Նույն կերպ, մենք կարող ենք վերելք ապահովել մեր հոգևոր կյանքում: Երբ մեզ դեպի երկինք հրող ուժն ավելի մեծ է, քան գետին տապալող գայթակղություններն ու հուսահատությունը, մենք կարողանում ենք բարձրանալ և սավառնել Հոգու արքայությունում:
Թեև կան ավետարանական բազմաթիվ սկզբունքներ, որոնք օգնում են մեզ բարձրանալ, ես կուզենայի կենտրոնանալ դրանցից հատկապես մեկի վրա:
Աղոթքի վրա։
Աղոթքը ավետարանի սկզբունքներից մեկն է, որ վերելք է ապահովում: Աղոթքը զորություն ունի բարձրացնելու մեզ մեր աշխարհիկ հոգսերից: Աղոթքը կարող է բարձրացնել մեզ հուսահատության կամ խավարի ամպերի միջով դեպի պայծառ և պարզ հորիզոն։
Ամենամեծ օրհնություններից, արտոնություններից ու հնարավորություններից մեկը, որ մենք ունենք որպես մեր Երկնային Հոր զավակներ, այն է, որ կարողանում ենք հաղորդակցվել Նրա հետ աղոթքի միջոցով: Մենք կարող ենք խոսել Նրա հետ մեր կյանքի փորձառությունների, փորձությունների և օրհնությունների մասին: Մենք կարող ենք լսել և ստանալ սելեստիալ առաջնորդություն Սուրբ Հոգուց՝ ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում:
(See Dieter F. Uchtdorf, “Prayer and the Blue Horizon,” Ensign or Liahona, June 2009, 5–6)
Վերադարձ 144-րդ էջ։
-
Քննարկեք.Ինչպե՞ս կարող ենք ճանաչել մեր աղոթքների պատասխանները։ Ինչո՞ւ է լսելը կարևոր աղոթքի դեպքում:
-
Կարդացեք.Վարդապետություն և Ուխտեր 8.2 հատվածը և Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի մեջբերումը (աջից)։
-
Քննարկեք.Ինչո՞ւ է լսելը կարևոր սկզբունք: Ինչպե՞ս կարող է ուշադիր լսելը օգնել մեզ մեր աշխատանքում։
-
Կարդացեք.Մեջբերումներ՝ Նախագահ Հենրի Բ. Այրինգի և Երեց Ռոբերտ Դ Հեյլսի կողմից (աջից)
-
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը։
-
Ամեն առավոտ ու երեկո աղոթեք անձամբ և ընտանիքի հետ։ Յուրաքանչյուր աղոթքից հետո ժամանակ հատկացրեք և ակնածանքով լսեք առաջնորդության ձայնը։
-
Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե այսօր ինչ սովորեցիք հաղորդակցման մասին։
-